XVII ամառային օլիմպիական խաղերը (իտալ.՝ Giochi della XVII Olimpiade; անգլ.՝ Games of the XVII Olympiad) անցկացվել են 1960 թվականի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 11-ը Իտալիայի Հռոմ քաղաքում։
Սա իտալիայում անցկացվող առաջին ամառային օլիմպիական խաղերն էին։ Իտալիայի առաջին ձմեռային օլիմպիական խաղերը անցկացվել են ամառայինից չորս տարի առաջ՝ Կորտինա դ'Ամպեցո քաղաքում։
1960 թվականի օլիմպիական խաղերիմայրաքաղաքի ընտրություններ
1955 թվականի հուլիսի 15-ին Հռոմը ընտրվել է XVII ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք։ Հռոմի հիմնական մրցակիցը շվեյցարական Լոզան քաղաքն էր։ Այն եզրափակչում պարտվել է Հռոմին 35-24 հաշվով[1]
1960 թվականի օլիմպիական խաղերիմայրաքաղաքի ընտրություններ[2]