Հին եգիպտական նվիրաբերման դասակարգում, այս դասակարգումը որոշակի հիերոգլիֆների հավաքածու է, որը հանդիսանում է զոհաբերություն մահացածի կողմից։ Նվիրաբերության բանաձևը, հանգուցյալին հնարավորություն է տալիս մասնակցել աստվածներին արված զոհաբերությանը թագովորի անունից։ Այդ նվիրաբերությունները տեղի են ունենեցել մահացածի ընտանիքի անդամների ներկայությոամբ[1]։ Եգիպտական բոլոր նվիրաբերման դասակարգումը ձևավորվել են մեկ ընդհանուր հիմքի վրա։ Նրանք ընդամնեը տարբերվում են անուններով և աստվածների տիտղոսներով, որոնց նվիրված է եղել այդ նվիրաբերությունը։ Ստորև ներկայացաված է այդ նվիրաբերությունների բանաձևի ստանդարտ օրինակ՝
«Փարավոն, նվիրաբերություն է մատուցում Օսիրիսին, Բուսիրիսի պարոնին (Բուսիրիսը Եգիպտոսի կրոնական կենտրոնի հունական անվանումն է), մեծ Աստծուն, պարոն Աբիդոսին»։
«Նրան եմ տալիս նվիրաբերություն հացի, գարեջրի, կնդանիների, թռչունների, գիպսի, հագուստի (կտորի) տեսքով և ամեն լավն ու մաքուրը, քանի որ դրանով է Աստված ապրում»։
Հաճախ նվիրաբերության դասակարգումը փորագրված կամ էլ նկարված են ստելաաների, կեղծ դռների, սարկոֆագների և որոշ թաղումային առարկաների վրա։ Յուրաքանչյուր մահացածի նվիրաբերության դասակարգման մեջ գրված է նրա անունն ու տիտղոսը։ Նվիրաբերության բանաձևը ճոխություն չի հանդիսանում հասու միայն արքայական ընտանիքների անդամներին։ Ի տարբերություն այլ հավատքի տեքստերի, ինչպիսին են Լիտանյան Ռան է, սրանք կարող է օգտագործել ցնակացած մարդ, ովքեր հնարավորություն ուներ գնելու գոնե մեկ օրինակ[1]։
Նվիրաբերության դասակարգման կառուցվածքը
Նվիրաբերության բանաձևը միշտ սկսվում է հետևյալ արտահայտությամբ՝
ḥtp dỉ nsw
Այս արտահայտությունը եկել է հին եգիպտական լեզվից, և հավանաբար նշանակում է «Փարավոն, նվիրաբերություն ընծայող»։ Նվիրաբերությունը կատարվում էր փարավոնի միջոցով, քանի որ նա միջնորդ էր հանդիսանում Եգիպտոսի սովորական բնակչության և Աստծո միջև[1]։
Հաջորդ շարքում գրվում էր մահացածների աստծների անունները և նրա մի քանի մականուններ։ Որպես մահացածների աստված հաճախ հիշատակվում են Օսիրսը և Անուբիսը, հազվադեպ Գեբ աստվածը կամ էլ այլ աստվածություն։ Այս արտահայտության մեջ ներկայացվում է աստվածության անունը՝
wsỉr nb ḏdw, nṯr ˁȝ, nb ȝbḏw
Թարգմանաբար նշանակում է՝ «Օսիրիս, Բուսիրիսի պարոն, մեծ Աստված, Աբիդոսի պարոն»։ Մի խումբ մականուններ «Բուսիրիսի պարոն», «մեծ Աստված» և «Աբիդոսի պարոն» ամենատարածվածներն էին։ Ինչպես նաև հաճախ հանդիպում էին հետևյալ մականունները՝
nb ỉmnt nb nḥḥ
որը թարգմանվում է ինչպես «Արևմուտքի պարոն, Հավերժության պարոն»։ Անուբիս անունով գրառումներն ավելի քիչ են հանդիպում, քան Օսիրիս անունով, նրանք ունեին հետևյալ տեսքը՝
ỉnpw, ḫnty sḥ nṯr tpy ḏw=f
որը նշանակում է «Անուբիս, նա ով աստծո տարճարի գլխավորն է, նա ով լեռն է»։
Աստվածների անունների ցուցակից հետո, թվարկվում էր այն ցանկը, ինչը զոհաբերվում էր, որը այսպես կոչված «հրավիրելու նվիրաբերություն» (ḫrt-prw), որոնց միշտ հաջորդում են հիերոգլիֆների հետևյալ խումբը՝
or
dỉ=f prt-ḫrw or dỉ=sn prt-ḫrw
որը նշանակում է «նա տալիս է (կամ «տալիս են» երկրորդ օրինակով) սղերսում (բանավոր) նվիրաբերելով հացի և գինու տեսքով»։ Մյուս նվիրաբերությունները արտահայտվում էին հետևյալ տեսքով՝
որը նշանակում է «Աղերսելով նվիրաբերում է հացի, գարեջրի, կենդանիների, գիպսի, հագուստի (կտորի) տեսքով, և ամեն լավն ու մաքուրը, քանի որ դրանով է Աստված ապրում»։ Երբեմն ցուցակի վերջում տեքստը փոխարինվում է հետևյալ արտահայտությամբ.
Bennett, C. John C. (1941). «Growth of the ḤTP-DI-NSW Formula in the Middle Kingdom». Journal of Egyptian Archaeology. Egypt Exploration Society. 27: 77–82. doi:10.2307/3854561. JSTOR3854561.
Franke, Detlef (2003). «The Middle Kingdom Offering Formulas—A Challenge». Journal of Egyptian Archaeology. 89: 39–57.
Lapp, Günther (1986). Die Opferformel des Alten Reiches unter Berücksichtigung einiger später Formen. Mainz am Rhein: Verlag Philipp von Zabern.
Smither, Paul C. (1939). «The Writing of the ḤTP-DI-NSW Formula in the Middle and New Kingdoms». Journal of Egyptian Archaeology. Egypt Exploration Society. 25 (1): 34–37. doi:10.2307/3854927. JSTOR3854927.