«Եղջերուն», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից՝ գրված 1909 թվականին[1]։
Առաջին անգամ ամբողջությամբ տպագրվել է Թիֆլիսում «Հասկեր» մանկական ամսագրում (1909 թվական, էջ 323-326), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում (էջ 74-79)։ Մի հատված («Արշալույսից առաջ մենք դարան էինք մտած Եղնուտի կիրճում» պարբերությունից մինչև վերջ), տպագրվել է 1913 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Լուսաբեր» դասագրքում (Չորրորդ տարի, էջ 139-140)։ Ավելի վաղ մի հատված-տարբերակ՝ «Եղնիկի տերը» վերնագով տպագրվել է 1907 թվականի «Լուսաբեր» ամսագրում (Առաջին տարի, էջ 23)[1]։
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակը հայտնի չէ[1]։
Պատմվածքը 1916 թվականի թարգմանվել է ռուսերեն[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Հասկեր» մանկական ամսագրից։