Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (հապավումը՝ ԱՏԷՄԻԳ[6][7][8]) (անգլ.՝ International Atomic Energy Agency, IAEA), ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1957-ին։ Շտաբ-բնակարանը գտնվում է Վիեննայում (Վիեննայի միջազգային կենտրոն)։
Կազմ և կառուցվածք
2009-ի դրությամբ ԱՏԷՄԻԳ-ի անդամ էր 151 պետություն։ 2013-ի փետրվարի դրությամբ կազմակերպությանն արդեն անդամակցում էր 159 պետություն։
Ղեկավար մարմիններն են.
- ամեն տարի գումարվող Գլխավոր համաժողովը, որին մասնակցում են անդամ բոլոր երկրները
- 35 պետություններից կազմված Կառավարիչների խորհուրդը, որը ղեկավարում է գործակալության գործնական աշխատանքը
- Քարտուղարությունը, որը կատարում է ընթացիկ աշխատանքները և ղեկավարվում է գլխավոր տնօրենի կողմից։
ԱՏԷՄԻԳ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Վիեննայի միջազգային կենտրոնում։ Բացի այդ, գործակալությունն ունի տարածաշրջանային բաժանմունքներ Կանադայում, Ժնևում, Նյու Յորքում և Տոկիոյում, լաբորատորիաներ Ավստրիայում և Մոնակոյում, ինչպես նաև հետազոտական կենտրոն Տրիեստում (Իտալիա), որը ղեկավարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 659)։
|