Երաժշտական քննադատների մեծ մասը դրական է արտահայտվել ալբոմի վերաբերյալ՝ բարձր գնահատելով երգերի հեղինակի տաղանդը. դրանք գրել է Էմի Ուայնհաուսը դասական սոուլի ազդեցությամբ, իսկ որպես համապրոդյուսերներ հանդես են եկել Սալամ Ռեմին ու Մարկ Ռոնսոնը։ «Գրեմմիի» 50-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ուայնհաուսն ստացել է հինգ մրցանակ «Լավագույն փոփ ալբոմ», «Լավագույն նոր արտիստ» և «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն» ու «Փոփ երգի լավագույն կանացի կատարում» անվանակարգերում «Rehab» երգի համար։ Back to Black ալբոմը ներկայացված է եղել նաև «Տարվա ալբոմ» անվանակարգում։
Թողարկում
Ալբոմի դելյուքս հրատարակությունը թողարկվել է Եվրոպայում 2007 թվականինոյեմբերի 5-ին։ Վերահրատարակությունը ներառում էր առաջին ալբոմի երգերի վերամշակված տարբերակները, իսկ երկրորդ ձայնասկավառակում ներառված էին «բի սայդ»-եր, հազվագյուտ ու համերգային թրեքներ, այդ թվում՝ Live Lounge ծրագրում հնչած «Valerie» երգը, որ մինչ այդ հասանելի էր միայն Մարկ Ռոնսոնի «Version« ալբոմում։
Back to Black ալբոմի առաջին սինգլը, որ թողարկվել է 2006 թվականիհոկտեմբերի 23-ին, «Rehab» երգն է, որի պրոդյուսերը եղել է Մարկ Ռոնսոնը։ Երգը նվիրված է երգչուհու անցյալին, երբ նա իր մենեջերների պնդմամբ ալկոհոլիզմից ու թմրամոլությունից բուժման կուրս էր անցնում վերականգնողական կենտրոնում[1]։
2006 թվականիհոկտեմբերի 22-ին թվային տարածման հիման վրա երգն ընդգրկվել է UK Singles Chart հիթ-շքերթում՝ զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը, իսկ մեկ շաբաթ անց, երբ թողարկվեց սինգլի սկավառակը, այն զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ 2007 թվականի վերջին ալբոմն ստացավ BPI հավաստագիր՝ դառնալով այդ տարվա ամենաշատ վաճառված ալբոմը Մեծ Բրիտանիայում[2]։
Ալբոմի երկրորդ սինգլը դարձավ «You Know I’m No Good» երգը, որ թողարկվել է 2007 թվականի հունվարի 8-ին ռեմիքս տարբերակի հետ միաժամանակ, որի ստեղծմանը մասանակցել է Ghostface Killah-ը։ Երգը UK Singles Chart հի-շքերթում գրավեց 18-րդ հորիզոնականը, և նույն շաբաթում «Rehab» երգը բարձրացավ մինչև 20-րդ հորիզոնական։ Back to Black սինգլը թողարկվել է ԱՄՆ-ում 2007 թվականի մարտին, իսկ «You Know I’m No Good» երգն այնտեղ դարձել է գլխավոր սինգլ։
Մեծ Բրիտանիայում թողարկված երրորդ սինգլը դարձավ «Back to Black» երգը, որ այնտեղ հրատարակվեց 2007 թվականի ապրիլի 30-ին և հիթ-շքերթում հասավ մինչև 25-րդ հորիզոնական։ Այդ ժամանակ «Rehab» երգը փորձեցին հանել սկավառակից, որովհետև մեղադրանքներ էին հնչում, թե երգը նպաստում է թմրամոլության ու ալկոհոլիզմի տարածմանը։ 2007 թվականի հունիսի 14-ին այդ երգն զբաղեցրեց Billboard Hot 100 հիթ-շքերթի 10-րդ հորիզոնականն այն բանից հետ, երբ Էմի Ուայնհաուսն այն կատարեց MTV Movie Awards հանդիսության ժամանակ։ Հաջորդ շաբաթ երգն զբաղեցրեց հիթ-շքերթի 5-րդ հորիզոնականը։
Ալբոմի «Tears Dry on Their Own» սինգլը թողարկվել է 2007 թվականի օգոստոսի 13-ին և բրիտանական հիթ-շքերթում հասել է մինչև 16-րդ հորիզոնական, իսկ 2007 թվականի դեկտեմբերի 10-ին թողարկված «Love Is a Losing Game» երգը դարձել է 46-րդը։