- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարավոն (այլ կիրառումներ)
Փարավոն |
|
|
|
«Փարավոն» տիտղոսը օգտագործվում էր Հին Եգիպտոսի այն տիրակալների համար, որոնք վաղ դինաստիական շրջանում ղեկավարում էին Վերին և Ստորին Եգիպտոսները՝ Նարմերի կողմից մոտավորապես Ք․ա․ 1200-ական թվականներին։ Չնայած սրան, «Փարավոն» հատուկ տիտղոսը չի օգտագործվել Եգիպտոսի թագավորներին իրենց ժամանակակիցների կողմից դիմելու համար մինչև Մերնեպտայի 19-րդ դինաստիայի իշխանությունը (Ք․ա․1200 թվական)։ Բացի փարավոնի տիտղոսից կար նաև հնագույն Եգիպտոսի արքայական տիտղոս, որը օգտագործում էին եգիպտական թագավորները։ «Փարավոնի» տիտղոսի հետ մեկտեղ գոյություն ուներ եգիպտական թագավորների կողմից օգտագործվող «Հին Եգիպտոսի թագավորական տիտղոսը», որը Հին Եգիպտոսի պատմության ընթացքում մնաց կայուն։
Փարավոնների այս ցանկում ներկայացված ամսաթվերը մոտավոր են։ Մեծ մասամբ դրանք հիմնված են հնագույն Եգիպտոսի ժամանակագրական տվայների վրա[1]։
ՌԱԶՄՈՍ II (Մեծ)
Ռամզես II[1][2] (մոտ մ. թ. ա. 1303 - մ. թ. ա. 1213, Pi-Ramesses, Qantir, Faqous, Շարկիա, Եգիպտոս), Հին Եգիպտոսի XIX դինաստիայի 3-րդ փարավոն, կառավարել է մոտավորապես մ․թ․ա․ 1279-1213 թվականներին։ Հաճախ հիշատակվում է որպես Հին Եգիպտոսի մեծագույն, ամենահզոր և առավել նշանավոր փարավոն[3]։
ԹՈՒԹՄՈՍ III
Թութմոս III (անգլ.՝ Thutmose III, երբեմն հանդիպում են նաև Թութմոսիս կամ Թոթմես անվանաձևերը, մ. թ. ա. 1481 - մոտ մ. թ. ա. 1425), եգիպտական տասնութերորդ արքայատոհմի վեցերորդ փարավոն։ Պաշտոնապես ղեկավարել է Եգիպտոսը մոտավորապես 54 տարի և նրա գահակալությունը սովորաբար թվագրվում է մ․թ․ա․ 1479 թվականի ապրիլի 28-ից մինչև 1425 թվականի մարտի 11-ը՝ երկու տարեկան հասակից մինչև հիսունվեց տարեկանում իր մահը։ Գահակալության առաջին քսաներկու տարում համառեգենտ է եղել իր խորթ մայր և հորաքույր Հատշեպսուտի հետ․ վերջինս ինքն է եղել փարավոնը։ Պահպանված հուշարձանների վրա Թութմոսն առաջինն է պատկերված, սակայն երկուսին էլ տրված են սովորական թագավորական անուններն ու տարբերանշանները, և ոչ մեկին ակնհայտ ավագություն չի վերագրված մյուսի նկատմամբ[1]։ Թութմոսը եղել է Հատշեպսուտի բանակների առաջնորդը։ Իր գահակալության վերջին երկու տարիների ընթացքում իր որդի և գահաժառանգ Ամենհոտեպ II-ին նշանակել է իր կրտսեր համառեգենտ․ նրա ավագ որդի ու իրական գահաժառանգ Ամենեմհատը մահացել էր հորից առաջ։ Նա դառնալու էր տասնութերորդ արքայատոհմի ամենահզոր փարավոններից մեկը։
Պատմություն
Եգիպտական միապետություններն իրենց գոյությունն սկսել են մ.թ.ա. IV հազարամյակի երկրորդ կեսից։ Եգիպտացիները թագավորին նայում էին որպես իրենց երկրի հանդեպ աստվածների բարեհաճության երաշխիք։ Մինչև IV դինաստիան միապետի անունը կապվում էր Հորոս աստծո, իսկ դրանից հետո՝ արևի Ռա աստծո հետ և թագավորող անձը համարվում էր նրա որդին։ Մեկը մյուսի ետևից կառուցվեցին Մեծ բուրգերը, որոնք ցուցադրում էին այն ժամանակների կառավարողների բացառիկ հզորությունն ու մեծությունը։
Հնագույն թագավորության անկման, մ.թ.ա. XXIII-XXII դարերի կլիմայական ճգնաժամի և Եգիպտոսը I Անցումային ժամանակաշրջանի մեջ մտնելու հետ միասին թուլացան եգիպտական թագավորների հզորությունն ու հեղինակությունը, աճեց ազնվականության և պետական պաշտոնյաների ազդեցությունն ու հարստությունը։ Միջին թագավորության ժամանակաշրջանն այդպես էլ թագավորներին ամբողջությամբ չվերադարձրեց կորցրածը։ Միջին թագավորության տրոհումից հետո երկրի մեծ մասը գրավելով իր տիրապետությունն սկսեց Հիքսոսների դինաստիան։
Հիքսոսներին վտարելուց հետո Նոր թագավորության սկզբում Եգիպտոսը հայտնվեց նոր քաղաքական իրավիճակում՝ նա այլևս գերակայող չէր հանդիսանում տարածաշրջանում, որտեղ հայտնվեցին այնպիսի հզոր հակառակորդներ, ինչպիսիք էին Միտաննի, իսկ ավելի ուշ՝ հաթերի թագավորությունները։ Որպես հետևանք, փարավոնների հեղինակությունն սկսեց հենվել առավելապես նրանց ռազմական հաջողությունների վրա։ Այդպիսիք չունեցողները, ինչպես կին Հաթշեփսութը և Ամենհոթեփ III խաղաղարար թագավորը, ստիպված էին իրենց հպատակներին ջանադրաբար համոզել, որ իրենք ունեն աստվածային ծագում։ Չնայած դրան, թագավորից ունեցած հանրության բարոյա-գաղափարական կախումն արդեն այն չէր և Հին թագավորությունում եղածի հետ չէր կարող համեմատվել։ Մ.թ.ա. II հազարամյակի վերջում եգիպտական հանրության ապակենտրոնացումը, տաճարների և նոմարխների ազդեցության աճը նպաստեցին, որ Նոր թագավորությունը քայքայվի։
Այդ ժամանակից ի վեր փարավոնները տարածաշրջանում չունեին էական ազդեցություն։ Միայն նրանցից մի քանիսին, օրինակ՝ Փսամեթիխ I-ին հաջողվեց միավորել Եգիպտոսն ու միջամտել հարևան երկրների գործերին։ Բնակչությունն ու առանձին տնտեսություններն ավելի մեծ կախում էին ստանում թագավորից։ Փարավոնների դերը որպես ժողովրդի և աստվածների միջնորդ արդեն վերացել էր։
Մ.թ.ա. 525-485 թվականներին պաշտոնապես Եգիպտոսի փարավոններ են համարվել պարսից թագավորներ Աքեմենյանները, մ.թ.ա. 332-323 թվականներին՝ Ալեքսանդր Մակեդոնացին, իսկ վերջինիս մահից հետո՝ Պտղոմեոսները։
Եգիպտոսի Փարավոնների ցանկ
- 00 դինաստիա
- 0 դինաստիա (Թինիս)
- I դինաստիա (Թինիս)
- II դինաստիա (Թինիս)
- III դինաստիա (Հելիոպոլիս)
- IV դինաստիա (Էլեֆանթին)
- V դինաստիա (Էլեֆանթին)
- VI դինաստիա
- VII դինաստիա ()
- VIII դինաստիա ()
- IX դինաստիա (Հերակլեոպոլիս)
- X դինաստիա (Հերակլեոպոլիս)
- XI դինաստիա (Թեբե)
- XII դինաստիա (Թեբե)
- XIII դինաստիա (Թեբե)
- XIV դինաստիա (Քսոիս)
- XV դինաստիա (Հիքսոսյան)
- XVI դինաստիա (Հիքսոսյան)
- XVII դինաստիա (Թեբե)
- XVIII դինաստիա (Թեբե)
- XIX դինաստիա (Թեբե)
- XX դինաստիա (Թեբե)
- XXI դինաստիա (Թինիս)
- XXII դինաստիա (Բուբաստիս)
- XXIII դինաստիա (Լիբիական Թանիս)
- XXIV դինաստիա (Լիբիական Սաիս)
- XXV դինաստիա (Նումիդիական)
- XXVI դինաստիա (Սաիս)
- XXVII դինաստիա (Պարսկական)
- XXVIII դինաստիա (Սաիս)
- XXIX դինաստիա (Մենդես)
- XXX դինաստիա (Սեբեննիտա)
- XXXI դինաստիա ()
- Արգեադների դինաստիա
- Պտղոմեոսների դինաստիա
Աղբյուրներ
|
---|
| Գլխավոր թեմաներ | | |
---|
| Պատմական շրջաններ | |
---|
| Այլ | |
---|
| Ցանկեր | |
---|
| |
|