Անգոլա (պաշտոնապես Անգոլայի Հանրապետություն[4] (պորտ.՝ República de Angola ʁɛˈpublikɐ dɨ ɐ̃ˈɡɔlɐ), երկիր Աֆրիկայի հարավ-արևմուտքում, Պորտուգալիայի գաղութը (1951 թվականից՝ անդրծովյան նահանգ)։ Արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսով։ Տարածությունը 1246,7 հզ. կմ² է, բնակչությունը՝ 5340 հզ. (1969) մարդ է։ ՄԱԿ-ի անդամ 1976 թվականի դեկտեմբերի 1-ից։
Վարչականորեն բաժանված է 18 օկրուգի (ներառյալ Կաբինդա օկրուգը, որը գտնվում է Կոնգո գետի գետաբերանից հյուսիս և Անգոլայից անջատված է Զաիրի առափնյա նեղ շերտով)։ Կենտրոնը ձևականորեն Նոր Լիսաբոնն Է, փաստորեն՝ Լուանդան։
Անգոլայի մեծ մասը սարահարթային է (1000 մ և ավելի բարձրությամբ), ծովափնյա նեղ (50—200 կմ) մասը՝ դաշտավայր։ Ամենաբարձր կետը Մոկո լեռն է (2610 մ)։ Երկրաբանական կառուցվածքով կազմում է Աֆրիկական պլատֆորմի մի մասը։ Անգոլան հարուստ է ալմաստի ցրոններով, նավթի, գորշ ածխի, երկաթի, մանգանի, պղնձի, ուրանի, ոսկու և այլ հանածոներով։ Անգոլայի ներքին մասի կլիման հասարակած-մուսոնային Է, անձրևային ամառով և չոր ձմեռով, մերձծովյան մասում՝ արևադարձային-պասատային, չորային։ Տաք ամսվա (մերձծովյան մասում՝ մարտ կամ ապրիլ, ներքին մասում՝ հոկտեմբեր կամ նոյեմբեր) միջին ջերմաստիճանը 22 °C–ից 28 °C է, ցուրտ ամսվանը (հուլիս, օգոստոս)՝ 15 °C–ից 22 °C։ Տարեկան տեղումները՝ 1000—1500 մմ, ծայր հարավում՝ 500–1000 մմ, ծովափին՝ հարավում 50—100 մմ, հյուսիսում՝ 250—500 մմ։
Խոշոր գետերից են Զամբեզին, Կասաին, Կվանգոն, Կվանզան, Կունենեն ևն։ Գետերն ունեն սահանքներ՝ հիդրոէներգիայի հարուստ պաշարներով, նավագնացության համար մեծ մասը պիտանի չէ։ Երկրում աճում են չոր արևադարձային, սաղարթավոր, նոսր անտառներ, որոշ վայրերում խոտային և թփուտային սավաննաներ են՝ տեղ-տեղ բաոբաբներով։ Հարավում մերկացած սավաննաներ են, կիսաանապատներ և անապատներ։ Կենդանական աշխարհում տիրապետող են Արևելա-Աֆրիկյան ենթամարզի սավաննայի ներկայացուցիչները՝ Արևմտա–Աֆրիկյան ենթամարզի անտառային ֆաունայի տարրերով։
Անգոլայի բնակչության մոտ 96%֊ի լեզուն պատկանում է բանտու լեզվաընտանիքին։ Մոտ 160 հզ. մարդ եվրոպացիներ են՝ հիմնականում պորտուգալացիներ։ Անգոլայի պաշտոնական լեզուն պորտուգալերենն է։ Բնակչության 35% քրիստոնյաներ են։
Անգոլայի ժողովուրդների սոցիալ-տնտեսական զարգացումն ընթացել է խիստ անհավասարաչափ։ Որոշ ժողովուրդներ մինչև այժմ պահպանել են տոհմատիրական կարգերը, մյուսները, միջնադարում արդեն ունեին իրենց պետությունները՝ Կոնգո, Լունդա, Գոլաան–Դոնգո (վերջինից էլ առաջացել է երկրի անունը)։
Բանտու լեզվաընտանիքին պատկանող կիմբունդու, բունդու, կիկոնգո, գանգելա և այլ լեզուներով հարուստ բանավոր գրականություն։ Ժամանակակից գրավոր գրականությունը հիմնականում պորտուգալերեն է։ 19-րդ դարի վերջում Կորդեյրու դա Մատտան գրառել է Ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ և հրատարակել «Ժողովրդական իմաստությունը անգոլական ասացվածքներում» պորտուգալերեն ժողովածուն։ Գրող 0. Ռիբաշի «Միսոսո» (հ. 1—3, 1961) գրքում ամփոփված են 100 հեքիաթ և 500 ասացվածք։ Սկզբնական շրջանի գրականության համար (1855-1930) հատ– րարներին Ա-ի ժողովրդի դեմ պայքարում հատկանշական են երկու հակադիր ուղղություններ՝ գաղութատիրական և հայրենասիրական գաղափարախոսություններով։ 1930–1947 թվականները գրական կյանքի լճացման տարիներ էին։ Հաջորդ շրջանի (1948—1960) գրականությանը հատուկ է գաղութատիրության մերկացումը։ Այդ տարիներին սկզբնավորվել է «Գնում ենք հայտնագործելու Անգոլան» կուլտուր-լուսավորական հայրենասիրական շարժումը։ Լույս են տեսել առաջադեմ գրող Կ. Աորոմենյուի «Մեռյալ հող» (1949) և «Շրջադարձ» (1957) վեպերը։ Անգոլայի գրականության վերջին շրջանը հատկանշվում է ազատագրական պայքարի թեմատիկայի ընդլայնումով։ Առաջադիմակաև գրականությունը զարգանում է երկրի սահմաններից դուրս։ «Բանաստեղծություններ» (1961), «Տամաք աչքհրով» (1963) գրքերի հեղինակ, քնարերգության երեք անթոլոգիաների կազմող դի Անդրիադին Կորդեյրու դա Մատտան գրառել է Ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ և հրատարակել «Ժողովրդական իմաստությունը անգոլական ասացվածքներում» պորտուգալերեն ժողովածուն։
Գյուղերն ունեն շրջանաձև հատակագիծ, կենտրոնում՝ ժողովարան, որի շուրջը տեղադրված են ուղղանկյուն տները՝ խոտով կամ ծղոտով ծածկված երկթեք կամ վրանաձև տանիքներով։ Եվրոպացիների մուտքից հետո Ա-ում կառուցվել են պորտուգալական գավառային քաղաքների տիպի քաղաքներ՝ բարոկկոյի և վաղ կլասիցիզմի ոճի շենքերով, իսկ 20-րդ դարի սկզբից՝ եվրոպական ժամանակակից շինություններ։
Անգոլայի տարածքում պահպանվել են նախնադարյան ժայռապատկերներ։ Միջին դարերում զարգացած է եղել փայտի քանդակազարդումը՝ մարդկանց և կենդանիների ոճավորված արձանիկներ, ծիսական դիմակներ։ Փայտաքանդակի բարդ կոմպոզիցիաներով են զարդարված ցեղերի շատ առաջնորդների թիկնաթոռները, տնային կահկարասին։ Շյուղերից, խոտից, ծղոտից հյուսածո իրերը՝ զամբյուղները, խսիրները, պարկերը, զարդարվում են սև, դեղին, կարմրադարչնագույն երկրաչափական նախշերով։ Խեցեղենի ներքևի մասը սովորաբար գնդաձև է, վերևը՝ գլանաձև, դանակով նախշված։