«Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում», Հովհաննես Թումանյանի քառյակներից։ Հեղինակն այն գրել է 1922 թվականի հուլիսի 12-ին։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդ №109-ում պահպանվել է մեկ ինքնագիր։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է 1922 թվականին Երևանում լույս տեսած Նորք հանդեսի 95-րդ էջում, այնուհետև՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի I հատորում։
Արտատպվում է Նորք հանդեսից։
Ուղղված է մեկ տպագրական սխալ (3֊րդ տողում «էս»֊ի փոխարեն տպագրված էր «այս»)[1]։