Սինոփիս ԲԲԸ-ն NASDAQ: SNPS էլեկտրոնային ավտոմատացված նախագծման արդյունաբերության ամենամեծ ընկերություններից է, որը ինտեգրալ սխեմաների նախագծման ժամանակ կիրառվող գործիքներ է ծրագրավորում և մշակում։ Սինոփսիսի առաջին և ամենահայտնի արտադրյալը Design Compiler-ն (նախագծման կոմպիլյատոր) է, մի տրամաբանական-սինթեզի գործիք։ Սինոփսիսը ունի նաև այլ արտադրանքներ, որոնք օգտագործվում են կիրառման-առանձնահատուկ ինտեգրալ սխեմայի նախագծման մեջ։ Արտադրանքները պարունակում են տրամաբանական սինթեզ, վարքային սինթեզ, վայր և երթուղի, ստատիկ ժամանակապլանավորման վերլուծություն, ֆորմալ ստուգում, HDL (SystemC, Systemverilog/Verilog, VHDL) ձևացնողներ ինչպես նաև տրանզիստորի-մակարդակի սխեմայի մոդելավորում։ Ձևացնողները պարունակում են զարգացնող և վրիպազերծման միջավայրեր, որոնք օժանդակում են չիփերի և համակարգչային համակարգերի տրամաբանության նախագծման մեջ։
Ընկերությունն ունի 5000 աշխատակիցներ, այդ թվում 4000-ից ավելի ճարտարագետներ, ովքեր աշխատում են աշխարհի 60-ից ավելի տեղակայված մասնաճյուղերում[6]։
Ընկերությունը հիմնվել է 1986 թվականին՝ Optimal Solutions անվամբ, Աարտ դե Գեուսի և մի խումբ Ջեներալ Էլեկտրիկի Միկրոէլեկտոնիկայի Կենտրոնի ճարտարագետների միջոցով՝ Հյուսիսային Կարոլինայի Research Triangle Park-ում։ Այդ ժամանակվանից, դա ունեցել է մի շարք ընկերությունների ձեռքբերումներ։ Ընկերությունն ունի ավելի քան 60 վաճառքի, աջակցության և գիտահետազոտության գրասենյակներ աշխարհում՝ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Խաղաղօվկիանոսյան Օղակում, Իսրայելում, Չիլիում, և Հայաստանում։
Սինոփսիսը իր առաջին գրասենյակը բացել է Հնդկաստանում՝ 1995 թվականին։ 2007 թվականին նրա խոշոր մրցակիցներն են եղել՝ Cadence Design Systems, Mentor Graphics, և Magma Design Automation-ը։
Սինոփսիսը Հայաստան մուտք է գործել 2004 թվականին՝ տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի գերակա ուղղություն հռչակելուց հետո և ձեռք բերելով Լեդան (Leda) և Մոնթերեյ Դիզայնը (Արսեթ) (Monterrey Design (ArSET))։ Մեկ տարի անց նա գնել է Էյջ-փի-էլ-էյ-ը (HPLA)։ Ընկերությունը 2007 թվականի մայիսին Երևանում կառուցել է գերժամանակակից գիտաարտադրական կենտրոն, Եվրոպայի և Սիլիկոնային Հովտում ունեցած մասնաշենքերի նույն չափանիշներով[7]։ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն 2009-ին ԱՄՆ-ի տարածքից դուրս գործող ամենամեծ ստորաբաժանումներից մեկն է, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման - կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում։ 2004 - 2008 թվականներին Սինոփսիս ընկերությունը Հայաստանում կատարել է 1.3 միլիարդ ԱՄՆ դոլարի արտադրական-կրթական տեխնոլոգիական ներդրումներ[6]։
Սինոփսիսը համագործակցում է Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, և Ռուս-հայկական պետական համալսարանի հետ։ ՀՊՃՀ-ն նրա սկզբնական և ամենաուժեղ գործընկերն, ում շրջանավարտները մատակարարում են Սինոփսիս Արմենիայի մոտ 35 աշխատակիցները։ Սինոփսիսը նաև կրթաթոշակներ է հատկացնում էլեկտրատեխնիկայի ոլորտի ուսանողներին, և 2008 թվականին նրա կրթական ծրագրով սովորել են 300 ուսանողներ[6]։ Ընկերությունը նաև աշխատում է Գյումրիի Իմֆորմացիոն Տեխնոլոգիաների Կենտրոնի հետ[7]։
ՀՊՃՀ-ի 75-ամյակի կապակցությամբ, Սինոփսիսը նրա հետ հիմնել է նոր մասնագիտություն միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում՝ «Կիսահաղորդչային ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա»՝ մի չորս-ամյա կրթական ծրագիր[7]։
2014-ին Սինոփսիս Արմենիայում աշխատել են մոտ 500 ինժեներներ, հանդիսանալով երկրի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկը։
Նաև, 2005 թվականին Սինոփսիսը Հայաստանում հիմնել է «Սինոփսիսը Հայաստանի համար» բարեգործական հիմնդարամը, որը սոցիալական - կրթական ծրագրեր է ֆինանսավորում[6]։
21st Century Fox · Activision Blizzard · Adobe · Alexion Pharmaceuticals · Align Technology · Ամազոն · Amgen · Apollo Group · Էփլ · Applied Materials · Autodesk · ADP · Baidu · Bed Bath & Beyond · Biogen Idec · BMC Software · Broadcom · C.H. Robinson · CA, Inc. · Celgene · Cephalon · Cerner · Check Point · Cintas · Cisco · Citrix · Cognizant · Comcast · Քոստքո · Dell · Dentsply · DirecTV · Dish Network · Իբեյ · Electronic Arts · Expedia · Expeditors International · Express Scripts · Ֆեյսբուք · Fastenal · Fiserv · Flextronics · FLIR Systems · Foster Wheeler · Garmin · Genzyme · Gilead Sciences · Գուգլ · Henry Schein · Hologic · Illumina · Infosys · Ինթել · Intuit · Intuitive Surgical · J.B. Hunt · Joy Global · KLA-Tencor · Lam Research · Liberty Media · Life Technologies · Linear Technology · Logitech · Marvell · Mattel · Maxim Integrated Products · Microchip Technology · Մայքրոսոֆթ · Millicom · Mylan · Նեթֆլիքս · News Corporation · NII · Nvidia · O'Reilly Automotive · Օրաքլ · Paccar · Patterson Companies · Paychex · PayPal · Քուալքոմ · Research In Motion · Ross Stores · SanDisk · Seagate · Sears · Sigma-Aldrich · Staples · Ստարբաքս · Stericycle · Symantec · Սինոփսիս · The Priceline Group · Urban Outfitters · VeriSign · Vertex Pharmaceuticals · Virgin Media · Vodafone · Warner Chilcott · Wynn Resorts · Xilinx