Օգոստոսի 21-ի առավոտյան Վարշավյան պայմանագրի շուրջ 500 հազարանոց զորքը հարձակվեց Չեխոսլովակիայի վրա։ Ռազմական միջամտությանը հրաժարվեցին մասնակցել Ալբանիայի և Ռումինիայի կառավարությունները։ Գործողություններից ժամեր առաջ, բացառությամբ փոքր մասնագիտական խմբի, Մոսկվան հրամայեց Արևելյան Գերմանիայի ուժերին չանցնել Չեխոսլովակիայի պետական սահմանը։
Ներխուժման առիթ էր հանդիսացել ԲրատիսլավայումԱլեքսանդր Դուբչեկի կողմից՝ «Պրահայի գարուն» անվանմամբ կազմակերպած քաղաքական ազատականացմանն ուղղված բանակցությունների ձախողումը[9], որից հետո Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության ներսում ուժեղացվեց ավտորիտար թևի կշիռը։ Խորհրդային Միության վարած արտաքին քաղաքականությունն այս շրջանում ստացավ «Բրեժնևի դոկտրին» անվանումը։
Օկուպացիայի պատճառով սպանվեց 137[10] և վիրավորվեց 500 Չեխոսլովակիայի քաղաքացի[11]։