Արմսթրոնգը ծնվել և մեծացել է Նոր Օռլեանում։ 1920-ականներին հայտնի դառնալով որպես «հնարագետ» շեփորահար և կոռնետահար, Արմսթրոնգը հիմնարար ներդրում ունեցավ ջազի ասպարեզում՝ փոխելով երաժշտության կիզակետը կոլեկտիվ իմպրովիզից սոլո կատարման[11]։ 1922 թվականին նա իր ուսուցչի՝ Ջո «Քինգ» Օլիվերի հետ միասին գնաց Չիկագո՝ նվագելու Կրեոլ ջազ նվագախմբում։ Քամոտ քաղաքում նա ծանոթացավ այլ հայտնի ջազ երաժիշտների հետ, կրկին կապ հաստատեց իր ընկերոջ՝ Բիքս Բայդերբեկի, ինչպես նաև Հոգի Քարլմայքլի եւ Լիլ Հարդինի հետ։ Նա համբավ ձեռք բերեց «կտրող մրցույթներում» և տեղափոխվեց Նյու-Յորք՝ Ֆլեչեր Հենդերսոնի խմբին անդամակցելու համար։
Ակնհայտ ճանաչելի հարուստ, խռպոտ ձայնով Արմսթրոնգը նաև ազդեցիկ երգիչ էր, որն աչքի էր ընկնում հանպատրաստից ստեղծագործողի իր մեծ ճարպկությամբ, երբեմն փոխելով երգի խոսքերն ու երաժշտությունը։ Նա նաև շատ լավ տիրապետում էր սկեթ երգեցողությանը։ Արմսթրոնգը հայտնի է իր խարիզմատիկ բեմական պահվածքով և ձայնով գրեթե այնքան, որքան շեփոր նվագելով։ Արմսթրոնգի ազդեցությունը ծավալվում է նաև ջազից դուրս և 1960-ականներին՝ իր կարիերայի ավարտին, Արմսթրոնգին մեծապես ընդունում էին զանգվածային երաժշտության մեջ՝ իր մեծ լուման ունենալու համար։ Արմսթրոնգը եղել է առաջին իսկապես հայտնի աֆրոամերիկացի արվեստագետներից մեկը, որը «հատեց գիծը», այսինքն Ամերիկայում նրա մաշկի գույնն իր երաժշտության նկատմամբ երկրորդական համարվեց, մինչդեռ այդ ժամանակներում ռասայական խիստ խտրականություն կար։ Նա հազվադեպ էր հրապարակայնորեն քաղաքականացնում իր ռասան, երբեմն էլ դա անում էր իր աֆրոամերիկացի ընկերների մասին անհանգստանալով։ Նրա արվեստը եւ անհատականությունը թույլ տվեցին նրան մուտք գործել ամերիկյան հասարակության վերին խավ, մինչդեռ սևամորթների համար դա խստորեն արգելված էր։
Վաղ կյանք
Արմսթրոնգը հաճախ պնդում էր, որ ծնվել է 1900 թվականի հուլիսի 4-ին[12]։ Չնայած նա մահացավ 1971 թվականին, մինչև 1980-ական թվականների կեսերը հայտնի չէր, որ նրա իրական ծննդյան ամսաթիվը 1901 թվականի օգոստոսի 4-ն է, ինչը պարզեց Թեդ Ջոնսը` ուսումնասիրելով Արմսթրոնգի մկրտության արձանագրությունները[13]։ Առնվազն երեք այլ կենսագրություններ վկայում են, որ հուլիսի 4-ն Արմսթոնգի ծննդյան օր համարելը հորինվածք է[14][15][16]։
Արմսթրոնգը ծնվել է 1901 թվականի օգոստոսի 4-ին, Նոր Օռլեանում, Մերի Ալբերտի եւ Ուիլյամ Արմսթրոնգի ընտանիքում։ Մերի Ալբերտը Լուիզիանա նահանգի Բուտտե բնակավայրից էր, որը տասնվեց տարեկան հասակում ծննդաբերեց տանը։ Ուիլյամ Արմսթրոնգը կարճ ժամանակ անց լքեց ընտանիքը[17]։ Մոտ երկու տարի անց նա աղջիկ ունեցավ` Բեատրիսին (մայրը՝ Լյուսի Արմսթրոնգ), որին մեծացնում էր Ալբերտը[18]։
Մինչև հինգ տարեկան հասակը Լուի Արմսթրոնգին իր տատիկն է պահել, որից հետո նա վերադարձավ իր մոր մոտ[17]։ Նա իր երիտասարդությունն անցկացրեց կոպիտ հարևաններով շրջապատված աղքատության մեջ, որը կոչվում էր «Պայքար»[19]։ Վեց տարեկանում նա ընդունվեց Ֆիսկի տղաների դպրոց[20], որն ընդունում էր սևամորթ երեխաներին, չնայած Նոր Օռլեանի ռասսայական տարբերակայնության համակարգին։ Նա տարբեր աշխատանքներ էր կատարում Կարնովսկիների՝ լիտվացի հրեաների ընտանիքի համար։ Ստորիվիլլում ածուխ վաճառելու ժամանակ՝ նա լսեց սպազմ խմբերի մասին․ սրանք խմբեր էին, որոնք նվագում էին տնային պարագաների միջոցով։ Ջազի իր առաջին հնչյուններն Արմսթրոնգը լսել էր հասարակած տանը նվագող խմբերից և պարային դահլիճներից, ինչպիսին Փիթ Լալան էր, որը կատարում էր Քինգ Օլիվերը[21]։
Կարնովսկիները նրան ընդունեցին ինչպես իրենց ընտանիքի զավակ[22]։ Իմանալով, որ նա ապրում էր առանց հոր, նրանք կերակրեցին ու հոգ տարան նրա մասին[23][24]։ Իր հուշերում` «Նոր Օrլեանում Լուի Արմսթրոնգ + հրեական ընտանիքը» գրքում, նա նկարագրում էր իր բացահայտումը, որ այս ընտանիքը նույնպես ենթարկվում էր խտրականության «այլ սպիտակամորթների» կողմից, որոնք կարծում էին, որ ավելի լավն են, քան հրեաները. «Ես ընդամենը յոթ տարեկան էի, բայց շատ պարզ տեսնում էի սպիտակամորթների անողոք վերաբերմունքը խեղճ հրեաների նկատմամբ, որոնց մոտ աշխատում էի»[25]։ Նա իր ամբողջ կյանքի ընթացքում կրում էր Դավթի աստղը ու գրում այն մասին, ինչ սովորում էր նրանցից. «ինչպե՞ս ապրել՝ իրական կյանքով ու վճռականությամբ»[23]։ Նրա առաջին երաժշտական կատարումը կայացավ Կարնովսկու փտած վագոնի կողքին։ Այլ վաճառականներից տարբերվելու և գնորդների ուշադրությունը գրավելու համար, նա նվագում էր բարակ եղջյուրով։ Մորիս Կարնովսկին Արմսթրոնգին մի փոքր գումար տվեց՝ գրավատնից կոռնետ գնելու նպատակով[26]։
Տասնմեկ տարեկանում Արմսթրոնգը դուրս եկավ դպրոցից[20]։ Մայրն իր, Լյուսիի, ամուսնու՝ Թոմ Լիի, կողքի հարևան Այքի և նրա երկու որդիների հետ միասին տեղափոխվեցին Պերդիդո փողոցի վրա գտնվող մեկ սենյականոց բնակարան[27]։ Արմսթրոնգը միացավ տղաների քառյակին, որոնք գումար վաստակելու նպատակով երգում էին փողոցներում։ Նա չարիքի մեջ ընկավ։ Կոռնետահար Բանկ Ջոնսոնն ասել է, որ տասնմեկամյա պատանուն սովորեցրել է լսողությամբ նվագել՝ Դագո Թոնիի բարում[28]։ Ավելի ուշ, Արմսթրոնգը ծանոթացավ Քինգ Օլիվերի ետ։ Նա պատմեց իր երիտասարդության մասին. «Ամեն անգամ, երբ փակում եմ աչքերս ու փչում շեփորս, սրտումս այնպիսի զգացողություն է, ինչպես Նոր Օռլեանի հին ու բարի ժամանակները... այն ինձ ապրելու իմաստ է տալիս»[29]։
Առանց թույլատվության իր խորթ հոր ատրճանակը վերցնելով, նա կրակոց արձակեց օդում, որի համար ձերբակալվեց 1912 թվականի դեկտեմբերի 31-ին։ Գիշերն անցկացնելով Նոր Օռլեանի Անչափահասների բաժնում։ Հաջորդ օրը նա դատապարտվեց և ուղարկվեց «The Colored Waif» անունը կրող ուղղիչ տուն[30]։ Տան կյանքը անհարմարավետ էր։ Ներքնակներ չկային։ Ուտելիքը բաղկացած էր հացից ու կերամաթից։ Կապիտան Ջոզեֆ Ջոնսը տանն այնպես էր այս ու այն կողմ գնում, ասես ռազմական ճամբարում էր, իսկ պատիժների ժամանակ՝ հարվածում էր[31]։
Խմբում նվագելով՝ Արմսթրոնգը էլ ավելի էր հմտանում կոռնետահարության մեջ։ Պիտեր Դևիսը, որը հաճախ էր տուն գալիս կապիտան Ջոնսի խնդրանքով, դարձավ Արմսթրոնգի առաջին ուսուցիչը ու նրան նավագախմբի անդամ ընտրեց[32]։ Խմբի անդամ լինելով տասներեքամյա Արմսթրոնգը գրավեց Քիդ Օրիի ուշադրությունը[33]։
1914 թվականի հունիսի14-ին Արմսթրոնգն ազատ արձակվեց՝ անցնելով իր հոր և նոր խորթ մոր՝ Գերթրուդի խնամակալության տակ։ Նա ընդամենը մի քանի ամիս ապրեց այս պայմաններում՝ իր երկու խորթ եղբայրների հետ։ Գերթրուդից աղջիկ ունենալուց հետո, Արմսթրոնգի հայրն այլևս չցանկացավ նրա տեսնել, ուստի նա վերադարձավ իր մոր՝ Մերի Ալբերտի մոտ։ Այդ փոքրիկ տանը նա ստիպված էր անկողինը կիսել մոր և քրոջ հետ[34]։ Մայրը դեռ ապրում էր «Պայքարի» մեջ, դժվարին փորձությունների ժամանակ միայնակ թողնելով Լուիին, բայց Արմսթրոնգը երաժշտի աշխատանք էր փնտրում։ Հենրի Փոնսի պարային դահլիճում, որը կապ ուներ խմբակային ավազակության հետ, նա մի աշխատանք գտավ։ Այնտեղ նա հանդիպեց վեց ոտնաչափ հասակով թմբկահար Բլեք Բեննիին, որը դարձավ իր ուղեկցորդն ու թիկնապահը[35]։
Արմսթրոնգը նվագում էր Նոր Օռլեանի նվագախմբերի շքերթներում։ Նա լսում էր տեղացի երաժիշտների ստեղծագործություններն, ինչպիսիք էին Քիդ Օրին և իր կուռք՝ Քինգ Օլիվերը[36]։
Կարիերա
Կրթություն նավի վրա
Արմսթրոնգը նվագում էր Նոր Օռլեանի նվագախմբերում և նավերի վրա, որոնցից առաջինը 1918 թվականի սեպտեմբերի էքսկուրսիոն նավն էր։ Նա ճանապարհորդում էր Ֆեյթ Մերեբլի խմբի հետ միասին՝ Սիդնեյ անունը կրող շոգենավով։ Վերջինս վեր ու վար էր անում Միսիսիպի գետում։ Այն գլխավորում էր Ստթրեքֆուս Սթիմերսը[37]։ Մերեբլը պարծենում էր երաժշտության մասին իր գիրելիքներով և պնդում, որ Արմսթրոնգն ու իր խմբի մյուս երաժիշտները սովորեն նոտա կարդալ։ Արմսթրոնգը Մերեբլի հետ անցակցրած ժամանակը նկարագրում էր, ասես «համալսարան է գնում», քանի որ վերջինս աշխատանքի լայն փորձ է տվել նաև գրավոր խոսքում։ Նա պարբերաբար Նոր Օռլեան էր վերադառնում[38]։ 1919 թվականին Օլիվերը որոշեց հյուսիսի կողմը գնալ և Քիդ Օրիի նվագախմբում իր տեղը Արմսթրոնգին զիջել։ Նա նաև դարձավ փողային նվագախմբի երկրորդ շեփորահարը[39]։
Չիկագո, ձայնագրություն «Gennett»-ի համար
Նավի վրա ճանապարհորդության ընթացքում Արմսթրոնգի հակումը երաժշտության հանդեպ էլ ավելի հասունացավ և զարգացավ։ Քսան տարեկանում նա կարողանում էր նոտաներ կարդալ։ Նա դարձավ առաջին ջազ երաժիշտը, որը նվագում էր շեփորի երկար սոլո ստեղծագործություններ՝ ցույց տալով իր անհատականությունն ու ոճը։ Ներկայացումների ժամանակ նա նաև սկսեց երգել[40]։ 1922 թվականին, Քինգ Օլիվերի հրավերով, Արմսթրոնգը տեղափոխվեց Չիկագո։ Օլիվերի Կրեոլ ջազ նվագախմբում աշխատելով, նա այնքան գումար էր վաստակում, որ կարողանում էր հոգալ իր ամենօրյա ծախսերը։ Թեպետ ռասայական հարաբերությունները վատ վիճակում էին, Չիկագոն ծաղկում էր։ Քաղաքի գործարաններում սևամորթների համար աշխատատեղեր կային, որտեղ նրանց լավ էին վճարում, նույնիսկ ոմանք գնում էին զվարճանալու։
1920-ականների սկզբին, Չիկագոյում, Օլիվերի նվագախումբը ամենաազդեցիկ ջազ խմբերից մեկն էր։ Արմսթրոնգն ապրում էր շքեղ առանձնատանն՝ իր առաջին մասնավոր լոգարանով։ Ոգևորվելով, որ հենց Չիկագոյում է, Արմսթրոնգը սկսում է ընկերներին նամակներ գրել, որոնք բնակվում էին Նոր Օռլեանում։ Արմսթրոնգը կարող էր շեփորով մեկ շնչով երկու հարյուր անգամ դո նոտան նվագել։ Քանի որ նրա համբավը մեծանում էր, մյուս երաժիշտները սկսում էին մրցության մեջ մտնել նրա հետ ու մարտահրավեր նետել[41]։
Արմսթրոնգի և Օլիվերի համատեղ առաջին ստուդիական ձայնագրությունը՝ «Gennett Records»-ի համար, կայացավ 1923 թվականի ապրիլի 5-ին։ Նրանք մի քանի ժամ անցկացրեցին Ինդիանանա նահանգի Ռիչմոնդ մեկնող գնացքում, որի համար չնչին վարձատրություն ստացան։ Ներկայացումների որակը քիչ փորձերի, անսարք ձայնագրող սարքավորումների, վատ ակուստիկայի և փոքր ստուդիայի պատճառով ընկավ։ Բացի այդ, Ռիչմոնդն ասոցացվում էր Կու-կլուքս-կլանի հետ[42]։
Լիլ Հարդին Արմսթրոնգը, Օլիվերի ազդեցությունից զատ, հորդորեց նրան ավելի հայտնի մարդու փնտրել և զարգացնել իր ոճը։ Լիլ Հարդին Արմսթրոնգը խորհուրդ տվեց նրան, էլ ավելի հմտանալու համար, եկեղեցական համերգներին դասական երաժշտություն նվագել։ Նա նաև խորդուրդ տվեց Արմսթրոնգին նորաձև ու ընդգծող հագուստ կրել։ Նրա խոսքերն ի վերջո իրենց գործն արեցին ու ազդեցին Արմսթրոնգի ու իր ուսուցչի հարաբերութունների վրա, հատկապես աշխատավարձի ու հավելյալ գումարի մասով, որն Օլիվերն իրեն էր պահում՝ Արմսթրոնգից ու խմբի մյուս անդամներից[43]։
Ֆլեթչեր Հենդերսոնի նվագախմբում
1924 թվականին Արմսթրոնգի և Օլիվերի ուղիները բարեկամաբար բաժանվեցին։ Կարճ ժամանակ անց Արմսթրոնգը Նյու-Յորքից՝ Ֆլեթչեր Հենդերսոնի նվագախմից հրավերք ստացավ, որն այդ ժամանակների ամենալավ աֆրոամերիկյան նվագախումբն էր։ Նա միայն շեփոր էր նվագում, որպեսզի իր շարքի մյուս երաժիշտներից չտարբերվեր։ Նա մեծ ազդեցություն ունեցավ Հենդերսոնի սոլո սաքսոֆոնահար Քոլմեն Հոքինգսի վրա,երբ այդ ընթացքում լսում ու իր կարծիքն էր հայտնում նվագախմբի ձայնագրությունների մասին։
Արմսթրոնգը շեփոր, երբեմն էլ թրոմբոն նվագելով հարմարվեց Հենդերսոնի խիստ հսկող ոճին։ Մյուս անդամները ցնցված էին Արմսթրոնգի զգացմունքային ոճից։ Նա երգում էր ու պատմություններ պատմում Նոր Օռլեանի մարդկանց` հատկապես քարոզիչների մասին[44]։ Հենդերսոնի նվագախումբը նվագում էր միայն հովանավորների համար հայտնի վայրերում, օրինակ Դոն Ռեդմանի համար։ Դուքս Էլլինգթոնի նվագախումբը գնացել էր Ռոզլենդ՝ ներկա գտնվելու Արմսթրոնգի համերգին։ Երիտասարդ երաժիշտները փորձում էին Արմսթրոնգից առաջ անցնել, սակայն փորձերի արդյունքում բոլորի բերանը բաց էր մնում։
Այս ընթացքում Արմսթրոնգը ձայնագրվեց Քլերինս Ուիլյամսի (Նոր Օռլեանի ընկերներից մեկը), «The Williams Blue Five»-ի, Սիդնեյ Բեչեթի և բլյուզ երգիչներ Ալբերտա Հանթերի, Մա Ռեյնիի եւ Բեսսի Սմիթի հետ։
Թեժ հնգյակ
1925 թվականին Արմսթրոնգը Լիլի պնդմամբ վերադառնում է Չիկագո՝ ցանկանալով ընդարձակել իր կարիերան ու եկամուտը։ Նա հրապաարակայնորեն Արմսթրոնգին հայտարարում է որպես « աշխարհի լավագույն շեփորահար»։ Որոշ ժամանակ նա Լիլ Հարդին Արմսթրոնգի նվագախմբի անդամն էր և աշխատում էր կնոջ համար[45]։ Նա հիմնեց Լուի Արմսթրոնգն ու Թեժ Հնգյակը և ձայնագրեց «Potato Head Blues» և «Muggles» հիթերը։ «Muggle» բառը «marijuana» (մարիխուանա) բառի ժարգոնային տերմինն է, որը նա հաճախ էր օգտագործում իր կյանքի ընթացքում[46]։
Թեժ Հնգյակի անդամներն էին Քիդ Օրին (թրոմբոն), Ջոննի Դոտցը (կլարնետ), Ջոննի Սենթ-Սիրը (բանջո), Լիլ Արմսթրոնգը (դաշնամուր), իսկ թմբկահար սովորականի պես չկար։ 1925 թվականի նոյեմբերից սկսած այս կվինտետը տասներկում ամսվա ընթացքում ձայնագրեց քսանչորս ստեղծագործություն[47]։ Արմսթրոնգի խումբն իր առաջատար ոճով անհոգ առաջ էր շարժվում և ինչպես Սենթ-Սիրը նշում է. «Նրա հետ աշխատելով այնքան ես հանգստանում, բացի այդ նա շատ համբերատար մարդ է ... միշտ հնարավորինս լավագույնն է անում՝ ընդգծելու յուրաքանչյուի անհատականությունը»[48]։ Թեժ Հնգյակի և Յոթի ամենաազդեցիկ ձայնագրություններն էին «Cornet Chop Suey»-ը, «Struttin' With Some Barbecue»-ն, «Hotter Than that»-ը և «Potato Head Blues»-ը, որոնցից յուրաքանչյուրում կար Արմսթրոնգի փայլուն մենակատարումները։ Սրանից կարճ ժամանակ անց, նա համատեղ ձայնագրություն ունեցավ դանշնակահար Էրլ «Ֆեթա» Հայնսի հետ (հայտնի են 1928 թվականի իրենց «Weather Bird» դուետով)։ Արմսթրոնգի շեփորային նախաբանն ու «West End Blues» սոլոն ջազի պատմության մեջ մնացին ամենահայտնի ու ճանաչված իմպրովիզացիաներից մեկը։ Արմսթրոնգն այժմ ազատ կարող էր զարգացնել իր անհատական ոճն այնպես, ինչպես կամենար։ Նա հիմնականում նախընտրում էր ջիվ պարային ոճը, որոնց վառ օրինակ է «Whip That Thing, Miss Lil» և «Mr. Johnny Dodds, Aw, Do That Clarinet, Boy!» ստեղծագործությունները[49]։
Արմսթրոնգը Էրսկի Թեյթի հետ նվագել է նրա Փոքր Սիմֆոնիան։ Այն հիմնականում նվագում էին Վենդոմ թատրոնում։ Նրանք նվագում էին համր ֆիլմերի և ներկայացումների համար՝ օգտագործելով դասական երաժշտության ջազային տարբերակը, օրինակ՝ «Madame Butterfly»-ը, որն Արմսթրոնգին մեծ հանդիսատեսի առաջ երկար ստեղծագործություններ նվագելու փորձ տվեց։ Նա սկսեց սկեթ երգցողությամբ զբաղվել (առանց խոսքերի իմպրովիզացիոն ջազ) և դարձավ առաջինը, որը 1926 թվականին Թեժ Հնգյակի հետ համատեղ նման ստեղծագործություն ձայնագրեց, որը կոչվում էր «Heebie Jeebies»: Ձայնագրությունն այնքան հայտնի դարձավ, որ խումբը դարձավ Միացյալ Նահանգների ամենահայտնի ջազ խումբը, թեպետ նրանք այն ոչ մի անգամ կենդանի չէին կատարել։ Երիտասարդ երաժիշտները իրարանցում առաջացրեցին երկրում․ բոլորը՝ սևամորթ, թե սպիտակամորթ, լսում էին Արմսթրոնգի նոր ջազային ոճը[50]։
Լիլից հեռանալուց հետո, Արմսթրոնգն սկսեց նվագել Քերոլ Դիքերսոնի նվագախմբում, Ալ Կապոնեի ընկեր Ջո Գլեսերի հետ միասին «Sunset» սրճարանում՝ Էրլ Հայնսի դաշնամուրային նվագակցությամբ։ Հայնսն ու Արմսթրոնգը դարձան մոտ ընկերներ և հաջողակ համագործակիցներ։
1927 թվականի առաջին կեսերին Արմսթրոնգը կազմեց Թեժ Յոթնյակ խումբ, որի կազմում ավելացան թմբկահար Ալ (Բեյբի) Դոտցն ու տուբահար Փիթ Բրիգսը՝ պահելով Թեժ Հնգյակի բոլոր անդամներին։ Ջոն Թոմասը փոխարինեց թրոմբոնահար Քիդ Օրիին։ Այդ տարի ավելի ուշ, նա կազմակերպեց նոր Թեժ Հնգյակի հանդիպումներ, որոնք ինն այլ ձայնագրությունների առիթ դարձան։ 1928 թվականի վերջին նա սկսեց նոր խմբի հետ ձայնագրություններ թողարկել, որի անդամ էին Զուտտի Սինգլթոնը (հարվածային գործիքներ), Էրլ Հայնսը (դաշնամուր), Ջիմի Սթրոնգը (կլարներ), Ֆրեդ Ռոբինսոնը (թրոմբոն) և Մենսի Քարրը (բանջո)[51]։
Հանրությանը ներկայանում է որպես վոկալիստ
1929 թվականին Արմսթրոնգը վերադառնում է Նյու-Յորք, որտեղ նա աշխատում է նվագախմբում` նվագակցելով «Hot Chocolates» մյուզիքլին, սև ռևյուներ գրված Էնդի Ռազաֆի և դաշնակահար Ֆաթս Ուոլլերի կողմից։ Նա երբեմն էլ վոկալիստի դեր էր կատարում իր «Մի՛ Սխալվիր» կատարմամբ։ Երգի իր տարբերակը դարձավ նրա ամենաշատ վաճառված ձայնագրությունը երբևէ[52]։
Արմսթրոնգը աշխատանքի է տեղավորվում Հարլեմում գտնվող Քոննիի պանդոկում, որն այդ ժամանակներում Քոթթոն ակումբի գլխավոր մրցակիցն էր․ մի վայր, որտեղ ամեն մի շոուն անխտիր մտածված էր, և որը գլխավորում էր գանգստեր Դատչ Շուլցը[53]։ Արմսթրոնգը մեծ հաջողություններ է ունեցել նաև վոկալ ձայնագրություններում, որոնցից էր իր հին ընկեր Հոգի Քարմայքլի ստեղծած մի շարք հայտնի ստեղծագործությունները։ 1930-ականների նրա բոլոր ձայնագրությունները տեղ գտան RCA-ի ժապավենային միկրոֆոնում, որը թողարկվեց 1931 թվականին՝ առանձնահատուկ ջերմություն հաղորդելով իր վոկալով։ Քարմայքլի «Աստղային տարերք» ստեղծագործության Արմսթրոնիգի հայտնի կատարումը դարձավ այդ երգի երևէ ձայնագրված տարբերակներից լավագույնը՝ ցույց տալով Արմսթրոնգի յուրահատուկ ձայնային վոկալը, ոճն ու նորարարական մոտեցումը այնպիսի երգերի նկատմամբ, որոնք արդեն իսկ հայտնի էին։
Արմսթրոնգի «Ծույլ գետը» (ձայնագրված 1931 թվականին) ստեղծագործության կատարած վերափոխումը, որի հեղինակներն էին Սիդնեյ Էրոդինն ու Քարմայքլը ընդգրկում են մեղեդու և ձեւակերպման իր նորարարական մոտեցման բազմաթիվ առանձնահատկությունները։ Երգը սկսվում է շեփորային կարճ նախաբանով, հետո գլխավոր երաժշտությունն ուղեկցվում է ուժեղ ձայնային բղավոցներով, ամեն տան վերջում աննկատ այն շեշտելով. « Յե՜ահ, ... «Ահ-հահ» ... « իհարկե» ... «իջիր,իջիր»։ Առաջին հատվածում նա անտեսում է ամբողջ մեղեդին և երգում, ասես շեփորի սոլո է նվագում, երգելով հիմնականում մեկ նոտա ու ասելով նույն խոսքերը։ Երկրորդ տունը նա կատարում է ամբողջովին իմպրովիզացիոն տարբերակով, որը սովորաբար ներառում էր Արմսթրոնգի «սկեթ երգեցողությամբ» մի դասական հատված։
Ինչպես Արմսթրոնգի շեփորային կատարումները, այնպես էլ իր վոկալային նորարարությունները հիմք դարձանջազի վոկալ ստեղծագործություններում։ Հազվադեպ հանդիպող նրա խռպոտ ձայնը դարձավ երաժշտական նախատիպ, որին շատերը փորձեցին նմանակել ու կրկնօրինակել։ Սկեթ երգեցողության նրա ոճին լրացնում էր իր շեփորային սոլոները։ «Ծույլ գետում» առկա հնչեղ, շատ ցածր տեմբռը ու եռանդուն ռիթմները մեծ ազդեցություն գործեցին երիտասարդ սպիտակամորթ երաժիշտների վրա, ինչպիսին էր նաև Բինգ Քրոսբին։
Աշխատանք դժվարին ժամանակներում
1930-ականների սկզբի Մեծ Ճգնաժամը հատկապես ծանր ազդեցություն ունեցավ ջազի ասպարեզում։ 1936 թվականին փակվեց Քոթթոն ակումբը և շատ երաժիշտներ դադարեցին միասին նվագել, քանի որ ակումբը փլուզվեց։ Բիքս Բայդերբեքը մահացավ, իսկ Ֆլետչեր Հենդերսոնի նվագախումբը՝ պառակտվեց։ Քինգ Օլիվերը մի քանի ձայնագրություններ թողարկեց, բայց հետո հանձնվեց։ Սիդնեյ Բեչեթը դարձավ դերձակ, հետագայում տեղափոխվելով Փարիզ, իսկ Քիդ Օրին վերադարձավ Նոր Օռլեան և սկսեց հավ պահել[54]։
Արմսթրոնգը 1930 թվականին տեղափոխվեց Լոս Անջելես` նոր հնարավորություններ փնտրելու համար։ Լոս Անջելեսում նա նվագում էր Նոր Քոթթոն ակումբում՝ թմբկահար Լիոնել Հեմփթոնի հետ միասին։ Խումբը գրավեց հոլիվուդյան հասարակության ուշադրությունը, որոնք դեռ հնարավորություն ունեին իրենց թույլ տալ գիշերային շքեղ կյանք, մինչդեռ ելույթների ռադիոտարբերակները լսում էին տանը նստած երիտասարդները։ Բինգ Քրոսբին և այլ հայտնիներ ակումբի մշտական հաճախորդներն էին։ 1931 թվականին Արմսթրոնգն առաջին անգամ նկարահանվեց կինոնկարում՝ Նախկին սիրո առարկան ֆիլմում, որտեղ մեղադրվում էր մարիխուանա պահելու մեջ և ազատազրկման դատապարտվում դրա համար[55]։ 1931 թվականի վերջին նա վերադարձավ Չիկագո և Գայ Լոմբարդոյի քաջալերմամբ սկսեց նվագել նվագախմբերում՝ ձայնագրելով մի շարք ստեղծագործություններ։ Երբ ամբոխը պնդում էր, որ վերջինս լքի քաղաքը[56], Արմսթրոնգը որոշեց գնալ Նոր Օռլեան, որտեղ իրեն հերոսի պես կդիմավորեին և որտեղ նա կհանդիպեր իր հին ընկերներին։ Նա հովանավորում էր տեղի բեյսբոլի թիմը, որը հայտնի էր Արմսթրոնգի հայտնի ինն անվանբ և նրա պատվին նույնիսկ սիգար ուներ[57]։ Բայց շուտով նա կրկին ճանապարհ ընկավ։ Երկրով մեկ շրջագայությունից հետո, նա մեկնեց Եվրոպա։
Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո, նա ևս մի քանի հոգնեցուցիչ շրջագայություններ ունեցավ։ Իր պրոդյուսեր Ջոննի Քոլլինսի անկայուն վարքագիծը և Արմսթրոնգի նմանօրինակ գումար ծախսելը նրան առանց լումայի թողեց։ Շատ պայմանագրերի խախտումները նրան խնդրի առաջ էին կանգնեցրել։ Նրա նոր մենեջերը, որը հոյակապ գլուխ էր հանում ամբոխի պահանջներից, սկսեց նրան դուրս հանել անօրինական խառնաշփոթից և պարտքերից։ Արմսթրոնգը նաև մատների ու շրթունքների հետ կապված խնդիրներ ուներ, որն իր յուրահատուկ նվագելու ոճի հետևանքն էր։ Արդյունքում նա ընդլայնեց իր վոկալային ոճը և կատարեց թատրոնի ուղղությամբ իր առաջին քայլերը։ Նա կրկին հայտնեց ֆիլմերում, որոնցից էր 1936 թվականին նկարահանված հայտնի «Գրոշներ Դրախտից» ֆիլմը։ 1937 թվականին Արմսթրոնգը փոխարինեց CBS ռադիոընկերությունում աշխատող Ռուդի Վելլիին և դարձավ առաջին աֆրոամերիկացի հաղորդավարը, որը խոսում էր ազգային հեռարձակմամբ[58]։
Ջազի վերածնունդը բոլոր Աստղերի մասնակցությամբ
Երկար տարիներ ծախսելով ճանապարհորդությունների վրա, Արմսթրոնգը 1943 թվականին Նյու-Յորք նահանգի Քուինս թաղամասում բնակություն հաստատեց իր չորրորդ կնոջ՝ Լյուսիլի հետ։ Չնայած Թին Փեն Էլլեյի փոփոխության և երաժշտության գանգստերային բիզներսի և հակասևամորթական անարդարության՝ Արմսթրոնգը շարունակեց զարգացնել իր նվագելու ընդունակությունները։ Նա Okeh Records-ի համար ձայնագրեց Հոգի Քարմայքլի «Rockin' Chair» ստեղծագործությունը։
Հաջորդ 30 տարիների ընթացքում Արմսթրոնգը մեկ տարում ունենում ավելի քան 300 ելույթ։ Հանրային նախասիրությունների փոփոխման պատճառով մեծ նվագախմբի պատվերներն ավարտվեցին 1940-ական թվականներին, փակվեցին պարահրապարակները, իսկ հեռուստատեսությունում մրցակցություն էր գնում երաժշտական տարբեր ոճերի միջև։ Արդյունքում երաժշտության մյուս տեսակները ավելի հայտնի դարձան, քան մեծ նվագախմբի կատարումները։ Անհնար էր նման պայմաններում ֆինանսավորել 16 հոգուց բաղկացած շրջագայող խմբին։
1940-ական թվականներին լայն տարածում գտավ 1920-ականների ավանդական ջազը, որը դրդեց Արմսթրոնգին վերադառնալ ու ստեղծել փոքր խումբ, որն իրեն հիշեցնում էր իր երիտասարդություննը։ Հետևելով 1947 թվականի մայիսի 17-ին Նյու-Յորք քաղաքի համերգասրահում կայացած մեծ հաջողություններ գրանցող փոքր խմբի ջազ համերգներին, որն իրականացվում էր թրոմբոնիստ, երգիչ Ջեք Թիգարդենի մասնակցությամբ, Արմսթրոնգի մենեջեր Ջո Գլասերը 1947 թվականի օգոստոսի 13-ին կազմալուծեց մեծ նվագախումբը և հիմնեց վեց հոգանոց ավանդական ջազ-նվագախումբ, որտեղ Արմսթրոնգին միացան (ի սկզբանե) Թիգարդենը, Էրլ Հայնսը և այլ բարձրակարգ երաժիշտներ, որոնցից շատերը մեծ նվագախմբի առաջնային կատարողներից էին։ Նոր խմբի մասին հայտարարեցին Բիլլի Բերգի «Supper» ակումբի բացմանը։
Այս խումբը կոչվեց՝ «Լուի Արմսթրոնգն ու իր բոլոր Աստղերը» ,որոնց թվում էին տարբեր ժամանակներում մասնակցություն ունեցած Էրլ Էրլ«ֆաթա» Հայնսը, Բարնի Բիգարդը, Էդմոն Հոլը, Ջեք Թիգարդենը, Թրամմի Յանգը, Էրվել Շաուն, Բիլլի Քայլը, Մարթի Նապոլեոնը, Բիգ Սիթ Քեթլիթը, Քոզի Քոլը, Թիրի Գլենը, Բարրեթ Դիմսը, Մորթ Հերբերթը, Ջո Դերենսբրգը, Էդի Շուն և թմբկահար Դեննի Բարսելոնան։ Այս շրջանում Արմսթրոնգը շատ ձայնագրութուններ արեց և նկարահանվեց մոտ 30 ֆիլմերում։ Նա առաջին ջազ երաժիշտն էր, որը 1949 թվականի փետրվարի 21-ին հայտնվեց «Թայմ» ամսագրի շապիկին։
Ջազի ներկայացուցիչ
1950-ական թվականներին Արմսթրոնգը եղել է ամերիկացի ամենասիրված մարդն ու մշակույթի ներկայացուցիչը, որը հանրաճանաչ է եղել նաև ԱՄՆ սահմաններից դուրս։ Այնուամենայնիվ, ակնհայտ դարձավ իր և աճող սերնդի երիտասարդ ջազ երաժիշտների մեջև եղած տարբերությունը, որոնց թվին էր պատկանում Չարլի Պարկերը, Մայլս Դեյվիսը և Սոննի Ռոլլինսը։ Հետպատերազմյան սերունդը կարծում էր, որ իրենց երաժշտությունը աբստրակտ արվեստ է և Արմսթրոնիգ ոճը թեթև ժանրի ներկայացում էր համարում, կես-երաժիշտ ու կես-բեմական աստղ, հնաոճ ու հորեղբայր Թոմիզմ, « ... թվում էր, ասես նա բանաստեղծ լինի, որինց մենք շատ էինք ամաչում»[59]։ Բիբոպը նա «չինական երաժշտություն» էր անվանում։ 1954 թվականին Ավստրալիա ճանապարհորդելու ժամանակ, նրան հարցրեցին, թե, արդյոք կարողանում է բիբոպ նվագել։ «Բիբո՞պ» նա ասաց։ «Ես պարզապես երաժշտություն եմ նվագում։ Այն տղաները, որոնք նման տերմիններ են մտածել, գործիքները թևի տակ դրած քայլում են փողոցներով»[60]։
1950 թվականի հունիսին Սյուզի Դելեիրը Մոնտե Կարլո խաղատանը Էմե Բարելլի և Լուի Արմսթրոնգի նվագախմբի հետ միասին կատարել է «C'est si bon» երգի փորձերը, որտեղ երեկոյի վերջում ելույթ է ունենում Լուի Արմսթրոնգը։ Արմսթրոնգին դուրս է գալիս երգը և նա 1950 թվականի հունիսի 26-ին Նյու-Յորքում ձայնագրում է այս երգի ամերիկյան տարբերակը։ 1960-ականներին նա ճանապարհորդում է Գանա և Նիգերիա[61][62]։
Decca Records-ի հետ իր պայմանագիրն ավարտելուց հետո, նա դարձավ անկախ արվեստագետ և ձայնագրվեց այլ լեյբլների համար[63][64]։ Նա շարունակեց միջազգային համերգների շարքը, սակայն 1959 թվականին սրտի նոպա ունեցավ և ստիպված մեկնեց հանգստի[65]։
1964 թվականին, երկու տարվա ընթացքում ոտք չդնելով ստուդիա, նա ձայնագրում է իր ամենաշատ վաճառված ստեղծագործությունը՝ Ջերրի Հերմանի գրած «Բարև, Դոլլի»-ն, որն ի սկզբանե Արմսթրոնգը կատարել է մյուզիքլի գովազդի համար։ Արմսթրոնգի տարբերակը 22 շաբաթ շարունակ մնում էր Թեժ 100-յակում, որը շատ ավելի երկար տևեց, քան նույն տարում ձայնագրված որևէ այլ ստեղծագործություն։ Այն զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ Արմսթրոնգին դարձնելով 62 տարվա 9 ամսվա և 5 օրվա մեջ ամենածեր մարդը, որը կարողացավ նման հաջողություն գրանցել։ Այս ընթացքում նա հետ մղեց Բիթլզին առաջին հորիզոնականից, որը նրանք14 շաբաթ շարունակ զբաղեցնում էին՝ երեք տարբեր երգերի շնորհիվ[66]։
Արմսթրոնգը շարունակում էր համերգային շրջագայություններ կատարել նույնիսկ 60-անց հասակում։ Նույնիսկ 1965 թվականին նա շրջագայություններով այցելել է կոմունիստական մի շարք քաղաքներ։ Նա նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի հովանավորմամբ ճանապարհորդեց Աֆրիկա, Եվրոպա և Ասիա՝ գրանցելով մեծ հաջողություններ ու այնտեղ վաստակելով «Ներկայացուցիչ Սատչ» մականունը։ 1968 թվականին նա գրեթե հատում էր 70-ի շեմը և իր առողջությունը սկսել էր վատթարանալ:Նա տառապում էր սրտի եւ երիկամների հիվանդություններով, որոնք ստիպեցին նրան դադարեցնել շրջագայությունները։ Արդեն 1969 թվականին նա դադարեցրեց հանրության առջև ելույթ ունենալ և տարվա մեծ մասն անցկացնում է տանը ապաքինվելով։ Այդ ընթացքում իր վաղեմի մենեջեր Ջո Քլասերը մահանում է։ 1970 թվականի ամռանը նրա բժիշկները հայտարարում են, որ նա արդեն կարող է վերսկսել իր կենդանի համերգները։ Նա սկսեց աշխարհով մեկ ճանապարհորդել, սակայն սրտի նոպաները ստիպեցին նրան երկու ամիս հանգստի գնալ[67]։
Արմսթրոնգն իր վերջին շեփորային ձայնգրությունը կատարեց 1968 թվականին լույս տեսած «Դիսնեյի երգերը Սատչմո ոճով» ալբոմում[68]։
Անձնական կյանք
Անվան արտասանություն
Լուի Արմսթրոնգի տուն-թանգարանի ինտերնետային կայքը նշում է.
Ուսումնասիրելով տան գրանցած տվյալները, Լուին իր անունն արտասանում էր «Լյուիս»։ 1964 թվականին իր ձայնագրած «Ողջույն, Դոլլի» ստեղծագործության մեջ նա երգում է. «Սա Լյուիսն է, Դոլլի», սակայն 1933 թվականի ձայնագրության մեջ նա ասում էր․ «Ծիծաղող Լուին»։ Շատ հաղորդավարներ, երկրպագուներ ու ծանոթներ նրան Լուի էին անվանում, իսկ 1983 թվականի հարցազրույցի տեսահոլովակում Լյուսիլ Արմսթրոնգը նույնպես իր մահացած ամուսնուն Լուի է անվանում։ Երաժիշտներն ու մոտ ընկերները նրան սովորաբար «Փոփս» էին անվանում[69]։
1943 և 1944 թվականներին Ռոբերտ Գոֆինի համար գրված հուշագրության մեջ, Արմսթրոնգը հայտարարում է. «Բոլոր սպիտակամորթներն ինձ Լուի են անվանում»` նշելով, որ նա ինքն իրեն այդպես չի անվանում[70]։ Այնուամենայնիվ, Արմսթրոնգը 1920 թվականի ԱՄՆ հաշմառման մեջ գրանցված էր որպես «Լյուի»։ Կենդանի տարբեր կատարումների ժամանակ՝ բեմում նրա «Լուի» էին անվանում՝ օրինակ 1952 թվականին«Scandinavia vol.1.» ալբոմից «Կարո՞ղ է ինչ-որ մեկը բացատրել» ստեղծագործության մեջ։ «Լյուին» «Լուի» անվան ֆրանսիական արտասանության ձևն է և հաճախ հանդիպում է Լուիզիանա շրջանում։
Ընտանիք
Արմսթրոնգը ելույթ էր ունենում Գրետնայում գտնվող Աղյուսե Տանը, երբ նա ծանոթացավ տեղաբնակ մարմնավաճառ Դեյզի Պարկերի հետ։ Նա սկսեց իր գործը, որպես հաճախորդ։ Երբեմն վերադառնում էր Գրետնա, որ նրան հանդիպեր։ Նա քաջություն գտավ աղջկա համար տուն գտնել, որպեսզի բոլորից հեռու, աշխատանքից հետո, տեսնի նրան։ Հենց այս դեպքով էլ նա իմացավ, որ աղջիկը քաղաքացիական ամուսնության մեջ է։ Դեպքից քիչ ժամանակ անց, Պարկերը այցելեց Պերդիդո փողոցում գտնվող Արմսթրոնգի տուն[71]։ Նրանք այդ երեկո այցելեցին Քիդ Գրին հյուրանոց։ Հաջորդ օրը՝ 1919 թվականի մարտի 19-ին Արմսթրոնգն ու Պարկերը ամուսնացան քաղաքապետարանում[71][72]։ Նրանք որդեգրեցին երեքամյա Կլարենսին, որի մայրը Արմսթրոնգի զարմիկ Ֆլորան էր։ Նա մահացալ էր ծննդաբերելուց հետո։ Կլարենս Արմսթրոնգը, վաղ հասակում գլխին վնասվածք ստանալու պատճառով, մտավոր հետամնաց էր և Արմսթրոնգն իր կյանքի մնացած մասն անցկացրեց նրա մասին հոգ տանելով[73]։ Նրա ամուսնությունը Պարկերի հետ տևեց մինչև 1923 թվականը։
1924 թվականի փետրվարի 4-ին նա ամուսնացավ Լիլ Հարդին Արմսթրոնգի հետ, որը Քինգ Օլիվերի դաշնակահարուհին էր։ Նա մի քանի տարի առաջ էր բաժանվել իր ամուսնուց։ Երկրորդ կինն օգնեց իրեն ընդլայնել իր կարիերան, սակայն նրանք բաժանվեցին 1938 թվականին։ Հետո Արմսթրոնգը ամուսնացավ Ալֆա Սմիթի հետ[74]։ Երրորդ կնոջ հետ ամուսնությունը տևեց չորս տարի և նրանք բաժանվեցին 1942 թվականին։ Հետո Լուին 1942 թվականի հոկտեմբեր ամսին ամուսնացավ Լյուսիլ Ուիլսոնի հետ. նա Քոթթոն ակումբում երգչուհի էր աշխատում, որի հետ նա ամուսության մեջ մնաց մինչ կյանքի վերջ՝ 1971 թվական[75]։
Արմսթրոնգի ամուսնություններից երբեք սերունդ չեղավ, թեպետ նա երեխաներ շատ էր սիրում[76]։ Այնսուամենայնիվ, 2012 թվականի դեկտեմբերին 57-ամյա Շերոն Պրեստոն-Ֆոլտան պնդում էր, որ Արմսթրոնգի աղջիկն է, երբ Արմսթրոնգը 1950-ականներին զվարճանում էր Քոթթոն ակումբի պարուհի Լյուսիլ «Քաղցրիկ» Պրեստոնի հետ[77]։ 1955 թվականին իր մենեջեր Ջո Գլասերին ուղղված նամակում Արմսթրոնգը գրում է նշելով, որ Պրեստոնի նորածինը կարող է իր աղջիկը լինել և կարգադրում Գլասերին ամսական 400 դոլար վճարել մորն ու աղջկան[78]։
Անհատականություն
Արմսթրոնգին ներկայացնում են որպես վառ ու խարիզմատիկ անհատականություն։ Նրա կենսագրությունը վրդովել է որոշ կենսագիրների ու պատմաբանների, քանի որ նա հեքիաթներ պատմելու սովորություն ուներ, հատկապես վաղ մանկության մասին, երբ նրան ավելի քիչ գիտեին, և իր ճոխ պատմություններին երբեմն հստակությունն էր պակասում[79]։
Բացի արվեստագետից, Արմսթրոնգն այդ ժամանակների առաջատար անձն էր։ Նա սիրված էր ամերիկյան հասարակության կողմից, որին իրենց հայտնիությամբ նույնիսկ ամենահռչակավոր աֆրոամերիկացի կատարողներն էին զիջում, և այդ ժամանակաշրջանում նա կարողացավ առատության մեջ ապրել, որն ընձեռնել էին իրեն մյուս աֆրոամերիկացի կատարողները[79]։
Նա, ընդհանուր առմամբ, քաղաքականապես չեզոք դիրք էր պահում, որը երբեմն օտարում էր նրան մյուս սևամորթներից, որոնք համարում էին նրան այնպիսի մարդ, որը փորձում էր Ամերիկան քաղաքացիական իրավունքների շարժման ընթացքում հասնել իր փառքին։ Այնուամենայնիվ, նա քննադատել է նախագահ Էյզենհաուերին՝ քաղաքացիական իրավունքների հանդեպ խիստ գործողությունների չկիրառելու համար[79]։
Շրթունքի հետ կապված խնդիրներ
Շեփորն ինչպես հայտնի է կոշտ գործիք է շրթունքների համար և Արմսթրոնգն իր կյանքի ընթացքում տառապել է շրթունքի հետ կապված խնդիրներից, որի պատճառն իր ագրեսիվ ու կարճ շնչով նվագելու ոճն էր։ Այդ պատճառով էլ վնասվում էր շրթունքների ներքին հատվածը։ 1930-ականների եվրոպական շրջագայության ժամանակ նա այնքան սարսափելի ցավեր ուներ, որ ստիպված էր հետաձգել այն մեկ տարի։ Ի վերջո, նա սկսեց շրթունքների համար քսուքներ օգտագործել, ինչպես նաեւ ածելիով կտրել սպիի հյուսվածքները։ 1950-ական թվականներին նա եղել է «Ansatz-Creme Lip Salve»-ի պաշտոնական ներկայացուցիչը[80]։
1959 թվականին թրոմբոնիստ Մարշալ Բրաունի հետ հանդիպման ժամանակ, Արմսթրոնգն ստացավ առաջարկ, ըստ որի նա պետք է բժշկի գնար և իր շրթունքների համար պատշաճ բուժում ստանար, այլ ոչ թե մինչ իր կյանքի վերջը տնային բուժմամբ զբաղվեր, ինչի հետեւանքով էլ նրա առողջությունը վատթարացել էր։ Բժիշկները վիրահատություն կատարելը չափազանց ռիսկային էին համարում[81]։
Մականուններ
«Սատչմո» և «Սատչ» մականունները «Սատչելմաութ» (պայուսակ-բերան) մականվան կրճատ ձևերն էին։ Մականունն ունի հնարավոր ծագման բազմաթիվ տարբերակներ[79]։ Ամենատարածված տարբերակներից մեկը, որը Արմսթրոնգը պատմում էր կենսագիրներին, երիտասարդ ժամանակ Նոր Օռլեանում գրոշների համար պարելն էր։ Նա փողոցից վերցնում էր կոպեկներն ու դնում բերանը, որպեսզի մեծ երեխաները չգողանային այն։ Ինչ-որ մեկը նրա անունը պայուսակ-բերան դրեց, քանի որ նա իր բերանը պայուսակի փոխարեն էր օգտագործում։ Ըստ այլ խոսակցությունների նրան «Սատչմաութ»՝ պայուսակ-բերան, նույն ինքը «Սատչ» էին անվանում իր մեծ բերանի պատճառով[79]։
Ավելի վաղ նրան անվանում էին նաև «շերեփ»՝ «շերեփ-բերան» մականվան կրճատ տարբերակը, որը գալիս էր Շերեփ-բերան բլյուզներ ստեղծագործության անվանումից և իր տարօրինակ շրթունքի ձևից[82]։
«Փոփս» մականունը գալիս էր մարդկանց անունները մոռանալու սովորությունից և փոխարենը նա մարդկանց պարզապես «Փոփս» էր անվանում։ Այդ անվանումը հենց Արմսթրոնգն ինքն էր իրեն մականուն դարձրել։ Այն դարձավ 2010 թվականին Թերրի Թիչաութի կողմից գրված Արմսթրոնգի կենսագրության մասին հոդվածի անվանումը[79]։
Ռասա
Արմսթրոնգը և՛ բեմում և՛ բեմից դուրս մեծապես արժանանում էր սպիտակամորթների հավանությանը, որը հազվադեպ դեպք էր այդ ժամանակների աֆրոամերիկացի անձի համար։ Որոշ երաժիշտներ քննադատում էին Արմսթրոնգին՝ դասակարգված հանդիսատեսի առաջ նվագելու համար և որ խիստ քայլերի չի դիմում՝ պաշտպանելու Ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժումը[83]։ Երբ նա խոսեց այդ մասին, դա դարձավ ազգային քննարկման առարկա, օրինակ, երբ նա քննադատեց նախագահ Էյզենհաուերին, անվանելով նրան «երկերեսանի» և «անողոք», 1957 թվականին Արկանզաս նահանգում գտնվող Լիթլ Ռոքի անջատողականության մասին կոնֆլիկտի պատճառով։ Ի նշան ընդդիմության, Արմսթրոնգը ԱՄՆ Պետական դեպարտամենտ անունից չեղարկեց Սովետական Միությունում նախատեսված շրջագայությունն ասելով. «Այն, ինչպես նրանք վարվում են հարավում բնակվող իր ազգակիցների նկատմամբ, թող այդ կառավարությունը դժոխք ընկնի» և նա չի կարող ներկայացնել իր կառավարությունն արտասահմանում, երբ վեճ է ընթանում իր ազգակիցների հետ[84]։ ՀԴԲ-ն գործ հարուցեց Արմսթրոնգի վրա՝ ինտեգրացիայի մասին իր անհեթեթ խոսքերի համար[85]։
Կրոն
Երբ կրոնից էին հարցնում, Արմսթրոնգը պատասխանում էր, որ նա բապտիստ է մեծացել, միշտ կրել է Դավթի աստղը և Հռոմի Պապի հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել[86]։ Նա կրում էր Դավթի աստղն ի պատիվ Կարնովսկիների ընտանիքի, որոնք երեխա ժամանակ իրեն ապաստան տվեցին և գումար տվեցին, որով նա գնեց իր առաջին կոռնետը։ Նա մկրտվել է Նոր Օռլեանում գտնվող Քրիստոսի Սուրբ Սիրտ կաթոլիկ եկեղեցում[86], որտեղ նա հանդիպեց Հռոմի Պապեր Պիոս XII-ին և Պողոս VI-ին[79]։
Անձնական սովորույթներ
Արմսթրոնգը մտահոգված էր իր առողջությամբ։ Նա լուծողականներ էր օգտագործում, որպեսզի կարգավորի քաշը՝ փորձելով պաշտպանել և՛ ծանոթությունները և՛ սննդակարգի ծրագրերը։ Այն հրատարակել է «Քաշ գցիր Ստչմոի ձևով» անվան տակ[79]։ Երիտասարդության տարիներին Արմսթրոնգի լուծողականը Պլուտո Ուոթերն էր, սակայն երբ նա հայտնաբերեց Սվիս Քրիս դեղամիջոցը, նա հիացմունքով փոխեց իր ընտրությունը[79] ներկայացներով դրա առավելությունը նրանց, որոնք լսում ու փաթեթներ էին փոխանցում բոլորին,ում հանդիպել էին, այդ թվում նաև Բրիտանիայի Թագավորական ընտանիքի անդամներին։ Արմսթրոնգը նաև հայտնվում էր հումորային, չնայած և ռիսկային քարտերի շապիկին, որոնք տպում էր ընկերներին ուղարկելու համար։ Քարտերին պատկերված նա նստած էր զուգարանին։ Եթե նայենք նրա թաքնված իմաստին, կարգախոսում ասվում էր. «Սատչը ասում է.«Թողեք ամեն ինչ հետևում»[87]։ Քարտերը երբերմն գովազդում էին Սվիս Քրիս դեղամիջոցը[88]։ Վելմա Միդլթոնի հետ կատարած « Փոքրիկս, դրսում ցուրտ է» երգի ձայնագրման ժամանակ, նա փոխում է խոսքերը․ «Փոխիր ձայնասկավառակը, մինչ ես կարիքներս եմ հոգում»-ից դարձնելով «Սվիս Քրիս ընդունիր, մինչ ես կարիքներս եմ հոգում»[89]։
Արմսթրոնգն իր կյանքի ընթացքում շատ էր մարիխուանա ծխում և 1930 թվականին ինը օր անցկացնում է բանտում՝ ակումբից դուրս թմրանյութեր վաճառելու համար[90]։ Նա մարիխուանան նկարագրում էր այսպես. «հազար անգամ լավն է, քան վիսկին»։
Առողջության և քաշի հետ կապված խնդիրները կարգավորվեցին սննդի նկատմամբ սեր ունենալու շնորհիվ, որի մասին նա գրել է իր երգերի մեջ, որոնցից էր «Cheesecake»-ը, «Cornet Chop Suey»-ը նաև «Struttin' with Some Barbecue»-ն, որը թեպետ գրված էր գեղեցիկ ուղեկցորդուհու, այլ ոչ թե ուտելիքի մասին[91][92]։ Նա իր ողջ կյանքի ընթացքում մեծ կապվածություն ուներ Նոր Օռլեանի ուտելիքների հետ և միշտ երգում էր իր տողերում. «Կարմիր լոբին և բրնձով քո...»[93]:
Լինելով Բեյսբոլի գլխավոր լիգայի երկրպագու, նա հիմնեց Նոր Օռլեանի թիմը, որը հայտնի է որպես «Raggedy Nine»՝ հետագայում այն փոխելով «Armstrong's Secret Nine Baseball»[94]:
Ստեղծագործություններ
Արմսթրոնգի հետաքրքրասիրությունները ներառել են նաև ստեղծագործություններ գրելը։ Ճանապարհին նա անընդհատ գրում էր իր կյանքի ամենասիրելի թեմաների մասին՝ կիսելով դրանք աշխարհի տարբեր թղթակիցների հետ։ Նա գրում կամ տպում էր այն ամենի մասին, ինչ ձեռքի տակ ընկնում էր. նա գրում էր երաժշտության, սեքսի, ուտելիքի, մանկության հիշողությունների, չափից շատ «բժշկական» մարիխուանա օգտագործելու և նույնիսկ աղիների աշխատանքի մասին, որը նա ուրախությամբ նկարագրում էր[95]։
Հասարակական կազմակերպություններ
Ինչպես հաճախ վկայում են, Լուի Արմսթրոնգը մասոն չէր։ Թեեւ նա սովորաբար հաշվառված էր որպես Նյու Յորքի Մոնթգոմերի թաղամասի թիվ 18 (Prince Hall) բնակարանի բնակիչ, նման բնակարան գոյություն չի ունեցել։ Այնուամենայնիվ, Արմսթրոնգն ինքն իր կենսագրությունում նշել է, որ ինքը Փիթիասի ասպետների անդամ էր, որը թեպետ իրականում մասոնական խումբ չէր[96]։
Երաժշտություն
Գալարափող նվագելն ու վաղ ջազը
Իր վաղ տարիների ընթացքում Արմսթրոնգը հայտնի էր կոռնետ և շեփոր նվագելու իր վիրտուոզությամբ։ Սրա հետ մեկտեղ նա կարողանում էր «կլարնետով և շեփորով բարձր նոտաներ նվագելու սոլոներ» կատարել, նաև հայտնի էր իր «ինտենսիվ ռիթմային զգացողությամբ», որը շատ բարդ էր և որի մեջ կային շեշտված ռիթմեր, դրական էմոցիաներ և լրացուցիչ ռիթմիկ մասեր[97]։ Ամենահայտնի ստեղծագործությունները, որտեղ Արմսթրոնգը շեփոր էր նվագում Թեժ Հնգյակի և Թեժ Յոթնյակի հետ միասին էր, «Red Onion Jazz Babies» շարքից էին։ Արմսթրոնգի իմպրովիզացիաները այդ ժամանակաշրջանի համար անհասկանալիորեն բարդ էին, սակայն նույն ժամանակ նուրբ ու բարձրակարգ էին։ Սոլոն, որ Արմսթրոնգը նվագում էր « Potato Head Blues» երգում, բավականին երկար ժամանակ համարվում էր այդ շարքի իր լավագույն սոլոներից մեկը[79]։
Մինչ Արմսթրոնգը, բազմաթիվ ջազ նվագախմբեր ջազ նվագելուց երբեմն սոլոն պարզապես փոխում էին։ Արմսթրոնգը փաստացի առաջինն էր, որ երաժշտության փոխարեն նվագում էր երգերի ակորդային հարմոնիաներ։ Սա հարուստ դաշտ բացեց ստեղծագործության եւ իմպրովիզացիայի համար, եւ զգալիորեն փոխեց մենակատարման ոճը[79]։
Հաճախ Արմսթրոնգը նվագում էր փոփ-երգեր՝ օգտագործելով պարզ վարիացիաներ, որոնք այդ դարի ջազ ունկնդիրների համար ավելի հաճելի էին։ Միևնույն ժամանակ, նրա ստեղծագործությունը ներառում է բազմաթիվ յուրահատուկ մեղեդիներ, ստեղծագործական թռիչքներ, հանգստացնող կամ խորը ռիթմեր։ Արմսթրոնգի նվագելու ոճը, որը նա շարունակ պարապելով էր ձեռք բերել, կարողանում էր շեփոր նվագելով փոխել երգի տոնայնությունը։ Իր ձայնագրություններում Արմսթրոնգը գրեթե միայնակ ջազ մնենակատրի դեր էր կատարում, նվագելով այն, ինչ պետք է խմբով կատարեին՝ դարձնելով այն անհատականության արտահայտման հնարավորության արվեստի մի ձև[79]։
Արմսթրոնգն այն առաջին արվեստագետներից մեկն էր, որն իրեն կատարելագործելու համար օգտագործում էր իր ելույթների ձայնագրությունները։ Արմսթրոնգը վառ երաժշտամոլ էր։ Նա ունեցել է ձայնագրությունների մեծ հավաքածու, այդ թվում, այնպիսի ժապավեններ, որոնք նա լսում էր ճանապարհորդությունների ժամանակ։ Նա վայելում էր իր ձայնագրությունները և փորձում համեմատել այն երաժշտի հմտությամբ։ Տանը նա ուներ վերջին թողարկման աուդիո սարքավորում և երբեմն փորձում էր իր հին ձայնագրությունները ռադիոյից կրկին ձայնագրել[98]։
Վոկալ ճանաչվածություն
Արմսթրոնգի երաժշտական ուղին և հայտնիությունը մեծանում էր և իր երգելաոճը նույնպես դարձավ կարևոր։ Արմսթրոնգը առաջինը չէր, որ սկեթ երգեցողության ձայնագրություն կատարեց, սակայն նա այդ հարցում վարպետ էր և օգնում էր այդ ոճն ավելի հայտնի դարձնելուն։ Նրա առաջին սկեթ ձայնագրությունը «Heebie Jeebies»-ն էր։ Երբ նա ձայնագրվում էր Օկեհ ստուդիայի համար, այս երաժշտական ոճը անկում էր ապրում։ Երաժշտությունը Արմսթրոնգի շնորհիվ նոր կյանք ստացավ։ Արմսթրոնգը սկսեց պարզապես անիմաստ տողեր երգել, որտեղ ներկա էր նաև Օկեհ ստուդիայի նախագահ Է. Ա. Ֆերնը։ Նա խնդրեց Արմսթրոնգին շարունակել երգել։ Արմսթրոնգը կարծում էր, որ այս տարբերակը պարզապես կմոռացվի, սակայն այն ամենաշատ հնչած, վաճառված ու հայտնի հիթերից մեկը դարձավ։ Թեպետ այս պատմությունը ոչ հավաստի էր համարվում, Արմսթրոնգն այն ինքը հաստատեց իր հարցազրույցներից մեկում, ինչպես նաև իր հուշագրերում[99]։ Վերջին ձայնագրության մեջ Արմսթրոնգը երգում է. «Ես մոռացել եմ խոսքերը», իսկ ձայնագրության միջին հատվածում երգում է․ «Ես դյումացի հայր Դինգ Դոնգն եմ»:Այս ձայնագրությունները հիթ դարձան, իսկ սկեթ երգեցողությունն իր ելույթների անպակաս մասը դարձավ։ Սակայն սրանից շատ ժամանակ առաջ Արմսթրոնգը երգում էր, հակիրճ ու երկար դարձնում տողերը, իմպրովիզացիաներ կատարում[79]։ Արմսթրոնգը մի անգամ Քեբ Քոլլովեին ասել էր, որ իր սկեթ ոճը վերցրել է «հրեական ռոքից», որոնք ուղղափառ հրեաները կատարում էին աղոթքի ժամանակ[100][101]։
Ստեղծագործական գործունեություն
Արմսթրոնգը նվագախմբի կոմպոզիտոր էր և գրել է ավելի քան հիսուն երգեր, որոնք շատ ժամանակ դարձել են ջազ նմուշներ (օրինակ `«Gully Low Blues»-ը, «Potato Head Blues»-ը)։ «Swing That Music»-ը Արմսթրոնգի առաջին ինքնակենսագրական գիրքն է։
Գործընկերներ ու հետևորդներ
Իր երկար կարիերայի ընթացքում նա նվագել է այդ ժամանակների ամենահայտնի գործիքներով և երգել ամենահայտնի երաժիշտների հետ, որոնց շարքում էին Բինգ Քրոսբին, Դյուկ Էլլինգթոնը, Ֆլետչեր Հենդերսոնը, Էրլ Հայնսը, Ջիմմի Ռոջերսը, Բեսսի Սմիթը և միգուցե ամենահայտնին՝ Էլլա Ֆիջերալդը։ Նրա ազդեցությունը Քրոսբիի վրա հատկապես կարևոր դեր խաղաց զանգվածային երաժշտության հետագա զարգացման համար. Քրոսբին հիանում ու նմանակում էր Արմսթրոնգին, որի վառ ապացույցն էր իր վաղ ձայնագրությունը՝ 1931 թվականին ձայնագած «Just One More Chance»-ը[79]։ Ջազի Նոր Պուրակ բառարանը մանրամասն նկարագրում էր Քրոսբիի պարտքն Արմսթրոնգի նկարմամբ, թեպետ Արմսթրոնգի անունն այնտեղ չի նշվում.
Քրոսբին... կարևոր դեր է խաղում աֆրոամերիկյան ոճով հայտնի երգեցողության զարգացման գործում՝ լիրիկական խոսեր գրելով...Նրա տեխնիկան... ձայնալարերի ծանր շնչառության թեթևացումն էր, որը ցածր ձայնասահմանում անցնում էր գլխային ձայնի, օգտագործելով ուղիղ արտասանությունը, որը թեթևացնում էր ձայնի պարզություն, երգելով ձայնավորներ (սևամորթ երգիչների ոճով) և զգուշորեն օգտագործում ապպոգիատուրան, մորդենտոները, և լեգատոները տեքստ ընդգծելու համար - այս ձևն օգտագործում էին գրեթե բոլոր հայտնի երգիչները։
Արմսթրոնգը Verve Records-ի համար Էլլա Ֆիջերալդի հետ երկու ալբոմ ձայնագրեց. Էլլան և Լուին և Կրկին Էլլան և Լուին, որը նաև կատարում էին Օսկար Պետերսոնի տրիոյից երեք երաժիշտներ և թմբկահար Բադի Ռիչը (առաջին ալբոմում) և Լուի Բելլսոնը (երկրորդում)։ Նորման Գանցը ցանկություն ուներ, որ Էլլան և Լուին ձայնագրեն «Porgy and Bess» ստեղծագործությունը։
Columbia Records-ի համար իր ձայնագրությունները՝ « Louis Armstrong Plays W.C. Handy» (1954 թ.) և «Satch Plays Fats» (1955 թ.) համարվեցին գլուխգործոցներ, ինչպես նաև լավ վաճառված ստեղծագործություններ։ 1964 թվականին բոլոր Աստղերը Դյուկ Էլլինգթոնի հետ միասին մասնակցություն ունեցան երկու ալբոմների աշխատանքներում՝ «The Great Summit» և «The Great Reunion» (ներկայումն երկուսը մեկ ձայնասկավառակի վրա է ձայնագրված)։ Ալբոմում ներկայացված է Էլլինգթոնի շատ հայտնի ստեղծագործություններ, ինչպես նաև երկու բացառիկ հատվածներ Դյուկի դաշնամուրային կատարմամբ։ Իր մասնակցությունը Դեյվ Բրուբեքի բարձրաոճ «Իսկական ներկայացուցիչները» ջազ մյուզիքլին (1963 թվական) շատ քննադատվեց, որտեղ կար նաև Արմսթրոնգի ամենահայտնի վոկալ կատարումներից «Ամառային երգ» ստեղծագործությունը։
1964 թվականին «Ողջույն, Դոլլի» երգի ձայնագրությոնը դարձավ համար մեկը։ Երգի հիման վրա ստեղծվեց նույնանուն ալբոմը, որը նույնպես զբաղեցրեց առաջին հորիզոնականը (Բիթլզին հետ մղելով ցանկից)։ Ալբոմը մեկ տարվա ընթացքում շատ լավ վաճառվեց՝ համարվելով «ոսկե» ալբոմ (500.000 վաճառված օրինակ)։ Նրա «Ողջույն, Դոլլի» կատարումը 1964 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությանը հաղթեց տղամարդու լավագույն փոփ վոկալ ստեղծագործություն անվանակարգում։
1964 թվականին Արմսթրոնգը հետ մղեց Բիթլզին՝ Բիլլբորդի Թեժ հարյուրյակ ցանկից իր «Hello, Dolly» ստեղծագործությամբ, որը դարձրեց 63- ամյա կատարողին՝ ԱՄՆ ձայնագրությունների մեջ ամենատարեց երաժիշտը, որի երգը հայտնվեց առաջին հորիզոնականում։ 1964 թվականին գրված իր «Bout Time» երգը հետագայում օգտագործվեց Կախարդուհին ֆիլմում[79]։
1968 թվականին Արմսթրոնգը ելույթ է ունենում Իտալիայում՝ Սան Ռեմոյի երաժշտական փառատոնում, որտեղ իր ընկերոջ՝ էրիթրեական ծագմամբ իտալացի երգչուհի Լառա Սեն Պոլի հետ երգել է «Mi Va di Cantare» երգը[103][104]։ 1968 թվականի փետրվարին Արմսթրոնգը Լառա Սեն Պոլի հետ նկարահանվում է իտալական հեռուստաալիքներից մեկում, որտեղ կատարում է «Grassa e Bella» երգը, որը նա երգում էր իտալացի ունկնդիրների և Սի Դի Այ լեյբլի համար[105]։ 1968 թվականին Արմսթրոնգը ձայնագրում է իր վերջին ամենահայտնի հիթը՝ «What a Wonderful World» ստեղծագործությունը, որը մեկ ամիս շարունակ մնաց բրիտանական երգերի ցուցակի ամենաբարձր հորիզոնականում։ 1970 թվականի հոկտեմբերի 28-ին Ամրսթրոնգը մասնակցեց Ջոնի Քեշ շոուին, որտեղ նա կատարեց Նեթ Քինգ Քոլի հիթ դարձած «Ramblin' Rose» ստեղծագործությունը և միացավ Քեշին՝ վերսկսելով իր ելույթը Ջիմմի Ռոջերսի «Blue Yodel No. 9» ստեղծագործությամբ։
Ոճական շարք
Արմսթրոնգը սիրում էր ցանկացած տեսակի երաժշտություն՝ Գայ Լոմբարդոյի բլյուզներից մինչև լատինոամերիկյան ազգային երաժշտություն, և դասական սիմֆորնիաներից մինչև օպերա։ Այս բոլոր ոճերը և կատարումները մեծ ազդեցություն էին գործում իր ելույթների վրա, իսկ երբեմն երկրպագուները ցանկանում էին, որ նա միայն նեղ կատեգորիայի մեջ մնա։ Արմսթրոնգը Ռոքնռոլի փառքի սրահում ճանաչված է որպես դեռ «վաղ ժամանակների ազդեցիկ մարդ»։ 1950-ականների մի շարք սոլոներում, ինչպիսին էր «WC Handy»-ի ալբոմից «Սուրբ Լուիի բլյուզները» ստեղծագործությունը, ցույց էր տալիս նրա ազդեցիկությունը բոլոր ասպարեզներում[79]։
Ֆիլմ, հեռուստատեսություն և ռադիո
Արմսթրոնգը խաղացել է Հոլիվուդյան տասնյակ ֆիլմերում, հիմնականում կատարելով նվագախմբի ղեկավարի կամ երաժշտի դերերը։ Նրա լավագույն դերը 1956 թվականի «Բարձր դասի հասարակություն» ֆիլմում երաժշտական նվագախմբի ղեկավարի դերն էր, որտեղ նա կատարում է ֆիլմի գլխավոր երգը։ Նա նաև Բինգ Քրոսբիի հետ կատարում է «Now You Has Jazz» երգը։ 1947 թվականին նա խաղում է իր իսկ դերը «Նոր Օռլեան» ֆիլմում, ի հակադրություն «Billie Holiday» ֆիլմի, որում պատմվում է Ստորիվիլ շրջանի փլուզման և Չիկագոյում Նոր Օռլեանի երաժիշտների արտագաղթի մասին։ 1959 թվականին, իր դերը մարմնավորելով «Հինգ պեննի» ֆիլմում, Արմսթրոնգը երգում ու նվագում է դասական մի քանի համարներ։ Դեննի Քեյի հետ համատեղ, նա երգում է «When the Saints Go Marching In» երգը, որտեղ Քեյը մարմնավորում է Արմսթրոնգի դերը։ Նա նաև խաղացել է Ջեյմս Ստյուարտի հետ «The Glenn Miller Story» ֆիլմում։
1930-ականներին Արմսթրոնգն առաջին աֆրոամերիկացին էր, որի հրավիրել էին մասնակցելու հանրային ռադիոյի թողարկմանը։ 1969 թվականին նա մի դրվագ է խաղում «Ողջույն, Դոլլի» ֆիլմում՝ մարմնավորելով Լուի անունով խմբավարի դերը։ Դերասանուհի Բարբարա Սթրեյզանդի հետ նա կատարում է ֆիլմի գլխավոր երգը։ «Ողջույն,Դոլի» երգի նրա մենակատարումը դառնում է ամենաճանաչված կատարումներից մեկը[79]։
Նա մասնակցում էր «Ռիթմի պատմությունը» (1937թ.) և «Սա է ջազը» (1947թ.) ռադիոհաղորդումներին, իսկ 1950-ականներին և 1960-ականներին մասնակցել է մի շարք հեռուստահաղորդումներին, ինչպիսին էր «Այսօր երեկոն աստղային Ջոննի Քարսոն հետ»[79]։
Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը, որը միշտ հիանում էր Արմսթրոնգով, նշում է, որ 1952 թվականին Փարիզի «Théâtre des Champs-Élysées» թատրոնում կայացած Արմսթրոնգի համերգը նշանակալի դեր է խաղում իր կյանքում՝ ոգևորելով իրեն ստեղծել գեղարվեստական հերոսներ Քրոպիոններին, որոնք Կորտասարի կարճ պատմությունների գլխավոր թեման էին համարվում։ Կորտասարը մի անգամ իրեն Արմսթրոնգ է կոչել՝ «Grandísimo Cronopio» (Մեծն Քրոնոպիո)[79]։
«Աստղային պատմություններ» ֆիլմում (1980 թվական) մի հիշարժան դրվագ կա, որտեղ Վուդի Ալենը հիացած էր Արմսթրոնգի «Stardust» երգով և այն իրեն նոստալգիական հիշողություններ էր պարգևում[106]։
Արմսթրոնգը 1972 թվականին հետմահու պարգեւատրվել է «Grammy Lifetime Achievement» մրցանակով՝ Ձայնագրությունների եև Գիտությունների ակադեմիայի կողմից։ Այս մրցանակին արժանանում է Ձայնագրությունների ազգային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից առաջադրված այն անձը, որն իր կյանքի ընթացքում ձայնագրման ոլորտում արվեստի գերազանց նշանակություն ունեցող ստեղծագործական ներդրումներ է կատարել[112]։
Գրեմմի Մրցանակ
Տարի
Կարգ
Վերնագիր
Ժանր
Լեյբլ
Արդյունք
1964
Տղամարդու վոկալ կատարում
«Ողջույն, Դոլլի»
Փոփ
Kapp
Հաղթող
Գրեմմի փառքի սրահ
Արմսթրոնգի ձայնագրությունները տեղ են գտեղ Գրեմմի փառքի սրահում, որը 1973 թվականից համարվում է Գրեմմի հատուկ մրացանակ ի պատիվ այն ձայնագրությունների, որոնք առնվազն 25 տարեկան են և ունեն «որակական կամ պատմական նշանակություն»[113][114]։
1999 թվականին Արմսթրոնգը պարգևատրվեց՝ Ամերիկյան ֆիլմարտադրության մեջ իր ներդրումն ունենալու համար[117]։
Ժառանգություն
Արմսթրոնգի կատարած աշխատանքը ջազի ասպարեցում գրեթե անսահման է։ Ե՛վ որպես կատարող, և՛ որպես հանրաճանաչ մարդ, Արմսթրոնգն այնքան անզուսպ անձնավորություն էր, որ երբեմն ոմանց համար երաժշտի և երգչի կատարած աշխատանքը ջուրն էր ընկնում նրա կատարած գործողությունների պատճառով։
Վիրտուոզ շեփորահար Արմսթրոնգը յուրահատուկ տեմբռ և անհավանական տաղանդ ուներ՝ մեղեդային իմպրովիզացիաներ կատարելու համար։ Ի շնորհիվ իր կատարման, շեփորը համարվում է ջազի սոլո գործիք և այսօր էլ մեծ տարածում ունի։ Բացի այդ, ջազը համարվում էր խմբային իմպրովիզացիոն ազգային երաժշտություն։ Միայն Արմսթրոնգի շնորհիվ այն համարվեց սոլո կատարման լուրջ եղանակ:Չնայած մենակատարի իր անհավանական տաղանդի, Արմսթրոնգը հոյակապ նվագակցող ու անսամբլային կատարող էր։ Իր նորարարություններով նա բարձրացրեց երաժշտության սահմանաձողը, որը չէին կարողանում հաղթահարել իրենից հետո եկողները։
Թեպետ Արմսթրոնգին ճանաչում էին որպես սկեթ երգեցողության վառ ներկայացուցիչ, Էթել Ուոթերսը 1930-ականներին անցնում է նշված սահմանաձողն` yst Գերի Գիդդինսինի և այլոց կարծիքի[118]։ Բիլլի Հոլիդեյը և Ֆրենկ Սինատրան Արմսթրոնգին էին պարտական։ Հոլիդեյն ասում էր, որ միշտ ցանկացել է Բեսսի Սմիթի «հզոր» ձայնն ու Արմսթրոնգի երգեցողության ոճն ունենալ։ Նույնիսկ յուրահատուկ երաժիշտներ, ինչպիսին էր Դյուկ Էլլինգթոնը, բարձր էր գնահատում Արմսթրնգի տված ժառանգությունը։ Դյուկ Էլլինգթոնը 1971 թվականին՝ «DownBeat» ամսագրին տված իր հարցազրույցում ասել է. «Եթե որևէ մեկը վարպետ է, ապա դա Լուի Արմսթրոնգն է։ Նա եղել է ու կլինի ջազի մարմնացումը»[119]։ 1950 թվականին Բինգ Քրոսբին, որը 20-րդ դարի առաջին կեսերի լավագույն վոկալիստն էր համարվում, ասել է. « Նա Ամերիկայի երաժշտության սկիզբն ու վերջն է»[120]։
2001 թվականի ամռանը, Արմսթրոնգի ծննդյան հարյուրամյակի հիշատակի առթիվ, Նոր Օռլեանի գլխավոր օդանավակայանը անվանափոխվեց Լուի Արմսթրոնգի անվամ Նոր Օռլեանի միջազգային օդանավակայան։
2002 թվականին Լուի Արմսթրոնի Թեժ Հնգյակի և Թեժ Յոթնյակի ձայնագրությունները (1925–1928 թվականներ) գրանցվեցին Միացյալ Նահանգների ազգային գրանցման մատյանում։ Կոնգրեսի գրադարանի Ազգային ձայնագրման մատյանի գրանցման համար ձայնագրությունների մատյանն ամեն տարի ընտրվում է Ազգային գրանցման պահպանության խորհրդի կողմից[121]։
ԱՄՆ բաց թենիսի մրցաշարի նախկին գլխավոր մարզադաշտը Արմսթրոնգի պատվին կոչվեց «Լուիս Արմսթրոնգ» մարզադաշտ, որից քիչ հեռավորության վրա ապրել էր Արմսթրոնգը[122]։
Կոնգոյի հրապարակը Նոր Օռլեանում աֆրոամերիկացիների համար ընդհանուր հավաքատեղի է, որտեղ նրանք պարում ու նվագում են։ Կոնգո հրապարակում գտնվող այգին հետագայում վերանվանվեց Լուի Արմսթրոնգի այգի[123]։ 1980 թվականի ապրիլին անվանափոխված այգում տասներկու ոտնաչափ բարձրությամբ՝ շեփորը ձեռքին պահած Արմսթրոնգի արձանն է կանգնեցված[124]։
Այն տունը, որտեղ Արմսթրոնգը ապրեց մոտ 28 տարի, 1977 թվականին հռչակվեց ազգային պատմական հուշարձան և այժմ թանգարան է։ Լուի Արմսթրոնգի տուն-թանգարանը, որը գտնվում է Քորոնայում, Քուինսում 107-րդ փողոցի 34-37 հասցեներում (34-րդ եւ 37-րդ պողոտաների միջև), ցուցադրում է համերգներ եւ կրթական ծրագրեր,նաև գործում է որպես պատմական տուն-թանգարան։ Համաձայն Լյուսիլ Արմսթրոնգի կամքի, թանգարանը ղեկավարվում է Նյու Յորքի քաղաքային համալսարանի Քուինս քոլեջի կողմից։ Թանգարանի բացումը կայացավ 2003 թվականի հոկտեմբերի 15-ին։ Ծրագրվում է նոր կենտրոն կառուցել այցելուների համար[125]։
Գեղարվեստական գրականության քննադատ Հարոլդ Բլումի խոսքերով՝ «Աշխարհի մասշտաբով արվեստի երկու փառահեղ ամերիկացի ներդրողներն են Ուոլթ Ուիթմանը, և Արմսթրոնգն ու ջազը... Եթե ես ստիպված լինեի ընտրություն կատարել երկուսի միջև, դա այնքան երկար կտևեր, որ ես վերջիվերջո կմահանայի։ Պետք է ասեմ, որ այս ազգի լավագույն հանճարներն իսկապես Ուոլթ Ուիթմանը և Լուի Արմսթրոնգն են»[126]։
↑Some sources spell Karnofsky with one "f". This article is spelling it with two "f"s based on Bergreen (1998).
↑ 23,023,1Teachout, Terry (2009 թ․ նոյեմբերի 1). «Satchmo and the Jews». Commentary Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
↑Armstrong, Louis (2001). Brothers, Thomas (ed.). Louis Armstrong, in His Own Words: Selected Writings (1st Oxford University Press paperback ed.). Oxford: Oxford University Press. էջ 8. ISBN978-0-19-514046-0. «I had a long time admiration for the Jewish people. Especially with their long time of courage, taking so much abuse for so long. I was only seven years old, but I could easily see the ungodly treatment that the white folks were handing the poor Jewish family whom I worked for. It dawned on me, how drastically. Even "my race", the Negroes, the way that I saw it, they were having a little better break than the Jewish people, with jobs a plenty around. Of course, we can understand all the situations and handicaps that was going on, but to me we were better off than the Jewish people.»
↑Stamatel, Janet P. (2003). Henderson, Ashyia N (ed.). «Hardin Armstrong, Lil 1898–1971». Contemporary Black Biography. 39: 98 – via Gale Virtual Reference Library.
↑Harker, Brian (2011). Louis Armsrtrong's Hot Five and Hot Seven Recordings. Oxford: Oxford University Press. էջ 4Կաղապար:Endash5. ISBN978-0-19-538840-4.
↑«Biography of Louis Daniel Armstrong». LouisArmstrongFoundation.org. Louis Armstrong Educational Foundation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
↑ 86,086,1Gabbard, Krin (2001). Louis and The Good Book (CD booklet). Louis Armstrong. New York City: Verve Records. էջ 1.
↑Gilstrap, Peter (1996 թ․ փետրվարի 29). «Leave It All Behind Ya». Phoenix New Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11-ին.
↑Teachout, Terry (2009) Pops: A Life of Louis Armstrong pp. 293–94.
↑Armstrong, Louis. Christmas Through the Years, Laserlight 12744.
↑Meckna, Michael; Satchmo, The Louis Armstrong Encyclopedia, Greenwood Press, Connecticut & London, 2004.
↑Krebs, Albin. "Louis Armstrong, Jazz Trumpeter and Singer, Dies", The New York Times, July 7, 1971. Accessed October 1, 2009. "Louis Armstrong, the celebrated jazz trumpeter and singer, died in his sleep yesterday morning at his home in the Corona section of Queens."
Armstrong, Louis (1954). Satchmo: My Life in New Orleans. 0-306-80276-7
Bergreen, Laurence (1997). Louis Armstrong: An Extravagant Life. 0-553-06768-0
Cogswell, Michael (2003). Armstrong: The Offstage Story. 1-888054-81-6
Teachout, Terry (2009). A life of Louis Armstrong. 978-0-15-101089-9
Գրականություն
Elie, Lolis Eric. A Letter from New Orleans. Originally printed in Gourmet. Reprinted in Best Food Writing 2006, ed. by Holly Hughes, Da Capo Press, 2006. 1-56924-287-9
Goffin, Robert. Horn of Plenty: The Story of Louis Armstrong. Da Capo Press, 1977. 0-306-77430-5
Jones, Max and Chilton, John. Louis: The Louis Armstrong Story, 1900–1971. Da Capo Press, 1988. 978-0-306-80324-6
Meckna, Michael (2004). Satchmo: The Louis Armstrong Encyclopedia. 0-313-30137-9
Storb, Ilse (1999). Louis Armstrong: The Definitive Biography. 0-8204-3103-6
Willems, Jos. All of Me: The Complete Discography of Louis Armstrong. Scarecrow Press, 2006. 978-0-8108-5730-8
Integrated circuit technology Neuromorphic computing is an approach to computing that is inspired by the structure and function of the human brain.[1][2][3] A neuromorphic computer/chip is any device that uses physical artificial neurons to do computations.[4][5] In recent times, the term neuromorphic has been used to describe analog, digital, mixed-mode analog/digital VLSI, and software systems that implement models of neural systems (for perception, m...
Ivo van Strijtem Ivo van Strijtem, pseudoniem van Ivo Evenepoel (Strijtem, thans Roosdaal, 26 juli 1953), is een Vlaams dichter, essayist en bloemlezer.[1] Levensloop Regen van Van Strijtem op een muur in Den Haag Van 1973 tot 2013 was Ivo van Strijtem leraar Engels (nadat hij eerst leraar godsdienst was) aan het Technisch Instituut Don Bosco in Halle. Hij wordt wel eens als 'ambassadeur van de poëzie' of 'advocaat van de poëzie' bestempeld doordat hij steeds enthousiasmerend spreek...
Dutch football manager and scout (born 1934) Piet de Visser de Visser pictured in 2006Personal informationDate of birth (1934-09-23) 23 September 1934 (age 89)Place of birth Oost-Souburg, NetherlandsManagerial careerYears Team1957–1963 Sparta (assistant)1964–1966 DFC1966–1969 Telstar1969–1971 DFC1971–1974 De Graafschap1974–1976 NEC1976–1977 R.W.D. Molenbeek1978–1980 Den Haag1980–1983 Roda JC1983–1985 AZ1985–1990 Willem II1...
1976 Malaysian aviation accident 1976 Sabah Air GAF Nomad crashWreckage of the GAF Nomad aircraft on 6 June 1976 at Kota Kinabalu, MalaysiaAccidentDate6 June 1976 (1976-06-06)SummaryAircraft stall due to pilot error and aircraft overloadingSiteNear Kota Kinabalu International Airport, Kota Kinabalu, Sabah, Malaysia 5°57′43.98″N 116°3′42.52″E / 5.9622167°N 116.0618111°E / 5.9622167; 116.0618111AircraftAircraft typeGAF N-22B NomadOperatorS...
كاربوني شعار الإحداثيات 40°08′00″N 16°05′00″E / 40.133333333333°N 16.083333333333°E / 40.133333333333; 16.083333333333 [1] تقسيم إداري البلد إيطاليا[2] التقسيم الأعلى مقاطعة بُتِنسة خصائص جغرافية المساحة 48.53 كيلومتر مربع (9 أكتوبر 2011)[3] ارتفاع 690 متر عد...
هينريك بيدرسن معلومات شخصية الميلاد 10 يونيو 1975 (العمر 48 سنة) الطول 1.86 م (6 قدم 1 بوصة) مركز اللعب مهاجم الجنسية مملكة الدنمارك المسيرة الاحترافية1 سنوات فريق م. (هـ.) 1995–2001 سيلكيبورج 122 (62) 2001–2007 بولتون واندررز 143 (22) 2002 → سيلكيبورج (إعارة) 5 (1) 2007–2008 هال سيتي 21 (4) 2008–2012 س
1995 live album by the Grateful DeadDick's Picks Volume 3Live album by the Grateful DeadReleasedNovember 7, 1995RecordedMay 22, 1977VenueHollywood Sportatorium(Pembroke Pines, Florida)GenreJam, rock and rollLength137:52LabelGrateful DeadProducerGrateful DeadGrateful Dead chronology Hundred Year Hall(1995) Dick's Picks Volume 3(1995) Dick's Picks Volume 4(1996) Professional ratingsReview scoresSourceRatingAllmusic[1]The Music Box[2]Rolling Stone[3]Entertainment ...
Si ce bandeau n'est plus pertinent, retirez-le. Cliquez ici pour en savoir plus. Cet article ne cite pas suffisamment ses sources (avril 2018). Si vous disposez d'ouvrages ou d'articles de référence ou si vous connaissez des sites web de qualité traitant du thème abordé ici, merci de compléter l'article en donnant les références utiles à sa vérifiabilité et en les liant à la section « Notes et références » En pratique : Quelles sources sont attendues ? Comm...
Motorcycle races in Montmeló 2023 Catalan Grand PrixRace detailsRace 11 of 20 races in the2023 Grand Prix motorcycle racing seasonDate2–3 September 2023Official nameGran Premi Monster Energy de CatalunyaLocationCircuit de Barcelona-CatalunyaMontmeló, SpainCoursePermanent racing facility4.657 km (2.894 mi)MotoGPPole positionRider Francesco Bagnaia DucatiTime 1:38.639 Fastest lapRider Maverick Viñales DucatiTime 1:40.343 on lap 3 PodiumFirst Aleix Espargaró ApriliaSe...
У Вікіпедії є статті про інших людей із прізвищем Духота.Духота Тарас ГригоровичДата народження 22 лютого 1922(1922-02-22)Місце народження Київ, Українська СРРДата смерті 19 серпня 2002(2002-08-19) (80 років)Місце смерті Київ, УкраїнаГромадянство СРСР Україна Тара́с Григо́рович Дух
Comic strip from the British comic Viz The Modern Parents is a comic strip from the British comic Viz created by John Fardell who both writes and illustrates it. One of the most enduring and frequent strips in Viz, having appeared regularly since the early 1990s, it is a parody of 'ethically aware' middle-class parents and the new age movement. Similarly to Fardell's other creation, The Critics, it satirises liberal snobbery. On one occasion, the Modern Parents and the Critics appeared in the...
1997 studio album by ErasureCowboyStudio album by ErasureReleased31 March 1997 (1997-03-31)Recorded1996StudioThe Church (London) Strongroom (London) Es Teix (Mallorca) 37B (Chertsey, England)[1] GenreSynth-popLength49:20LabelMuteProducer Neil McLellan Gareth Jones Erasure chronology Erasure(1995) Cowboy(1997) Loveboat(2000) Singles from Cowboy In My ArmsReleased: 6 January 1997 Don't Say Your Love Is Killing MeReleased: 24 February 1997 RainReleased: 24 November...
Anglican diocese in Nigeria The Anglican Diocese of Ndokwa[1] is one of 12 dioceses within the Anglican Province of Bendel, itself one of 14 provinces within the Church of Nigeria.[2] The current bishop is the Rt. Rev'd Festus Uzorka Nwafili.[3] Inauguration The Diocese of Ndokwa was inaugurated on the 4th of June 2008[4] with The Rt. Rev'd. David Obiosa as the pioneer Bishop Notes ^ Position - Nigeria - Ndokwa. anglicancommunion.org. ^ Our Provinces | Chu...
Handheld hand-powered projectile weapon For other uses, see Slingshot (disambiguation). Not to be confused with sling (weapon) or catapult. Simple slingshot A slingshot or catapult is a small hand-powered projectile weapon. The classic form consists of a Y-shaped frame, with two natural rubber strips or tubes attached to the upper two ends. The other ends of the strips lead back to a pouch that holds the projectile. One hand holds the frame, while the other hand grasps the pocket and draws it...
Subnational legislature representatives List of Malaysian State Assembly Representatives (2004–2008) List of Malaysian State Assembly Representatives (2008–2013) List of Malaysian State Assembly Representatives (2013–2018) The following are the members of the Dewan Undangan Negeri or state assemblies, elected in the 2008 state election and by-elections. Also included is the list of the Sarawak state assembly members who were elected in 2011. Composition Equal-area representation of stat...
Artikel ini tidak memiliki referensi atau sumber tepercaya sehingga isinya tidak bisa dipastikan. Tolong bantu perbaiki artikel ini dengan menambahkan referensi yang layak. Tulisan tanpa sumber dapat dipertanyakan dan dihapus sewaktu-waktu.Cari sumber: Elang-ular bido – berita · surat kabar · buku · cendekiawan · JSTOR Elang-ular Bido Status konservasi Risiko Rendah Klasifikasi ilmiah Kerajaan: Animalia Filum: Chordata Kelas: Aves Ordo: Accipitriformes...
Entrance gate of Wai Loi Tsuen. Sheung Shui Wai (Chinese: 上水圍), also known as Sheung Shui Heung (上水鄉) is an area in Sheung Shui, in the northern part of the New Territories of Hong Kong. Its population is around 6,000 people.[1] Administration For electoral purposes, Sheung Shui Wai is part of the Fung Tsui constituency of the North District Council. It was formerly represented by Chiang Man-ching, who was elected in the local elections until July 2021.[2][...
Revolusi kubaBagian dari Perang DinginFidel Castro dan anak buahnya di Sierra MaestraTanggal26 Juli 1953 – 1 Januari 1959LokasiKubaHasil Kemenangan komunisTerjungkalnya rezim BatistaAwal rezim CastroPihak terlibat M-26-7 Direktorat Revolusi Front Nasional Escambray Kedua Partai Sosialis Populerdi dukung oleh : Yugoslavia Uni Soviet pemerintahan Batistadi dukung oleh : Amerika Serikat Republik DominikaTokoh dan pemimpin Fidel Castro Ernesto Che Guevara Raúl Cas...
Manuel Monteiro de CastroPenitentier Besar emeritus dari Penitentiari ApostolikPenunjukan5 Januari 2012Masa jabatan berakhir21 September 2013PendahuluFortunato BaldelliPenerusMauro PiacenzaJabatan lainKardinal-Deakon San Domenico di GuzmanImamatTahbisan imam9 Juli 1961Tahbisan uskup23 Maret 1985oleh Agostino CasaroliPelantikan kardinal18 Februari 2012oleh Benediktus XVIPeringkatKardinal-DeakonInformasi pribadiNama lahirManuel Monteiro de CastroLahir29 Maret 1938 (umur 85)S. Eufemia,...
Grand Duke of Mecklenburg-Schwerin from 1837 to 1842 This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Paul Frederick, Grand Duke of Mecklenburg-Schwerin – news · newspapers · books · scholar · JSTOR (April 2017) (Learn how and when to remove this template message) Paul FrederickGrand Duke of Mecklenburg-Schwe...