ՔրիստոնեություննԱվստրիայում հանդիսանում է երկրում գերիշխող կրոն։ 2001 թվականի մարդահամարի տվյալների համաձայն երկրի բնակչության 73,6%-ը կաթոլիկներ էին[4]։ 2016 թվականի Ավստրիայի վիճակագրական տվյալներով այդ թիվը նվազել է մինչև 58,8%-ի[5]։ Ավստրիայում գոյություն ունի նաև ավետարանականների համայնք, որոնց տոկոսային թվաքանակը 2001 թվականին կազմել է մոտավորապես բնակչության 4,7%-ը։ 2016 թվականին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 3,4%-ի[6]։ 2001 թվականից Ավստրիայի նշված երկու պատմական կրոնական խմբերը գրանցել են իրենց հետևորդների թվաքանակի բացարձակ անկում։ Կաթոլիկ եկեղեցին հայտնել է իր հետևորդների 14,8% նվազում, իսկ ավետարանական լյութերական ու ավետարանական բարեփոխված եկեղեցիները՝ 1,3%: Համեմատական կարգով ավետարանականների կորուստները 2001-2016 թվականների ժամանակահատվածում համեմատած կաթոլիկների 21,2%-ի հետ, կազմում է 32,5%։
Ընդհակառակը, Ավստրիայում փախստականների աճի հետևանքով ավելացել է իսլամի հետևորդների թվաքանակը[7]։ 2001 թվականի տվյալներով իրենց մուսուլման համարողների թվաքանակը կազմել է 4,2%, 2010 թվականին՝ 5-ից մինչև 6,2%[8][9]։ Այդ ցուցանիշը 2015-2016 թվականներին հասել է 7%-ի[2]։ Ուղղափառ եկեղեցիների հետևորդների թվաքանակը նույնպես աճ է գրանցել՝ կազմելով երկրի բնակչության մինչև 6%-ը[2]։ Իսլամի և ուղղափառ հավատքի հետևորդները հիմնականում ներկայացված են ի դեմս Թուրքիայից և Բալկաններից Ավստրիա ժամանած փախստականներով։
Ավստրիայի տարածքում բողոքական ռեֆորմացիան տարածվել է Գերմանիայից։ 1545 թվականի Տրենտո քաղաքում տեղի ունեցած Տրետոնյան ժողովի հետևանքով բնակչության գրեթե կեսը սկսում է դավանել լյութերականություն։ Փոքրամասնությունը միևնույն ժամանակ կողմնակից էր Կալվինականությանը։ Այդ բարեփոխմանը նպաստել է հիմնականում Արևելյան Ավստրիան, քան Արևմտյանը։ 1545 թվականից հետո Ավստրիան որդեգրում է հակառեֆորմացիայի ուղղին։ Հաբսբուրգները հատուկ կարգ էին սահմանել, որպեսզի ավստրիացիների շրջանում վերականգնեն կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը[18][19]։ Երկրում կաթոլիկության ազդեցության մեծացմանն ուղղված կայսերական տան քայլերը դրական արդյունք ունեցան։ Հաբսբուրգները երկար ժամանակ իրենց համարում էին կաթոլիկության առաջորդող, ինչի պատճառով քրիստոնեության մյուս ուղղություններն ու այլ կրոնները ճնշվում էին։
Ավստրիայի լուսավորության ժամանակաշրջանում՝ 1781 թվականինկայսր Իոսիֆ II-ը ներկայացրել է Ավստրիայի հանդուրժողականության արտոնագիր, ինչը կրոնական այլ ուղղություններին սահմանափակ ազատ դավանանքի հնարավորություն տվեց։ Կրոնական ազատությունը որպես սահմանադրական իրավունքի մաս ընդունվեց Ցիսլեյտանիայում 1867 թվականին ընդունված Ավստրո-Հունգարական համաձայնագրով, որով հաստատվում էր, որ կայսրությունը կաթոլիկությանը հավասար իրավունքներ է տալիս ինչպես հունական, սերբական, ռումինական, ռուսական և բուլղարական ուղղափառությանը, այնպես էլ կալվինականությանը, լյութերական բողոքականությանն ու հուդայականությանը։ 1908 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի միացումից հետո՝ 1912 թվականին իսլամը պաշտոնապես ճանաչվեց Ավստրիայի կողմից[20]
1918 թվականից հետո Ավստրիայի Առաջին Հանրապետության ղեկավարներից շատերը (Թեոդոր Ինիտցեռ, Իգնաց Սեյպել) հանդիսանում էին կաթոլիկ եկեղեցու առաջնորդներից և ձգտում էին վերջինի դիրքերն ամրապնդել երկրում, ինչի շնորհիվ Ավստրոֆաշիզմի ժամանակ կաթոլիկությունը գրեթե դարձել էր երկրի պետական կրոն։ Չնայած այն հանգամանքին, որ կաթոլիկ ղեկավարները սկզբնական շրջանում ողջունում էին 1938 թվականին Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնազավթումը՝ նացիստների կողմից նրանք սկսեցին ճնշումների ենթարկվել։ Հետագայում կաթոլիկները հանդես եկան հակաֆաշիզմի դիրքերից, և նախկին կրոնական գործիչներից շատերը սկսեցին մասնակցել Երրորդ Ռեյխի դեմ կազմակերպված դիմադրությանը։ Բողոքականները նույնպես ողջունում էին Ավստրիայի և Գերմանիայի միացումը՝ համարելով այդ քայլը որպես «վերադարձ ռեֆորմացիայի երկիր»։ 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ավստրիայում պարտադրվեց ավելի խիստ աշխարհիկություն, և կրոնական ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա նվազեց[21][22]։
1938 թվականին միայն Վիեննայի հրեական համայնքի թվաքանակը կազմում էր շուրջ 200.000 մարդ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ թիվը կազմում էր ընդամենը 4500։ Հոլոքոստի հետևանքով համայնքի շուրջ 65.000 անդամ զոհվեց, իսկ 135.000-ը արտագաղթեցին[23] Երկրի ներկայիս հրեաների գերակշիռ մասը կազմում են հետատերազմյան ժամանակաշրջանում Արևելյան Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից (այդ թվում՝ Բուխարյան հրեաներ) ժամանած փախստականներ և նրանց ժառանգներ[24]։ 1983 թվականին Ավստրիայում պաշտոնապես գրանցվում է բուդիզմը[25]
Վերջին տարիներին Թուրքիայից և նախկին Հարավսլավիայից փախստականների ժամանումը հանգեցրեց երկրում մուսուլմանների և սերբական ուղղափառ քրիստոնեաների թվաքանակի աճի[13]։ Ինչպես եվրոպական այլ երկրներում, այնպես էլ Ավստրիայում նկատվում են նեոհեթանոսական շարժումների ակտիվացում։
Հետաքրքրական է, որ 1910 թվականին Ավստրիայի բնակչության 93,7%-ը կաթոլիկներ էին, 3,1 %-ը՝ բողոքականները, 2,9%-ը՝ հրեաներ, 0,3%-ը այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ[26]։
Եկեղեցի հաճախելիություն և դավանանքի նկատմամբ վերաբերմունք
20-րդ դարի երկրորդ կեսին իրենց կաթոլիկ կամ բողոքական համարող եկեղեցի հաճախող հավատացյալների թվաքանակը նվազել է։
Eurobarometer-ի կողմից 2010 թվականին Ավստրիայի բնակչության շրջանում անցկացված հարցումների համաձայն[27]՝
44%-ը պատասխանել է, որ «կարծում եմ, որ Աստված կա»,
38% պատասխանել է, որ «կա ինչ-որ ոգի կամ կենսական ուժ»,
12% պատասխանել է, որ «չեմ հավատում, որ կա ինչ-որ ոգի, Աստված կամ կենսական ուժ»։
Կաթոլիկությունն Ավստրիայի ամենամեծ կրոնական ուղղությունն է, որը ներկայացնում է ավելի քան շուրջ 60%-ին։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին Ավստրիայում ներկայացված է Ավստրիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսով, որը կազմված է 2 արքեպիսկոպոսությունից, 7 եպիսկոպոսությունից, 1 զինվորական օրդինարիատից, 1 հունա-կաթոլիկների համար նախատեսված օրդինարիատից և 1 տարածքային աբբայությունից։ Յուրաքանչյուր եպիսկոպոս անկախ է կոնֆերանսից և ուղղակիորեն ենթարկվում է միայն Հռոմի պապին։ Կոնֆերենսի ներկայիս նախագահն է կարդինալ Քրիստոֆ Շենբոորնը։ Շեբրոնի նախնիները միջնադարում եղել են ազնվականներ։ Չնայած Ավստրիայում չկան պրիմասներ՝ Զալցբուրգի արքեպիսկոպոսը կրում է «Primus Germaniae» (Գերմանիայի պրիմուս) տիտղոսը։
Ստորև ներկայացված են Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսություններն ու ենթակա կառույցները՝
Բողոքական ռեֆորմացիան Ավստրիայում տարածվել է Հյուսիսային Գերմանիայից։ 1545 թվականի տեղի ունեցած Տրետոնյան ժողովի հետևանքով բնակչության գրեթե կեսը սկսում է դավանել լյութերականություն։ Փոքրամասնությունը միևնույն ժամանակ կողմնակից էր կալվինականությանը։ Այդ բարեփոխմանը նպաստել է հիմնականում Արևելյան Ավստրիան, քան Արևմտյանը։ 1545 թվականից հետո Ավստրիան որդեգրում է հակառեֆորմացիայի ուղղին։ Հաբսբուրգները հատուկ կարգ էին սահմանել, որպեսզի ավստրիացիների շրջանում վերականգնեն կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը[18][19]։ Երկրում կաթոլիկության ազդեցության մեծացմանն ուղղված կայսերական տան քայլերը դրական արդյունք ունեցան։ Հաբսբուրգները երկար ժամանակ իրենց համարում էին կաթոլիկության առաջորդող, ինչի պատճառով քրիստոնեության մյուս ուղղությունները, այդ թվում՝ նաև բողոքականությունը, ճնշվում էին։
Հակարեֆորմացիայից հետո բողոքականությունը թվային առումով իր գագաթնակետին հասավ 1951 թվականին։ Այդ ժամանակ երկրի բնակչության 6,2%-ը բողոքականներ էին։ Ներկայում Ավստրիայում բողոքականների թվաքանակը ընդհանուր բնակչության մեջ կազմում է 3,5%։ Ավստրիացի բողոքականների գերակշիռ մասը՝ 3,4%-ը լյութերականներ են, իսկ 0,1%-ը՝ ռեֆորմիստներ։ Նոր անդամների հավաքագրման տեսակետից աճ են գրանցում հատկապես ավետարանականներն ու հիսունականները։
Ուղղափառություն
Արևելյան ուղղափառ եկեղեցին Ավստրիայում թվային աճ է գրանցել Բալկաններից ժամանած փախստականների շնորհիվ։ Արևելյան ուղղափառ եկեղեցու ամենամեծ խումբը սերբերն են։ Ուղղափառների թվաքանակը կազմում է մոտավորապես 500.000 մարդ կամ ընդհանուր բնակչության 6%-ը[2]։
Թուրքիայից և Բալկաններից դեպի Ավստրիա տեղի ունեցող միգրացիայի հետևանքով երկրում իսլամի հետևորդների թվաքանակը աստիճանաբար աճում է։ 2001 թվականի վիճակագրական տվյալների համաձայն Ավստրիայում մուսուլմանների թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 4,2%-ը, իսկ 2010 թվականին այդ թիվն արդեն աճել էր՝ հասնելով 7%-ի[2][9]։
Բուդդայականությունն Ավստրիայում հանդիսանում է պաշտոնապես գրանցված կրոն, որին հետևում են հազարավոր մարդիկ։ Չնայած որ բուդիստների թվաքանակը դեռևս քիչ է այլ կրոնների ներկայացուցիչների համեմատ (2001 թվականի տվյալներով՝ 10.402 մարդ)՝ բուդայականությունը լայն ճանաչում ունի Ավստրիայում։ Երկրում բուդիստների մեծ մասը համարվում են Ավստրիայի քաղաքացիներ։ Մի մասը Ավստրիա է եկել Չինաստանից և Վիետնամից։
Ավստրիայում հինդուիզմը հանդիսանում է ազգային փոքրամասնության կրոն։ Համաձայն 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ հինդուիզմի հետևորդների թիվը կազմել է 3629 մարդ։
↑ 9,09,1Mathias Vogl; Alexander Janda, eds. (2010). «Islam in Österreich» [Islam in Austria] (PDF). Österreichischer Integrationsfonds. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2014 թվականի մայիսի 4-ին.(գերմ.)
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան: