Գտնվում է Դեբեդ գետի աջ կողմում, Դժարսար լեռան հարավային ստորոտին, Ալավերդի քաղաքից մոտ 13 կմ հարավ-արևելք։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1230 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 36 կմ հյուսիս-արևելք։ Նախնիները սերել են Արցախից։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում կա եկեղեցի (13-20-րդ դդ.) և մատուռ (10-13-րդ դդ.)։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Քարինջի մշտական բնակչությունը կազմել է 643, առկա բնակչությունը՝ 589 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները եկել են հարևան Մարց գյուղից[3]։
Քարինջի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
2015 թվականից գյուղում ակտիվացելլ են ֆուտբոլային մրցաշարերը, մասնագիտական կողմնորոշման ծրագրերը, իրականացվում է «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագիրը, ուսուցանվում է մեդիագրագիտություն, առողջապահական կրթություն, իրականացվում են բնակիչների զանգվածային բուժզննումներ, աչքի խնամքի և բերանի խոռոչի հիգիենայի դասընթացներ, «Ձեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոց։