Տիտան Ատլասի կինն է։ ՅոթՊլեադաների մայր (Ալկիոնե, Կելենո, Մայա, Մերոպե, Ստերոպե (Աստերոպե), Տայիգետա և Էլեկտրա)[2]։ Նրանց ունեցել է Կիլլենում (Արկադիա)[3]։
Ըստ այլ վարկածի նաև Հիասի, հիադների և Կալիպսոյի մայրն է[4]։
Որսորդ Օրիոնը, պլեադաներին հետապնդելու ժամանակ, իր շան հետ[5] ընկնում է Պլեյոնեի ետևից, երբ նա իր դուստրերի հետ անցնում էր Բեովթիայով և հետապնդում է նրանց յոթ տարի( կամ հինգամիս)[6]։ Զևսը խղճում է պլեադաներին և դնում է նրանց համաստեղությունների մեջ[7]։
Պլեյոնեի անունով է կոչված աստղը, որը գտնվում է Պլեադա կուտակման մեջ։