Մուհամադ Ալի (աշխատել է 1600-1625-ական թվականներին Հնդկաստանում), պարսիկ նկարիչ։
Նրա անունով ստորագրությունը գտել են երեք ստեղծագործությունների վրա՝ «Մտախոհ տղամարդ» (կամ «Նստած պոետը», Բոստոն), «Գիրք կարդացող երիտասարդը» (Ֆրիր պատկերասրահ, Վաշինգտոն), և աղջկա պատկերով նկար (Բիննի Հավաքացու, Սան Դիեգո, Կալիֆոռնիա)։ Վերջինը ստորագրաված է «Մուհամադ Ալի Ջահանգիր Շահի», և դա, բնականաբեր, հանգեց այն եզրակացությանը, որ նկարիչը աշխատել է մոնղոլական Ջահանգիրի (1605—1627 թվականներ) կայսրի արքունիքում։ Բացի նշված երեք ստեղծագործություններից նկարչին են վերագրվում «Արքայազնը որսորդության ժամանակ» (Սադրուդին Ագա-խանի ժողովը, Ժնև) մանրանկարը։ Ֆրիրի պատկերասրահի այդ աշխատանքը մանրանկարի հետ ցույց է տալիս որոշակի կախվածություն Ֆարուխ Բեկի ստեղծագործություններից։ Ավելի մեծ մասշտաբներով կարելի է ասել «Մտախոհ տղամարդը» մանրանկարի մասին, քանի որ Ֆարուխ Բեկի նախընտրած թեմաներից էր ծեր, գիտելիքներով և փորձով իմաստնացած տղամարդը։
Ամերիկացի հետազոտող Ս. Կ. Ուելչը հնարավոր է համարում այն, որ Ֆարուխ Բեկը մոնղոլական արքունիք կատարած ուղևորություններից մեկի ժամանակ, և ավելի ուշ, երբ նա աշխատում էր Իբրահիմ Ադիլշահ II-ի գրադարանում, վերցրել է իր հետ երիտասարդ նկարչին։ Հավանական է, որ ադիլշահների մայրաքաղաք Բիջապուրից դեպի Ջահանգիրի արքունիք նրանք վերադարձել են նույնպես երկուսով։ Ամեն դեպքում «Մտախոհ տղամարդը» մանրանկարի՝ նատյուրմորտի ստորին ձախ մասում՝ կազմված պարագաներից, որոնք պետք է ունենա ցանացած գրող, պոետ, կամ ուղղակի մտավորական, գործնականորեն վերցված է Ֆարուխ Բեկի մանրանկարից։
Որոշ հետազոտողներ հայտնում են այն կարծիքը, որ Մուհամադ Ալին հիմնականում զբաղվել է ձեռագրերի գունանկարմամբ (այսինքն նկարել է նախշեր), որովհետև գոյություն ունեն շատ քիչ մանրանկարներ, իսկ որոնք կան ցույց են տալիս աշակերտական կախվածությունը ավելի փորձառու և հայտնի վարպետից։ Ենթադրվում է, որ Ֆարուխ Բեկը հենց այդ նպատակով է վերցրել նրան ուղևորության։ Գոյություն ունի ինչ-որ Մուհամադ Ալի Մուզահաբ Շիրազիի դիմանկարը, որը 1611-1612 թվականներին նկարել է Ռեզա Աբբասին։ Գիտնականները համարում են, որ նկարում պատկերված է հենց այդ նկարիչը, իսկ ստեղծվել է այն բանից հետո, երբ Մուհամադը վերադարձել է Հնդկաստանից։ Այսպես թե այնպես, բայց այդ վարպետի կողմից թողված հրաշալի ստեղծագործությունները ցույց են տալիս իսկական պարսկական նրբությունը և գեղագիտությունը։ Նրանք չեն պատկերում կոնկրետ մարդկանց, այլ ծերության իմաստությունն արտահայտող, ինչպես նաև գիտելիքների հանդեպ ձգտման և երիտասարդության խիզախության իդեալականացված սիմվոլներ։