Գանիմեդես, Գանիմեդ (հին հունարեն՝ Γανυμήδης, Ganymēdēs (/ˈɡænɪˌmiːd/;[1]/ˈɡænɪˌmid/[2]), «հանդուգն զվարճանք»), հին հունական դիցաբանությունում[3] դարդանների Տրովս արքայի և Կալլիրոյայի որդին (կամ Լեոմեդոնտի որդին[4], կամ Դարդանոսի որդին[5], կամ Ասսարակի որդին[6], կամ Էրիքթոնիոսի որդին[7], կամ Տրոիլոսի որդին[8])։ Արտակարգ գեղեցկության պատճառով աստվածները (Զևսի արծիվը) նրան առևանգում և տանում են երկինք (Օլիմպոս), որտեղ նա դառնում է Զևսի սիրելին և մատռվակը[9]։ Ավելի ուշ առասպելներում ինքը՝ Զևսը, արծվի կերպարանքով, առևանգում է Գանիմեդեսին[10], իսկ Գանիմեդեսի հորը՝ Տրովսին, իբրև մխիթարանք, նվիրում է անմահ ձիեր լծած ռազմակառք, նաև հավաստիացնում, որ նրա որդին այլևս անմահ է լինելու։
Արվեստում
Գանիմեդեսը պատկերվել է իբրև գեղեցիկ պատանյակ, հաճախ գինու գավաթը ձեռքին։ Արվեստում Գանիմեդեսի առևանգումը հաճախակի հանդիպող սյուժե է (հույն արձանագործ Լեոքարեսի կերտած քանդակը, Միքելանջելոյի, Տիցիանի, Կոռեջոյի, Ռեմբրանտի, Տորվալդսենի և այլոց կտավներն ու քանդակները)։ Փոխաբերական իմաստով (հաճախ հեգնական) Գանիմեդես նշանակում է մատուցող[11]։
Քնաթաթախ Գանիմեդեսը, որը երեկ շոկոլադով թռչում էր ճանճի պես...
↑Гомер. Илиада V 266; Пиндар. Олимпийские песни I 45; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 9; III 12, 2; См. Лесх. Малая Илиада, фр.29 Бернабе; Гимны Гомера IV 210.
↑Феокрит. Идиллии XX 41; Овидий. Метаморфозы X 155—161
↑Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 208-209։