Ժան-Մարի Պֆաֆ (հոլ.՝ Jean-Marie Pfaff, դեկտեմբերի 4, 1953(1953-12-04)[1][2], Lebbeke, Թերմոնդե, Արևելյան Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։
Իր կարիերայի մեծ մասը անցկացրել է բելգիական «Բևերեն» և գերմանական «Բավարիա» ակումբներում։ Մասնակցել է երկու Աշխարհի առաջնություններին (1982, 1986) և երկու Եվրոպայի առաջնություններին (1980, 1984), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և աշխարհի 4-րդ գավաթի հաղթող։ Աշխարհի պատմության լավագույն դարպասապահներից մեկը։ Առաջինն արժանացել է աշխարհի լավագույն դարպասապահի կոչմանը (1987 թվական)։ 2004 թվականին ներառվել է ՖԻՖԱ 100-ի ցանկում։ 2003 թվականին բելգիական հեռուստատեսությունում դուրս է գալիս «Pfaffa» ծրագիրը, իրատեսական շոու Ժան-Մարիի, կնոջ և երեք դուստրերի մասնակցությամբ։
Կարիերա
16 տարեկանում Պֆաֆը միանում է Բևեռեն ակումբին, որի հետ նա նվաճել է Ֆուտբոլի Բելգիայի առաջնությունը (1979) և Ֆուտբոլի Բելգիայի գավաթը (1978): Նույն տարում նա ստացավ Բելգիայի ոսկե խաղակոշիկ մրցանակը։ 1982 թվականին նա գնացել է Բավարիա ակումբ՝ հաղթելով երեք Բունդեսլիգայի առաջնությունները (1985-1987 թվականներ) և Ֆուտբոլի Գերմանիայի գավաթը (1984 և 1986)։
Ձեռքբերումներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ