Պելինդաբայի պայմանագիր

Միջուկային զենքից ազատ գոտու մասին պայմանագրի նկատմամբ Աֆրիկայի երկրների կարգավիճակը      Երկրներ, որոնք վավերացրել են պայմանագիրը      Երկրներ, որոնք ստորագրել են, բայց չեն վավերացրել      Երկրներ, որոնք չեն ստորագրել

Աֆրիկայի միջուկային զենքի ազատ գոտու մասին պայմանագիր (անգլ.՝ African Nuclear Weapon Free Zone Treaty), առանց միջուկային զենքի գոտի Աֆրիկայում։ Հայտնի է նաև որպես՝ Պելինդաբայի պայմանագիր (անգլ.՝ Treaty of Pelindaba), անվանվել է Հարավային Աֆրիկայի պետական միջուկային հետազոտությունների կենտրոնի անունով, որը ղեկավարել է Հարավաֆրիկյան միջուկային էներգետիկայի կորպորացիան և այն վայրն էր, որտեղ մշակվել, պատրաստվել և հետագայում պահվել են Հարավային Աֆրիկայի 1970-ականների ատոմային ռումբերը[1]։

Համաձայնագիրը ստորագրվել է 1996 թվականին և ուժի մեջ է մտել 2009 թվականի հուլիսի 15-ին՝ 28-րդ երկրի վավերացումով։

Համաձայնագրի ընդհանուր նկարագիր

Պայմանագրով արգելվում է Պայմանագրի կողմերի տարածքում միջուկային պայթուցիկ սարքերի հետազոտում, մշակում, արտադրություն, պահեստավորում, ձեռքբերում, փորձարկում, կառավարել կամ տեղակայել և Պայմանագրի կողմերի կողմից աֆրիկյան գոտում ռադիոակտիվ թափոններ թափել։ Պայմանագրով Պայմանագրի կողմերին նաև արգելվում է հարձակվել գոտու ցանկացած միջուկային օբյեկտի վրա և կողմերից պահանջվում է պահպանել միջուկային նյութերի, օբյեկտների և սարքավորումների ֆիզիկական պաշտպանության բարձրագույն չափանիշներ, որոնք պետք է օգտագործվեն բացառապես խաղաղ նպատակներով։ Պայմանագիրը պահանջում է, որ բոլոր կողմերը կիրառեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիարժեք երաշխիքներ՝ խաղաղ նպատակով միջուկային բոլոր գործունեության համար։ Պայմանագրով ստեղծվել է համապատասխանության ստուգման մեխանիզմ, այդ թվում՝ Միջուկային էներգիայի աֆրիկյան հանձնաժողովի ստեղծում։ Դրա գրասենյակը կլինի Հարավային Աֆրիկայում[2]։ Պայմանագիրը վավերացնում է յուրաքանչյուր կողմի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու՝ թույլ տալ օտարերկրյա նավերի և օդանավերի այցելություններ իր նավահանգիստներ և օդանավակայաններ, բացահայտորեն պաշտպանում է բաց ծովում նավարկության ազատությունը և չի ազդում Միջազգային իրավունքով երաշխավորված տարածքային ջրերով անցնելու իրավունքի վրա։

Կիրառման տիրույթ

«Աֆրիկայի միջուկային զենքից ազատ գոտի» (ANWFZ) նշանակում է Աֆրիկայի մայրցամաքի տարածք, կղզային պետություններ, որոնք անդամակցում են Աֆրիկայի միասնության կազմակերպությանը (OAU) և բոլոր կղզիներ, որոնց Աֆրիկայի միասնության կազմակերպությունը իրենց որոշոմներում համարում է Աֆրիկայի մաս։ «Տարածք» նշանակում է ցամաքային տարածք, ներքին ջրեր, տարածքային ծովեր և կղզեխմբային ջրեր, դրանց վերևում գտնվող օդային տարածքը, ինչպես նաև ծովի հատակը և դրա ընդերքը[3]։

«Աֆրիկայի միջուկային զենքից ազատ գոտին» (ANWFZ) ընդգրկում է ամբողջ Աֆրիկյան մայրցամաքը, ինչպես նաև հետևյալ կղզիները. Ագալեգայի կղզիներ, Բասաս դա Հնդկաստան, Կաբո Վերդե, Կանարյան կղզիներ, Կարգադոս Կարաջոս, Չագոս կղզեխումբ - Դիեգո Գարսիա, Կոմորյան կղզիներ, Եվրոպա կղզի, Խուան դե Նովա, Մադագասկար, Մավրիկիոս, Մայոտ, Արքայազն Էդվարդ և Մարիոն կղզիներ, Սան Տոմե և Պրինսիպի, Ռեյունիոն, Ռոդրիգես կղզի, Սեյշելներ, Տրոմելին կղզիներ և Զանզիբար և Պեմբա կղզիներ[4]։

Այս ցուցակում նշված չեն Խաղաղ օվկիանոսի միջին մասում գտնվող կղզիները՝ Անգոլայի հարավից 1900 կմ արևմուտք գտնվող Սբ. Հեղինե կղզին[5] կամ դրա շարքում գտնվող Համբարձման և Տրիստան դա Կունյա կղզիները, Քեյփթաունից 2500 կմ հարավ-արևմուտք գտնվող Բուվե կղզին, Մադագասկարից 2350 կմ հարավ գտնվող Կրոզե կղզիները, Կերգելեն կամ Ամստերդամ և Սեն Պոլ կղզիները, որոնք Խաղաղ օվկիանոսում գտնվող Ամերիկյան Սամոայի հետ միասին Հարավային կիսագնդի միակ հողերն են, որոնք միջուկային զենքից ազատ ոչ մի գոտում ներառված չեն։

Պատմություն

Միջուկային զենքից ազատ Աֆրիկայի ձգտումը սկսվել է այն ժամանակից, երբ Աֆրիկայի միասնության կազմակերպությունը 1964 թվականի հուլիսին Կահիրեում կայացած իր առաջին գագաթնաժողովում պաշտոնապես հայտարարեց Աֆրիկայի ապամիջուկազերծումն ապահովող պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագիրը ստորագրման համար բացվել է 1996 թվականի ապրիլի 11-ին Եգիպտոսի Կահիրե քաղաքում։ Աֆրիկայի բոլոր պետություններն իրավունք ունեին դառնալու Պայմանագրի մասնակից պետություններ, որն ուժի մեջ էր մտնելու Պայմանագրի 28-րդ վավերացումից հետո։ Ընդ որում այդ ժամանակ Արձանագրություններն ուժի մեջ են մտնում նաև այն Արձանագրությունները ստորագրողների համար, որոնք արդեն ի պահ են հանձնել իրենց վավերացման փաստաթղթերը։ 1996 թվականին հայտնի դարձավ, որ Աֆրիկայի արաբական պետություններից ոչ մեկը չի վավերացնի Պայմանագիրը, քանի դեռ Իսրայելը չի հրաժարվել միջուկային զենքի իր ծրագրից[6]։ Այնուամենայնիվ, Ալժիրը, Լիբիան և Մավրիտանիան դրանից հետո վավերացրել են Պայմանագիրը։

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան առանց քվեարկության ընդունել է նմանատիպ բանաձևեր 1997 (կրկնակի)[7][8], 1999[9], 2001[10], 2003[11] և 2005[12] թվականներին՝ կոչ անելով աֆրիկյան պետություններին, որոնք դեռևս չեն ստորագրել, հնարավորինս արագ ստորագրել և վավերացնել Պայմանագիրը, որպեսզի այն կարողանա ուժի մեջ մտնել անհապաղ, իսկ III Արձանագրությամբ նախատեսված պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դրա արագ կիրառումն ապահովելու համար։ 1995 թվականին ընդունվել է բանաձև՝ ի պաշտպանություն Պայմանագրի վերջնական տեքստի[13]։

Վավերացրած և միացած երկրներ

2018 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ Պայմանագիրը վավերացվել է 41 պետությունների և Սահարայիի Արաբական հանրապետության կողմից[14] և ուժի մեջ է մտել 2009 թվականի հուլիսի 15-ից։

Երկիր Ստորագրում Ի պահ հանձնում Կարգավիճակ
մի 1996 ապրիլի 11 1998 փետրվարի 11 Վավերացում
Անգոլա Անգոլա 1996 ապրիլի 11 2014 հունիսի 20 Վավերացում
Բենին Բենին 1996 ապրիլի 11 2007 սեպտեմբերի 4 Վավերացում
Բոտսվանա Բոտսվանա 1998 հունիսի 9 1999 հունիսի 16 Վավերացում
Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո 1996 ապրիլի 11 1998 օգոստոսի 27 Վավերացում
Բուրունդի Բուրունդի 1996 ապրիլի 11 2009 հուլիսի 15 Վավերացում
Կաբո Վերդե Կաբո Վերդե 1996 ապրիլի 11 2020 փետրվարի 7 Վավերացում
Կամերուն Կամերուն 1996 ապրիլի 11 2010 սեպտեմբերի 28 Վավերացում
Չադ Չադ 1996 ապրիլի 11 2012 հունվարի 18 Վավերացում
Կոմորյան Կղզիներ Կոմորյան Կղզիներ 1996 ապրիլի 11 2012 հուլիսի 24 Վավերացում
Կոնգոյի Հանրապետություն Կոնգոյի Հանրապետություն 1997 հունվարի 27 2013 նոյեմբերի 26 Վավերացում
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 1996 ապրիլի 11 1999 հուլիսի 28 Վավերացում
Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա 2003 փետրվարի 19 Միացում
Եթովպիա Եթովպիա 1996 ապրիլի 11 2008 մարտի 13 Վավերացում
Գաբոն Գաբոն 1996 ապրիլի 11 2007 հունիսի 12 Վավերացում
Գամբիա Գամբիա 1996 ապրիլի 11 1996 հոկտեմբերի 16 Վավերացում
Գանա Գանա 1996 ապրիլի 11 2011 հունիսի 27 Վավերացում
Գվինեա Գվինեա 1996 ապրիլի 11 2000 հունվարի 21 Վավերացում
Գվինեա Բիսաու Գվինեա Բիսաու 1996 ապրիլի 11 2012 հունվարի 4 Վավերացում
Քենիա Քենիա 1996 ապրիլի 11 2001 հունվարի 9 Վավերացում
Լեսոթո Լեսոթո 1996 ապրիլի 11 2002 մարտի 14 Վավերացում
Լիբիա Լիբիա 1996 ապրիլի 11 2005 մայիսի 11 Վավերացում
Մադագասկար Մադագասկար 2003 դեկտեմբերի 23 Միացում
Մալավի Մալավի 1996 ապրիլի 11 2009 ապրիլի 23 Վավերացում
Մալի Մալի 1996 ապրիլի 11 1999 հուլիսի 22 Վավերացում
Մավրիտանիա Մավրիտանիա 1996 ապրիլի 11 1998 փետրվարի 24 Վավերացում
Մավրիկիոս Մավրիկիոս 1996 ապրիլի 11 1996 ապրիլի 24 Վավերացում
Մոզամբիկ Մոզամբիկ 1996 ապրիլի 11 2008 օգոստոսի 28 Վավերացում
Նամիբիա Նամիբիա 1996 ապրիլի 11 2012 մարտի 1 Վավերացում
Նիգեր Նիգեր 1996 ապրիլի 11 2017 փետրվարի 22 Վավերացում
Նիգերիա Նիգերիա 1996 ապրիլի 11 2001 հունիսի 18 Վավերացում
Ռուանդա Ռուանդա 1996 ապրիլի 11 2007 փետրվարի 1 Վավերացում
Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետություն Սահարայի Արաբական Դեմոկրատական Հանրապետություն 2006 հունիսի 20 2014 հունվարի 27 Վավերացում
Սենեգալ Սենեգալ 1996 ապրիլի 11 2006 հոկտեմբերի 25 Վավերացում
Սեյշելյան կղզիներ Սեյշելյան կղզիներ 1996 հուլիսի 9 2014 մայիսի 23 Վավերացում
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 1996 ապրիլի 11 1998 մարտի 27 Վավերացում
Էսվատինի Էսվատինի 1996 ապրիլի 11 2000 հուլիսի 17 Վավերացում
Տանզանիա Տանզանիա 1996 ապրիլի 11 1998 հունիսի 19 Վավերացում
Տոգո Տոգո 1996 ապրիլի 11 2000 հուլիսի 18 Վավերացում
Թունիս Թունիս 1996 ապրիլի 11 2009 հոկտեմբերի 7 Վավերացում
Զամբիա Զամբիա 1996 ապրիլի 11 2010 օգոստոսի 18 Վավերացում
Զիմբաբվե Զիմբաբվե 1996 ապրիլի 11 1998 ապրիլի 6 Վավերացում

Պետություններ, որոնք ստորագրել են, բայց չեն վավերացրել

Առանց միջուկային զենքի գոտի համաձայնագիրը ստորագրած, բայց չվավերացրած բոլոր երկրները Աֆրիկյան միության անդամ երկրներ են։

Երկիր Ստորագրում
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն 1996 ապրիլի 11
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 1996 ապրիլի 11
Ջիբութի Ջիբութի 1996 ապրիլի 11
Եգիպտոս Եգիպտոս 1996 ապրիլի 11
Էրիթրեա Էրիթրեա 1996 ապրիլի 11
Լիբերիա Լիբերիա 1996 հուլիսի 9
Մարոկկո Մարոկկո 1996 ապրիլի 11
Սան Տոմե և Պրինսիպի Սան Տոմե և Պրինսիպի 1996 հուլիսի 9
Սիերա Լեոնե Սիերա Լեոնե 1996 ապրիլի 11
Սոմալի Սոմալի 2006 փետրվարի 23
Սուդան Սուդան 1996 ապրիլի 11
Ուգանդա Ուգանդա 1996 ապրիլի 11

Չստորագրած երկրներ

Երկիր
Հարավային Սուդան Հարավային Սուդան - (Սուդան Սուդանի մասն էր մինչև 2011 թվականի հուլիսը)

Միջուկային զենք ունեցող երկրներ և Աֆրիկայի միջուկային զենքից ազատ գոտի

     Միջուկային զենքից ազատ գոտիներ
     Միջուկային երկրներ
     Միջուկային զենքի համատեղման գոտիներ
     Չտարածման մասին պայմանագիր ունեցող գոտիներ
Միջուկային զենքից ազատ գոտիների միջազգային համաձայնագրեր[15]
Անվանում Տարածք Մակերես
( կմ2)
Մանակից
երկրներ
Վավերացված
Անտարկտիկայի Անտարկտիդա 14,000,000 45 1961-06-23[16]
Տիեզերքի Տիեզերք 1967-10-10[17]
Տլատելոլկոյի Լատ․ Ամերիկա
Վեստ Ինդիա
21,069,501 33 1969-04-25[18]
Օվկիանոսի Օվկիանոսի հատակ 1972-05-18[19]
Ռարոտոնգայի Խաղաղ օվկիանոս 9,008,458 13 1986-12-11[20]
Բանգկոկի ASEAN 4,465,501 10 1997-03-28[21]
Մոնղոլիայի
(MNWFS)
Մոնղոլիա 1,564,116 1 2000-02-28[22]
Սեմիի
(CANWFZ)
Կենտր․ Ասիա 4,003,451 5 2009-03-21[23]
Պելինդաբայի Աֆրիկա 30,221,532 53 / 40 2009-07-15[24]
Ընդամենը:


Արձանագրություններ

Պելինդաբայի պայմանագիրը կազմված է երեք Արձանագրություններից․

Արձանագրություն I. Պայմանագիրը ստորագրման և վավերացման համար բաց է միջուկային հինգ երկրների (Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Ռուսաստան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) համար և պարտավորեցնում է այդ տերություններին, ի թիվս այլ բաների, միջուկային զենք չկիրառել և կիրառելով չսպառանալ Պայմանագրի անդամ-երկրների նկատմամբ և չնպաստել՝ խարախուսել կամ աջակցել, Պայմանագրի կետերի խախտմանը գոտու ցանկացած վայրում կամ աֆրիկյան գոտու Արձանագրություն III -ի մաս կազմող ցանկացած տարածքի դեմ։

Արձանագրություն II. Պայմանագիրը ստորագրման և վավերացման համար բաց է միջուկային հինգ երկրների համար և պարտավորեցնում է այդ տերություններին, ի թիվս այլ բաների, միջուկային պայթուցիկ սարք չփորձարկել Պայմանագրի անդամ-երկրների նկատմամբ և չնպաստել՝ խարախուսել կամ աջակցել, Պայմանագրի կետերի խախտմանը աֆրիկյան գոտու ցանկացած վայրում։

Արձանագրություն III․ Պայմանագիրը բաց է ստորագրման համար գոտում գտնվող կախված տարածքներ ունեցող պետությունների (Ֆրանսիա և Իսպանիա) համար և նրանց պարտավորեցնում է պահպանել Պայմանագրի դրույթներն այդ տարածքների վերաբերյալ։ Ֆրանսիան և Իսպանիան, որոնք Պայմանագրի գոտում ունեն տարածքներ, որոնց համար դե յուրե և դե ֆակտո պարտավորություններ են կրում, պարտավոր են՝ այդ երկրների ստորագրումից և վավերացումից հետո, հետևել Պայմանագրի դրույթներին այդ տարածքներում։ Այս արձանագրության մաս միայն Իսպանիան և Ֆրանսիան կարող են լինել։

Տերությունների վավերացման կարգավիճակ

2011 թվականի մարտի 11-ին Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը ստորագրեցին և վավերացրեցին Արձանագրությունները, բայց Միացյալ Նահանգները դեռ չեն վավերացրել[25][26]։ Իսպանիան ոչ ստորագրել է, ոչ էլ վավերացրել Արձանագրություն III- ը[27]։

ԱՄՆ-ն աջակցել է Աֆրիկայի ապամիջուկայնացման գաղափարին 1965 թ.-ին այս հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի առաջին բանաձևից ի վեր և ակտիվ դեր է խաղացել Պայմանագրի և Արձանագրությունների վերջնական տեքստի մշակման գործընթացում։ 1996 թվականին Միացյալ Նահանգները ստորագրեցին I և II Արձանագրությունները, բայց դրանք չեն վավերացրել։ 2010 թվականի մայիսին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը այդ արձանագրությունները կներկայացնի ԱՄՆ Սենատ՝ խորհրդատվության և վավերացմանը համաձայնություն գալու համար[28]։

Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզու կարգավիճակը, որը վերահսկվում է Միացյալ Թագավորության կողմից, իսկ Միացյալ Նահանգների կողմից օգտագործվում է որպես ռազմակայան, Պայմանագրի վերաբերյալ որոշված չէ։ Դիեգո Գարսիան Մավրիկիոսի կողմից վերահսկվող Չագոս կղզեխմբի մի մասն է։ Չագոս կղզեխմբի մյուս կղզիները համարվում են Աֆրիկայի մաս և ենթարկվում են պայմանագրին, բայց ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Միացյալ Թագավորությունը չեն ճանաչում Դիեգո Գարսիան որպես Պայմանագրի ենթակա[29][30]։

Կիրարկման մեխանիզմներ

Միջուկային զենքի չտարածման մասին իր պարտավորությունը ստուգելու համար Պայմանագիրը պահանջում է, որ կողմերը ՄԱԳԱՏԷ-ի հետ կնքեն երաշխիքների համապարփակ համաձայնագրեր, որոնք համարժեք են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հետ կապված պահանջվող համաձայնագրերին։ Աֆրիկայի քսանմեկ պետություն դեռևս ուժի մեջ չի մտցրել նման համաձայնագրերը։ ՄԱԳԱՏԷ-ն կոչ է անում նրանց հնարավորինս շուտ ուժի մեջ մտնել այդ համաձայնագրերը[31]։

Համաձայն Պայմանագրի 12-րդ հոդվածի (Կիրարկման մեխանիզմ)՝ ուժի մեջ մտնելուց հետո, Կողմերը համաձայնվում են ստեղծել Միջուկային էներգիայի աֆրիկյան հանձնաժողով (AFCONE): Կիրարկման մեխանիզմին հետևելուց բացի, Հանձնաժողովը պատասխանատու կլինի միջուկային գիտության և տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով օգտագործման տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցության ծրագրերի խրախուսման համար։ AFCONE- ի ստեղծմամբ աֆրիկյան պետությունները շահագրգռված կլինեն պատասխանատվություն ստանձնել իրենց բնական պաշարների, մասնավորապես ճառագայթային նյութերի համար, և երկիրը կպաշտպանեն թունավոր թափոնների արտանետումներից[25]։

Ծանոթագրություններ

  1. Von Wielligh, N. & von Wielligh-Steyn, L. (2015). The Bomb – South Africa’s Nuclear Weapons Programme. Pretoria: Litera.
  2. «African Nuclear Weapons Free Zone Treaty». Department of Foreign Affairs, Republic of South Africa. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 28-ին.
  3. «Pelindaba Treaty - Text». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  4. Noel Scott; Amelia du Rand; Jean du Preez (2008 թ․ հոկտեմբեր). «A Brief Guide to the Pelindaba Treaty: Towards Entry-into-Force of the African Nuclear-Weapon-Free Zone Treaty» (PDF). Arms Management Program, Institute for Security Studies.
  5. «Atlantic Ocean - Saint Helena & Dependencies». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  6. Captain Mark E. Rosen; U.S. Navy (Fall 1997). «Nuclear-Weapon-Free Zones: Time for a fresh look». Duke Journal of Comparative and International Law. 8 (1): 29–78. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 28-ին.
  7. United Nations General Assembly Session 51 Resolution A/RES/51/53 Retrieved 2007-08-23.
  8. United Nations General Assembly Session 52 Resolution A/RES/52/46 Retrieved 2007-08-23.
  9. United Nations General Assembly Session 54 Resolution A/RES/54/48 Retrieved 2007-08-23.
  10. United Nations General Assembly Session 56 Resolution A/RES/56/17 Retrieved 2007-08-23.
  11. United Nations General Assembly Session 58 Resolution A/RES/58/30 Retrieved 2007-08-23.
  12. United Nations General Assembly Session 60 Resolution A/RES/60/49 Retrieved 2007-08-23.
  13. United Nations General Assembly Session 50 Resolution A/RES/50/78 Retrieved 2007-08-23.
  14. «Disarmament Treaties Database: Pelindaba Treaty». Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  15. «Captain Mark E. Rosen, Nuclear Weapons Free Zones: Time For A Fresh Look, 8 Duke J. of Comp. & Int'l L. 29 (1997)». web.archive.org. 2005 թ․ մարտի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  16. «01. Antarctic Treaty, done at Washington December 1, 1959». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  17. «The Outer Space Treaty». www.unoosa.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  18. «The Nobel Peace Prize 1982». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  19. «3. Treaty on the Prohibition of the Emplacement of Nuclear Weapons and Other Weapons of Mass Destruction on the Seabed and the Ocean Floor and in the Subsoil Thereof, done at London, Moscow, and Washington February 11, 1971». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  20. «SOUTH PACIFIC NUCLEAR FREE ZONE TREATY [TREATY OF RAROTONGA]» (PDF). web.archive.org. 2011 թ․ հուլիսի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  21. «SEANWFZ Enters Into Force; U.S. Considers Signing Protocol - Arms Control Association». Armscontrol.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  22. «Nuclear-Weapon-Free Status of Mongolia». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)
  23. Evans, Michael. «Nuclear - The Earth Times - Encyclopaedia». Earthtimes.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  24. «African Nuclear-Weapon-Free-Zone (ANWFZ) Treaty (Pelindaba Treaty)». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)
  25. 25,0 25,1 «Africa Is Now Officially a Zone Free of Nuclear Weapons». ISS Today.
  26. «African Nuclear-Weapon-Free-Zone (ANWFZ) Treaty (Pelindaba Treaty)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  27. [1]
  28. Remarks at the Review Conference of the Nuclear Nonproliferation Treaty Արխիվացված 2016-12-28 Wayback Machine, Hillary Rodham Clinton, Secretary of State, The United Nations, New York City, May 3, 2010.
  29. «Nuclear-Weapon-Free Zones At a Glance». Arms Control Association. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 28-ին.
  30. Sand, Peter H. (2009 թ․ հունվարի 29), «Diego Garcia: British–American Legal Black Hole in the Indian Ocean?», Journal of Environmental Law, Oxford Journals, vol. 21, no. 1, էջեր 113–137, doi:10.1093/jel/eqn034, Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին
  31. «IAEA: Africa Renounces Nukes». ISRIA / Անվտանգության միջազգային հետազոտությունների և հետախուզության գործակալություն. 2021 թ․ մայիսի 7.

Արտաքին հղումներ

Read other articles:

2 Tawarikh 6Kitab Tawarikh (Kitab 1 & 2 Tawarikh) lengkap pada Kodeks Leningrad, dibuat tahun 1008.KitabKitab 2 TawarikhKategoriKetuvimBagian Alkitab KristenPerjanjian LamaUrutan dalamKitab Kristen14← pasal 5 pasal 7 → 2 Tawarikh 6 (atau II Tawarikh 6, disingkat 2Taw 6) adalah bagian dari Kitab 2 Tawarikh dalam Alkitab Ibrani dan Perjanjian Lama di Alkitab Kristen. Dalam Alkitab Ibrani termasuk dalam bagian Ketuvim (כְּתוּבִים, tulisan).[1][2] Teks Na...

 

この記事は検証可能な参考文献や出典が全く示されていないか、不十分です。出典を追加して記事の信頼性向上にご協力ください。(このテンプレートの使い方)出典検索?: NTT東日本さいたま新常盤ビル – ニュース · 書籍 · スカラー · CiNii · J-STAGE · NDL · dlib.jp · ジャパンサーチ · TWL(2022年8月) さいたま新常盤ビル。電波塔

 

Girolamo Pamphilj Cardeal da Santa Igreja Romana Vigário-Geral de Sua Santidade para a Diocese de Roma Atividade eclesiástica Diocese Diocese de Roma Nomeação 16 de maio de 1605 Predecessor Camillo Borghese Sucessor Giovanni Garzia Mellini Mandato 1605 - 1610 Ordenação e nomeação Cardinalato Criação 9 de junho de 1604 por Papa Clemente VIII Ordem Cardeal-presbítero Título São Brás do Anel Brasão Dados pessoais Nascimento Roma21 de maio de 1545 Morte Roma11 de agosto de 1610...

Marienkirche mit asymmetrischem Turm (bekrönt vom Notdach der Nachkriegszeit), im Südosten der Sakristeianbau Die St.-Marien-Kirche in Anklam ist die ältere der beiden großen Stadtkirchen der Hansestadt Anklam in Mecklenburg-Vorpommern, im Stile der Backsteingotik. Als Denkmal nationaler Bedeutung wurde die Marienkirche vor allem wegen ihrer außergewöhnlichen Wandmalereien anerkannt, die zum größten Teil aus der ersten Hälfte des 14. Jahrhunderts stammen. Inhaltsverzeichnis 1 Geschic...

 

This article does not cite any sources. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Kazimierz Leon Sapieha – news · newspapers · books · scholar · JSTOR (August 2009) (Learn how and when to remove this template message) Kazimierz Leon Sapieha Kazimierz Leon Sapieha (Lithuanian: Kazimieras Leonas Sapiega) (1609–1656) was a nobleman of the Grand Duchy of Lithua...

 

Regionen, Provinzen, Bezirke und Gemeinden Belgiens Stand 2019 Die Verwaltungsgliederung Belgiens bezeichnet die in Belgien existierenden vertikalen administrativen Strukturen. Seit der Föderalisierung Belgiens sind diese Strukturen weniger klar als im zuvor bestehenden Zentralstaat. Die europäische NUTS-Systematik gibt nicht alle Subtilitäten des belgischen Staatsrechtes wieder. Inhaltsverzeichnis 1 Grundsätzliches 1.1 Föderale Struktur 1.2 Dezentralisierung 2 Verwaltungsgliederung nach...

You can help expand this article with text translated from the corresponding article in Russian. (December 2010) Click [show] for important translation instructions. View a machine-translated version of the Russian article. Machine translation, like DeepL or Google Translate, is a useful starting point for translations, but translators must revise errors as necessary and confirm that the translation is accurate, rather than simply copy-pasting machine-translated text into the English Wik...

 

Municipality in Sultan Kudarat, Philippines This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Esperanza, Sultan Kudarat – news · newspapers · books · scholar · JSTOR (May 2014) (Learn how and when to remove this template message) Municipality in Soccsksargen, PhilippinesEsperanzaMunicipalityMunicipality of Esp...

 

19-NineteenSutradara Jang Yong-woo Produser Choi Ho-sung Shin Hyun-taek Ditulis oleh Inoue Yumiko PemeranT.O.P Seungri Huh E-jaeSinematograferChoi Yoon-manPerusahaanproduksiSamhwa NetworksDistributorCJ EntertainmentTanggal rilis 12 November 2009 (2009-11-12) Durasi103 menitNegara Korea Selatan Jepang Bahasa Korea Anggaran₩1 miliar Untuk film tahun 1987 dan 2001, lihat Nineteen (film) dan 19 (film). 19-Nineteen (Hangul: 나의 19세; artinya Aku berusia 19 tahun) adalah sebuah ...

Festival in Ghana by the people of Jirapa This article is an orphan, as no other articles link to it. Please introduce links to this page from related articles; try the Find link tool for suggestions. (November 2022) Bob-ngo Festival is an annual festival celebrated by the chiefs and peoples of Jirapa Traditional Area in the Upper West Region of Ghana. It is usually celebrated in the month of April.[1] Celebrations During the festival, visitors are welcomed to share food and drinks. T...

 

1978 film by Basu Bhattacharya This article is about the 1978 film. For the flower, see Combretum indicum. For the 1966 film, see Madhu Malathi. For the Indian Sufi poem, see Madhumalati. For other uses, see Malathi (disambiguation). Madhu MaltiPosterDirected byBasu BhattacharyaWritten byGyandev AgnihotriProduced byChitra KathaStarringSachinSarikaNadiraEdited byTanvir AhmedMusic byRavindra JainRelease date 25 August 1978 (1978-08-25) CountryIndiaLanguageHindi Madhu Malti (trans...

 

Medical conditionAcute bronchitisOther namesChest coldFigure A shows the location of the lungs and bronchial tubes. Figure B is an enlarged view of a normal bronchial tube. Figure C is an enlarged view of a bronchial tube with bronchitis.SpecialtyPulmonologySymptomsCough with sputum, wheezing, shortness of breath, fever, chest discomfort[1][2]DurationUp to 6 weeks[3]CausesTypically viral infection[1]Risk factorsTobacco smoke, dust, air pollution[2]Diagn...

Public (magnet school) secondary school in the United StatesColumbia Secondary School for Math, Science & EngineeringLocation425 W 123rd StreetNew York City, New York, 10027United StatesCoordinates40°48′38″N 73°57′21″W / 40.81056°N 73.95583°W / 40.81056; -73.95583InformationTypePublic (Magnet school) secondaryMottoChallenging Academics, a Passion for Reason and Knowledge, Strength in Diversity [1]Established2007School district3 (partial), 4, 5, ...

 

Artikel ini perlu dikembangkan dari artikel terkait di Wikipedia bahasa Inggris. (November 2023) klik [tampil] untuk melihat petunjuk sebelum menerjemahkan. Lihat versi terjemahan mesin dari artikel bahasa Inggris. Terjemahan mesin Google adalah titik awal yang berguna untuk terjemahan, tapi penerjemah harus merevisi kesalahan yang diperlukan dan meyakinkan bahwa hasil terjemahan tersebut akurat, bukan hanya salin-tempel teks hasil terjemahan mesin ke dalam Wikipedia bahasa Indonesia. Ja...

 

2014 single by J. ColeApparentlySingle by J. Colefrom the album 2014 Forest Hills Drive ReleasedDecember 9, 2014Recorded2014GenreHip hopLength4:53LabelColumbiaSongwriter(s)Jermaine Cole, Filippo TreccaProducer(s)J. ColeJ. Cole singles chronology She Knows (2013) Apparently (2014) Planez (2015) Audio samplefilehelpMusic videoApparently on YouTube Apparently is a song by North Carolina rapper J. Cole, released on December 9, 2014 as the lead single from his third studio album, 2014 Forest Hills...

American stock car racing driver NASCAR driver Chad LittleLittle in 1998BornCharles Glen Little Jr. (1963-04-29) April 29, 1963 (age 60)Spokane, Washington, U.S.Achievements1987 NASCAR Winston West Series ChampionAwards1986 Winston West Series Rookie of the Year West Coast Stock Car Hall of Fame (2013)NASCAR Cup Series career217 races run over 16 years2002 position77thBest finish15th (1998)First race1986 Budweiser 400 (Riverside)Last race2002 MBNA Platinum 400 (Dover) Wins Top tens Poles...

 

Aristotle's comparative politics and theory, grounded in virtue ethics and natural philosophy Politics (Πολιτικά, Politiká) is a work of political philosophy by Aristotle, a 4th-century BC Greek philosopher. The end of the Nicomachean Ethics declared that the inquiry into ethics necessarily follows into politics, and the two works are frequently considered to be parts of a larger treatise—or perhaps connected lectures—dealing with the philosophy of human affairs. The title of Pol...

 

Questa voce sull'argomento calciatori gabonesi è solo un abbozzo. Contribuisci a migliorarla secondo le convenzioni di Wikipedia. Segui i suggerimenti del progetto di riferimento. André Biyogo Poko Nazionalità  Gabon Altezza 173 cm Peso 72 kg Calcio Ruolo Centrocampista Squadra  Hapoel Be'er Sheva Carriera Squadre di club1 2009-2011 Bitam? (?)2011-2014 Bordeaux 217 (0)2012-2016 Bordeaux73 (1)2016-2018 Karabükspor43 (0)2018-2020 Göztepe57 (2)2021-20...

Network of roads in the Americas Panamericana redirects here. For the film, see Panamericana (film). Not to be confused with CANAMEX Corridor. This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Pan-American Highway – news · newspapers · books · scholar · JSTOR (February 2021) (Learn how and when to remove this ...

 

Commune in Iași, RomaniaIpateleCommuneSaint Nicholas Church in BâcuLocation in Iași CountyIpateleLocation in RomaniaCoordinates: 46°55′N 27°25′E / 46.917°N 27.417°E / 46.917; 27.417CountryRomaniaCountyIașiGovernment • Mayor (2020–2024) Elena-Luminița Lipșa (PSD)Area46.72 km2 (18.04 sq mi)Elevation247 m (810 ft)Population (2021-12-01)[1]1,463 • Density31/km2 (81/sq mi)Time zoneEET/EES...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!