Ամառային Օլիմպիական խաղեր 2000 (ֆր.՝ Les Jeux olympiques d'été de 2000), պաշտոնապես հայտնի է որպես XXVII օլիմպիական խաղեր և ոչ պաշտոնապես Սիդնեյ 2000 կամ Հազարամյակի օլիմպիական խաղեր/Նոր հազարամյակի խաղեր, բազմասպորտային իրադարձություն, որը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի մեկը Սիդնեյում (Ավստրալիա)։ Երկրորդ անգամ ամառային օլիմպիական խաղերը անցկացվեցին հարավային կիսագնդում 1956 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո, որը տեղի էր ունեցել Մելբուրնում։
Սիդնեյը հայտարարվեց խաղերի անցկացման քաղաք 1993 թվականին։ Խաղերին մասնակցեցին 199 երկիր։ Միացյալ Նահանգները նվաճեց ամենաշատ մեդալ՝ 93 հատ, Ավստրալիան նվաճեց 58 մեդալ և ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը։ Խաղերը արժեցան 6,6 միլիարդ Ավստրալիական դոլար։
Ընդունող քաղաքի ընտրություն
Սիդնեյը նվաճեց խաղերի անցկացման իրավունքը 1993 թվականի սեպտեմբերի 24-ին։ Թեկնածու քաղաքներն էին Պեկինը, Բեռլինը, Ստամբուլը և Մանչեստրը։ Ընտրությունները կայացան ՄՕԿ-ի 101-րդ ժողովի ժամանակ Մոնտե Կառլոյում, Մոնակո։ Ավստրալիական Մելբուրնը պարտվել էր Ատլանտային 1996 թվականի օլիմպիական քաղաքի ընտրության ժամանակ[1]։ Պեկինը պարտվեց այս ընտրություններում, սակայն հաղթեց 2008 թվականի օլիմպիադայի ընտրությունները 2001 թվականի հուլիսին։
Ծանոթագրություններ