Կոս կամ Քոս, (հուն․՝ Κως [kos]) հունական կղզի Եգեյան ծովի հարավ-արևելքում գտնվող Դոդեկանի կղզու մի մաս` Թուրքիայի Անատոլիայի ափերից դուրս։ Կոսը դոդեկացիների թվով երրորդ ամենամեծ կղզին է Ռոդեսի և Կարպաթոսից հետո` այն ունի 33.338 (2011 թվականի մարդահամարով) բնակչություն, ինչը այն դարձնում է դոդեկացիների թվով երկրորդ ամենամեծը` Ռոդեսից հետո։ Վարչականորեն Կոսը համանուն շրջանի առանձին միավոր է։ Կղզու գլխավոր քաղաքը և քաղաքապետարանը գտնվում է Կոս քաղաքում[1]։
Կոս անունը (հին հունարեն՝ Κῶς, genitive Κῶ)[2] առաջին անգամ օգտագործվել է Իլիադայում, և այդ ժամանակից ի վեր օգտագործվում է։ Այլ անուններից է Մերոպիս[3], Կեա[4], և Նիմֆաեա[5]։
Շատ լեզուներով Կոսը նախկինում հայտնի էր որպես Ստանչո, Ստանչիո կամ Ստինկո։ Օսմանյան և ժամանակակից թուրքերենով հայտնի է İstanköy, հունարենով` εις την Κω 'to Kos'[6]:
Իտալերենում կղզին հայտնի է Կոո անվանվամբ։
Կոսի բնակիչը անգլերենով կոչվում է "Կոան"[7]:
Կոս կղզին գտնվում է Եգեյան ծովում։ Նրա ափամերձ երկարությունը 112 կիլոմետր է (70 մղոն) և այն տարածվում է արևմուտքից արևելք։
Կղզին ունի մի շարք ցուցանակներ, որոնցից մի քանիսը արևելքում, հին ժամանակներում հայտնի էին Կաբո, Սկանդարի, հին Սկանդարիում կամ Սկանդարիոն (հին հունարեն՝ Σκανδάριον)[8] : Հարավում կոչվում է Cape Lacter կամ Lakter[9], իսկ արևմուտքում՝ Cape Drecanum կամ Drekanon[10]:
Բացի գլխավոր քաղաքից և նավահանգստից, որ կոչվում է Կոս, կղզու հիմնական գյուղերն են՝ Քարդամենա, Կեֆալոս, Թինգակի, Անտիմաչիա, Մաստիհարի, Մարմարի և Փայլ։ Փոքրերից են Զիա, Զիպարի, Պլատանի, Լագուդի և Ասֆենդիու գյուղերը։
Կոսի ներկայիս քաղաքապետարանը ստեղծվել է 2011 թվականին՝ երեք քաղաքապետարանների միաձուլման արդյունքում, որոնք էլ հետագայում դարձան քաղաքային միավորներ[1]։
Քաղաքապետարանի տարածքը ունի 290.313 քառ. կմ, մունիցիպալետը՝ 67.200 քառ. կմ[11]։
Զբոսաշրջությունը Կոսում հիմնական զարգացած ճյուղն է, որի հիմնական գրավչությունն են ներկայացնում լողափերը։ Կղզու նավահանգիստը, բնակչությունը, կղզու կենտրոնը՝ Կոս քաղաքը նաև տուրիստական ու մշակութային կենտրոն է, որի սպիտակավուն շինությունները ներառում են բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ և զվարճանքի կենտրոններ, որոնք էլ ձևավորում են Կոսի փողոցները։ Ծովափնյա Քարդամենա գյուղը, որտեղ այցելում են շատ զբոսաշրջիկներ (մասնավորապես Միացյալ Թագավորությունից և Սկանդինավիայից) և ունի մեծ թվով զվարճանքի վայրեր։
Գյուղատնտեսությունը երկրորդ հիմնական զբաղմունքն է, որի հիմնական բարիքներն են խաղողը, նուշը, թուզը, ձիթապտուղը, լոլիկը, ցորենը և եգիպտացորենը։ Այստեղ աճեցնում են նաև գազար։
Հոմերի Իլիադայում Կոանսի զորախումբը Տրոյայի պատերազմում կռվում էր հույների կողմից[12]։
Դասական դիցաբանության մեջ Կոսի հիմնադիր-թագավորը Մերոպսն էր, հետևաբար "Մերոպսյան Կոսը" ընդգրկված է Դելփյան Ապոլոնի 7-րդ դարի Հոմերոսականի շարքում[13]։
Կղզին ի սկղբանե գաղութացվել է Կարիանսի կողմից։ Դորիացիները ներխուժեցին Մ.թ.ա. 11-րդ դարում՝ հիմնելով Դորիանյան գաղութը։ Կղզու հարստության գլխավոր աղբյուրներն են գինեգործությունը և մետաքսագործությունը[14]։
Նրա վաղ պատմությունը որպես կրոնական-քաղաքական կենցաղի մաս, ներառում էր Լինդոսը, Կամիրոսը, Իալիսոսը, Կնիդոսը և Հալիկառնասը Դորիան Հեքսապոլիսը (հեքսապոլիս նշանակում է հունական վեց քաղաք)[15]։ 6-րդ դարում Կոսն ընկավ Աքեմենյան տիրապետության տակ, բայց ապստամբեց հունական հաղթանակից հետո՝ 479 թվականի Միկալեի ճակատամարտում։
Հունա-պարսկական պատերազմների ժամանակ, երկու անգամ հեռացնելով պարսիկներին, կղզին ղեկավարվում էր պարսիկների կողմից նշանակված բռնակալների կողմից, բայց թվում է թե եղել է օլիգարխիկ կառավարության ներքո։ 5-րդ դարում այն միացավ Դելիանի կազմին, և Ռոդեսի ապստամբությունից հետո ծառայեց որպես գլխավոր աթենյան կայարան հարավ-արևելյան Էգեյանում (411–407 թվականներին)։ Մ.թ.ա. 366 թվականին մայրաքաղաքը Աստիպալեայից, (կղզու արևմտյան մասում գտնվող Կեֆալոս գյուղի մոտակայքում) տեղափոխվեց նորակառույց Կոս քաղաք, որը Հիպոդամյան կազմում էր։ Աթենական իշխանությունը թուլացնելուն օգնելուց հետո, սոցիալական պատերազմում (մ.թ.ա 357-355 թվականներին) այն մի քանի տարով ընկավ Կարիայի թագավոր Մաուզոլոս թագավորի ձեռքը։
Արևելքի հարևանությունը կղզուն առաջին հերթին ապահովեց մետաքսե թելով։ Արիստոտելը նշում է, որ կանանց հիմնական զբաղմունքը մետաքսից թել մանելն էր[16]։ Հագուստի արտադրությունը իրականացվում էր մեծ գործարաններում կին ստրուկների կողմից[17]։
Հելլենիստական շրջանում Կոսը հասավ իր բարգավաճման գագաթնակետին։ Կղզին պահպանվում էր Պտղոմեական թագավորների կողմից, որոնք այն օգտագործում էին որպես ռազմածովային անցակետ։ Այն դարձավ Ալեքսանդրիայի թանգարանի գավառական մասնաճյուղ և սիրելի հանգստավայր Պտղոմեական դինաստիայի իշխանների կրթության համար:Հելլենիստական շրջանում գոյություն ուներ բժշկական դպրոց, որը հիմնադրվել է Հիպոկրատի կողմից[18]։ Այդտեղ էր գտնվում նաև մեծ բանաստեղծ-գիտնական Ֆիլիթասի տունը։
Կղզին զարգացած էր Եգեյան ծովի առևտրում, մինչդեռ կղզին ինքնին հարուստ էր գինիներով[19]։ Ալեքսանդր Մեծի և Պտղոմեոսի օրոք քաղաքը վերածվեց մեծ առևտրական կենտրոններից մեկը։ Նրա դիրքը կարևոր նշանակություն ուներ որպես լավ զարգացած նավահանգիստ։ Ժոսեֆը[20] տեղեկացնում է Ստրաբոնին, որ Միթրիդեսը ուղարկվել է Կոս՝ Կլեոպատրայի ոսկիները վերցնելու համար։ Ասում են, որ այնտեղ կրթաթոշակ են տրամադրել մարզական խաղերում[21] հաղթողներին և Կոսում արձան է կանգնեցվել նրա որդու՝ Հերոդ Թեթրարիխի պատվին։
Մեծ հարևանի՝ Ռոդեսի կառավարության ներքո, Կոսը ընդհանուր առմամբ սիրալիր վերաբերմունք է ցուցաբերել հռոմեացիներին։ 53 թվականին Կոսը դարձավ ազատ քաղաք։ Հնում Կոսը հայտնի էր ժապավեններից պատրաստված թեթև զգեստներով[22]։ Կոս կղզին Հռոմեական շրջանում ուներ մեծ գրադարան։ Պտղոմեական տոհմի օրոք կղզին առաջինը դարձավ ուսման կենտրոն։ Այնտեղ են եկել սովորելու Հիպոկրատը, Ապելլեսը, Ֆիլիտան և Թեոկրիտոսը։ Ձեռագրերի մեջ նշվում են այն մարդկանց անունները, որոնք ներդրում են ունեցել գրադարանը 1-ին դարում կառուցելու գործում[23]։ Գրադարանի կառուցման համար պատասխանատու մարդ կանցից մեկը Կոսի բժիշկ Գայիուս Սթերտինին Քսենոֆոնն էր, որը ապրում էր Հռոմում և կայսրեր Տիբերիոսի, Կլավդիոսի և Ներոնի անձնակակ բժիշկն էր[24]։
Օսմանյան կայսրությունը կղզին գրավեց 1523 թվականին և իր տիրապետության տակ պահեց մինչև 1911 թվականը։
Կոսը Իտալիայի թագավորության կազմ է մտել 1912 թվականին՝ Իտալա-թուրքական պատերազմից հետո։ Իտալացիները զարգացրին կղզու ենթակառուցվածքները՝ 1933 թվականի ապրիլի 23-ի ավերած երկրաշարժից հետո, որը ոչնչացրեց հին քաղաքի մեծ մասը և վնասեց շատ նոր շենքեր։ Ռոդոլֆո Պետակկոն կազմեց քաղաքի նոր նախագիծը՝ հին թաղամասերը վերածելով հնագիտական պարկի, և նոր քաղաքը բաժանելով բնակելի, վարչական և առևտրային տարածքի[25]։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ կղզին դեռևս գտնվում էր Իտալիայի կազմում։ Այն վերահսկվում էր Իտալական զորքի կողմից, մինչև 1943 թվականի Իտալիայի հանձնվելը։ Այդ առիթով մահապատժի ենթարկվեցին 100 սպաներ, որոնք հրաժարվել էին միանալ գերմանացիներին։ Բրիտանական և գերմանական զորքերի միջև տեղի ունեցավ Կոսի ճակատամարտը, որում գերմանացիները հաղթանակ տարան։ Գերմանական զորքերը կղզին պահեցին մինչև 1945 թվականը, երբ կղզին դարձավ Միացյալ թագավորության մաս, իսկ 1947 թվականին Փարիզի խաղաղության պայմանագրի համաձայն հանձնվեց Հունաստանին։
Կղզին լեռնաշղթայի մի մաս էր, որից բաժանվել է հին ժամանակներում երկրաշարժի հետևանքով։ Կոսը ժայռոտ կղզի է, որը կապված է նրա աշխարհագրական դիրքի հետ։ Բաղկացած է 4 շերտերից, որոնցում հայտնաբերվել են կաթնասունների, ինչպիսիք են ձիերի, փղերի բրածոներ։ Հսկայական չափերի հասնող փղի բրածոն ներկայացվել է Աթենքի համալսարանի Պալեոնթոլոգիայի թանգարանին։
1920-ական թվականների վերջին, Կոս քաղաքում բնակվում էր շուրջ 3700 թուրք, բնակչության 50%-ից ավելին, որոնք բնակություն էին հատատում հիմնականում քաղաքի արևմտյան մասում[26]։ Այսօր Կոսում թուրքական բնակչության թիվը գնահատվում է 2000 մարդ[27][28]։ Թուրքերով բնակեցված ամենամեծ գյուղը՝ Պլատանին (Կերմենտես) գտնվում է Կոսի մերձակայքում։
Կոսի ժողովուրդը հիմնականում ուղղափառ քրիստոնյաներ են։ Դոդեկացիների չորս ուղղափառ տաճարներից մեկը գտնվում է Կոսում։ Բացի այդ, կղզում կա Հռոմեական կաթոլիկ եկեղեցի և մզկիթ թուրքալեզու համայնքի համար։ Սինագոգն այլևս չի օգտագործվում կրոնական արարողությունների համար, քանի որ Կոսի հրեական համայնքը ոչնչացվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն, այնուամենայնիվ, վերականգնվել և պահպանում է բոլոր կրոնական խորհրդանիշները և այժմ Կոսի քաղաքապետարանը օգտագործում է մշակութային միջոցառումների համար։
Կղզին իր նավահանգստի մուտքի մոտ ունի 14-րդ դարի ամրոց, որը կառուցվել է 1315 թվականին՝ Անիմակիայի Բյուզանդական շրջանից։
Կոսի հնագույն շուկան համարվում է աշխարհում ամենամեծերից մեկը։ Դա առևտրային և հրամանատարական կենտրոն էր հին քաղաքի կենտրոնում։ Այն ունի 50 մետր (160ֆտ) լայնություն և 300 մետր (980Ֆտ) երկարություն։ Այն սկսվեց զարգանալ հյուսիսային շրջանում և ավարտվեց հարավում` քաղաքի միջով անցնող ճանապարհի վրա (Դեկումանուս)։ Հյուսիսային կողմը միացավ քաղաքին դեպի նավահանգիստը։ Այնտեղ կար մոնտումենատալ մուտք։ Արևելյան կողմում խանութներ կային։ Մ.թ.ա. 2-րդ դարում, շինությունը տարածվեց նաև ներքև։ Ք.ա. 469 թվականին երկրաշարժից հետո շինությունը քանդվեց։
Շուկայի հարավում կար հռոմեական գմբեթով կլոր շինություն և արհեստանոց, որն արտադրում էր գունանյութեր հատկապես "Եգիպտական կապույտ": Հնագետները հետագայում հայտնաբերեցին հռոմեական շրջանից մնացած ոսկեդրամներ, գանձեր, պղնձե արձաններ։ Արևմտյան կողմից պեղումները հանգեցրին խճանկարների հատակներով սենյակների գտածոների, որոնց պատկերները ցույց տվեցին գազանների մարտեր, որը Կոսում բավականին տարածված թեմա էր[29]։
Բժիշկ Հիպոկրատը ծնվել է Կոսում։ Քաղաքի կենտրոնում է գտնվում երազանքի տաճարը, որտեղ բժիշկը ուսուցանել է։ Այժմ ծերացող ծառի վերջնույթներն ապահովվում են փայտամածերով։ Այս փոքր քաղաքում է գտնվում նաև Միջազգային Հիպոկրատական ինստիտուտը և Հիպոկրատի թանգարանը։ Ինստիիուտի մոտակայում է գտնվում Ասկլեպիոնի ավերակները, որտեղ Հերոդիկոսը Հիպոկրատեսին բժշկություն էր դասավանդում։
Կոսը Skirmisher Publishing-ի Swords of Kos Fantasy Campaign Setting-ի գտնվելու վայրն է, ինչպես նաև հանդիպում է մի շարք արկածային գրքերի մեջ։
{{cite web}}