Եվրինո՛մե կամ Էվրինոմե (հին հունարեն՝ Εὐρυνόμη), հունական դիցաբանության մեջ օվկիանուհի, Օվկիանոսի և Տեթիսի դուստրերից մեկը[2]։ Թետիսի հետ միասին ծովում թաքցրել է Հեփեստոսին, որին Հերան շպրտել էր Օլիմպոսից[3]։ Եվրինոմեն Քարիսների մայրն է՝ ծնված Զևսից[4] (կամ Օվկիանոսից)։
Եվրինոմեի սրբավայրը գտնվել է Արկադիայում. նրա փայտե արձանը փաթաթված է ոսկե շղթաներով, իսկ մարմնի ներքևի հատվածը ձկնակերպ է[5]։ Ծառայել է Հարմոնիա աստվածուհուն[6]։
Դիցաբանական կերպարի անունով է կոչված Էվրինոմե (79) աստերոիդը՝ հայտնաբերված 1863 թվականին։