Էմի Ուայնհաուսի մահ

Էմի Ուայնհաուսի մահ
մարդ Խմբագրել Wikidata
Մահվան օր2011 Խմբագրել Wikidata

Էմի Ուայնհաուսը մահացել է 2011 թվականի հուլիսի 23-ին Անգլիայի Լոնդոն քաղաքի Քամդեն շրջանում գտնվող իր տանը՝ 27 տարեկան հասակում։ Մահվան պատճառը պատահական թունավորումն էր՝ ալկոհոլի չարաշահումից։

Նախադրյալներ և մահ

Էմի Ուայնհաուսի տան մոտ հարգանքի տուրքի մատույցը Քեմդեն սքվերում, նրա մահից մի քանի օր անց՝ 2011 թվականի հուլիսի 23-ին։

Ուայնհաուսի թիկնապահն ասել է, որ նրա նստավայր է ժամանել իր մահվանից երեք օր առաջ և զգացել է, որ նա մի քիչ հարբած է եղել։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում նա նկատել է ալկոհոլի չափավոր օգտագործում։ Նա նշել է, որ Էմին «ծիծաղում էր, երաժշտություն էր լսում և հեռուստացույց էր դիտում գիշերվա ժամը 2-ին՝ իր մահվան օրը։ Ըստ թիկնապահի՝ առավոտյան ժամը 10-ին նա գտել է Ուայնհաուսին պառկած մահճակալին և փորձել է արթնացնել նրան, սակայն ապարդյուն։ Դա որևէ հատուկ կասկածներ չի առաջացրել, քանի որ Էմին սովորաբար երկար է քնում ուշ երեկոյան զբոսանքից հետո։ Թիկնապահի խոսքով՝ օրվա ժամը երեքից կարճ ժամանակ անց նա կրկին զննել է Ուայնհաուսին և տեսել, որ նա պառկած է նույն վիճակում, ինչ մինչ այդ, ինչը հանգեցրել է հետագա ստուգման, որի ընթացքում նա եկել է այն եզրակացության, որ ինքը չի շնչում։ Թիկնապահն ասել է, որ միանգամից արտակարգ ծառայություններ է կանչել[1]։

2011 թվականի հուլիսի 23-ին ԲԱԺ-ով ժամը 3։54-ին, երկու շտապ օգնության մեքենաներ կանչվել են Լոնդոնի Քամդենում գտնվող Ուայնհաուսի տուն[2][3]։ Ուայնհաուսը տեղում մահացած է հայտարարվել։ Դրանից կարճ ժամանակ անց մայրաքաղաքային ոստիկանությունը հաստատել է, որ նա մահացել է[4]։ Նրա մահվան մասին հայտարարելուց հետո հայտնվել են լրագրողներ եւ նկարահանող խմբեր, իսկ մարդկանց բազմությունը հավաքվել է Ուայնհաուսի նստավայրի մոտ՝ իրենց հարգանքը հայտնելու համար։ Դատական քննիչները մտել են բնակարան, երբ ոստիկանությունը շրջափակել է փողոցը դրսից, նրանք գտել են մի փոքր և երկու մեծ շիշ օղի իր սենյակից։ Նրա մահից հետո երգչուհին գերազանցել է իր երկրորդ Գինեսի համաշխարհային ռեկորդը. բրիտանական սինգլների հիթ-շքերթում կնոջ կողմից գրված երգերի քանակով (8 երգ)[5]։

Կորոներսկի հետաքննությունը դժբախտ պատահարի մասին վճիռ է կայացրել։ 2011 թվականի հոկտեմբերի 26-ին հրապարակված զեկույցում բացատրվում էր, որ Ուայնհաուսի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը նրա մահվան պահին կազմում էր 416 մգ 100 մլի վրա (0,416%), ինչը ավելի քան հինգ անգամ գերազանցում էր ալկոհոլի օգտագործման օրինական սահմանը[6]։

Ուայնհաուսի ձայնագրման լեյբլը՝ Universal Republic-ը, գրել է․ «Մենք շատ տխուր ենք, որ կորցրել ենք այսպիսի տաղանդավոր երաժշտի, արտիստի և կատարողի»[7]։ Այդ ժամանակից ի վեր շատ երաժշտական արտիստներ հարգանքի տուրք են մատուցել Ուայնհաուսին, ներառյալ U2-ը, M.I.A.-ն, Լեդի Գագան, Մարիանա Ֆեյթֆուլը, Բրունո Մարսը, Նիքի Մինաժը, Քեյշա Բաքանանը, Ռիհաննան, Ջորջ Մայքլը, Ադելը, Քելլի Քլարկսոնը, Քորթնի Լավը[8] և Green Day խումբը[9], որն իր շոուում երգ է ձայնագրել՝ «Էմի» անվանմամբ։ Իր 2012 թվականի «Banga» ալբոմում, Փաթի Սմիթը թողարկել է «This Is The Girl» երգը, որը գրվել է որպես հարգանքի տուրք Ուայնհաուսին։ Մարկ Ռոնսոնը ձոնել է իր բրիտանական համար մեկ «Uptown Special» ալբոմն Ուայնհաուսին, հայտնելով․ «Ես միշտ մտածում եմ քո մասին և ոգեշնչվում եմ քեզանով»[10]։ ԶԼՄ-ների ուշադրությունը կրկին 27 ակումբի վրա էր[11]։ Երեք տարի առաջ, Էմին հայտնել էր, որ այդ տարիքում մահանալու մտավախություն ուներ[12]։ Ուայնհաուսը կտակ չի թողել, և նրա կալվածքը ժառանգել են ծնողները[13]։ Ուայնհաուսի ծնողները հիմնել են «The Amy Winehouse Foundation»-ը, որի նպատակն էր կանխել երիտասարդների շրջանում թմրամիջոցների չարաշահման վնասը, իսկ Էմիի եղբայրն՝ Ալեքսը, այդ ֆոնդի աշխատակիցն է[14][15]։

Ռումինացի երգիչներ Ռոնա Հարթների, Փաուլա Սելինգի, Նիքոյի և Մարիա Ռադույի ելույթը՝ Բուխարեստում Էմի Ուայնհաուսի հիշատակի համերգի ժամանակ (Հոկտեմբերի 23, 2011)

2012 թվականի դեկտեմբերի 17-ին բրիտանական իշխանությունները վերսկսել են Ուայնհաուսի մահվան հանգամանքների հետաքննությունը[16]։ 2013 թվականի հունվարի 8-ին երկրորդ հետաքննությունը հաստատել է, որ Ուայնհաուսը մահացել է ալկոհոլի պատահական թունավորումից[17]։ 2013 թվականի հունիսի վերջին տված հարցազրույցում Ալեքս Ուայնհաուսն իր համոզմունքն է հայտնել, որ իր քրոջ սննդային վարքի խանգարումը և հետագա ֆիզիկական թուլությունը նրա մահվան հիմնական պատճառներն են եղել․

Նա շատ էր տառապում բուլիմիայից։ Դա նման չէ հայտնության՝ դուք հասկանում եք դա, պարզապես նայելով նրան... Ի վերջո, նա մահացել է, այնպես, ինչպես ստացվեց, բայց, ըստ էության, նրան սպանել է բուլիմիան... Կարծում եմ, որ դա նրան ավելի թույլ և ընկալունակ է դարձրել։ Եթե նա չունենար սննդի խանգարումներ, նա կլիներ ֆիզիկապես ուժեղ։

Թաղման արարողություն

Ընտանիքը և ընկերները հաճախել են Ուայնհաուսի փակ թաղման արարողությունը 2011 թվականի հուլիսի 26-ին՝ հյուսիսային Լոնդոնի Edgwarebury Lane Cemetery-ում[18]։ Նրա մայրը և հայրը՝ Ջեյնիս և Միթչ Ուայնհաուսները, մտերիմ ընկերներ Նիք Գրիմշոուն և Քելի Օսբորն, պրոդյուսեր Մարկ Ռոնսոնը, սանիկ Դայոն Բրոմֆիլդը և ընկերը՝ Ռեգ Թրևիսը եղել են հաճախողների թվում[19]։ Նրա հայրը դամբանական խոսք է հնչեցրել, ասելով․ «Բարի գիշեր, իմ հրեշտակ, հանգիստ քնի։ Մաման և պապան քեզ շատ են սիրում»[20]։ Քերոլ Քինգի «So Far Away» երգը փակել է արարողությունը[21]։ Ավելի ուշ նրան դիակիզել են Golders Green դիակիզարանում[22]։ Ընտանիքը ծրագրել էր երկօրյա նիստ Շիվայի հետ։ 2012 թվականի սեպտեմբերի 16-ին Ուայնհաուսի աճյունը թաղվել էր նրա տատիկի՝ Սինտիա Լևիի աճյունի կողքին՝ Edgwarebury Lane գերեզմանատանը[23]։

Ծանոթագրություններ

  1. Davies, Caroline (2011 թ․ հոկտեմբերի 26). «Amy Winehouse inquest records verdict of misadventure». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. Roberts, Randall (2011 թ․ հուլիսի 23). «Soul singer Amy Winehouse found dead in her London home». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «Amy Winehouse post-mortem takes place». BBC News. 2011 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին.
  4. «Amy Winehouse found dead, aged 27». BBC News. 2011 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին.
  5. «Rihanna, Lady Gaga and Adele break World Records with digital music sales». Guinness World Records. 2012 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «Amy Winehouse death: Coroner records misadventure verdict». BBC News. 2011 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. «Amy Winehouse Found Dead». MTV. 2011 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. Baltin, Steve (2011 թ․ հուլիսի 23). «Courtney Love on Amy Winehouse: 'I'm Gutted'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին.
  9. Kaufman, Gil (2011 թ․ հուլիսի 26). «Amy Winehouse Funeral Held in London». MTV. Արխիվացված է օրիգինալից 2018-02-01-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  10. «Ronson dedicates album to Winehouse». Irish Independent. 2015 թ․ հունվարի 13. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. Chaney, Jen; Hughes, Sarah Anne (2011 թ․ հուլիսի 23). «Amy Winehouse, Jimi Hendrix, Kurt Cobain and the 27 Club». The Washington Post. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  12. «Stating the Obvious, Amy Winehouse Fears Early Death». Inquisitr.com. 2008 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  13. Mayoras, Danielle; Mayoras, Andy (2012 թ․ մարտի 28). «Amy Winehouse Didn't Have a Will After All, But Did Have Millions». Forbes. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
  14. Day, Elizabeth (2013 թ․ հունիսի 23). «Growing up with my sister Amy Winehouse». The Guardian. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  15. «Amy Winehouse foundation for addiction planned». BBC News. 2011 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին.
  16. Duke, Alan (2012 թ․ դեկտեմբերի 18). «Amy Winehouse death probe reopened» (Press release). CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  17. «Amy Winehouse inquest: Singer drank herself to death». BBC News. 2013 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին.
  18. «Family plan private funeral for Amy Winehouse». BBC News. 2011 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին.
  19. Saunders, Emma (2011 թ․ հուլիսի 26). «Singer Amy Winehouse bows out gracefully». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին.
  20. Levy, Glen (2011 թ․ հուլիսի 26). «'Good Night, My Angel': Friends and Family Gather for Amy Winehouse's Funeral». Time. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  21. «Amy Winehouse Laid to Rest». Chicago's B96. 2011 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  22. Marikar, Sheila (2011 թ․ հուլիսի 26). «Amy Winehouse to Be Cremated Following Emotional Funeral». ABC News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին.
  23. «Amy Winehouse's ashes buried in north London». NME. 2012 թ․ սեպտեմբերի 17.

Read other articles:

P. V. SindhuSindhu pada 2016Informasi pribadiNama lahirPusarla Venkata SindhuKebangsaanIndiaLahir05 Juli 1995 (umur 28)Hyderabad, Telangana, India[1]Tempat tinggalHyderabad, Telangana, India [2]Tinggi179 m (587 ft 3 in)Berat65 kg (143 pon)PeganganKananPelatihPark Tae-sangTunggal putriRekor411 menang, 168 kalahPeringkat tertinggi2 (7 April 2017 [3])Peringkat saat ini7 (27 Desember 2022[4]) Rekam medali Bulu tangkis putri M...

 

Beauty salon specialising in nail care The examples and perspective in this article deal primarily with the United States and do not represent a worldwide view of the subject. You may improve this article, discuss the issue on the talk page, or create a new article, as appropriate. (February 2018) (Learn how and when to remove this template message) A nail salon manicure. A nail salon or nail bar is a specialty beauty salon establishment that primarily offers nail care services such as manicu...

 

Ross LynchRoss LynchLahirRoss Shor Lynch29 Desember 1995 (umur 27)Littleton, Colorado, U.S.PekerjaanAktor, penyanyi, musisiTahun aktif2009–sekarangTelevisiAustin & AllyKarier musikGenrePop rock[1]InstrumenVokal, piano, drums, gitar, bass[1]LabelWalt DisneyHollywood RecordsArtis terkaitR5Situs webwww.r5rocks.com Ross Shor Lynch (lahir 29 Desember 1995) adalah seorang aktor televisi, penyanyi, dan musisi asal Amerika Serikat. Dia adalah salah satu anggota yang me...

Titi Rio Mayo[1] Status konservasi Kritis (IUCN 3.1)[2] Klasifikasi ilmiah Kerajaan: Animalia Filum: Khordata Kelas: Mamalia Ordo: Primata Famili: Pitheciidae Genus: Callicebus Spesies: C. oenanthe Nama binomial Callicebus oenantheThomas, 1924 Persebaran geografi di Amerika Selatan Titi Rio Mayo (Callicebus oenanthe) adalah sebuah spesies titi, sebuah jenis dari monyet Dunia Baru, endemik di Peru. Titi Rio Mayo, sebelumnya dianggap memiliki persebaran asli yang kecil...

 

C. I. Scofield, c. 1920 Cyrus Ingerson Scofield (19 Agustus 1843 – 24 Juli 1921) merupakan satu dari sekian banyak pemikir dispensasionalisme pre-millenialisme.[1][2] Ia merupakan sarjawan Alkitab dari Amerika.[2] Pada masa kecilnya, ketika ia akan mempersiapkan dirinya memasuki perguruan tinggi, ia terpaksa bergabung ke ''Resimen Militer Tennesse'' selama Perang Dunia II berlangsung.[2] Referensi ^ (Inggris) H. Wayne House. 1992. Charts of Chri...

 

1982 single by Cold Chisel Forever NowSingle by Cold Chiselfrom the album Circus Animals B-sideBow RiverReleased8 March 1982StudioParadise (Sydney), Studios 301 (Sydney)Length4:24LabelWEASongwriter(s)Steve PrestwichProducer(s)Mark OpitzCold Chisel singles chronology You Got Nothing I Want (1981) Forever Now (1982) When the War Is Over (1982) Music videoForever Now on YouTube Forever Now is a song by Australian rock band Cold Chisel. The second single from the album Circus Animals, it was the ...

Научная библиотека Национального педагогического университета имени М.П. Драгоманова Главный корпус педагогического университета, в котором расположена научная библиотека Страна  Украина Адрес  Украина, 01030, Киев, ул. Пирогова, 9 Основана 1920 Фонд Объём фонда 1,2 млн ...

 

Canadian author and activist (born 1970) Not to be confused with Naomi Wolf. Naomi KleinKlein in 2014Born (1970-05-08) May 8, 1970 (age 53)Montreal, Quebec, CanadaOccupationAuthor, activist, professor, filmmakerCitizenshipCanadianAlma materUniversity of TorontoPeriod1999–presentGenreNonfictionSubjectAlter-globalization, anti-war, anti-globalization, anti-capitalism, organized labour, environmentalism, feminism, anti-ZionismNotable worksThis Changes Everything, No Logo, The Shock D...

 

American record label DreamWorks RecordsParent companyInterscope Geffen A&M(Universal Music Group)Founded1996; 27 years ago (1996)FounderSteven SpielbergJeffrey KatzenbergDavid GeffenDefunctJanuary 9, 2004; 19 years ago (January 9, 2004)Distributor(s)US: Geffen RecordsInternational: BMG Music (before 1999)Polydor (starting in 1999)GenreVariousCountry of originUnited StatesLocationUniversal City, California (1996–1999)Beverly Hills, California (1999–2006)...

Brazilian footballer (born 1994) In this Portuguese name, the first or maternal family name is Varanda and the second or paternal family name is de Oliveira. Brenner Marlos Personal informationFull name Brenner Marlos Varanda de OliveiraDate of birth (1994-03-01) 1 March 1994 (age 29)Place of birth Várzea Grande, BrazilHeight 1.82 m (5 ft 11+1⁄2 in)Position(s) ForwardTeam informationCurrent team Sporting CristalNumber 9Youth career2010–2012 JuventudeSenior car...

 

American jazz musician Charlie LaVere, 1949 Charles LaVere Johnson, better known as Charlie LaVere (July 18, 1910, Salina, Kansas - April 28, 1983, Ramona, California) was an American jazz pianist, vocalist, bandleader, and composer. He is best known for his extensive work with arranger Gordon Jenkins, including the 1948 million seller “Maybe You’ll Be There”, his own dixie jazz group LaVere's Chicago Loopers, and his later work for Disneyland's Golden Horseshoe Revue, for which he comp...

 

Indian actor and model (born 1975) Dino MoreaMorea in 2023Born (1975-12-09) 9 December 1975 (age 47)[1]Bangalore, Karnataka, India[2]Other namesChocolate boy [3]EducationBangalore Military School Clarence High SchoolAlma materSt. Joseph's CollegeOccupationsActormodelproducertelevision personalityentrepreneurYears active1995–presentWorksFull listAwardsFull listSignature Dino Morea (born 9 December 1975) is an Indian actor and model known for his wo...

Global network of organizations against child sexual exploitation ECPAT InternationalFounded1990TypeNGOPurposeChild protectionLocationBangkok, ThailandArea served GlobalKey peopleGuillaume Landry, Executive DirectorWebsiteecpat.org ECPAT International is a global network of civil society organisations that works to end the sexual exploitation of children. It focuses on ending the online sexual exploitation of children, the trafficking of children for sexual purposes, the sexual exploitation o...

 

British TV series This article needs additional citations for verification. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Callan TV series – news · newspapers · books · scholar · JSTOR (September 2019) (Learn how and when to remove this template message) CallanGenre Drama Spy thriller Action-adventure Created byJames MitchellStarring Edward Woodward Russell ...

 

1933 film by Robert Zigler Leonard, Harry Beaumont When Ladies MeetDirected byHarry BeaumontRobert Z. Leonard (uncredited retakes)Screenplay byLeon GordonJohn MeehanBased onWhen Ladies Meet1932 playby Rachel CrothersProduced byLawrence Weingarten (associate producer)StarringAnn HardingRobert MontgomeryMyrna LoyAlice BradyFrank MorganCinematographyRay JuneEdited byHugh WynnMusic byWilliam AxtProductioncompanyMetro-Goldwyn-MayerDistributed byLoew's Inc.Release date June 23, 1933 ...

2019 film directed by Pradeep Ranganathan ComaliTheatrical release posterDirected byPradeep RanganathanWritten byPradeep RanganathanProduced byIshari K. GaneshStarringJayam RaviKajal AggarwalCinematographyRichard M. NathanEdited byPradeep E. RagavMusic byHiphop TamizhaProductioncompanyVels Films InternationalDistributed bySakthi Film FactoryRelease date 15 August 2019 (2019-08-15) Running time141 minutes[1]CountryIndiaLanguageTamilBudget₹15 croreBox office₹50 crore&...

 

BalanipaKecamatanNegara IndonesiaProvinsiSulawesi BaratKabupatenPolewali MandarPemerintahan • CamatMuhammad Sukri, SHPopulasi • Total- jiwaKode Kemendagri76.04.12 Kode BPS7602011 Luas- km²Desa/kelurahan- Raja Balanipa berangkat menuju kediaman assistent-resident Mamuju (tahun 1938) Balanipa adalah sebuah Kecamatan di Kabupaten Polewali Mandar, Sulawesi Barat, Indonesia. Kecamatan ini akan diwacanakan menjadi pusat pemerintahan (ibu kota) Kabupaten Balanipa jika t...

 

Australian rules footballer Australian rules footballer Will Brodie Brodie playing for Gold Coast in 2019Personal informationFull name Will BrodieNickname(s) WizDate of birth (1998-08-23) 23 August 1998 (age 25)Original team(s) Murray Bushrangers (TAC Cup)/Shepparton Football ClubDraft No. 9, 2016 national draftDebut Round 10, 2017, Gold Coast vs. Melbourne, at TIO Traeger ParkHeight 190 cm (6 ft 3 in)Weight 88 kg (194 lb)Position(s) MidfielderClub info...

UK soap opera character, created 2007 Soap opera character Lauren ValentineHollyoaks characterPortrayed byDominique JacksonDuration2007–2010First appearance6 September 2007Last appearance13 August 2010ClassificationFormer; regularIntroduced byBryan KirkwoodIn-universe informationOccupationStudentFatherLeo ValentineMotherValerie HoldenBrothersDanny ValentineHalf-brothersCalvin Valentine Sonny ValentineHalf-sistersSasha Valentine Lauren Valentine is a fictional character f...

 

Special Naval Warfare ForceFuerza de Guerra Naval EspecialShield of the FGNEActive10 June 2009Country SpainBranch Spanish NavyType Special forcesRoleSpecial operationsPart of Spanish Marine InfantryGarrison/HQLa Algameca Naval Station, Cartagena, Murcia,  SpainNickname(s)Hombres rana (Frogmen), Boinas verdes (Green Berets)Motto(s)Serenitas et audaciaCommandersCurrentcommanderColonel Pedro R. De LemaMilitary unit Special Naval Warfare Force operator during a training with dummy ...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!