Հայաստանի զինված ուժեր, Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն[6]։
Հայաստանի զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը, իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։
1990 թվականի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
Հայաստանի զինված ուժերը կազմված են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, չորս բանակային կորպուսներից[7]։ Պաշտպանության նախարարությունը իր հերթին կազմված է վարչական ապարատից, հետախուզության, հրթիռային զորքերի և հրետանու, ավիացիայի, Զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման, հակաօդային պաշտպանության զորքերի, ռազմավարական պլանավորման, մարտական պատրաստության, թիկունքի, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի, ինժեներական զորքերի, սպառազինության, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության, կազմազորահավաքային, օպերատիվ, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, ֆինանսական, կադրերի վարչություններից, ռադիոէլեկտրոնային պայքարի, ռազմական հաղորդակցությունների, ռազմատեղեկագրական, ութերորդ, ստանդարտացման և չափագիտական, ռազմանվագախմբային բաժիններից, Հայաստանի զինվորական կոմիսարիատից և այլ ստորաբաժանումներից, որոնք կատարում են խնդիրների առաջադրման և պլանավորման, դրանց իրականացման, վերահսկողության գործառույթներ[8]։
Հայաստանի զինված ուժերը կազմված են հետևյալ մասնագիտացված զորքերից.
Հայաստանի Հանրապետությունը, 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։
Ռուսաստանի Դաշնություն
Հայաստանի զինված ուժերի միջազգային համագործակցության դաշտում մեծ տեղ ունի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։
ՆԱՏՕ
Հայաստանի զինված ուժերը որոշակի հարցերում մշտապես համագործակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։
Կոսովո
2004 թվականին Հայաստանը մեկ դասակի կազմով հունական խաղաղապահ գումարտակի կազմում միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում։ Հայ զինծառայողները ծառայության են անցել Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում, որը տեղակայված էր Կոսովոյի և Մակեդոնիայիսահմանային գոտում՝ Ֆերիզաչ քաղաքի մերձակայքում։
Իրաք
2005 թ․–ի հունվարին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը՝ հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009 թ․–ի հոկտեմբերին։
Աֆղանստան
Սկսած 2010 թ․-ի փետրվարիցՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները։ Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցկացրել Գերմանիայում։
2011 թ.-ին ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը՝ հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը։ Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում՝ հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչներ ծառայելու համար։
Զորակոչ
Հայաստանում զորակոչը նախատեսված է 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է Հայաստանի զինապարտության մասին օրենքով։ 2011 թ.-ին օրենքում լրացում կատարելուց հետո, այն քաղաքացիները, որոնք հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողներ են համարվում, օրենքը գործում է 19 տարեկանից։ Զորակոչը կատարվում է տարեկան 2 անգամ։
Զինապարտության մասին օրենքի 2012 թվականի փոփոխություններ
2012 թ.-ի մարտի 19-ին օրենքում կատարվեցին փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր (մինչ այդ փոփոխությունը այդ արտոնությունից օգտվում էին բոլոր միակողմանի ծնողազուրկ երեխաները), իսկ բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում մինչև 150 կմ տեղակայված զորամասը (մինչ փոփոխությունը 100 կմ էր)[9]։
Կորուստներ
«Peace Dialogue NGO» կազմակերպության տվյալներով 1994 թ. մայիսից մինչ 2018 թ. հունվար ամիսը հայկական բանակում գրանցվել է 1025 մահվան դեպք, որից միայն 306-ը՝ հակառակորդի կողմից զինադադարի խախտման արդյունքում[10]։
Հայկական բանակի հրթիռային զորքերի և հրետանու ԲՄ-21 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ), զորահանդեսի ժամանակ, Երևան, Հանրապետության հրապարակ
Հայկական բանակի հրթիռային զորքերի և հրետանու Ն-2 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ), զորահանդեսի ժամանակ, Երևան, Հանրապետության հրապարակ
Հայկական բանակի հրթիռային զորքերի և հրետանու WM-80 ՛՛Թայֆուն՛՛ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ), զորահանդեսի ժամանակ, Երևան, Հանրապետության հրապարակ
Հայկական բանակի մոտոհրաձգային զորքերի ԶՓԽ-80 զրահափոխադրիչները զորահանդեսի ժամանակ, Երևան, Հանրապետության հրապարակ
Հայկական բանակի զրահատանկային զորքերի Տ-72 հիմնական մարտական տանկ. հուշարձան
Հայկական բանակի մոտոհրաձգային զորքերի ՀՄՄ-1 հետևակի մարտական մեքենա. հուշարձան
Օդուժ
ՀՀ ռազմաօդային ուժերի անմիջական կրակային օժանդակության Սու-25 զրահապատ գրոհիչ ինքնաթիռների օղակը՝ զորահանդեսի ժամանակ
ՀՀ ռազմաօդային ուժերի անմիջական կրակային օժանդակության Սու-25 զրահապատ գրոհիչ ինքնաթիռների էսկադրիլիան՝ V-աձև շարվածքով
Հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարք. զորահանդեսի ժամանակ, Երևան, Հանրապետության հրապարակ
Միջազգային համագործակցություն
Հայ խաղաղապահները Իրաքում
Գրականություն և մամուլ
Ադամյան Սոնա։ Մեր բանակն ու զինվորը փայլուն վիճակում են / Սոնա Ադամյան // Հրապարակ. – 2016. – 6 ապր. – Էջ 7։
Ասլանյան Թագուհի։ Հայաստանը ժամանակակից զինամիջոցներ արտադրելու ներուժ ունի / Թագուհի Ասլանյան // Հայոց աշխարհ. – 2016. – 8
ապր. – Էջ 6։
Ավետիսյան Գոհար։ Հայկական կողմը պետք է կոշտ դիրքորոշում որդեգրի; [ՀՀ պաշտպան. նախկին նախ. Վ.Հարությունյանի մամլո ասուլիսի մասին] / Գոհար Ավետիսյան // Հայոց աշխարհ. – 2016. – 26 ապր. – Էջ 4։
Խաչատրյան Տաթև։ Անվադողն ավելի լավ է պաշտպանում; [ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա.Հովհաննիսյանի հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ] / Տաթև Խաչատրյան // Հայկ. ժամանակ. – 2016. – 26 ապր. – Էջ 4։
Հովհաննիսյան Գուրգեն։ Քաջերի ջոկը; [Հարցազրույց ժամկետ. զինծառայող Գ.Հովհաննիսյանի հետ / Գրի առավ Շ.Ստեփանյանը] // Հայ զինվոր. – 2016. – 27 ապր.-3 մայիսի. – Էջ 5։
Մանուկյան Քնար։ Քառօրյա պատերազմի և ստուգումների հետևանքները։ Պաշտոնանկ. սկիզբ / Քնար Մանուկյան // Ժողովուրդ. – 2016. – 27 ապր. – Էջ 4։
Մենք հաղթեցինք; [Հարցազրույց միավորման հրամանատարի տեղ., գնդապետ Ա.Մելքումյանի և ուրիշներիի հետ / Գրի առավ Շ.Ստեփանյանը] // Հայ զինվոր. – 2016. – 13-19 ապր. – Էջ 14։
Մխիթարյան Գ. Պահակային ծառայությունը՝ մարտական առաջադրանք / Գ.Մխիթարյան // Հայ զինվոր. – 2016. – 6-12, 20-26, 27 ապր.- 3 մայիսի. – Էջ 10։
Մկրտչյան Մարտին։ «Վիրավոր զինծառայող» կարգավիճակ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ; [Հարցազրույց ՀՀ ՊՆ զինծառայողների սոց. պաշտպան. վարչ. ավագ սպա, իրավաբան, փոխգնդապետ Մ.Մկրտչյանի հետ / Գրի առավ Հ.Սարաֆյանը] // Իրավունք. – 2016. – 27 ապր. – Էջ 6։
Նալբանդյան Հարություն։ Վաշտի հերոսական մարտը [Հարցազրույց վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հ.Նալբանդյանի հետ / Գրի առավ Շ.Ստեփանյանը] // Հայ զինվոր. – 2016. – 20-26 ապր. – Էջ 5։
Նշանյան Մարկ։ Սխալ դասեր քաղելը ավելի վտանգավոր է; [ՀՀ ԶՈՒ մասին] / Մարկ Նշանյան // Չորրորդ իշխան. – 2016. – 14 ապր. – Էջ 2։
Պետրոսյան Արա։ Ուժեղ Հայաստանի հույսը; [Հարցազրույց ԶՈՒ գլխ. շտաբի զորքերի ծառայ. և զինվոր ծառայ. անվտանգ. ապահովման վարչ. պետի տեղ., գնդապետ Ա.Պետրոսյանի հետ / Գրի առավ Գ.Պողոսյանը] // Հայ զինվոր. – 2016. – 6-12 ապր. – Էջ 11։
Սիմոնյան Սյուզան։ Նրանք, ովքեր փառաբանում են, հայրենասեր չեն; [Բանակի խնդիրների մասին] / Սյուզան Սիմոնյան // Հրապարակ. – 2016. – 14 ապր. – Էջ 4։
Տեր-Գրիգորյանց Ն. Հայաստանը պետք է ունենա զսպման և վրիժառության զենք։ Հատվածներ ԽՄ և ՀՀ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ն.Տեր-Գրիգորյանցի «Թերթ. am» գործակալ. տված հարցազրույցից // Հայ զինվոր. – 2016. – 20-26 ապր. – Էջ 3։
Օհանյան Սեյրան։ Անկախության սերնդի մասին մեկ տարի առաջ միայն խոսում էին, հիմա՝ տեսան; [Հարցազրույց պաշտպան. նախ. Ս.Օհանյանի հետ / Գրի առավ Գ.Վեզիրյանը] // Չորրորդ իշխան. – 2016. – 20 ապր. – Էջ 3։
Քանի զոհ է ունեցել հայկական բանակը 2017-ին. ինչ պայմաններում են զոհվել զինվորները։ «Ժողովուրդ» լրագիր։ Օգոստոս 9 2017։ [1]
Հայկական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին. Razm.info [2]
Կմիավորվեն «65 Ռազմական գործարանը» և «Գառնի-Լեռ» ընկերությունը. նախագիծ։ Razm.info [3]