Ֆրիթաունը (անգլ.՝ Freetown) Սիերա Լեոնեի մայրաքաղաքն է։ Բնակչությունը՝ ▲1 055 964 մարդ (2015)։
Ֆրիթաունը երկրի ամենամեծ տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնն է։
Անվանում
Անվանումն առաջացել է անգլերեն ֆրի՝ «ազատ» և թաուն՝ «քաղաք» բառերի զուգակցումից։ Այսինքն՝ «Ազատների քաղաք»։
Պատմություն
17-18-րդ դարերում քաղաքի փոխարեն ստրուկների շուկա էր, որոնց արտահանում էին Նոր Աշխարհ՝ տնկադաշտերում աշխատելու համար։ 1787 թվականին Լոնդոնից ժամանեցին առաջին 400 սևամորթները՝ նախկին ստրուկներ, որոնք Անկախության պատերազմում պայքարում էին անգլիացիների հետ և դրա համար ստացան անկախություն։ Ֆրիթաունը պաշտոնապես հիմնադրվել է 1792 թվականի մարտի 11-ին։ Հետագայում քաղաք էին ժամանում Կարիբյան ծովի (մեծամասնությունը Ճամայկայից) անգլիական գաղութներից ազատված ստրուկները։
Կլիմա
Ֆրիթաունը գտնվում է արևադարձային մուսոնային կլիմայում, խիստ անձրևոտ (մայիս-հոկտեմբեր) և չոր (նոյեմբեր-ապրիլ) եղանակներով։ Վերջին տարիները նշանավորվել են անձրևոտ եղանակների՝ հունիս, երբեմն նաև հուլիսի սկիզբ փոխվելով։ Չնայած նրան, որ Ֆրիթաունը գտնվում է հյուսիսային կիսագնդում, ձմեռային ամիսները ավելի շոգ են, քան ամառային։ Դա բացատրվում է տարվա տարբեր ժամանակներին քամիների գերիշխմամբ. խոնավ եղանակին քամին Ատլանտիկայից բերում է անձրևներ, այն ժամանակ, երբ չոր եղանակին չոր ու փոշոտ քամիները Սահարայից բերում են չոր ու տաք օդ։ Չնայած նրան, որ կլոր տարի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է՝ +35 °C-ից այն չի բարձրանում։ Նաև չի իջնում +19 °C-ից։
Ֆրիթաունի բնակչության ավելի քան 99 % կազմում են սևամորթերը։ Կան սպիտակների, արաբների, չինացիների ոչ մեծ համայնքներ։ Հավատացյալները համարյա հավասար կիսվում են տարներ եկեղեցիների քրիստոնյանների (40 %) և մուսուլման սուննիների (60 %)։ Հաղորդակցության միջազգային լեզուն քաղաքում կրիոն է։ Վարչական նպատակների ու գործնական բանակցությունների համար օգտագործվում է անգլերենը։ Քաղաքական ոլորտում գլխավորում են ազատված ստրուկների Նոր Աշխարհից ժամանած հետնորդները։ Իսկ տնտեսության ոլորտում՝ լիբանանցիները։
Վարչական բաժանում
Ֆրիթաունը բաժանված է երեք շրջանի՝ կենտրոնական, արևմտյան և արևելյան։ Բնակչության մեծամասնությունը ապրում է արևելյան շրջանում։ Այնտեղ է գտնվում Ելիզավետա II թագուհու ծովափը։ Այս շրջանը համարվում է ավելի աղքատ։
Կառավարական շենքերը, դիվանագիտական ներկայացուցչությունները, Դաունթաունը տեղակայված են կենտրոնական շրջանում։
Արևմտյան շրջանում ապրում է միջին կարգը։ Այստեղ են գտնվում առևտրական փողոցները, կազինոները, հյուրանոցները։
Տնտեսություն
Քաղաքի տնտեսությունը նշանակալից չափով զարգանում է նավահանգստի շուրջը, որը աշխարհում ամենամեծ բնական խորահուն նավահանգիստներից է։ Նաև կան սննդի և ձկան մշակման արդյունաբերության ձեռնարկումնոր, ծխախոտի, շորերի, կոշիկի արտադրություն, անմշակ ալմազների առևտուր։ Քաղաքի (ինչպես նաև երկրի) տնտեսության մեջ մեծ դեր են խաղում Լիբանանից գաղթականների հետնորդները, մեծամասնությունը սուննիններն ու մարոնի քրիստոնյաները։
Սպորտ
Ֆուտբոլային կարիերա
Սիերա Լեոնեի մյուս քաղաքների նման, Ֆրեյթաունում ֆուտբոլը ամենատարածված սպորտն է։ Սիերա Լեոնյան ֆուտբոլային հավաքականը, որը հայտնի է որպես «Լեոնե Սթարես», խաղում է Ֆրեյթաունյի ազգային մարզադաշտում, որն ամենամեծն է Սիերա Լեոնեում։
Շերիֆ Սուման (ծնված 1986 թ. Հոկտեմբերի 12-ին Ֆրիթաունում, Սիերա Լեոնեում) մականունը Ավիլո (Awilo), Սիերա Լեոնեյան միջազգային կարգի ֆուտբոլիստ, որը վերջին անգամ խաղացել է որպես ռինգվանդի կամ հարձակվող կիսապաշտպան Բաքվի «Ռավան» և Սիերա Լեոնեի ազգային հավաքականների կազմում։
Զբոսաշրջությունը թույլ է զարգացած, ենթակառուցվածքի թերի զարգացվածության, որակյալ ապրանքների վրա բարձր գների, շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով։ Գրանցվել իրավապահ մարմինների կողմից զբոսաշրջիկներից գումար առգրավվելու դեպքեր, ինչը սկսվում է դեռևս օդանավակայանից։
Տեսարժան վայրեր
Ֆրիթաունն ունի շատ հուշարձաններ՝ կապված աֆրոամերիկացիների կողմից քաղաքի հիմնադրման, աֆրոամերիկացի ստրուկների ազատության և կենտրոնական Ամերիկայի ներկայացուցիչների հետ։
Հաշտության ծառը խորհրդանշում է 1792 թվականին քաղաքի հիմնադրումը։ Դաունթաունում է տեղակայված Քոննաուտ հիվանդանոցը՝ առաջին բժշկական հիմնարկը` հիմնադրված եվրոպացիների կողմից արևմտյան Աֆրիկայում։
Նրա մոտ է գտնվում Թագավորական դարբասները՝ կառուցված քարերով։ Համաձայն գրառություններին` «ցանկացած ստրուկ, որը անցնում է այդ դարբասներվ,հայտարարվում է ազատ մարդ»։
Քաղաքում է գտնվում Ֆուրա Բեյը՝ արևմտյան Աֆրիկայի հնագույն համալսարանը, հիմնադրված 1827 թվականին։ Համալսարանը վճռական դեր է խաղացել երկրի գաղութային պատմության մեջ։ Համալսարանի առաջին ուսանողը՝ Սեմուել Կրոուտերը, եղել է Նիգերիայի առաջին անգլիացի եպիսկոպոսը, Աստվածաշնչի թարգմանիչը յորուբա լեզվով։
Ազգային երկաթուղային թանգարանում ներկայացված է մի ավտոմեքենա` հատուկ արտադրված 1961 թվականին թագուհի Ելիզավետա II-ի պետական այցի համար։ Ուոլս Ջոնսոն Սթրիթում է գտնվում մեծ շուկան, որտեղ ներկայացնած են տեղական արհեստավորների գործերը։
Ֆրիթունը շրջապատված է սպիտակ ավազից երկար ուղիներով։ Թերակղզու արևմտյան մասում Լամլի Բիչը երեկույթների և փառատոների անցկացման համար հայտնի տեղ է։ Քաղաքում գտնվում են Ջոն Մարոնի եկեղեցին (կառուցվել է 1820 թվականին), Գեորգևյան տաճարը (կառուցվել է 1828 թվականին), մզկիթ (կառուցված 1830-ականներին)։
Քաղաքի պրոբլեմները
Քաղաքին զգալի վնաս է պատճառում քաղաքացիական պատերազմը, որի ընթացքում միացյալ հեղափոխական ճակատի ուժերը փորձել են գրոհով վերցնել քաղաքը և այն ենթարկվեց ականանետերով գնդակոծման։ Ավերվածներից շատը մինչ այսօր չի վերականգնվել։ Ենթակռուցվածքը թույլ է զարգացած, կան կանոնավոր ու շարունակվող ջրի և էլեկտրաէներգիայի հետ կապված ընդհատումներ։ Կենցաղային աղբը քաղաքացիները նետում են հենց ճանապարհին կամ քաղաքի միջով հոսող գետերը, որտեղից չեն հավաքում ամիսներով։ Օդը ախտոտված է ավտոմեքենաների և դիզել գեներատորների արտաժայթքումբերով։ Սանիտարա-համաճարակաբանական դիրքը ծանր է, հաճախ են ստամոքսաաղիքային վարակները ու մալարիաները։
Տրանսպորտ
File:Lungi_International_Airport_Gate_Area.jpg
File:Freetown_International_Airport.JPG
Ֆիթաունում հասարակական տրանսպորտի հիմքը միկրոավտոբուսներն ու տաքսիները։ Քաղաքում շարժը շատ լարված է, ճանապարհային ցանցը վատ վիակում է և ծանրաբեռնվածությանը չի դիմանում։ Կանոնավոր ավտոբուսները միացնում են Ֆրիթաունը Սիերա Լեոնեի բոլոր մեծ քաղաքնրի հետ։
Քաղաքի ծառայությունները մատուցում է միջազգային Լունգի օդանավակայանը (IATA: FNA, ICAO: GFLL), տեղակայված Ֆրիթաունից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Քանի որ օդանավակայանը գտնվում է ծովածոցի մյուս կողմում՝ քաղաքի ու օդանավակայանի հետ կապվելու հիմնական միջոցը լաստանավերն ու մարդատար կատերները (ցամաքով ճանապարհը կազմում է մոտավորապես 170 կիլոմետր)։ Օդանավակայանից կան մշտական թռիչքներ դեպի Փարիզ, Բրյուսել, Լոնդոն, Դակար, Աքրա, Կասաբլանկա։ Նաև կան թռիչքներ դեպի մոտակա աֆրիկյան որոշ քաղաքներ ու ներքին թռիչքներ։
Հանցագործություններ
Քաղաքի ճանապարհային հանցագործությունների մակարդակը համեմատաբար ցածր է արևմտյան Աֆրիկայի համար։ Ավելի վտանգավոր շրջաններ է համարվում արևելյանը, որտեղ օտարերկրացիներին մեքենայից դուրս առանց ուղեկցման ցանկալի չէ նույնիսկ օրվա վաղ ժամերին։