Նկարիչ, մարդ, որը զբաղվում է կերպարվեստով[1], լայն իմաստով՝ արվեստի գործիչ։
Քարե դարում նկարիչները պատկերներ էին ստեղծում քարերի վրա[2]։ Ագաթարխոսն ու Պոլիգնոտոսն հանդիսանում են առաջին հայտնի նկարիչները մ. թ. ա V դարում։ Առաջին դիցաբանական նկարիչը հանդիսանում է Դեդալոսը, չնայած նա նաև քանդակագործ էր և ինժեներ։ Հին Եգիպտոսում նկարիչները զարդաում էին դդամբարանները և քարե տները, իսկ նկարչի մասնագիտությունը սերտ կապված էր ներկերի պատրաստման հետ[3]։ Բացի այդ Հին Եգիպտոսում պատկերների ստեղծումը համարվում էր մոգական գործողություն, իսկ նկարիչները մեծարվում էին քրմերի պես։ Քանի որ նկարիչները տիրապետում էին որոշակի համամասնության և կանոնների իմացության, այդ պատճառով էլ պատկերները համարվում էին սրբազան[4]։
Միջին դարերում նկարիչները սրբապատկերներ էին պատկերում (օրինակ՝ Անդրեյ Ռուբլյովը[5]), որմնանկարներ, խճանկարներ ու մանրանկարներ ստեղծում, որոնք որոշակի կանոնների էին ենթարկվում։ Վերածննդի ժամանակաշրջանում, Իտալիայում ձևավորվեց դիմանկարիչ ժամանակակից հասկացությունը, որի արվեստը դարձավ գեղանկարչություն՝ իրեն բնորոշ հատկություններով (օրինակ՝ Ջոտտոն[6]):
Ժամանակակից արվեստում նկարչի մասնագիտությունը դասակարգվում է.
Նկարիչները դասակարգվում են նաև ըստ նկարչական որոշակի ոճերի, (օրինակ՝ եվրոպական շատ երկրների արվեստի շարժումնեի՝ գերմանական, ֆրանսիական արվեստի ոճ, և այլն)։ Երբեմն նկարիչը կարող է պատկանել նկարչության արվեստի տարբեր ոճերի կամ շարժումների։ Նկարչության ոճը հաճախ վերաբերում է նաև այն ժամանակաշրջանին, որում ապրել է նկարիչը։ Ոճերն ու ուղղությունները գեղանկարչության մեջ բազմաթիվ են, կարելի է ասել՝ անթիվ։
{{cite web}}
|url=