Աֆրիկյան ոզնիներ (Atelerix), ոզնիների ընտանիքի ցեղ։ Ընդգրկում է 4 տեսակ՝
Աֆրիկյան գաճաճ ոզնին սպիտակամորթ ողնու արհեստական ստացված ցեղատեսակ է, որը բնության մեջ չի հանդիպում և բուծվում է աֆրիկյան ոզնիների այլ տեսակների հետ խաչասերման արդյունքում։
Արեալ և բնակության վայր
Բոլոր չորս տեսակներն էլ ապրում են Աֆրիկա մայրցամաքում[1]։ Ալժիրական ոզնու տարածման շրջանն ընդգրկում է ամբողջությամբ Միջերկրական ծովի ափերը, ինչպես նաև Մալթայի և Կանարյան կղզիները։ Սոմալական ոզնին, ինչպես ենթադրում է նրա անվանումը, ապրում է արևելքում`Սոմալիի հյուսիսում։ Սպիտակավուն ոզնին հանդիպում է Սահարայից հարավ, Մավրիտանիայում, Սենեգալում, Նիգերիայում, Սուդանում, Եթովպիայում։ Հարավաֆրիկյան ոզնին տարածված է Անգոլայում, Բոտսվանայում, Լեսոթոյում, Նամիբիայում, Զիմբաբվեում և Հարավային Աֆրիկայում։
Աֆրիկյան ոզնիները խուսափում են անապատային և լեռնային շրջաններից՝ գերադասելով տափաստանները, սավաննաները, գերաճած թփերի և նույնիսկ բնակավայրերի մերձակայքում գտնվող այգիները։ Նրանք վարում են գիշերային կենսակերպ, գիշերը սնունդ են հայթայթում։ Նրանք ամենատարածված միջատակերներն են, բայց նաև ուտում են խխունջներ, հողային ճիճուներ, թռչնի ձու, մրգեր, սնկեր, փոքր ողնաշարավորներ։
Պատկերասրահ
Ծանոթագրություն