Փհենչհան

Բնակավայր
Փհենչհան
կորեերեն՝ 평창군
Զինանշան

ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՀամայնքԳանգվոն
Առաջին հիշատակում1387
Մակերես1464,23 կմ², 1463,68 կմ²
ԲԾՄ600 մետր
Բնակչություն43 100 մարդ (օգոստոս 2017)
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ33
Փոստային դասիչ232700–232956
Պաշտոնական կայքen.yes-pc.net
Փհենչհան (Հարավային Կորեա)##
Փհենչհան (Հարավային Կորեա)

Փհենչհան (կոր.՝ 평창군, 平昌郡, կորեերեն արտասանություն՝ [pʰjʌŋtɕʰaŋ], լրիվ անվանումը՝ Փհենչհան-գուն [pʰjʌŋtɕʰaŋɡun]), գավառ Հարավային Կորեայի Գանգվոն նահանգում։ Տեղակայված է Արևելակորեական լեռների շրջանում՝ երկրի մայրաքաղաք Սեուլից մոտավորապես 180 կմ դեպի հարավ-արևելք։ Վարչական կենտրոնը համանուն քաղաքն է։

Փհենչհանը ընտրվել է որպես 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի մայրաքաղաք. 2011 թվականի հուլիսի 6-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն հայտարարել է, որ XXIII Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվելու են Փհենչհանում[1]։ Մինչ այդ Փհենչհանը երկու անգամ հայտ էր ներկայացրել՝ հյուրընկալելու 2010 և 2014 թվականների Ձմեռային օլիմպիական խաղերը։ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին բացվել է արագընթաց երկաթուղին, որ կառուցվել է Օլիմպիական խաղերին ընդառաջ[2]։

2013 թվականի հունվարին քաղաքում անցկացվել են Հատուկ համաշխարհային ձմեռային օլիմպիական խաղերը (մտավոր սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար)[3]։

Պատմություն

Կոգուրյոյի օրոք ժամանակակից Փհենչհանի տեղում եղել է Ուկո շրջանը (հյոն), որը հետագայում՝ Միասնական Սիլլայի ժամանակաշրջանում, վերանվանվել է Պեգո։ Կորյոյի ժամանակաշրջանում՝ 1387 թվականին, շրջանն ստացել է գավառի (կուն կամ գուն) կարգավիճակ և ժամանակակից անվանումը։ Դրանից անմիջապես հետո Փհենչհանին կրկին տրվել է շրջանի կարգավիճակ, սակայն 1392 թվականին նորից դարձել է գավառ, քանի որ այդտեղ էր ծնվել ու ապրել Կորեայի այդ ժամանակվա թագավորի՝ վանա Մոկչոյի կինը։

Իր գոյության ընթացքում Փհենչհանը մի քանի անգամ փոխել է իր սահմանները. վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 1996 թվականին։

Աշխարհագրություն

Փհենչհանի բարձրությունը նրա տարբեր հատվածներում տարբեր է, սակայն նրա տարածքի 84 %-ը կազմում են լեռները, որոնց միջին բարձրությունը կազմում է 750 մ[4]։

Առավել հայտնի վայրը Տեգվալյոն-մեն քաղաքը, որի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 700-800 մետր, իսկ մի շարք լեռների բարձրությունը 1000 մ-ից ավելի է[5]։

Կլիմա

Փհենչհան, Գանգվոն

Փհենչհանը գտնվում է տաք-ամառային խոնավ մայրցամաքային կլիմայական գոտում (ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Dwb)[6]։ Ձմռան ընթացքում Սիբիրյան սառը օդային հոսանքները, անցնելով թերակղզով, ստեղծում են խիստ ցուրտ մթնոլորտ։ Ձմեռները երկարատև են ու ձնառատ։

Հյուսարևելյան քամիները բերում են առատ տեղումներ ամբողջ տարվա ընթացքում և հատկապես ամռանը։ Ձմռան ընթացքում քամին փչում է Արևելյան ծովից, ինչի պատճառով առաջանում են ուժեղ ձնաբքեր։

Տարվա ամենատաք ամիսներն են հուլիսն ու օգոստոսը, ամենացուրտը՝ հունվարն ու փետրվարը։

Տեգվալյոն, Փհենչհանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 8.7
(47.7)
16.5
(61.7)
19.7
(67.5)
30.1
(86.2)
31.0
(87.8)
32.3
(90.1)
32.0
(89.6)
32.7
(90.9)
29.0
(84.2)
24.7
(76.5)
21.5
(70.7)
13.5
(56.3)
32.7
(90.9)
Միջին բարձր °C (°F) −2.5
(27.5)
−0.4
(31.3)
4.4
(39.9)
12.9
(55.2)
17.6
(63.7)
20.5
(68.9)
22.8
(73)
22.8
(73)
18.6
(65.5)
14.0
(57.2)
7.0
(44.6)
0.5
(32.9)
11.5
(52.7)
Միջին օրական °C (°F) −7.7
(18.1)
−5.5
(22.1)
−0.5
(31.1)
7.0
(44.6)
11.9
(53.4)
15.7
(60.3)
19.1
(66.4)
19.1
(66.4)
14.1
(57.4)
8.3
(46.9)
1.9
(35.4)
−4.4
(24.1)
6.6
(43.9)
Միջին ցածր °C (°F) −12.6
(9.3)
−10.5
(13.1)
−5.2
(22.6)
1.2
(34.2)
6.3
(43.3)
11.2
(52.2)
16.0
(60.8)
16.1
(61)
10.0
(50)
3.1
(37.6)
−2.8
(27)
−9.1
(15.6)
2.0
(35.6)
Ռեկորդային ցածր °C (°F) −28.9
(−20)
−27.6
(−17.7)
−23.0
(−9.4)
−14.6
(5.7)
−4.7
(23.5)
−1.7
(28.9)
4.4
(39.9)
3.3
(37.9)
−2.3
(27.9)
−9.9
(14.2)
−18.7
(−1.7)
−24.7
(−12.5)
−28.9
(−20)
Տեղումներ մմ (դյույմ) 62.6
(2.465)
53.6
(2.11)
75.6
(2.976)
89.5
(3.524)
122.3
(4.815)
201.0
(7.913)
326.7
(12.862)
420.9
(16.571)
307.3
(12.098)
124.9
(4.917)
76.9
(3.028)
36.8
(1.449)
1898
(74,724)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 10.5 10.5 11.3 9.5 11.1 13.2 17.6 17.8 13.0 8.7 10.1 9.4 142.7
Միջ. ձնառատ օրեր 13.0 11.8 12.0 3.3 0.2 0.0 0.0 0.0 0.0 0.8 5.2 10.9 57.2
% խոնավություն 67.3 67.0 67.5 61.0 68.4 79.2 85.7 87.0 84.6 75.2 69.9 67.3 73.3
Միջին ամսական արևային ժամ 197.2 185.2 202.3 226.6 229.4 179.8 138.1 130.7 143.9 193.3 176.4 191.9 2194,8
Տոկոս հնարավոր արևի լույս 64.4 60.8 54.6 57.4 52.1 40.7 30.8 31.0 38.6 55.5 57.8 64.3 49.3
աղբյուր: Կորեայի օդերևութաբանական վարչություն[7][8][9]

Զբոսաշրջություն

Վոլչեոնգսա ութանկյուն ինը հարկանի պագոդա

Փհենչհանը և մասնավորապես Սեորակսան լեռան հարավային մասը հայտնի են լեռնային զբոսաշրջության վայր[10]։

Գվաառում են տեղակայված դահուկասահքով զբաղվելու համար նախատեսված երկու խոշոր առողջավայրեր, որտեղ անցկացվելու են 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը։ Ալպենզիան ունի դահուկասահքի ու սնոուբորդի վեց սահուղիներ, որոնց երկարությունը կազմում է մինչև 1400 մետր, և որոնք նախատեսված են սկսնակների ու փորձառուների համար, և սնոուբորդով սահելու համար նախատեսված տարածք։ Ալպենսիան բաց է ամբողջ տարին[11]։ Այնտեղ են անցկացվելու Օլիմպիական խաղերի մրցությունների մեծ մասը։ Յոնգփյոնգ լեռնադահուկային առողջավայրը դահուկասահքի համար նախատեսված ամենամեծ առողջավայրն է Կորեայում և ունի 31 սահուղիներ. այնտեղ են անցկացվելու Օլիմպիական խաղերի տեխնիկական լեռնադահուկային մրցությունները։

2018 թվականին Ալպենզիայում անցկացվելու է Մշակութային օլիմպիադան, որի համար հատուկ կառուցվել է նոր համերգասրահ[12]։

Կորեական բուդդիզմի Չոգե միաբանության Վոլչեոնգսա բուդդայական տաճարը տեղակայված է Օդաեսան լեռան արևելյան լանջին[13]։

Սպորտ

2009 թվականին Փհենչհանում անցկացվել է բիաթլոնի աշխարհի առաջնությունը։ 2013 թվականին Փհենչհանը հյուրընկալել է Հատուկ օլիմպիական համաշխարհային ձմեռային խաղերը։

Օլիմպիական խաղեր (թեկնածու քաղաք)

Փհենչհանը հայտ է ներկայացրել 2010 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերն ընդունելու համար։ Քվերակության առաջին փուլում Փհենչհանը հաղթել է՝ հավաքելով 51 ձայն (Կանադայի Վանկուվեր քաղաքը՝ 40, Ավստրիայի Զալցբուրգը՝ 16), սակայն եզրափակիչ փուլում պարտվել է Վանկուվերին 53-56 հաշվով (դա եղել է ամենադրամատիկ պարտությունը 2000 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման համար պայքարում Պեկինի՝ 2 ձայնով Սիդնեյին պարտվելուց հետո)։

Փհենչհանը ներկայացվել է որպես Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի թեկնածու՝ ընդունելու 2014 թվականների Օլիմպիական խաղերը։ 2006 թվականի հունիսի 22-ին թեկնածուների թիվը կրճատվել է մինչև երեք. Փհենչհանից բացի եզրափակիչ են անցել Զալցբուրգը (Ավստրիա) և Սոչին (Ռուսաստան)[14]։ Վերջին փուլում, որ կայացել է 2007 թվականի հուլիսի 4-ին, առաջինը դուրս է մնացել Զալցբուրգը, ինչից հետո Սոչին հաղթել է չորս ձայնի առավելությամբ։

Չնայած անհաջող փորձերին՝ Փհենչհանը շարունակել է իրականացնել օլիմպիական օբյեկտների շինարարության նախագծերն ու հայտ ներկայացրել 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար[15]։ Սկսվել է հյուրանոցների, «Ալպենզիա» լեռնադահուկային նոր առողջավայրի շինարարությունը։ Առաջարկվել է «Երազանքի ծրագիրը» (անգլ.՝ Dream Program), որ նախապատրաստվել էր 2010 թվականի հայտի համար[16]։

Ձմեռային օլիմպիական խաղեր 2018

2011 թվականի հուլիսի 6-ին հայտարարվել է, որ Փհենչհանը լինելու է 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի և Պարալիմպիկ խաղերի մայրաքաղաքը՝ առաջ անցենլով Ֆրանսիայի Անսի և Գեմանիայի Մյունխեն քաղաքներից[17]։ Դա երրորդ Ձմեռային օլիմպիական խաղերն են, որ անցկացվել են Ասիայում 1972 թվականին Ճապոնիայի Սապորո և 1998 թվականին Նագանո քաղաքներում անցկացված Օլիմպիական խաղերից հետո։ Փհենչհանն Ասիայի առաջին քաղաքն է Ճապոնիայից դուրս, որ հյուրընկալել է Ձմեռային օլիմպիական խաղերը։

Վարչական բաժանում

Փհենչհանը վարչականորեն բաժանված է 1 գավառային քաղաքի (իպ) ու 7 շրջանների (մյոն)[18]։

Անվանում Հանգըլ Տարածք, կմ² Բնակչություն, մարդ Ներքին բաժանում Ծան.
Փհենչան-իպ 평창읍 161,43 9 559 31 ռի Այստեղ է գտնվում գավառի կառավարությունը։
Յոնփհյոն-մյոն 용평면 135,38 3 019 8 ռի Խոշոր լեռնադահուկային առողջավայր
Միտհան-մյոն 미탄면 109,74 1 981 9 ռի
Պանիմ-մյոն 방림면 120,8 2 453 3 ռի
Պոնպհյոն-մյոն 봉평면 217,47 5 273 9 ռի
Տեգվալյոն-մյոն 대관령면 221,6 6 165 6 ռի Այստեղ է տեղակայված Փհենչհանի մարզահամալիրը։
Տեհվա-մյոն 대화면 166,65 5 942 5 ռի
Չինբու-մյոն 진부면 331,14 10 203 18 ռի

Ծանոթագրություններ

  1. Мюнхен, Анси и Пхенчхан — кандидаты на проведение Игр-2018(չաշխատող հղում) (չաշխատող հղում — պատմություն)
  2. "S. Korean city to host 2018 Winter Olympics" Արխիվացված 2011-11-26 Wayback Machine CNN. 6 July 2011. Retrieved 6 November 2011
  3. «В Пхёнчхане состоялось открытие Специальной Олимпиады». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  4. «VI. Environment and meteorology - Geographic Characteristics of PyeongChang and its Vicinity» (PDF). Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Pyeongchang, Korea». Gamesbids.com. 2007 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
  6. Peel, M. C.; Finlayson B. L.; McMahon, T. A. (2007). «Updated world map of the Köppen−Geiger climate classification» (PDF). Hydrol. Earth Syst. Sci. 11 (5): 1633–1644. doi:10.5194/hess-11-1633-2007. ISSN 1027-5606. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. «평년값자료(1981–2010), 대관령(100)» (Korean). Korea Meteorological Administration. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «기후자료 극값(최대값) 전체년도 일최고기온 (℃) 최고순위, 대관령(100)» (Korean). Korea Meteorological Administration. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «기후자료 극값(최대값) 전체년도 일최저기온 (℃) 최고순위, 대관령(100)» (Korean). Korea Meteorological Administration. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Gangwon-do » Yangyang-gun». Korean Tourism Organization. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
  11. «Gangwon-do » Pyeongchang-gun » Alpensia Resort». Korean Tourism Organization. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
  12. «Press Release: PyeongChang 2018 boosts cultural Olympiad plan with new Alpensia concert hall (SportsFeatures.com)». PyeongChang 2018 Bid Committee. 2010 թ․ հուլիսի 23. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
  13. Lee, Cin Woo (2012 թ․ մարտի 16). «Beyond Seoul: 19 reasons to explore Korea». CNN Go. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  14. «Новости на Olympic.org» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. «PyeongChang Could Be Third Time Lucky» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 30-ին.
  16. «PyeongChang Gets into Position for 2018 Olympic Winter Games Bid» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 30-ին.
  17. «Pyeongchang named as host city for 2018 Winter Olympics». Daily Telegraph. 2011 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
  18. «Административное деление Пхёнчхана» (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փհենչհան» հոդվածին։

Read other articles:

Sun City Plaats in de Verenigde Staten Vlag van Verenigde Staten Locatie van Sun City in Kansas Locatie van Kansas in de VS Situering County Barber County Type plaats City Staat Kansas Coördinaten 37° 23′ NB, 98° 55′ WL Algemeen Oppervlakte 0,4 km² - land 0,4 km² - water 0,0 km² Inwoners (2006) 77 Hoogte 509 m Overig ZIP-code(s) 67143 FIPS-code 69275 Portaal    Verenigde Staten Sun City is een plaats (city) in de Amerikaanse staat Kansas, en valt bestuurlijk gezien...

 

Place in Plateau-Central Region, Burkina FasoZamZamLocation in Burkina FasoCoordinates: 12°20′32″N 0°49′56″W / 12.34222°N 0.83222°W / 12.34222; -0.83222Country Burkina FasoRegionPlateau-Central RegionProvinceGanzourgouDepartmentZam DepartmentPopulation (2005 est.) • Total1,574 Zam is a town in the Zam Department of Ganzourgou Province in central Burkina Faso. Zam is the capital of Zam Department and has a population of 1,574.[1]...

 

それでも、生きてゆくジャンル テレビドラマ脚本 坂元裕二演出 永山耕三宮本理江子並木道子出演者 瑛太満島ひかり風間俊介大竹しのぶ安藤サクラ風吹ジュン時任三郎田中圭小野武彦山本舞香段田安則柄本明オープニング 小田和正「東京の空」エンディング 同上時代設定 2011年夏製作プロデューサー 石井浩二制作 フジテレビ 放送音声形式ステレオ放送放送国・地域 日

  لمعانٍ أخرى، طالع المحمدية (توضيح). المحمدية (كفر سعد)  -  قرية مصرية -  تقسيم إداري البلد  مصر[1] التقسيم الأعلى محافظة دمياط  المسؤولون إحداثيات 31°21′48″N 31°37′13″E / 31.36342°N 31.62014°E / 31.36342; 31.62014  معلومات أخرى التوقيت ت ع م+02:00  الرمز الجغرا

 

Internet service provider The former NATO-bunker in Zeeland that housed CyberBunker. Entrance to the CyberBunker bunker. CyberBunker was an Internet service provider located in the Netherlands and Germany that, according to its website, hosted services to any website except child pornography and anything related to terrorism. The company first operated in a former NATO bunker in Zeeland, and later in another former NATO bunker in Traben-Trarbach, Germany. CyberBunker served as a web host for ...

 

Danny kan verwijzen naar: Danny (voetballer) (Daniel Miguel Alves Gomes), Portugees voetballer Danny Baggish (1983), Amerikaans darter Danny Bakker (16 januari 1995), voetballer Danny Bakker (25 januari 1995), voetballer Danny Clark (1951), Australisch wielrenner Danny Danon, Israëlisch politicus Danny Groen (1982) beter bekend als “The Green” Danny DeVito, Amerikaans acteur Danny Huwé (1943-1980), Vlaams journalist Danny Jansen (2002), Nederlands darter Danny de Jong (1988), Nederlands...

Tabletop role-playing game adventure The Arasaka Brainworm is an adventure published by Atlas Games in 1991 for the dystopian science fiction role-playing game Cyberpunk 2020. Publication history The Arasaka Brainworm was the first in a series of adventures that Atlas Games published under license for R. Talsorian Games's role-playing game Cyberpunk 2020. John Nephew, the founder of Atlas Games, later stated that these adventures had better sales than most d20 System books years later at the ...

 

Species of fungus Pluteus lutescens Ferndale Park, Australia Scientific classification Domain: Eukaryota Kingdom: Fungi Division: Basidiomycota Class: Agaricomycetes Order: Agaricales Family: Pluteaceae Genus: Pluteus Species: P. lutescens Binomial name Pluteus lutescens(Fr.) Bres. Synonyms Pluteus romellii (Britzelm.) Lapl. Pluteus lutescens is a mushroom in the Pluteaceae family. It is a cosmopolitan species often found on decaying wood.[1][2] References Species of fung...

 

Species of fish Redtoothed triggerfish Scientific classification Domain: Eukaryota Kingdom: Animalia Phylum: Chordata Class: Actinopterygii Order: Tetraodontiformes Family: Balistidae Genus: OdonusGistel, 1848 Species: O. niger Binomial name Odonus nigerRüppell, 1836 The Redtoothed triggerfish (Odonus niger) is a triggerfish of the tropical Indo-Pacific area, and the sole member of its genus.[1] Some other common names include blue triggerfish, redfang triggerfish, redtoothed fi...

The following is an incomplete list of compositions by the Swedish composer Lars-Erik Larsson. Lars-Erik Larsson Orchestral works Symphonies Symphony No. 1 in D major, for orchestra (Op. 2, 1927–1928; withdrawn, unpublished)[1] Allegro moderato—Andante cantabile—Tempo I—Andante cantabile—Tempo I—LargamenteAdagio—Un poco più mosso—Tempo IScherzo. Allegro vivace—Trio. Meno mosso—Scherzo da capoFinale. Allegro con spirito—Allegro festivo Symphon...

 

1988 film by Robert Zemeckis This article is about the film. For other uses, see Who Framed Roger Rabbit (disambiguation). Who Framed Roger RabbitTheatrical release poster by Steven ChorneyDirected byRobert ZemeckisScreenplay byJeffrey Price Peter S. SeamanBased onWho Censored Roger Rabbit?by Gary K. WolfProduced by Frank Marshall Robert Watts Starring Bob Hoskins Christopher Lloyd Charles Fleischer Stubby Kaye Joanna Cassidy CinematographyDean CundeyEdited byArthur SchmidtMusic byAlan Silves...

 

Dam in Dakpathar, UttarakhandAsan BarrageLocation of Asan Barrage in UttarakhandCountryIndiaLocationDakpathar, UttarakhandCoordinates30°26′09″N 77°39′56″E / 30.43583°N 77.66556°E / 30.43583; 77.66556Opening date1967Dam and spillwaysLength287.5 m (943 ft)ReservoirSurface area4 km2 (2 sq mi)Power StationCommission dateKulhal: 1975TurbinesKulhal: 3 x 10 MW Kaplan-type Khara: 3 x 24 MW Francis-typeInstalled capacityK...

Species of cactus in the Sonoran Desert This article is about the cactus. For the Palm OS software, see Saguaro (Palm OS). For the baseball team, see Surprise Saguaros. Saguaro Conservation status Least Concern (IUCN 3.1)[1] Scientific classification Kingdom: Plantae Clade: Tracheophytes Clade: Angiosperms Clade: Eudicots Order: Caryophyllales Family: Cactaceae Subfamily: Cactoideae Tribe: Echinocereeae Genus: CarnegieaBritton & Rose[3] Species: C. gigantea Binom...

 

Location of Sentinel Range in Western Antarctica. Sentinel Range map. Goreme Col (Bulgarian: Горемска седловина, ‘Goremska Sedlovina’ \go-'rem-ska se-dlo-vi-'na\) is the col of elevation 2666 m[1] linking Doyran Heights to the east to Mount Mohl on the northeast side of Craddock Massif in Sentinel Range, Ellsworth Mountains in Antarctica. It is part of the glacial divide between Dater Glacier to the north and Thomas Glacier to the south. The feature is named after...

 

1847 battle of the Mexican-American War in Chihuahua State, Mexico For the battle of the American Civil War, see Battle of Sacramento (Kentucky). Battle of the Sacramento RiverPart of the Mexican–American WarBattle of the Sacramento, F. BastinDateFebruary 28, 1847LocationSacramento River, Chihuahua, MexicoResult American victoryBelligerents  United States  MexicoCommanders and leaders Alexander Doniphan Samuel Owens Richard H. Weightman Ángel Álvarez José HerediaStrength 1,300 ...

Indian actress and model (born 1992) Tia SinghBorn (1992-03-22) 22 March 1992 (age 31)Delhi, IndiaOccupation(s)Actress, modelYears active2010–present Tia Singh is an Indian actress and model. She won the Asian Super Model title in 2010.[citation needed] She will be making her debut in films through the upcoming Bollywood movie Pranaam Walekum, in which she plays the role of a mentally challenged girl.[1] Films Pranaam Walekum References ^ Dasgupta, Piyali (28 S...

 

American environmentalist Homer D. CalkinsBorn(1911-08-30)August 30, 1911Ft. Morgan, ColoradoDiedMarch 19, 1996(1996-03-19) (aged 84)Iowa Falls, Iowa, Hardin County, IowaOccupation(s)Environmentalist, broadcaster, columnistSpouseRuth CalkinsWebsiteCalkins Nature Area Homer D. Calkins (August 30, 1911 – March 19, 1996) was an American environmentalist who became a leading voice in the effort to save native habitat in Hardin County. He worked to develop county parks that met needs from p...

 

The Right HonourableThe Lord FieldPCJustice of the High CourtIn office1 November 1875 – 1890Justice of the Queen's BenchIn office6 February 1875 – 1875 Personal detailsBorn(1813-08-21)21 August 1813Died23 January 1907(1907-01-23) (aged 93)Bognor, West Sussex For other people named William Field, see William Field (disambiguation). William Ventris Field, 1st Baron Field PC (21 August 1813 – 23 January 1907) was an English judge. Background and educatio...

Comics character Manitou RavenPublication informationPublisherDC ComicsFirst appearanceJLA #66 (July 2002)Created byJoe KellyDoug MahnkeIn-story informationAlter egoRavenSpeciesHomo MagiTeam affiliationsLeague of AncientsJustice LeagueJustice League ElitePartnershipsManitou Dawn (wife)Notable aliasesThe ManitouManitou RavenAbilities Expert magic user; powers drawn from Native American shamanism. Longevity, enhanced strength, enhanced durability, and enhanced senses. Weapon user; notably uses ...

 

Инанч-хан Хан найманов ок. 1143 — 1198 Предшественник Наркеш Даян-хан Рождение XII век Смерть около 1198, 1200 или 1202 года Род найманы Супруга Гурбесу Дети Таян-хан, Буюрук-хан Отношение к религии несторианство Инанч-хан, Инанч-Бильге-Буку хан, Эниат-хан (? — 1198, 1200 или 1202[1]) ...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!