- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարց (այլ կիրառումներ)
Մարց, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։
Աշխարհագրություն
Գտնվում է Մարց գետի ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է մոտ 1050 մ։ Ալավերդի քաղաքից մոտ 15 կմ դեպի հարավ-արևելք, մարզկենտրոն Վանաձորից քաղաքից՝ 33 կմ դեպի հյուսիս-արևելք։
Պատմություն
Պատմամշակութային հուշարձաններ
Գյուղի շրջակայքում կան քսանից ավելի ավերակ գյուղատեղիներ (Մոտկոր, Ագադակ, Դեղձուտ, Զազի տներ և այլն)։ Գյուղի կենտրոնական մասում գտնվում է «Սուրբ Նշան» կիսավեր եկեղեցին, իսկ գյուղից 5 կմ հարավ-արևելք` Իգատակի վանքը, որից մնացել է միայն անմշակ քարերով պատված եկեղեցին (1255 թ.): Մարցում և շրջակայքում պահպանվել են նաև միջնադարյան մատուռներ (XIII-XIV դդ.), խաչարձաններ (XIII դդ.) և խաչքարերով (XIII-XVII դդ.) հարուստ գերեզմանոցներ։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մարցի մշտական բնակչությունը կազմել է 496, առկա բնակչությունը՝ 472 մարդ[3]։ Բնակիչերը հայեր են[4], որոնց նախնիները հիմնականում եկել են Լեռնային Ղարաբաղի Ջրաբերդի գավառից և նախկին Շամշադինի շրջանից[5]։
Մարցի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Մարցում են ծնվել Խորհրդային Միության հերոս Աշխարհբեկ Ղազարյանը (1918-1986) և Սոցիալիստական աշխատանքի հերոս Արշակ Ղազարյանը (1913-1995)։
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Թումանյան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ Լոռու մարզպետարան, Մարց համայնքի ղեկավար և ավագանի(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 3,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 745 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 135» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 9-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 770 — 916 էջ։
|
---|
| | | Համայնքներ | | |
---|
| Քաղաքներ | |
---|
| Գյուղեր | |
---|
| |
|