Քուալքոմ ընկերությունը մշակում է անլար կապի միջոցներ, ինչպես նաև համակարգ չիպի վրա էլեկտրոնային սխեմաներ, գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։
Ընկերությունը հիմնադրվել է 1985 թվականին Իրվին Ջեյկոբսի և Ֆրանկլին Անտոնիոի[11] կողմից։
1999 թվականին ընկերության բաժնետոմսերը վաճառվել են Ericsson ընկերությանը։
2000 թվականին ընկերությունը ձեռք է բերել SnapTrack, A-GPS համակարգերի մշակողին, որը աշխատում է բջջային հեռախոսներում gpsOne ապրանքանիշի ներքո։
2000 թվականին բջջային հեռախեսների արտադրությունը վաճառվել է Ճապոնական Kyocera ընկերությանը։ Ընկերությունը կենտրոնացել է անլար կապի տեխնոլոգիաների նախագծմանը և լիցենզավորմանը, ինչպես նաև զբաղվում է ASIC ընկերությամբ, որը իրացնում է արդ տեխնոլոգիաները։ 2000 թվականին Քուալքոմ ընկերությունը չորսամյա պայմանագիր է կնքել Ubiquam ընկերության հետ, որը մշակում է բջջային հեռախոսներ CDMA-450 ստանդարտով։
2006 թվականին Քուալքոմ ընկերությունը միացել է Flarion Technologies ընկերությանը, մասնագիտանալով OFDM կապի ոլորտում[12]։ 2011 թվականին տեղի ունեցավ ընկերության ամենախոշոր ձեռքբերումը, երբ Qualcomm 3․1 միլիարդ դոլարով Atheros Communications ընկերությանը դարձրեց իր դուստր ընկերությունը[13]։
2014 թվականի մարտին գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Սթիվեն Մոլենկոպֆը[14]։
2016 թվականին Հարավային Կորեայի հակամենաշնորհային հանձնաժողովը տուգանել է ամերիկյան Քուալքոմ ընկերությանը $853 ամերիկյան դոլարով, հակամենաշնորհային օրենսդրությունը խաղտելու և առևտրում իր դիրքերը չարաշահելով (կատարել է անազնիվ առևտուր)։ Նաև Քուալքոմը մեղադրվում է այն բանում, որ իր հաճախորդներին պարտադրել է ստորագրել ինտեգրալ սխեմաների վաճառքի լիցենզիաների արտոնագրված պայմանագրերը, սակայն այդ ինտեգրալ սխեմաների պատենդները Քուալքոմ ընկերությանը չեն պատկանում։ 2015 թվականին Քուալքոմ ընկերությանը Չինաստանում տուգանել են $975 միլիոն դոլար[15]։
CDMA Chipsets, BREW, Eudora, OmniTRACS, MediaFLO, QChat, uiOne։
2005 թվականին ARM ընկերության կաղմից լիցենզավորված Cortex A8 միջուկով պրոցեսորի հիմանն վրա Qualcomm ընկերությունը բջջային հեռախոսների միկրոպրոցեսոր է մշակել Scorpion միջուկով։ Չիպը լիովին ունի այն նույն հրահանգները ինչ, որ ունի ARMv7, բայց ARM հիմնարար միջուկի հետ համեմատած փոփոխվել է։ Scorpion աշխատում է ավելի քան 1 ԳՀց հաճախությամբ։ Պրոցեսորը պատրաստված է 65 նմ տեխնոլոգիայով։
2008 թվականին թաղարկվել է HTC Touch Diamond կոմունիկատորը, որը աշխատել է Qualcomm MSM7201A պրոցեսորով 528 ՄՀց հաճախությամբ։
Qualcomm MSM7201A համարվում է Qualcomm MSM7200(A) մոդիֆիկացված անալոգը։ Պրոցեսորը հիմնված է ARMv6 բազայի հրահանգների հիմանն վրա։ Ինչպես նաև HTC Touch Diamond համարվում է միակ կոմունիկատորը, որը լիովին օգտագործվել է արագացուցիչ դրայվեր ATI Imageo համար։
Qualcomm ընկերության չիպերը սկսած MSM7200 ունեն AMD ընկերության Imageon ներկառուցված գրաֆիկական չիպ։
Qualcomm պրոցեսորները ունեն 2D/3D արագացուցիչ, հիմնված OpenGL ES և DirectX Mobile հիմանն վրա և ապահովում են ծրագրային մշակում մինչև 133 միլիոն պիքսել վայրկյանում, նաև տեսախցիկի աջակցություն մինչև 10 մեգապիքսել, ապարատային կոդավորում և ապակոդավորում MPEG4 և H.264 ծրագրերով։ Չնայած իր ներուժին (2008 թվական), Քուալքոմի չիպեչը միայն տեսականորեն են հզոր Nvidia GoForce5500 և Intel 2700G-ից, բայց ОС Google Android հայտնվելը դրությունը ամբաղջովին փոխել է Qualcomm ընկերության կողմը։ Մեկ միջուկանի MSM8930 չիպը ունի 2․5 ԳՀց հաճախություն և նախատեսված է սմարթֆոնների համար։
2013 թվականի դրությամբ Qualcomm թողարկել է պրոցեսորներ ինչպիսիք են
QPST (Qualcomm Product Support Tool), QXDM (Qualcomm eXtensible Diagnostic Monitor) —պաշտոնական անվճար ծրագրային ապահովում Քուալքոմի (QPST) ծրագրավորման և (QXDM) ախտորոշման համար։
IMOD — գունավոր պատկերների ձևավորման տեխնոլոգիա մշակված Qualcomm ընկերության կողմից, որի հիմքում ընկած է լուսային ալիքների ինտերֆերացիա մեթոդը։
21st Century Fox · Activision Blizzard · Adobe · Alexion Pharmaceuticals · Align Technology · Ամազոն · Amgen · Apollo Group · Էփլ · Applied Materials · Autodesk · ADP · Baidu · Bed Bath & Beyond · Biogen Idec · BMC Software · Broadcom · C.H. Robinson · CA, Inc. · Celgene · Cephalon · Cerner · Check Point · Cintas · Cisco · Citrix · Cognizant · Comcast · Քոստքո · Dell · Dentsply · DirecTV · Dish Network · Իբեյ · Electronic Arts · Expedia · Expeditors International · Express Scripts · Ֆեյսբուք · Fastenal · Fiserv · Flextronics · FLIR Systems · Foster Wheeler · Garmin · Genzyme · Gilead Sciences · Գուգլ · Henry Schein · Hologic · Illumina · Infosys · Ինթել · Intuit · Intuitive Surgical · J.B. Hunt · Joy Global · KLA-Tencor · Lam Research · Liberty Media · Life Technologies · Linear Technology · Logitech · Marvell · Mattel · Maxim Integrated Products · Microchip Technology · Մայքրոսոֆթ · Millicom · Mylan · Նեթֆլիքս · News Corporation · NII · Nvidia · O'Reilly Automotive · Օրաքլ · Paccar · Patterson Companies · Paychex · PayPal · Քուալքոմ · Research In Motion · Ross Stores · SanDisk · Seagate · Sears · Sigma-Aldrich · Staples · Ստարբաքս · Stericycle · Symantec · Սինոփսիս · The Priceline Group · Urban Outfitters · VeriSign · Vertex Pharmaceuticals · Virgin Media · Vodafone · Warner Chilcott · Wynn Resorts · Xilinx