Տիտաններ և Օլիմպացիներ Խթոնյան աստվածներ Միկենյան աստվածություններ Մարմնավորումների ձևակերպումը Այլ աստվածություններ
Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության պանթեոնի Տասներկու Օլիմպիական աստվածներից մեկն էր։ Նրա հիմնական տիրապետությունը օվկիանոսն էր, նրան կոչում էին «Ծովի Աստված»։ Բացի այդ, նրան կոչում էին՝ «Երկիրը - Թափահարող / սասանող»՝ շնորհիվ նրա կարողության առաջացնելու երկրաշարժեր և «Ձիերի զսպիչ»։ Աշխարհի բաժանման ժամանակ, երբ տիտանները պարտություն կրեցին և գահավիժ եղան Տարտարոս, Պոսեյդոնին հասավ ջրային տարերքը։ Աստիճանաբար նա դուրս մղեց տեղական ծովային հին աստվածներին՝ Ներևսին, Պրոտևսին, Օվկիանոսին և այլք։
Համարվել է, որ այս աստծո զայրույթը կատաղի է, ինչպես և նրա տարրը, անհաշտ բարկությամբ նա հետապնդում է նրանց, ովքեր վիրավորել են նրան կամ հանդգնել չենթարկվել։ Հիմնական առանձնահատկությունը, որը տարբերում է Պոսեյդոնին առասպելներում՝ դա իշխանական, անողորմ և բռնի ուժն է, որը դրսևորվում է իր անբաժան թագավորական վեհությամբ։ Հնագույն արվեստի գործերում նա սովորաբար պատկերված է որպես տարեց տղամարդ, որպես կանոն, եռաժանին ձեռքին, կապտաչյա[14], գանգուր մազերով ու մորուքով, իսկ նրա դեմքը արտահայտում է հիմնականում զայրույթ և գրգռվածություն, ի տարբերություն Զևսի, ով ավելի շատ պատկերված էր լինում օլիմպիական հանգստությամբ և ներդաշնակությամբ։
Էտրուսկական Նեթունս (Nethuns) ծովի աստվածության անունը փոխառվել է Լատինական Նեպտունին։ Այս երկու աստվածներն էլ Պոսեյդոնի համակերպներն էին։ Գծային վանկային ձեռագրերը տախտակիկների վրա ապացուցում էին այն, որ Պոսեյդոնին պատվում էին Պիլոս և Թեբետ նախա-Օլիմպյան Բրոնզեդարյան Հունաստանում որպես գլխավոր աստծո, բայց նա ինտեգրվեց Օլիմպական աստվածների շարքերը, ինչպես նաև դարձավ Զևսի և Հադեսի եղբայրը։
Գոյություն ունի Հոմերոսյան XXII օրհներգ և XVII օռփեական օրհներգ ի պատիվ Պոսեյդոնին, որը համարվում էր պաշտպան բազմաթիվ Հունաստանի քաղաքների, թեև նա կորցրել էր Աթենքը Աթենասի հետ մրցույթում։
Համաձայն Պլատոնի Timaeus և Critias երկխոսությանը, Ատլանտիս կղզին եղել էր Պոսեյդոնի ընտրված տիրույթը/հայրենիքը։
Ամենավաղ հաստատված ամվամբ հայտնությունը, գծային վանկային ձեռագրով՝ Po-se-da-o[15] կամ Po-se-da-wo-ne, համապատասխանում են Poseidaōn և Poseidawonos Միկենյան հունարենին։ Հոմերոսյան հունարենում հայտնի է որպես Ποσειδάων (Poseidaōn), Էոլիկական հունարենում ՝ Ποτειδάων (Poteidaōn), իսկ Դորիկական հունարենում որպես՝ Ποτειδάν (Poteidan), Ποτειδάων (Poteidaōn) և Ποτειδᾶς (Poteidas)[16]: Պոսեյդոնի հիմնական մակդիրն էր Γαιήοχος / Gaiēochos (Երկիր- թափահարիչ/ող), որը նույնպես հայտնաբերվել էր գծային վանկային ձեռագրերում։ Մեկ այլ հաստատված E-ne-si-da-O-NE[17] բառը հիշեցնում է իր Ennosidas և Ennosigaios մակդիրները, որոնք մատնանշում էին Պոսեյդոնի խթոնիկ բնույթը։
Պոսեյդոնի անվան ծագումը անհասկանալի է։ Համաձայն մի տեսությանը, անունը առաջացել է երկու բաղադրիչ տարրերից՝ "ամուսին" կամ "Տեր" (հունարեն πόσις (posis) - ից PIE * pótis) և "հող" (δᾶ (da), Դորիկական հունարենից γῆ (GE)), այսինքն Տեր Հողի, Հողի Հայր կամ Ամուսին։ Ըստ այդ թեորեմին, Պոսեյդոն անվան ստուգաբանությունը կապ է հաստատում [[]Դեմետրա]] աստվածուհու հետ, ում անունը նշանակում է "Երկրի մայր": Ուոլտեր Բյորկերտ գտնում էր, որ "da երկրորդ տարրը մնում է անհուսալիորեն անորոշ" և գտնում է, որ "ամուսինը Երկրի" ընդերքը «միանգամայն անհնար է ապացուցել»։
Մեկ այլ տեսության համաձայն, երկրորդ՝ "հող" (δᾶ (da) տարրը մեկնաբանվում է, որպես δᾶϝον dâwon "ջուր" բառ։ Այսինքն, հանգում ենք Posei-dawōn "Տեր Ջրի" տարբերակին։ Կա նաև հնարավորություն, որ տարրը ունի նախա-հունական ծագում։ Պլատոնն իր Cratylus երկխոսության մեջ տալիս է երկու այլընտրանքային ստուգաբանություններ. ποσί – δεσμον և πολλά εἰδότος կամ πολλά εἰδῶν[18]:
Կրոնոսի և Հռեայի երկրորդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Հադեսի եղբայրը։ Հայրը՝ տիտան Կրոնոսը կուլ էր տվել նրան, և մյուս զավակներին, դեռևս նորածին ժամանակ, սակայն հետագայում փրկվում է, իր մյուս եղբայրների և քույրերի հետ միասին, Զևսի շնորհիվ։
Կան մի քանի առասպելներ, որոնք պատմում են Պոսեյդոնի և աստվածների միջև ծավալված վեճերի մասին քաղաքների շուրջ։ Չնայած Երկիրը բոլոր աստվածների համար ազատ գոտի էր, Պոսեյդոնը ժամանակ առ ժամանակ վիճարկում էր այլ Օլիմպիացիներից բացառիկ իրավունքներ ձեռք բերել տիրապետման որոշակի տարածքների նկատմամբ։ Այդպես եղել է Ատիկայի նկատմամբ, որի համար Պոսեյդոնը մրցում է իր եղբոր աղջկա, Աթենասի հետ[21]։ Նա հարվածել է իր եռաժանիով Միջնաբերդի բլրին և, այսպիսով ստեղծել էր ջրի աղբյուր (կամ, այլ տարբերակով, ձի[22])։ Աթենասը, մրցակցելով Պոսեյդոնի հետ, առաջարկել էր որպես նվեր Ատիկային ձիթապտղի ծառ։ Աստվածները (կամ այլ լեգենդի համաձայն, հերոս Կեկրոպս և Էրիսեքտոն) խոստովանել են, որ Աթենասի նվերը ավելի օգտակար է, և կոչել են հիմնական ատիկական / դասական քաղաքը նրա անվամբ։ Զայրացրեց Պոսեյդոնին պարտության զգացումը, ջրհեղեղներ առաջացրեց Ատիկայում[23]։
Կորինթոս տարածքը վիճարկել էր Հելիոսից[24], բայց հարյուրաձեռքանի հսկա Բրիարևսը, գործելով որպես արբիտր, արժանացրել էր Պոսեյդոնին միայն Իսթմուս նեղուցին (Պելոպոնեսի և Կենտրոնական Հունաստանի միջև), իսկ Հելիոսին տվել էր ամբողջ Կորինթոս քաղաքը, իր միջնաբերդով։ Աթենասի հետ էլի էր եղել վիճարկություն, բայց արդեն Թրեզեն քաղաքի հանդեպ։ Զևսը որոշում էր կայացրել և բաժանել էր քաղաքը երկուսի միջև։ Ապարդյուն փորձել էր խլել Դիոնիսոսից Նաքսոս[25] և Էգեյան կղզիները։ Հերայից ուզում էր խլել Արգոլիսը, բայց Զևսը փոխանցել էր վեճի որոշումը քաղաքի առաջին բնակիչներին՝ Փորոնեոսին և գետի աստվածներին՝ Ինաքոսին, Կիփիսին և Աստերիոնին։ Երբ նրանք արտահայտվեցին Հերայի օգտին, զայրացած Պոսեյդոնը չորացրել էր վերը նշված երեք գետերը։ Զևսից ուզում էր խլել նայադ Էգինեին, կամ այլ տարբերակով. Էգինե[26] կղզին, բայց ապարդյուն։ Ապոլլոնից ուզում էր վիճարկել Դելփիկներ, սակայն և այստեղ ծովի աստվածը հաջողության չի հասնում։ Միայն լեգենդար Ատլանտիսն էր կոչվում Պոսեյդոնի և նրա հետնորդների թագավորությունը։ Սակայն Զևսը հետագայում պատժում է ատլանտիսներին, անոմիայի, անարխիայի համար։
Պոսեյդոնը ստիպված էր ճանաչել Զևսի գերիշխանությունը, բայց՝ համարելով իրեն նրան հավասար, դեմ է դուռս գալիս Զևսին։ Պոսեյդոնը և Ապոլլոն, Հերայի գաղափարին համաձայն, (կամ Աթենասի[27] ու Հերայի, կամ էլ Ափրոդիտեի ու Հերայի) կազմակերպել էին ապստամբություն Զևսի դեմ։ Սակայն ըմբոստ եռյակը տանուլ է տալիս և արժանանում է շանթարձակի զայրույթին։ Կա վարկած, որ նրանց փրկել էր Թետիսը։ Նրանք ժամանակավորապես զրկվում էին իրենց աստվածային իշխանությունից և աքսորվում էին ծառայել Տրոյայի Լաոմեդոն[28] թագավորին։ Լաոմեդոնը կարկադրում է նրանց կառուցել հսկայական պարիսպ[29] ամբողջ քաղաքի շուրջ և խոստանում է լավ պարգևատրել նրանց, բայց նա դրժում է իր տված խոստումը։ Վրեժխնդրությամբ լցված ( նախքան տրոյական պատերազմ), Պոսեյդոնը մի ահռելի հրեշ է ուղարկում Տրոյայի վրա։ Հետագայում այդ հրեշին սպանում է Հերակլեսը։
Եթե պահպանված գծային վանկային ձեռագրերին՝ կավե տախտակիկների վրա, կարելի է վստահել, ապա PO-SE-da-wo-ne ("Պոսեյդոն") անունը ավելի հաճախ է հանդիպում, քան di-u-ja («Zeus") անունը։
PO-SE-de-ia – անվան կանացի տարբերակն նույնպես գտնվել է, ինչը ցույց է տալիս, որ կա կորցրաց ամուսնուն աստվածոհի, փաստորեն, նախքան Ամփիտրիտեի հայտնվելը, Պոսեյդոնը արդեն ուներ կին։
Պոսեյդոնը հաճախ կրում էր WA-na-ka (wanax) տիտղոսը և գծային վանկային արձանագրություններում հայտնի էր ինչպես դժոխքի արքա։ Պոսեյդոնի խթոնյան բնույթը ընդգծվում էր E-ne-si-da-O-ne տիտղոսով, Միկենյան Կնոսում և Պիլոսում[17], և հզոր հատկանիշով (երկրաշարժ առաջացնել, որը ուղեկցվում էր փլուզներով)։ Ամնիսոս (Կրետե) քարայրում Էնիսիդաոն (Enesidaon) կապված էր Իլիփիայի՝ ծննդաբերության աստվածուհու պաշտամունքի հետ։ Պիլոսյան տախտակիկների վրա արված էր զոհաբերական ապրանքների օգրագործման գրառումները ՝ "Երկու թագուհու և Պոսեյդոնի" համար (wa-na-soi, wa-na-ka-te - "Երկու թագուհի և Թագավոր") : "Երկու թագուհի" գրառումը կարող էր կապված լիներ Դեմետրայի և Պերսեփոնեի հետ, կամ այլ աստվածուհիների հետ, որոնք ոչ մի կապվածությում չունեին Պոսեյդոնի հետ հետագա ժամանակաշրջաններում[30]։
Հնարավոր է, որ Դեմետրան հանդես է գալիս որպես Da-ma-TE գծային վանկային (Միկենյան հունարեն) (PN EN 609) արձանագրությամբ, սակայն հայտնաբերված Պիլոսում գծային վանկային՝ E-ne-si-da-O-ne, կապված Պոսեյդոնի և Si-to PO-tini-ja, հավանաբար կապված Դեմետրայի հետ, ձեռագրերի մեկնաբանությունը դեռևս վեճիլի է։ Միկենյան մշակույթում չկար կապվածություն Պոսեյդոնի և ծովի միջև։ Հոմերը և Հերոդոտոսը վկայում են, որ Պոսեյդոնը դարձավ Ծովի Արքան, հոր՝ Կրոնոսի պարտությունից հետո, երբ եղբայրներով սկսել էին բաժանել աշխարհը. Զևսին հասավ երկինքը, Հադեսին բաժին հասավ դժոխքը, իսկ Պոսեյդոնին՝ ծովը, սակայն Երկիրը և Օլիմպոս լեռը պատկանում էր բոլոր երեքին հավասարաչափ։
Նոբուո Կոմիլան ենթադրում էր, որ Պոսեյդոնը ի սկզբանե եղել էր ազնվական հնդեվրոպական ձի-աստված, հետագայում ձուլվելով հույների կողմից, վերափոխվում է ծովի աստվածությանը, դուռս մղելով Պրոտեոսին և Ներեոսին, հակառակն էր պնդում Ուոլտեր Բյորկերտը, ով եմթադրում էր, որ հույների պաշտամունքը Պոսեյդոնին, որպես ձի-աստվածին, կարող էր կապված լինել ձիու և ռազմական կառքերի ներդրմանը Անատոլիայից Հունաստան 1600մ.թ.ա։ Ամեն դեպքում, Պոսեյդոնի կարևորությունը կարելի է տեսնել Հոմերի "Ոդիսականում", որտեղ Պոսեյդոնն է, այլ ոչ թե Զևս, հիմնական իրադարձությունների շարժիչ։
Պոսեյդոնը բազմաթիվ հերոսների հայրն էր։ Նրանցից ամենահայտնին էր Աթենացիների սիրելի հերոս Թեսևսը։
Պլատոնի առասպելներում, Պոսեյդոնը և Կլեիտոն ունեին տասը որդի. Ամփերես, Ատլաս, Ավտոֆթոն, Ազևս, Դիապրեպես, Էլասիպոս, Էվամոն, Էվմելոս (Գադերիոս), Մեստոս, Մնեսևս։
Նաև ունեցել յ սիրային կապ Ներիտեսի, Պելոպսի և Պատրոկլոսի հետ։
Պոսեյդոնի պաշտամունքը լայն տարածում ուներ ամբողջ Հին Հունաստանում, հիմնականում ափամերձ տարածքներում և կղզիներում. հատկապես հարուստ էր իր պաշտամունքի վայրերով Պելեպոնեսը, իոնացիները պաշտում էին նրան, որպես նրանց ցեղի հովանավոր։
Պոսեյդոնը համարվում էր ձիաբուծության հովանավոր և ուներ Hippias (ձիու, ձիերի) մականուն։ Ըստ Բեթի Ռեդիսի, Պոսեյդոնի ձիերը, ում հետ նա պաշտվում էր, ի սկզբանե խտոնիկ էին, այլ ոչ թե ծովային։ Հենց նա էր, ով, ըստ լեգենդի, ստեղծել էր ձի և սովորեցրել վերահսկել այն։ Իր պատվին կազմակերպվում էին Իսթմիական խաղեր ձեիրի մարզադաշտերում։
Պոսեյդոնը հին հունական աստվածների հետ միասին մասնակցել էր տիտանների դեմ ճակատամարտին։ Հենց նա է, ով պատրաստել էր պղնձե դուռը[57], որի միջոցով պարտված տիտանները փակ էին մնում Տարտարոսում։
Ըստ Կրետացիներ, նա առաջին էր, ով ստեղծել էր նավ և զբաղվել ծովային աշխատանքներով[58]։
Պոսեյդոն աստուած Հին Հունաստանում համարվում էր առաջին ձի ստեղծողը։ Նա ստեղծել էր ձին կամ Ատիկայում, երբ վիճում էր Աթենասի հետ այդ տարածքի տիրապետման համար, կամ Թեսալիայում, երբ սերմնահեղուկ էր թափել Գեա՝ երկրի աստվածուհու վրա։ Պոսեյդոնը նաև սովորեցրել էր մարդկանց հեծնել և սանձել ձիերին։
Կրետե կղզու առասպելական Մինոս թագավորի խնդրանքվ, Պոսեյդոնը ջրի խորքից դուռս է հանում հսկայական ցուլին, որպիսզի հենց իրեն էլ այն զոհաբերվի։ Բայց Մինոսը հրաժարվում է ցուլին զոհաբերերել, այդպիսով մեծ վիրավորանք է հասցնում Պոսեյդոնին։ Ապա վերջինը՝ ցասումով լի, ներշնչում է թագավորի կնոջը՝ Պասիֆեին, անհագ սեր ցուլի նկատմամբ։ Այդ ահավոր կրքի պտուղը դարձավ հրեշ ցուլ Մինոտավրոսը։ Հետագայում Թեսևսը սպանում է նրան։ Ըստ Ա.Ֆ. Լոսեվի, հնագույն պատկերացությունը Պոսեյդոնի մասին եղել է կապված հողի բերրիության հետ, տոգոնված խոնավությունով։ Նա նշում է՝ "Օլիմպիական Պոսեյդոնը ամուր կապված է հենց ծովի հետ, պահպանելով, որպես մնացուկ, մականուններ, որոնք վկայում են նախկինում հողի հետ կապվածությանը. առասպելներ Պոսեյդոնի զոոմորֆ երրորդությունից մեկից՝ ձիու և ցուլի և լեգենդն Պոսեյդոնի մասին, որտեղ նա եռաժանիով ջուր է կոտրոմ քարից և աղբյուրներ ստեղծում":
Լյուբկերի բառարանում նշված է՝ "Հին Պալիստինյան ժամանակահատվածում, Պոսեյդոնը ոչ միայն ծովի աստուած էր, այլև աստուածն էր տարածված երկրի վրա և նրա շուրջը ամենայն ջրին, նա հնարավորություն էր տալիս առաջանալ աղբյուրներին, գետերին ու լճերին։ Հետևաբար, նա եղել է նաև բուսական թագաւորության սնուցողը և արգասավորն, ու կանգնաց էր մոտ Դեմետրային"
Ըստ Բեթի Ռեդիսի ձեռնարկի, Պոսեյդոնը ի սկզբանե երկրաշարժերի աստվածն էր և միայն ավելի ուշ ծովի։ Լյուբկերի մոտ, ի թիվս այլ բաների, նշվում էր, որ նա գետինը ընդգրկող ու պահողն է, նաև, որ նա երկրաշարժ առաջացնողն և գետինը տատանողն է։
Համաձայն Հոմերին, Տրոյական պատերազմի ժամանակ նա եղել է աքեյնցիների կողմից։ Եռաժանի հարվածով Պոսեյդոնը կոտրում է մի ապառաժ և ոչնչացնում է դրանով Օիլիդին։ Այնուհետև, Պոսեյդոնը հետապնդում է Ոդիսևսին, նրա համար, որ նա համարձակվել էր կուրացնել իր որդի Պոլիփեմոսին։ Ըստ լեգենդի, Պոսեյդոնը եռաժանի հարվածով բացել էր Թեսալիայում Թեսալյան դաշտավայրը։ Գեղեցկուհի Անդրոմեդան պետքէ զոհաբերվեր Պոսեյդոնին, որպիսզի մեղմանար նրա զայրույթը, բայց չքնաղ Անդրոմեդային փրկության է հասնում քաջ Պերսևսը։