Միսիսիպի գետ, Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն գետային համակարգի գլխավոր գետն է։ Ամբողջությամբ հոսելով Միացյալ Նահանգներով, (թեև գետի ավազանը հասնում է Կանադա, այն բարձրանում է հյուսիսում և դանդաղ պտտվում է մինչ Միսիսիպի գետի դելտան դեպի Մեքսիկական ծոց։
Հակիրճ տեղեկատվություն
Միսիսիպին երկարությամբ երկրորդ գետն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Երկրորդն է նաև իր ջրավազանի ընդարձակությամբ՝ողջ Հյուսիսային Ամերիկայում[2][3] : Ակունքը Մինեսոտա նահանգի հյուսիսում գտնվող Այթասքա լճում է, որտեղից սկիզբ առնելով՝ հոսում է հիմնականում դեպի հարավ։ Իր բազմաթիվ վտակների հետ միասին ընդգրկում է ԱՄՆ-ի՝ Ապալաչյան և Ժայռոտ լեռների միջև ընկած 32 նահանգներ և Կանադայի երկու պրովինցիա[4]։ Ջրավազանի մակերեսը կազմում է մոտավորապես 2.291.000 քառակուսի կիլոմետր, որի 99 տոկոսն ընկած է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և միայն 1 տոկոսը՝ Կանադայում։ Միսիսիպին հատում է Մինեսոտա, Վիսկոնսին, Այովա, Իլինոյս, Միսսուրի, Կենտուկի, Թենեսի, Արկանզաս, Միսիսիպի, Լուիզիանա նահանգները կամ սահմանագիծ է հանդիսանում դրանց մի մասի համար[5][6]։
Բնիկ ամերիկացիները՝ հնդկացիները, հազարավոր տարիներ ապրել են Միսիսիպիի ու նրա վտակների ափերին՝ զբաղվելով հիմնականում որսորդությամբ ու հավաքչությամբ, սակայն եղել են նաև հնդկացիական ցեղեր, որոնք հիմնել են գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքներ։ 16-րդ դարում եվրոպացիների ներխուժումը Ամերիկա մեծ փոփոխությունների ենթարկեց կյանքի սովորական ընթացքը[7]։ Գետն սկզբում ծառայում էր իբրև արգելագոտի՝ սահման դառնալով Նոր Իսպանիայի, Նոր Ֆրանսիայի, այնուհետև՝ նաև վաղ ժամանակների ամերիկյան նահանգների միջև, իսկ հետագայում դարձել է հաղորդակցության կենսական ուղի, նպաստել դեպի արևմուտք ԱՄՆ-ի ծավալմանը։
Միսիսիպիի բերած տիղմով պարարտացված գետամերձ դաշտերը Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաբերրի վայրերն են դարձել։ 19-րդ դարում և 20-րդի սկզբներին շոգենավեր են աշխուժորեն երթևեկել գետի զգալի հատվածով՝ տեղափոխելով գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքներ։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում միացյալ ուժերի զորքերի կողմից Միսիսիպիի գրավումը շրջադարձային դեր է խաղացել պայքարի հաղթական ավարտն ապահովելու գործում, քանի որ գետն իրոք ռազմավարական կարևորագույն նշանակություն է ունեցել համադաշնային նահանգների մարտական ջանքերը կենտրոնացնելու տեսակետից։ Գետի ափերին հիմնված բնակավայրերի մեծ թափով ընդարձակման, նորերի ինտենսիվ հիմնադրման, ավելի ու ավելի մեծ նավերի՝ գետով նավարկման պատճառով ու նպատակով 20-րդ դարի առաջին տասնամյակներին գետում ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրագործվել, կառուցվել են պատնեշներ, ամբարտակներ, պատվարներ, անցկացվել ջրանցքներ։ Այդ ընթացքում մեծ ուշադրություն է նվիրվել Միսիսիպիի ջրերի մուտքը դեպի Աչաֆալայա գետի ջրանցք կանխելուն և դրանով իսկ՝ ջրհեղեղի վտանգը Նյու Օռլեան քաղաքից հեռու պահելուն։
20-րդ դարից սկսած՝ Միսիսիպին բախվում է նաև ջրերի ու շրջակա միջավայրի աղտոտվածության մեծ ու բարդ հիմնախնդիրներին, որոնք հիմնականում ծագել են վարելահողերի մշակման ընթացքում օգտագործվող պարարտանյութերի ու թունաքիմիկատների՝ գետի ջրերը թափանցելու հետևանքով, որն էլ հանգեցրել է Մեքսիկական ծովածոցում մեռյալ գոտու առաջացմանը։
Անվանում
Միսիսիպիի գետաբերանը 1519 թվականին հայտնագործել է իսպանացի ծովագնաց Ֆրանսիսկո Ալվարես Պինեդան և այն անվանել Սուրբ հոգու գետ (թարգմ․՝ « Rio Espirito Grande»)։ 1542 թվականից այն կոչվել է Soto Rio Grande «Սոտոյի մեծ գետ» (կոնկիստադոր Էռնանդո դե Սոտոյի անունով)։
1673 թվականին ֆրանսիացիներն այն անվանել է Riviere de Conception «Հղութան գետ» (անարատ հղության կաթողիկական տոնի անունով)։
1688 թվականին իսպանացիները նրան տվել են Rio de las Palizadas «Լաստերի գետ» անունը։ Բայց, այնուամենայնիվ, ի վերջո բոլորի կողմից ընդունվեց գետի հնդկացիական Միսիսիպի անունը՝ գետաբերանին ապրող ալգոնքիններ հնդկացիական ցեղի լեզվով գետը կոչվում է Միսիզիբի, որը բառացի նշանակում է «մեծ գետ» (միսի՝ «մեծ», զիբի՝ «գետ»)[8]։
↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
Գրականություն
Ambrose, Stephen. The Mississippi and the Making of a Nation: From the Louisiana Purchase to Today (National Geographical Society, 2002) heavily illustrated
Anfinson, John O.; Thomas Madigan; Drew M. Forsberg; Patrick Nunnally (2003). The River of History: A Historic Resources Study of the Mississippi National River and Recreation Area. St. Paul, MN: U.S. Army Corps of Engineers, St. Paul District. OCLC53911450.
Anfinson, John Ogden. Commerce and conservation on the Upper Mississippi River (US Army Corps of Engineers, St. Paul District, 1994)
Botkin, Benjamin Albert. A Treasury of Mississippi River folklore: stories, ballads & traditions of the mid-American river country (1984).
Carlander, Harriet Bell. A history of fish and fishing in the upper Mississippi River (PhD Diss. Iowa State College, 1954) online (PDF)
Daniel, Pete. Deep'n as it come: The 1927 Mississippi River flood (University of Arkansas Press, 1977)
Fremling, Calvin R. Immortal river: the Upper Mississippi in ancient and modern times (U. of Wisconsin Press, 2005), popular history
Milner, George R. "The late prehistoric Cahokia cultural system of the Mississippi River valley: Foundations, florescence, and fragmentation." Journal of World Prehistory (1990) 4#1 pp: 1–43.
Morris, Christopher. The Big Muddy: An Environmental History of the Mississippi and Its Peoples From Hernando de Soto to Hurricane Katrina (Oxford University Press; 2012) 300 pages; links drought, disease, and flooding to the impact of centuries of increasingly intense human manipulation of the river.