Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Էստոնական ԽՍՀ, Էստոնիայի ԽՍՀ, ԷԽՍՀէստ․՝ Eesti Nõukogude Sotsialistlik Vabariik, ռուս.՝ Эстонская Советская Социалистическая Республика), Խորհրդային Միության վարչատարածքային միավոր եվրոպական մասի հյուսիսարևմուտքում։ Տարածքը կազմել է 45,1 հազար քառակուսի կմ, բնակչությունը 1 519 000 (1984), այդ թվում 948 հազար էստոնացիներ, 409 հազար ռուսներ և ուրիշներ (1979 թվականի մարդահամարով)։ Բնակչության միջին խտությունը կազմել է 33,4 մարդ 1 կմ քառակուսու հաշվով (1983)։ Մայրաքաղաքը՝ Տալլին (458 հազար բնակիչ, 1984)։ Խոշոր քաղաքներից են համարվել Տարտուն (109 հազար, 1983)։ Բաժանված է եղել 15 շրջանի, ունեցել է 33 քաղաք և 24 քտա։
1918]] փետրվարի 23 Էստոնիայի անկախության հայտարարումը]]
1917 թվականի հոկտեմբերի վերջին հաստատվել է խորհրդային իշխանություն։ 1918—1920 թվականներին քաղաքացիական պատերազմի տարիներին Նարվայում հռչակվել է (1918 թվականի նոյեմբերի 29) խորհրդային հանրապետություն (Էստոնիայի աշխատավոր ժողովրդի կոմունա), որը, սակայն, դադարեցրել է գոյությունը 1919 թ. հունվարի 7-ին, Էստոնիայի ժողովրդական ուժերի (Ռահվավգի) շնորհիվ, որը միջազգային ռազմական օգնությամբ (հիմնականում՝ Բրիտանական կայսրությունից) Կարմիր բանակը դուրս մղեց երկրից։
Խորհրդային Միության տարիներին Էստոնական ԽՍՀ-ն ԽՍՀՄ ստանդարտներով համարվել է ինդուստրիալ-ագրարային հանրապետություն։ ԽՍՀՄ տնտեսության առանցնացել է այրվող թերթաքարերի արդյունահանմամբ (գլխավոր կենտրոնը՝ Կոխտլա Ցարվե) և վերամշակմամբ, մեքենաշինությամբ, թեթև և սննդի արդյունաբերությամբ։ Առաջատար ճյուղեր են համարվել նաև մեքենաշինությունը և մետաղամշակությունը, հատկապես էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը (գլխավոր կենտրոնները՝ Տարտու և Տալլին)։ Քիմիական արդյունաբերության մեջ առանձացել է հանքային պարարտանյութերի արտադրությունը։ Գյուղատնտեսության մեջ առաջնային ճյուղ է համարվել անասնապահությունը։ Բուսաբուծությունը հիմնականում սպասարկել է անասնապահությանը։
1988 թվականի նոյեմբերի 16-ին Էստոնիայի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունում է «Էստոնիայի ինքնիշխանության մասին» հռչակագիրը։ 1990 թվականի մարտի 30-ին Էստոնական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր երկիրն օկուպացված է Խորհրդային Միության կողմից, ուստի անցումային շրջանից հետո երկիրը պիտի պաշտոնապես վերականգնի իր անկախությունը։ Նույն տարվա մայիսի 8-ին Էստոնական ԽՍՀ վերանվանվեց Էստոնիայի Հանրապետության։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 732)։