Դանիիլ Իվանովիչ Սպիվակովսկի (ռուս.՝ Даниил Иванович Спиваковский, օգոստոսի 28, 1969(1969-08-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ռուս դերասան, պրոդյուսեր, դերասանական վարպետության դասախոս։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2007)[3]։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի անվան թատերական արվեստի ինստիտուտի թատերական ֆակուլտետի արվեստանոցի ղեկավար[4]։
Կենսագրություն
Դանիիլ Սպիվակովսկին ծնվել է 1969 թվականի օգոստոսի 28-ին Մոսկվայում, հոգեբան և հոգեթերապևտ Ալլա Սպիվակովսկայայի ընտանիքում (ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 31-ին)[5], որը հետագայում դարձել է հոգեբանական գիտությունների դոկտոր և Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի և պրոֆեսոր[6][7][8]։ Վերջինիս ծնողներն են եղել ռազմական օդաչու (հետագայում՝ քաղաքացիական ավիացիայի օդաչու)[7], Հայրենական մեծ պատերազմի մասնակից Սեմյոն Դավիդովիչ Սպիվակովսկին (1910-2004)[7][9][10][11] և Լյուդմիլա Վասիլևնա Սպիվակովսկայան[8] (1923-2017)[7], որոնք միասին ապրել են հիսունինը տարի[6][7]։ Ըստ Դանիիլ Սպիվակովսկու խոսքերի՝ նա իր հորը երբեք չի ճանաչել, և նույնիսկ չգիտի, թե ով է նա[7], իսկ տղամարդկային դաստիարակություն իրեն տվել են իր հարազատ պապը՝ Սեմյոնը, որը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև ծառայությունը բանակում[6][7][12]։
Մանկության տարիներից Դանիիլը սիրել է բանաստեղծություններ արտասանել, զվարճացնել հանրությանն ու նույնիսկ մի քանի տարի պարապել է Մոսկվայի Պիոներների պալատին կից թատերական ստուդիայում[10], բայց ավագ դասարաններում հստակ որոշել է հետևել մոր օրինակին ու դառնալ հոգեբան։
1986 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դանիիլ Սպիվակովսկին փաստաթղթերը ներկայացրել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարան՝ ցանկանալով ընդունվել հոգեբանության ֆակուլտետ, բայց ընդունելության քննությունների ժամանակ մեկ միավոր պակաս է ստացել, չի կարողացել ընդունվել համալսարան և որպես հիվանդապահ աշխատանքի է ընդունվել հոգեբուժարանում[13]։ Հաջորդ տարի Դանիիլ Սպիվակովսկին ընդունվել է համալսարան, բայց առկա ուսուցման առաջին կուրսեցիների համար արտոնությունների չեղարկման պատճառով զորակոչվել է բանակ[6]։
Երկու տարի կապի զորքերում ծառայելուց[6] հետո՝ 1989 թվականին, նորից սկսել է սովորել համալսարանում։ Սակայն թատրոնի նկատմամբ ունեցած սերը չի մոռացվել, և նա ուսմանը զուգահեռ խաղացել է Մոսկվայի պետական համալսարանի ուսանողական թատրոնում։ 1990 թվականի ամռանն ընկերների հետ միասին դիմել է միանգամից մի քանի թատերական բուհ։ Նա հաղթահարել է ընդունելության փուլը դրանցից երեքում և ընտրել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը։ Ընտանիքը կտրուկ դեմ է եղել, որ Դանիիլ Սպիվակովսկին կիսատ թողնի ուսումը Մոսկվայի պետական համալսարանում, և նա գտել է ելքը՝ դիմում գրելով դպրոցի ավարտական վկայականը կորցնելու վերաբերյալ։ Դրա կրնկօրինակն ստանալուց հետո նա այն ներկայացրել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ, և հետագա չորս տարիներին զուգահեռաբար սովորել երկու համալսարանում և ավարտել դրանք[6][8][14]։
1994 թվականին Դանիիլ Սպիվակովսկին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը «դերասանական վարպետություն» մասնագիտացմամբ (Անդրեյ Գոնչարովի արվեստանոց)[15]։
Ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո Դանիիլ Սպիվակովսկին ընդունվել է Մոսկվայի Վլադիմիր Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն, որի ներկայացումներում խաղալ սկսել էր դեռ 1992 թվականին, երբ սովորում էր երրորդ կուրսում[7][8][14]։
2016 թվականի մարտին Դանիիլ Սպիվակովսկին Ռուսաստանի սպորտի վարպետ, Ռուսաստանի սպորտային պարահանդեսային պարերի առաջնության բրոնզե մեդալակիր, միջազգային դասի պարող Քսենյա Պուտկոյի հետ մասնակցել է «Պարեր աստղերի հետ» ռուսական ժամանցային շոուի տասներորդ եթերաշրջանին «Ռոսիա 1» հեռուստաալիքով (զույգը կատարել է երեք պար)[16]։
Անձնական կյանք
Առաջին կինը՝ Աննա Արդովա[17] (ծնվ.՝ 27 սեպտեմբերի, 1969, Մոսկվա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ռուս դերասանուհի, Դանիիլի համակուրսեցին Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում (1994 թվականի շրջանավարտ)[15], Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2018)։ Ամուսնացել են ուսանողական տարիներին։ Միասին ապրել են տասնմեկ ամիս, բայց պաշտոնապես ամուսնալուծվել են միայն հինգ տարի անց՝ մնալով ընկերներ[8]։
Երկրորդ կինը՝ Սվետլանա Սպիվակովսկայա (ծնվ.՝ 1987, Սանկտ Պետերբուրգ), ինտերիերի դիզայներ[9], նախկին ստյուրդուհի[6][7][12]։ Ծանոթացել են 2006 թվականի օգոստոսի 19-ին՝ ինքնաթիռում[7][8]։ Ամուսնացել են 2007 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայում[18],
2011 – Սլավոնուհու հրաժեշտը (ռուս.՝ Прощание славянки), Արթուր Վասիլկով
2011 – Քրեական հանգամանքներ (ռուս.՝ Криминальные обстоятельства), Լեոնիդ Բորիսովիչ, բանկիր
2012 – Սպասողների ցանկ (ռուս.՝ Лист ожидания), Գրիգորի Անտոնովիչ Գոլցով
2012 – Սիրում եմ, որովհետև սիրում եմ (ռուս.՝ Люблю, потому что люблю), Պյոտր Ալեքսեևիչ Սերով
2012 – Քննիչ Սավելևի անձնական կյանքը (ռուս.՝ Личная жизнь следователя Савельева (Кордон следователя Савельева), սերիաներ № 19-20 «Просчёт в тактике»), Վադիմ Բերեստով, քիմիկոս
2012 – Դոդոյի օրը (ռուս.՝ День додо), հանցագործ խմբի ղեկավար
2020 – Մահ օբյեկտիվում (ռուս.՝ Смерть в объективе), Պիչուգին
Ճանաչում
Պետական պարգևնեև
2007 – Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում – արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[3]
Մրցանակներ և անվանակարգեր
2005 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի «Տարվա բացահայտում-2004» անվանակարգում – «Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» գեղարվեստական ֆիլմում Պավելի դերը կատարելու համար,
2009 – արժանացել է Ռուսական հեռուստատեսության ՏԷՖԻ մրցանակի «Տղամարդու դերակատար հեռուստատեսային ֆիլմում/սերիալում» անվանակարգում – «Իմ ամուսինը հանճար է» գեղարվեստական ֆիլմում խորհրդային ֆիզիկոս Լև Լանդաուի դերը կատարելու համար[23]։