|
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Իսպանիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
հուլիսի 22, 1963(1963-07-22) (61 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Մադրիդ, Իսպանիա |
---|
Հասակ |
168 սանտիմետր |
---|
Քաշ |
68 կիլոգրամ |
---|
Դիրք |
հարձակվող |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Ավարտել է կարիերան |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էմիլիո Բուտրագենիո Սանտոս (իսպ.՝ Emilio Butragueño Santos, հուլիսի 22, 1963(1963-07-22), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, որ հանդես է եկել 1980-1990-ական թվականներին։ Եղել է «Ռեալ Մադրիդի» կենտրոնական հարձակվող, խաղացել է Իսպանիայի հավաքականի կազմում, մասնակցել երկու աշխարհի առաջնությունների։ Ընդգրկվել է ՖԻՖԱ 100-ի ցանկում։
Երկրպագուների շրջանում ունեցել է Գիշանգղ մականունը (իսպաներեն՝ El Buitre[1]). Էմիլիոյի խաղը՝ սպասել վտանգավոր պահի, որը կարելի է վերածել գոլի, հիշեցրել է գիշատիչ թռչունի խաղ։ Ակումբում հայտնվելով 1984 թվականին՝ Էմիլիոն եղել է նրա վառ խաղացողներից մեկն ընդհուխ մինչև 1995 թվականը, երբ տեղափոխվել է «Ատլետիկո Սելայա», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան։
1980-ական թվականներին Բուտրագենիոն խաղացել է Մեքսիկայի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Ուգո Սանչեսի հետ։ Նրա խաղընկերներից է եղել նաև Միչելը։ Ընդհանուր առմամբ նա «Ռեալի» կազմում անցկացրել է 341 հանդիպում և խփել 123 գոլ։ 1984 թվականից մինչև 1992 թվականը Բուտրագենիոն հանդես է եկել Իսպանիայի հավաքականում։ Մասնակցել է 1986 և 1990 թվականների աշխարհի առաջնություններին, 1988 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 1985 և 1986 թվականներին դարձել է ՈՒԵՖԱ գավաթակիր, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1995 թվականներին՝ Իսպանիայի չեմպիոն։
Էմիլիո Բուտրագենիոն նկարահանվել է հինգ ֆիլմերում (կամեո)։ Եղել է «Ռեալ Մադրիդի» փոխնախագահը։
Ակումբային կարիերա
1981 թվականին Էմիլիո Բուտրագենիոն միացել է Մադրիդի «Ռեալի» երիտասարդական կազմին՝ խաղալով նախ պահեստային կազմում։ Հիմնական կազմում նորամուտը նշել է Ալֆրեդո դի Ստեֆանո գլխավորությամբ 1984 թվականի փետրվարի 5-ին՝ «Քադիսի» դեմ խաղում[2]։ Այդ խաղում նա կատարել է վայրկենական հարված, խփել երկու գոլ և կատարել գոլային փոխանցում այն բանից հետո, երբ «Ռեալը» պարտվում էր 0։2 հաշվով։ Նույն թվականի դեկտեմբերի 12-ին նա կատարել է նորամուտը եվրոպական մրցություններում՝ իր հեղինակած հեթ-տրիկով ներդրում ունենալով ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության երրորդ փուլի՝ «Անդերլեխտի» դեմ հաղթական խաղում, որտեղ «Ռեալը» հաղթել է 6:1 հաշվով (Բրյուսելում անցկացված առաջին հանդիպման 0։3 հաշվով պարտությունից հետ)։ Այդ հաղթանակը կարևոր դեր է ունեցել իսպանական թիմի հաղթարշավում 1984/85 մրցաշրջանում[3][4]։
1991 թվականին արժանացել է Պիչիչի մրցանակի[5]։
1995 թվականի հունիսին Էմիլիո Բուտրագենիոն, որը կորցրել էր իր տեղը թիմում (1994/95 մրցաշրջանում՝ ութ խաղ և մեկ գոլ) գլխավորապես 17-ամյա Ռաուլ Գոնսալեսի հետ մրցակցության պատճառով, տեղափոխվել է մեքսիկական «Ստլետիկո Սելայա» և առաջին մրցաշրջանում թիմի հետ հասել MX լիգայի եզրափակիչ։ Ակումբում երեք մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 1998 թվականի ապրիլին, Էմիլիո Բուտրագենիոն որոշել է ավարտել կարիերան[4]։
Ելույթների վիճակագրություն
Մրցաշրջան
|
Ակումբ
|
Առաջնություն
|
Գավաթ
|
Մայրց.
|
Այլ
|
Խաղեր
|
Գոլեր
|
Խաղեր
|
Գոլեր
|
Խաղեր
|
Գոլեր
|
Խաղեր
|
Գոլեր
|
1983/84
|
Ռեալ Մադրիդ
|
10
|
4
|
0
|
0
|
0
|
0
|
2
|
2
|
1984/85
|
29
|
10
|
2
|
0
|
11
|
4
|
2
|
0
|
1985/86
|
31
|
10
|
6
|
2
|
12
|
2
|
0
|
0
|
1986/87
|
35
|
11
|
3
|
3
|
7
|
5
|
0
|
0
|
1987/88
|
32
|
12
|
3
|
1
|
8
|
2
|
2
|
1
|
1988/89
|
33
|
15
|
6
|
2
|
8
|
4
|
0
|
0
|
1989/90
|
32
|
10
|
6
|
2
|
2
|
2
|
2
|
2
|
1990/91
|
35
|
19
|
2
|
0
|
4
|
4
|
0
|
0
|
1991/92
|
35
|
14
|
6
|
4
|
9
|
1
|
0
|
0
|
1992/93
|
34
|
9
|
3
|
1
|
6
|
1
|
0
|
0
|
1993/94
|
27
|
8
|
2
|
1
|
4
|
2
|
0
|
0
|
1994/95
|
8
|
1
|
0
|
0
|
4
|
0
|
0
|
0
|
1995/96
|
Ատլետիկո Սելայա
|
34
|
17
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
1996/97
|
26
|
2
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
1997/98
|
31
|
10
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
0
|
Ձեռքբերումներ
Թիմային
Ռեալ Մադրիդ
Անձնական
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ