Սլովակյան Սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատությունը։ Ընդհանուր առմամբ Սլովակիան համարվում է բավականին կրոնականացված երկիր (բնակչության 77%)՝ հատկապես համեմատած հարևան Չեխիայի հետ։
Սլովակիայի հավատացյալների մեծ մասը (62 %) կաթոլիկներ են[1]։ Երկիրը բաժանված է 8 թեմերի, այդ թվում՝ 3 արքեպիսկոպոսական թեմերի։ Կան նաև հունակաթոլիկներ(4,1 %)[1]։
Ուղղափառությունը (0,9 %) տարածված է հիմնականում ռուսների և երկրի հյուսիս-արևելքում նրանց հետնորդների շրջանում[3]։ Սլովակիայում ապրում է 50 000 ուղղափառ և կա 125 եկեղեցի ու 105 ուղղափառ համայնք[4]։
Մնացած դավանանքներին պատկանում է երկրի բնակչության 1,1 %-ը։ Մոտ 2 300 հրեաներ են մնացել Սլովակիայի մինչպատերազմական հրեական բնակչությունից, որոնք կազմում էին մոտ 120 000 մարդ[5]։
Երկրի ողջ տարածքում բնակչության գերիշխող են կաթոլիկները՝ բացառությամբ երկու շրջանների՝ Միյավան, որտեղ ավելի շատ են լյութերականները, իսկ Սվինդիկում՝ հունակաթոլիկները[6]։
Բնակչության 13,7 %-ն իրեն համարում է աթեիստ[1][2]։
Սլովակիայում ապրում են 4-5 հազար մուսուլման, սակայն նույնիսկ այդ պարագայում երկրում չկա և ոչ մի մզկիթ[7]։
Լյութերականներ (Evanjelická cirkev augsburského vyznania na Slovensku)
372.858
Հունակաթոլիկներ
219.831
Ռեֆորմականներ
109.735
Ուղղափառներ
50.363
Եհովայի վկաներ
20.630
Մեթոդականներ
7.347
Բացի այդ՝ երկրում կան քրիստոնեական այլ ուղղությունների փոքր խմբեր՝ բապտիստներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, չեխական եղբայրներ, հին կաթոլիկներ, Սլովակիայի առաքելական եկեղեցի, հուսիտներ և այլն[9][10]։
↑Vogelsang, Peter; Brian B. M. Larsen (2002). «Deportations». The Danish Center for Holocaust and Genocide Studies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է April 26 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |dateformat= ignored (օգնություն)