Անդրեյ Գրեչկո |
---|
|
հոկտեմբերի 17, 1903(1903-10-17)[1] - ապրիլի 26, 1976(1976-04-26)[2][3][4][…] (72 տարեկան) |
---|
Ծննդավայր | Կույբիշևո (Ռոստովի մարզ), Տագանռոգի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
---|
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
---|
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
---|
Զորատեսակ | Հեծելազոր և հետևազոր |
---|
Ծառայության տարիներ | 1919-1976 |
---|
Կոչում | Մարշալ |
---|
Զորամաս | 6th Combined Arms Army?, 12th Army?, 47-րդ զորամաս, 18th Army?, 56th Army?, 1st Guards Army?, Group of Soviet Forces in Germany?, Կիևի զինվորական օկրուգ և ԽՍՀՄ Զինված ուժեր |
---|
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ Աշխարհամարտ |
---|
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1941) և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1936) |
---|
Պարգևներ | |
---|
Ստորագրություն | |
---|
Անդրեյ Անտոնովիչ Գրեչկո (ռուս.՝ Андрей Анто́нович Гречко, հոկտեմբերի 17, 1903(1903-10-17)[1], Կույբիշևո (Ռոստովի մարզ), Տագանռոգի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 26, 1976(1976-04-26)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), պետական և ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1955), Սովետական Միության կրկնակի հերոս (1958, 1973)։ ԽՄԿԿ-ի անդամ 1928 թվականից։
Ավարտել է Ֆրունզեի անվան (1936) և Գլխավոր շտաբի (1941) զինվորական ակադեմիաները։ Մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին», եղել է դիվիզիայի, կորպուսի, բանակի հրամանատար, Ուկրաինական ռազմաճակատի հրամանատարի տեղակալ։ Իր ղեկավարած զորքերը ակտիվորեն մասնակցել են Կովկասի պաշտպանությանը։
Հետպատերազմյան շրջանում աշխատել է Կիևի զինվորական օկրուգի զորքերի, ապա, Գերմանիայում, խորհրդային զորքերի գլխավոր հրամանատար, 1957 թվականից՝ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ և ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, միաժամանակ (1960—67)՝ Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար։ 1967-76 թթ. եղել է ԽՍՀՄ պաշտպանության մինիստր։ 1973—76 թթ.՝ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ II—IX գումարումների Գերագույն սովետի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի և այլ շքանշաններով։
Աճյունը ամփոփված է Կրեմլի պատում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 TracesOfWar
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 210)։
|