Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում․ բացի հնավաճառական խանութից, ուներ նաև մի քանի այլ հաստատություններ՝ այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» անվամբ հասարակաց տուն։ Ամուսնու եկամտաբեր բիզնեսին մասնակցում էր նաև կինը՝ Սիրանը, ով անձամբ էր աղջիկներ ընտրում հասարակական տան համար։ Աղջիկներին բերում էին Ֆրանսիայից[9]։
Երբ սկսվեց հեղափոխությունը, Իոսիֆը զրկվեց գրեթե իր ողջ ունեցվածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց։ Թանկարժեք իրերի առքուվաճառքը նրա կյանքի գլխավոր գործն էր մնում։ Սակայն ժամանակները փոխվել էին, և իշխանություններն այլ կերպ էին վերաբերվում Փարաջանով ավագի զբաղմունքին։ 1920-ական թվականների վերջին նրան առաջին անգամ ձերբակալեցին, այնուհետև ձերբակալությունները սկսեցին սովորական բնույթ կրել։ Սակայն ոչ մի անգամ նա իրեն հասանելիք ժամկետը չէր նստում․ երբեմն նրան ազատ էին արձակում օրինակելի վարքի համար, երբեմն էլ՝ համաներում էր շնորհվում[9]։
Կենսագրություն
1942 թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը[10]։
1945 թվականին տեղափոխվեց Մոսկվայի կոնսերվատորիա՝ Նինա Դորլիակի դասարան։ Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվեց նաև Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։ Սկզբնական շրջանում սովորում էր Իգոր Սավչենկոյի, իսկ վերջինիս մահից հետո՝ Ալեքսանդր Դովժենկոյի արվեստանոցում[11]։ Այս արվեստանոցում են սովորել նաև շատ այլ հայտնի ռեժիսորներ՝ Ալեքսանդր Ալովը, Վլադիմիր Նումովը, Յուրի Օզերովը, Մարլեն Խուցիևը, Ֆելիքս Միրոները, Հենրիխ Գաբայը, Նիկոլայ Ֆիգուրովսկին, Լատիֆ Ֆայզիևը և Գրիգոր Մելիք-Ավագյանը։ Ուսանողները ակտիվորեն մասնակցում էին իրենց ուսուցչի՝ Ի․ Սավչենկոյի ֆիլմերի նկարահանումներին՝ 1948 թվականին՝ «Երրորդ հարվածը» և 1951 թվականին՝ «Տարաս Շևչենկո» ֆիլմերին[9]։ 1949 թվականին սկսեց աշխատել Կիևի Դովժենկոյի անվան ստուդիայում որպես ռեժիսորի օգնական, որտեղ աշխատեց մինչև 1960 թվականը[12]։
Փարաջանովը ՎԳԻԿ-ն ավարտեց 1951 թվականին։ Նրա դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանեց նույն սյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակը[11]։
Անձնական կյանք
Դիպլոմային աշխատանքի ժամանակ Փարաջանովի՝ մոլդովական ֆոլկլորին անդրադառնալը պատահական չէր։ ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին Սերգեյը սիրահարվեց Նիգյարին՝ թաթար մի աղջկա, ով ծնունդով Մոլդովայից էր։ Նրանք պատահական ծանոթացել էին հանրախանութում։ Մի քանի ամիս տևած սիրավեպն ավարտվեց ամուսնությամբ, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չափազանց խիստ նորմեր էին իշխում։ Երբ աղջկա եղբայրները Մոսկվա եկան և իմացան, որ նա առանց հարազատներին տեղյակ պահելու ամուսնացել է, Փարաջանովից խոշոր գումար պահանջեցին։ Ուսանող Փարաջանովն այդքան գումար չուներ, սակայն խոստացավ վճարել՝ հույսը դնելով հոր օգնության վրա։ Նույն օրը Սերգեյը հորը նամակ ուղարկեց, որտեղ աղաչում էր հորը իրեն տալ պահանջվող գումարը՝ պարտավորվելով ժամանակի ընթացքում անպայման վերադարձնել։ Սակայն Հովսեփը շատ էր վիրավորվել որդուց նրա համար, որ վերջինս արհամարհել էր ընտանեկան ավանդույթը, չէր գնացել հոր մասնագիտական ուղով և մերժեց։ Աղջկա հարազատները պահանջեցին նրանից հեռանալ ամուսնուց և վերադառնալ հայրենիք։ Նիգյարը հրաժարվեց և հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, նետեցին վերջինիս գնացքի տակ[13]։
Մոլդովական թեմային անդրադառնալը հիշատակի տուրք էր սիրելի կնոջը, ում Փարաջանովը չմոռացավ մինչև կյանքի վերջ, թեև արտաքուստ նրա անձնական կյանքն այդ ողբերգությունից հետո բավականին լավ էր դասավորվում։ 1950-ական թվականների կեսերին լինելով Կիևում, ամուսնացավ Սվետլանա Շչերբատյուկի (1938-2020) հետ, ով 2 տարի ապրել էր Կանադայում։ Ծնվեց նրանց որդին՝ Սուրենը[14][15], ով մոր պես շիկահեր էր և Փարաջանովին շատ քիչ էր նման։ Սերգեյին շատ դժվար էր ապրել ընտանիքում։ Նա անկանխատեսելի, տարօրինակ մարդ էր։ Երբ սկսվում էին Փարաջանովի խենթությունները, Թբիլիսիի հարևաններն ասում էին․ «Խենթն ազատության մեջ է»։ Նա ստիպում էր կնոջը ևս մասնակցել իր խենթություններին․ պահանջում էր, որ վերջինս խնձորները մաքրի յուրահատուկ ձևով, կոտլետներն ափսեի մեջ դնի յուրահատուկ ձևով, բաժակը սեղանին դնի յուրահատուկ ձևով[10]։
Սվետլանա Շչերբատյուկն այդպես էլ չկարողացավ հարմարվել ամուսնու խենթություններին և 1961 թվականին վերցնելով որդուն՝ հեռացավ տնից[9]։
Ստեղծագործական կյանք
Նախքան բանտարկվելը
1959 թվականին Փարաջանովը Կիևում նկարահանեց «Առաջին տղան», իսկ 1961 թվականին՝ «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերը։ Նրա երրորդ ֆիլմը՝ «Ծաղիկ քարի վրա»-ն, էկրան բարձրացավ 1962 թվականին։ Այն մեծ բողոքներ առաջացրեց ուկրաինական կինեմատոգրաֆի շրջանակներում, որի արդյունքում ֆիլմի վարձույթը սահմանափակ էր․ բազմացվեց միայն 158 օրինակ ֆիլմից, սակայն այն դիտեց 5 միլիոն հանդիսատես։ Տաս տարվա ընթացքում Փարաջանովը նկարահանեց ընդամենը 4 ֆիլմ, որոնք ռեժիսորին հաջողություն չբերեցին։
1964 թվականին Փարաջանովն Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանեց «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը դարձավ 1960-ական թվականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և իր տեղը զբաղեցրեց այնպիսի հայտնի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները», Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» և Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը»։ 1966 թվականին Կիևի Համամիութենական կինոփառատոնում ֆիլմն արժանացավ մրցանակի։ Սակայն արևմուտքում (այնտեղ ֆիլմը ցուցադրվում էր «Հրեղեն ձիերը» անվամբ) ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն անհամեմատ մեծ էր, քան հայրենիքում։ 1965 թվականին ֆիլմը մրցանակներ ստացավ նաև Բրիտանական ակադեմիայից, Հռոմի և Մար դել Պլատայի փառատոներից։ 2 տարվա ընթացքում ֆիլմը ստացավ միջազգային փառատոների 28 մրցանակ, պարգև և դիպլոմ՝ դառնալով խորհրդային ամենահայտնի ֆիլմերից մեկը[16]։
1966 թվականին Փարաջանովն իր սցենարի հիման վրա սկսեց նկարահանել «Կիևի որմնանկարներ» ֆիլմը, որը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի իրադարձություններին։ Ֆիլմի առաջին փորձերից հետո պաշտոնյաները ռեժիսորին մեղադրեցին պատերազմի իրադարձություններին ցնորական և առեղծվածային-սուբյեկտիվ վերաբերվելու մեջ և արգելեցին հետագա նկարահանումները[17]։ Հասկանալով, որ Կիևում նրան այլևս չեն թողնի աշխատել՝ նա տեղափոխվեց Երևան՝ Հայֆիլմ, որտեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ 1968 թվականին սկսեց «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») գեղարվեստական ֆիլմի նկարահանումները[10]։
Պետկինոյի ղեկավարները թերահավատորեն ընդունեցին ֆիլմը և չհասկացան ռեժիսորի նորարական գաղափարները, այդ իսկ պատճառով ֆիլմը վարձույթի դուրս եկավ միայն 4 տարի անց՝ 1973 թվականին։ Այդ ժամանակ Փարաջանովը հրաժարվեց մոնտաժել ֆիլմը, և դա նրա փոխարեն կատարեց ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը։ Այդ պատճառով գոյություն ունի ֆիլմի 2 տարբերակ՝ հեղինակային, որը գրեթե ոչ ոք չի տեսել և որը գտնվում է Հայֆիլմի արխիվում և Յուտկևիչի ֆիլմը, որը դուրս եկավ վարձույթի։ Սակայն այս տարբերակն էլ պաշտոնյաները վախենում էին տարածել լայնորեն և բազմացրին միայն 143 օրինակ ֆիլմից, որը դիտեց կես միլիոնից ավել հանդիսատես։ Ֆիլմը վարձույթում մնաց մի քանի ամիս, որից հետո հանվեց, քանի որ 1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով[9]։
Ազատ արձակվելուց հետո
Չորս տարի անց բանտից դուրս գալուց հետո նա երկար ժամանակ առանց աշխատանք էր։ Կինեմատոգրաֆ նրան չէին կանչում, թեև անգործության տարիներին՝ 1968-1982 թվականներին, 17 սցենար էր գրել, սակայն դրանցից ոչ մեկը պահանջարկ չուներ։ Փարաջանովը հազվադեպ Կիև էր մեկնում՝ որդուն՝ Սուրենին այցելության, ով սովորում էր ճարտարագիտական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում։ Ազատ արձակվելուց մի քանի տարի անց Փարաջանովը սկսեց կրկին զարմացնել իր համարձակ ճառերով։ 1980 թվականին ֆրանսիական «Մոնդ» թերթին տված հարցազրույցում ասվում էր[9]․
Որպեսզի ինձ մեղադրանք առաջադրվեր ինձ անվանեցին հանցագործ, գող, հակախորհրդային անձ։ Մարմնիս վրա նույնիսկ ոսկի էին փնտրում, այնուհետև վերագրեցին համասեռականություն և դատապարտեցին դրա համար։ Կուսակցության անդամներից մեկին էի իբրև բռնաբարել, հրապուրել 40-ամյա մի կնոջ․․․ Որպեսզի հանցագործությունն ինձ վերագրեն, 6 դատախազ մոբիլիզացվեց։ «Ձեզ մեկ տարին քիչ է, - ասում էին նրանք։ Դուք 5 տարի կստանաք։ Դա միանգամայն բավական է Ձեզ ոչնչացնելու համար․․․» Այժմ ես ազատ եմ, սակայն ինձ ապահով չեմ զգում։ Ապրում եմ հավերժ վախի մեջ՝ վախենում եմ դուրս գալ տնից, վախենում եմ, որ ինձ կառևանգեն, կայրեն բանտի նկարներս։ Այստեղ բոլորը պետք է ունենան գրանցում և աշխատանք։ Սակայն ինձ աշխատանքի չեն վերցնում։ Առաջարկում եմ սցենարներս։ Հայֆիլմը ցանկանում էր ֆիլմ նկարահանել սցենարներից մեկի հիման վրա, սակայն ղեկավարությունը ընդդիմացավ։ Ինձ կարող են ձերբակալել ցանկացած ժամանակ, քանի որ ոչ մի տեղ չեմ աշխատում։ Ես գոյություն ունենալու իրավունք չունեմ, ես օրենքից դուրս եմ։ Բանտում կյանքս գոնե որոշ իմաստ ուներ, այն իրականություն էր, որն անհրաժեշտ էր հաղթահարել։ Այժմյան կյանքս անիմաստ է։ Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը։ Թակել եմ բոլոր դռները։ Ինձ ցանկանում էին օգնել Հայաստանում։ Սակայն ամեն անգամ, երբ ես պետք է հանդիպեի նախարարի հետ, նա արձակուրդում էր լինում․․․ Այսօր այլընտրանք չունեմ։ Արձակուրդն անտանելի է ինձ համար։ Չեմ կարող ապրել առանց աշխատանք։ Ինձ արգելել են ցանկացած գործունեություն ծավալել։ Պետք է հապճեպ հեռանամ այստեղից։ Գիտեմ այն դժվարությունների մասին, որ սպասվում են ինձ։ Դժվար թե Արևմուտքում միանգամից ոգեշնչություն գտնեմ։ Չէի ցանկանա ֆրանսիացիների մոտ տպավորություն ստեղծել, որ կարող եմ միանգամից գլուխգործոցներ ստեղծել։ Արմատներս այստեղ են, սակայն այլընտրանք չունեմ։ Պետք է հեռանամ այստեղից․․․[9]
Այս հարցազրույցին ղեկավարութունն ուշադրություն չդարձրեց։ Փարաջանովը կրկին անգործ էր։ Կարծում էր, եթե համարձակ հարցազրույց տա, ապա նրան կհեղեղեն աշխատանքով, բայց չստացվեց, ոչ էլ Արևմուտք մեկնեց[9]։
Երկրորդ մեղադրանքից հետո
Մեղադրանքից երկու տարի անց Փարաջանովին Վրաստանում թույլ տվեցին վերադառնալ կինեմատոգրաֆ։ Դրանից շատ առաջ ռեժիսորը խնդրանքով դիմեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին՝ թույլ տալ Հայաստանում նկարահանել ֆիլմ՝ հիմնված ժողովրդական էպոս Սասունցի Դավթի վրա, սակայն նրա խնդրանքը մերժվեց։ Այդ ժամանակ էլ նա հրավեր ստացավ Վրացֆիլմից։ Արդյունքում հայտնի դերասան Դավիթ Աբաշիձեի հետ Փարաջանովը նկարահանեց իր երրորդ հայտնի ֆիլմը՝ «Սուրամի ամրոցի լեգենդը»։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1985 թվականին[10]։ Սակայն ֆիլմի վարձույթը նախկինի պես չափազանց փոքր էր՝ պատճենվեց միայն 57 օրինակ ֆիլմից։ Ֆիլմը չդիտեց նույնիսկ կես միլիոն հանդիսատես։ Հայրենիքի սահմաններից դուրս ֆիլմը մեծ հաջողություններ ունեցավ, մրցանակներ ստացավ Տրոյում, Սիտսեխում, Բեզանսոնում և Սան Պաուլոյում[18]։
Դրսում ֆիլմի ունեցած հաջողությունների շնորհիվ Փարաջանովն առաջին անգամ եղավ արտասահմանում։ 1988 թվականի փետրվարին նա մեկնեց Ռոտերդամ, Հոլանդիա, որտեղ հրավիրել էին աշխարհի 20 լավագույն ռեժիսորներին՝ 21-րդ դարի խոստումնալից ռեժիսորներին։ Փարաջանովն այնտեղ մնաց ընդամենը 3 օր, սակայն շատ բան հասցրեց անել։ Նա գնեց այնքան անպետք իրեր, որ 2 վերելակով մեծ դժվարությամբ բարձրացրին։ Այդ ամբողջը ռեժիսորն այնուհետև բերեց Մոսկվա՝ իր հին ծանոթներից մեկի՝ Քաթայանների բնակարան, որպեսզի այնտեղից հետո տեղափոխի Թբիլիսի։ Սակայն մեկնման օրը, դասավորելով ճամպրուկները և իրերը՝ Փարաջանովը հավաքեց նաև տանտերերի որոշ հազվագյուտ իրեր[9]։
Կյանքի վերջին տարիներին Փարաջանովն ակտիվորեն աշխատում էր կինոյում։ 1986 թվականին նկարահանեց «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով» փաստագրական ֆիլմը, իսկ 2 տարի անց՝ «Աշուղ ղարիբը» գեղարվեստական ֆիլմը, որի հիմքում ընկած է Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմը։ Վերջին ֆիլմը ցուցադրվեց Վենետիկի փառատոնում[16]։
1989 թվականին Փարաջանովը սկսեց աշխատել հերթական ֆիլմի վրա՝ «Խոստովանանք», որը պետք է ինքնակենսագրական լիներ։ Սակայն ռեժիսորը չհասցրեց նկարահանել այն ծանր հիվանդության պատճառով[19]։
1989 թվականի մայիսին Թբիլիսիում մահացավ Փարաջանովի քույրը՝ Աննան, իսկ մի քանի ամիս անց բժիշկները ռեժիսորի մոտ ախտորոշեցին թոքի քաղցկեղ։ Հոկտեմբերին նրան տեղափոխեցին Մոսկվա և պառկեցրին Պիրոգովկա հիվանդանոցում։ Վիրահատեցին, հեռացրին թոքը, սակայն առողջական վիճակը չբարելավվեց։ Ընկերները խորհուրդ տվեցին բուժվել Փարիզի հիվանդանոցներից մեկում, որտեղ 3 տարի առաջ բուժվել էր Սերգեյի գործընկերը՝ Անդրեյ Տարկովսկին[9]։
Փարաջանովից շատերն են վիրավորվել իրենց կյանքի ընթացքում։ Նրա գործընկերներից մեկը այն հարցին, թե ինչ է չարը, պատասխանեց՝ Փարաջանովը։ Սերգեյը նույնիսկ քրոջն այդպես էլ չներեց այն, որ հակառակվեց ծնողներին և ամուսնացավ վարսահարդարի հետ։ Փեսայի թաղմանը նա հանգուցյալին գրիմավորել է կայսր Ֆերդինանդի նման, ոլորել բեղերը, այտերը կարմրացրել, մի ձեռքում վառվող մոմ է դրել, մյուսին՝ նուռ։ Քրոջը հագցրել է գորգից կարած ծաղիկներով շոր, գլխին բարձ դրեց և այդ տեսքով նստեցրեց դագաղի մոտ։ Հյուրերը, տեսնելով այդ ամենը, սարսափած էին և ամբողջ երեկոյի ընթացքում չմոտեցան ուտելիքին[9]։
Ձերբակալություններ
Մեղադրանք համասեռականության համար
1973 թվականին Փարաջանովին ձերբակալեցին՝ հոմոսեքսուալության մեղադրանքով։ Փարաջանովի դեմ մեղադրանքը հապճեպությամբ էր կառուցվել և մեծ հաճախականությամբ փոփոխվում էր։ Մեկ նրան մեղադրում էին դրամաշորթության, մեկ եղեկեցիներ կողոպտելու (նա հավաքում էր սրբապատկերներ), մեկ կաշառակերության մեջ։ Վերջապես կանգ առան հոմոսեքսուալության վրա (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Գտնվեց մեկը, ով Փարաջանովի դեմ վկայություն էր տալու․ իբր վերջինս բռնաբարել էր իրեն[9]։
Փարաջանովին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման և սկզբից ուղարկեցին Վորոշիլովգրադի բանտերից մեկը, այնուհետև՝ Վիննիցա։ Բանտից նա նամակներ էր գրում իր հարազատներին, ընկերներին, ծանոթներին։ Քրոջ՝ Աննայի 14-ամյա որդուն՝ Գեորգի Խաչատուրովին, գրված նամակից (1974)[9]․
Թբիլիսիում շոգ է, իսկ այստեղ՝ անձրևներ։ Խոնավ է։ Ոտքերիս մաշկն ամբողջովին պատված է բորբոսով և այտուցներով։ Բանտում 1500 բանտարկյալ կա, ով ամենաքիչը 3 դատվածություն ունի։ Ինձ շրջապատում են արյունոտ ճակատագրեր, շատերը կորցրել են մարդկային կերպարանքը։ Ինձ գիտակցաբար են գցել հենց այստեղ, որպեսզի նրանք ոչնչացնեն ինձ։ Գողական լեզվին չեմ տիրապետում, դաջվածքներ չունեմ։ Նրանք ատում էին ինձ, կարծում էին, թե ինձ հատուկ են իրենց մոտ ուղարկել, որպեսզի բանտի կյանքն ուսումնասիրեմ և ֆիլմ նկարահանեմ[20]։ Սակայն, փառք Աստծո, հավատացին ինձ։ Շատերն են ապաշխարում․․․ Հաճախ եմ փքվում սովից։ Լիլիա Բրիկը (Վ․ Մայակովսկու նախկին սիրուհին, ով գործուն մասնակցություն է ունեցել Փարաջանովի կյանքում) ինձ երշիկ և ֆրանսիական կոնֆետներ է ուղարկել, սակայն ամբողջը կերան բանտի պետն ու բանտապահը, ինձ մնաց միայն հոտոտել փաթեթավորումը։ Արտադրամասում աշխատում եմ որպես հավաքարար։ Վերջերս ոմն մեկը դիտմամբ ջուր էր բաց թողել այնտեղ։ Ամբողջ գիշեր, կանգնած սառը ջրում, դույլերով ջուր էի հանում։ Արյուն եմ թքում։ Մի՞թե սա է իմ վերջը․․․ Կարոտում եմ ազատությունը։ Այնտեղ, որտեղ ես եմ, ահավոր է։ Գրիր մանրամասն։ Յուրաքանչյուր նամակ, որ ստանում եմ, թթվածնի կտոր է ինձ համար։ Փայփայիր կյանքդ, ծնողներիդ և պատիվդ։ Հիմարություններ մի՛ արա։ Ամեն ինչ պատժվում է․․․»[9]:
Սկզբնական շրջանում Փարաջանովը բանտում ճնշված էր զգում իրեն, կոտրված և ոչնչացված։ Բոլորն էին ծաղրում նրան՝ և բանտապետը, և բանտարկյալները։ Բացի այդ Փարաջանովը վատառողջ էր՝ հիվանդ սիրտ ուներ, տանջում էր շաքարախտը։ Բանտում վիրահատեցին թոքերը։ Չնայած այս դժվարություններին՝ Փարաջանովը բակում հավաքում էր դուրս նետված ծաղիկները, հերբարիում պատրաստում և նամակով ուղարկում ընկերներին։ Մի անգամ նույնիսկ կեֆիրի կափարիչի վրա մեխով Պուշկինի, Գոգոլի և Պետրոս I-ի դիմանկարները գծեց։ Բանտապահները, տեսնելով դիմանկարը, կատակեցին դրա շուրջ, սակայն ձեռքից չվերցրին։ 10 տարի անց այս «մեդալիոն»-ն ընկավ ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի ձեռքը, ով արծաթե մեդալ պատրաստեց դրանից, որն այդ ժամանակվանից շնորհվում է լավագույն ֆիլմին՝ Ռիմինիի փառատոնում[13]։
Դմիտրի Շևչենկոն պատմում էր․
Բանտը չկոտրեց Փարաջանովին, չաղտոտեց նրա հոգին։ Նա կեղտի, լվերի ու ցածրացումների աշխարհից դուրս բերեց գեղեցկությունը, դարձավ իսկական նկարիչ։ Այս առումով նա և Սոլժենիցկին ընդհանուր բան ունեն, ով գոչել էր․ «Օրհնյա՛լ լինես, բանտ»։ Քարի փոքրիկ կտորը, չորացած խոտը, երկաթե ձողերը նրա ձեռքերում գլուխգործոցներ էին դառնում։ Միայն Լիլիա Բրիկը չէր նրան նվերներ ուղարկում բանտ։ Մի անգամ Փարաջանովը բանտի բաղնեպանի հետ միասին փշալարերից և իր գուլպաներից ծաղկեփունջ պատրաստեց և ուղարկեց Լիլիային մարտի 8-ի կապակցությամբ։ Լիլիան հիացած էր և նվերը դրեց Մայակովսկու նվիրած ծաղկամանի մեջ։ Սակայն բանտի հոտը վերացնելու համար ստիպված էր ծաղկեփունջին փչել «Մուստանգ» օծանելիք․․․[13]
Լիլիա Բրիկն ամեն ինչ անում էր Սերգեյին բանտից ազատելու համար։ Այն ժամանակ նա 80 տարեկան էր, սակայն չնայած տարիքին, նախանձելի ակտիվություն էր ցուցաբերում։ Բրիկն առաջինն էր, ով ոտքի հանեց օտարերկրացիներին որպեսզի պաշտպանեն Փարաջանովին։ Նրա ազդեցությունը հատկապես ուժեղ էր Ֆրանսիայում։ 1977 թվականին նա անձամբ մեկնեց Փարիզ, որտեղ ցուցահանդես էր բացվում՝ նվիրված Վլադիմիր Մայակովսկուն։ Այստեղ նա հանդիպեց ֆրանսիացի գրող, կոմունիստ, Լենինի մրցանակի դափնեկիր Լուի Արագոնի հետ։ Լիլիան համոզեց վերջինիս Մոսկվայում հանդիպել Բրեժնևի հետ և բարեխոսել Փարաջանովի համար։ Արագոնը համաձայնվեց և իրոք հանդիպեց Բրեժնևի հետ ու զրույցի ժամանակ հիշատակեց Փարաջանովին։ Բրեժնևը չէր ճանաչում Փարաջանովին, սակայն քանի որ լավ էր վերաբերվում Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը և անձամբ՝ Լուի Արագոնին, խոստացավ անպայման քննել այս հարցը։ Եվ կատարեց խոստումը։ 1977 թվականի դեկտեմբերի 30-ին Փարաջանովին ազատ արձակեցին՝ կրճատելով ժամկետը մեկ տարով[17]։
Մեղադրանք կաշառք տալու համար
1981 թվականին Փարաջանովը Մոսկվայում էր՝ ընկերների մոտ։ Որքան էլ, որ նրանք ջանում էին ռեժիսորի գալը գաղտնի պահել, չստացվեց։ Շուտով նրա՝ մայրաքաղաքում հյուր լինելը բոլորն իմացան՝ այդ թվում և Տագանկայի թատրոնի ռեժիսոր Յուրի Լյուբիմովը, ով հրավիրեց Սերգեյին իր թատրոն՝ «Վլադիմիր Վիսոցկի» ներկայացման պրեմիերային[9]։
Պրեմիերային ներկա էին գրականության և արվեստի շատ գործիչներ, ինչպես նաև Մշակույթի նախարարության և ԱԱԾ ներկայացուցիչներ։ Երբ ներկայացումն ավարտվեց, սկսվեց բուռն քննարկում, որին մասնակցում էր նաև Փարաջանովը։ Բեմ դուրս գալով՝ նա նշեց բեմադրության բոլոր թույլ և ուժեղ կողմերը, ռեժիսորին մի քանի խորհուրդ տվեց։ Սակայն ելույթի վերջում չդիմացավ[9].
Յուրի Պետրովիչ, - դիմեց Լյուբիմովին, - Դուք շատ մի տխրեք։ Եթե Ձեզ այս ներկայացման պատճառով հեռացնեն աշխատանքից, Դուք չեք կորի։ Օրինակ՝ ես մի քանի տարի է ինչ չեմ աշխատում և ոչինչ։ Ինչպես տեսնում եք՝ ապրում եմ։ Ճիշտ է՝ ինձ օգնում է ինքը՝ Հռոմի պապը, ով ինձ ադամանդներ է ուղարկում, որոնք ես վաճառում եմ․․․[21]
Այս ելույթից հետո դահլիճն աշխուժացավ, որը ոգևորեց Փարաջանովին էլ ավելի համարձակ հայտարարություններ անել։ Նա սկսեց քննադատել խորհրդային իշխանություններին՝ անվանելով այն ֆաշիստական։ Այսպիսի ելույթից հետո Փարաջանովի ազատության մեջ մնալը կրկին հարցական էր։ Մոսկվան Թբիլիսիից պահանջեց զբաղվել Փարաջանովի հարցով։ Վրացական իշխանություններն օպերատիվորեն արձագանքեցին և Փարաջանովի նկատմամբ կրկին քրեական գործ հարուցվեց՝ այժմ նա մեղադրվում էր կաշառք տալու մեջ, որի առիթն ինքն էր տվել[21]։
Փարաջանովի զարմիկը՝ Գեորգին, չկարողացավ թատերական ինստիտուտի ընդունելության քննությունները, և Փարաջանովը ստիպված էր այլ ձևերով զարմիկին «խցկել» բուհ։ Արդյունքում նա հանձնաժողովի նախագահին նվիրեց ընտանեկան մատանին՝ ադամանդե քարով, և տղան ընդունվեց ինստիտուտ։ Շուտով ոստիկանությունն իմացավ դրա մասին։ Սկզբից ցուցմունք վերցրին Գեորգիից, և արձանագրությունը ցույց տվեցին Փարաջանովին։ Քննիչը Փարաջանովին ակնարկեց, որ կարող է գործը փակել 500 ռուբլով։ Ռեժիսորն այդ առաջարկի մեջ կասկածելի ոչինչ չնկատեց և համաձայնեց վճարել։ 1982 թվականի փետրվարի 11-ին նա գումարը դրեց ծրարի մեջ և ուղևորվեց Ալեքսանդրովսկի այգու մոտ գտնվող դեղատուն, որտեղ նշանակված էր քննիչի հետ հանդիպումը։ Այնտեղ էլ նրան ձերբակալեցին։ Նույն օրը նրա տունը խուզարկեցին, որի ժամանակ ոստիկանները, փնտրելով առեղծվածային թանկարժեք ոսկեղենը, ամբողջ տունը տակնուվրա արեցին։ Փնտրում էին կամ Փարաջանովի հոր կամ Հռոմի պապի ուղարկած ադամանդները։ Ոչինչ չգտան, սակայն դատը կայացավ ձերբակալությունից մեկ տարի անց՝ Թբիլիսիի արվեստների տանը։ Ռեժիսորին կրկին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման, սակայն պայմանական։ Դատավճիռը մեղմեցին այն պատճառով, որ Փարաջանովի ընկերները՝ մասնավորապես պոետ Բելլա Ախմադուլինան, բարեխոսեցին նրա համար։ Բելլան լավ հարաբերություններ ուներ Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հետ[21] և վերջինիս նամակ գրեց՝ խնդրելով միջնորդել Փարաջանովի պատիժը մեղմելու համար՝ բացատրելով, որ երկրորդ անգամ բանտում հայտնվելով, նա չի դիմանա։ Նամակն իր նպատակակետին հասավ։ Դմիտրի Շևչենկոյի խոսքերով․[9]
Ահեղ դատարանը, մայրաքաղաքից ստանալով նոր ցուցում, միանգամից փոխեց տոնը։ Լսումների ընդմիջումներին դատախազը մոտեցավ Փարաջանովին և ականջին ասեց, որ կալանք չի լինի։ «Միայն խնդրում եմ, Սերգե՛յ, հասարակական ներկայացում չսարքեք»։ Սակայն վերջինս չլսեց։ Նախքան արդարացնող դատավճիռը հայտարարելը, Փարաջանովը հանկարծ խոսքի իրավունք խնդրեց և հայտարարեց, որ իրեն պահպանող ոստիկանը, զգալիորեն նման է Նապոլեոնին։ «Ապա գլուխդ այս կողմ դարձրու, իսկ հիմա ձեռքերդ։ Իսկական Նապոլեոն»։ Դատավորը վիրավորվեց։ «Բերեք մեկ կիլոգրամ դափնու տերև, - պահանջեց Փարաջանովը։ Եվ սպիտակ սավան։» «Ինչո՞ւ»։ «Որովհետև Դուք միանշանակ Ներոնն եք»։ Դահլիճը ծիծաղեց։ Ավարտելով Ներոնի և Նապոլեոնի մասին ելույթը, ռեժիսորը հանկարծ խոսեց այն մասին, իբր ինքը իսկական լենինցի է և միակ ռեժիսորը, ով կարող է առաջնորդի մասին արժանի ֆիլմ նկարել։ Այնուհետև սկսեց խոսել Գարիկի մայրը՝ Աննա Փարաջանովան և պահանջեց իրեն բացատրել, թե ինչու է խուզարկվել եղբոր սենյակը։ Չէ որ նա վերջերս էր ազատ արձակվել, բանտից վերադարձել էր կիրզայից երկարաճիտ կոշիկներով և բաճկոնով՝ առանց փող։ 500 ռուբլին, որը նշվում էր գործում, ինքն էր եղբորը տվել։ «Նա աղքատ է։ Նա նույնիսկ ներքնաշոր չունի։ Սերյոժան կրում է մեր հանգուցյալ մոր՝ Սիրանի ֆլանելե վարտիքը․․․»: Դահլիճը քար կտրեց։ «Ի՞նչ ես խոսում, - բռնկվեց Փարաջանովը, - դահլիճում է այն կինը, որի նկատմամբ ես անտարբեր չեմ»[9]։
«Հարավային խաչ» մրցանակի դափնեկիր՝ Մար դել Պլատայի 7-րդ միջազգային կինոփառատոնում՝ օպերատորական աշխատանքի, լույսի և էֆեկտների համար (Արգենտինա, 1965)
Կիևի Համամիութենական կինոփառատոնում հանձնաժողովի հատուկ մրցանակ՝ տաղանդավոր փնտրումների և նորարաության համար (1966)
Սալոնիկի I միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալ՝ լավագույն բեմադրման համար (1966, Հունաստան)
Հռոմի միջազգային կինոփառատոնի գավաթակիր (1965, Իտալիա)
Բրիտանական կինոակադեմիայի մրցանակակիր լավագույն օտարերկրյա ֆիլմի համար (1965)
Իսպանիայի "Caixa de Catalunya" մրցանակի դափնեկիր (1986)
Սան Պաուլուի միջազգային կինոփառատոնի մրցանակի դափնեկիր (1987, Բրազիլիա)
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մրցանակի դափնեկիր (1987, Նիդեռլանդներ)
Հայկական ԽՍՀ պետական մրցանակ՝ «Նռան գույնը» և «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի համար (1988)
Ստամբուլի միջազգային կինոփառատոնում հանձնաժողովի հատուկ մրցանակ (1989)
Նիկա մրցանակի դափնեկիր (1990)
Տ․ Շևչենկոյի անվան Ուկրաինական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1991, հետմահու)
Հիշատակ
2010 թվականին Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը՝ Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի ստեղծագործություններն ուսումնասիրելու նպատակով[22][23]։
2010 թվականի հուլիսի 16-ին Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացվեց հայկական ծագումով վրացի ֆոտոնկարիչ Յուրի Մեչիտովի «Սերգեյ Փարաջանով․ Երկխոսության քրոնիկա» ֆոտոալբոմը։ Ֆոտոալբոմում ներկայացված է 2096 պատկեր, որոնք ներկայացնում են ռեժիսորի 12 տարիների կյանքը։ Ֆոտոալբոմը տպվել է Մոսկվայում 1500 օրինակով։ Գրքերի մի մասը փոխանցվեց Երևանում գտնվող Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։
Հայաստանում և Ուկրաինայում փոստային նամականիշեր տպվեցին՝ նվիրված Փարաջանովին։
Սերգեյ Փարաջանովին է նվիրված «Հրաշալի մարդկանց կյանքը» գրքաշարի 1535-րդ թողարկումը։ Հեղինակ՝ Լևոն Գրիգորյան, Մոսկվա, «Молодая гвардия», 2011 թ
2005 թվականին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանեց Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան Թալեր»[26]։
«Բոբո», 1991 թվականին ռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի լիամետրաժ ֆիլմը, որտեղ հեղինակների կողմից առաջին անգամ ներառվեց և մոնտաժվեց վարպետի «Խոստովանանք» անավարտ ֆիլմից մի քանի փոքրիկ տեսարաններ՝ մոտ 8 րոպե։
Սերգեյ Փարաջանովին է նվիրված կինոռեժիսոր Լևոն Գրիգորյանի ֆիլմաշարից «Ես, Սերգեյ Փարաջանովն եմ» (2001), «Անդրեյը և Սերգեյը» (2002), «Օրփեոսն իջնում է դժոխք» (2003), «Էրոսը և Տանատոսը» (2005), «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» (Հայֆիլմ, Հայաստան, Zjivago-Media, Իտալիա, 2005) ֆիլմերը։ Այս ֆիլմերն արդյունքում միավորվել են «Փարաջանովի կոդը» ֆիլմի մեջ։
Խոստովանանք (անավարտ, ժապավենը 1991 թ. օգտագործած է Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Բոբո» լիամետրաժ ֆիլմում, որտեղ հեղինակների կողմից առաջին անգամ ներառվեց և մոնտաժվեց վարպետի «Խոստովանանք» անավարտ ֆիլմից մի քանի փոքրիկ տեսարաններ՝ մոտ 8 րոպե։
↑Параджанов С. Дремлющий дворец: Киносценарии. — СПб.: Азбука-классика, 2006. — С. 200. — ISBN 5-352-00736-7
Գրականություն
Միքայել Վարդանով «Սերգեյ Փարաջանովի հետ», Սովետական Արվեստ, 1985
M. Vartanov "Sergej Paradzanov." In "Il Cinema Delle Repubbliche Transcaucasiche Sovietiche." Venice, Italy: Marsilio Editori, 1986. (Իտալերեն) ISBN 8831748947
M. Vartanov "Les Cimes du Monde." Cahiers du Cinéma" no. 381, 1986 (Ֆրանսերեն) ISSN 07578075
Ռ․ Մադոյան «Նռան գույնը, Լ. Փարաջանովի լեգենդը», Գլենդեյլ, 2001
К. Калантар "Очерки о Параджанове", Е., 1998
В. Катанян "Параджанов. Цена вечного праздника", Н. Новгород, 2001
Angel in the NightSingel oleh Basshunterdari album Now You're Gone – The AlbumDirilis29 September 2008FormatSingel CD, CD maxi singel, singel ke-12, digital download, streamingDurasi2:57 (Radio Edit)LabelHard2Beat, Warner Music SwedenPenciptaBasshunterProduserBasshunter, Robert Uhlmann, Scott SimonsKronologi singel Basshunter All I Ever Wanted (2008) Angel in the Night (2008) I Miss You (2008) Penilaian profesional Skor ulasan Sumber Nilai Digital Spy [1] Skiddle [2] Angel i...
2015 Singaporean general election ← 2011 11 September 2015 (2015-09-11) 2020 → All 89 directly elected seats in Parliament (and up to 9 NCMPs)Registered2,462,926Turnout93.70% ( 0.52pp) First party Second party Leader Lee Hsien Loong Low Thia Khiang Party PAP WP Last election 60.14%, 81 seats 12.83%, 8 seats Seats won 83 9 Seat change 2 1 Popular vote 1,579,183 282,143 Percentage 69.86% 12.48% Swing 9.72pp 0.35pp Results by...
Jovan RaškovićЈован РашковићRašković in Chicago in 19901st President of the Serb Democratic PartyIn office17 February 1990 – December 1990Preceded byPosition establishedSucceeded byMilan Babić Personal detailsBorn(1929-07-05)5 July 1929Knin, Kingdom of Serbs, Croats and SlovenesDied28 July 1992(1992-07-28) (aged 63)Belgrade, Serbia, FR YugoslaviaPolitical partySerb Democratic Party[1]ChildrenSanda Rašković IvićAlma materUniversity of ZagrebProfessi...
University in Indonesia Tarumanagara UniversityUniversitas TarumanagaraTypePrivateEstablished18 June 1959RectorProf. Dr. Ir. Agustinus Purna Irawan, S.T., M.T.LocationCampus I: Jl. Letjen S Parman No 1.Campus II: Jl. Tanjung Duren Utara No 1.Campus III: Jl. TB Simatupang, DKI Jakarta, IndonesiaColoursRedNicknameUntarWebsiteuntar.ac.id Tarumanagara University (Indonesian: Universitas Tarumanagara (UNTAR)) is a university in Jakarta, Indonesia and one of the oldest private universities in the c...
Montañas Whipple Coordenadas 34°17′53″N 114°26′17″O / 34.2981, -114.438Localización administrativaPaís Estados UnidosDivisión Desierto de Colorado ((noroeste)-Desierto de Sonora)Características generalesAltitud 1,259 m[editar datos en Wikidata]Las Montañas Whipple (Inglés: Whipple Mountains; Mojave: Avii Kur'utat[1]; Chemehuevi: Wiyaatuʷa̱[2]) están ubicadas en el este del Condado de San Bernardino, California. Están directame...
The Christ of Havana The Christ of Havana (Spanish: Cristo de La Habana) is a large sculpture representing Jesus of Nazareth, on a hilltop overlooking the bay in Havana, Cuba. It is the work of the Cuban sculptor Jilma Madera, who won the commission for it in 1953. Overview The statue was carved out of white Carrara marble, the same material used for many of the monuments of the Colon Cemetery. The statue is about 20 metres (66 ft) high including a 3-metre (10 ft) base.[1] I...
Nahomi Hagi (萩 奈穂美code: ja is deprecated , Hagi Nahomi), terlahir sebagai Nahomi Hagiwara (萩原 奈穂美code: ja is deprecated , Hagiwara Nahomi) (lahir 10 Oktober 1960) adalah aktris asal Jepang. Ia dikenal dengan peran-perannya dalam serial tokusatsu dan drama: sebagai Maria Nagisa / Miss America II dalam serial Super Sentai Battle Fever J. Filmografi Drama televisi Aoi Sanmyaku (Fuji TV, 1974) Yabure Gasatoushuu Akunin Gari (NET, 1975 dan 1976) (episode 17) (1975) (episode 91) (...
1953 American All Stars tour of Australia and New ZealandManagerMike DimitroCoach(es)Norm (Latchem) Robinson in Australia Frank Mulcare & Travers Hardwick in New ZealandTour captain(s)VariousTop point scorer(s)Gary Kerkorian 173Top try scorer(s)Alvin E. Kirkland 14SummaryP W D L Total26 06 02 18Tour chronologyPrevious tour1952 by to 1953 by to Next tour1953-54 by to 1954 by to The 1953 American All Stars rugby league tour of Australia and New Zealand was a tour by a group of twenty men wh...
Special pawn move in chess This article is about the move in chess. For other uses, see En passant (disambiguation). In chess, en passant (French: [ɑ̃ pasɑ̃], lit. in passing) describes the capture by a pawn of an enemy pawn on the same rank and an adjacent file that has just made an initial two-square advance.[2][3] The capturing pawn moves to the square that the enemy pawn passed over, as if the enemy pawn had advanced only one square. The rule ensures that a paw...
4th episode of the 3rd season of Adventure Time HitmanAdventure Time episodeEpisode no.Season 3Episode 4Directed by Larry Leichliter[a] Cole Sanchez[b] Nick Jennings[c] Written byJesse MoynihanBert YounStory byMark BankerKent OsbornePatrick McHalePendleton WardProduction code1008-055[1]Original air dateAugust 1, 2011 (2011-08-01)Running time11 minutesGuest appearance Grey DeLisle as Breakfast Princess Episode chronology ← PreviousMemo...
Interdisciplinary study This article relies excessively on references to primary sources. Please improve this article by adding secondary or tertiary sources. Find sources: Law and religion – news · newspapers · books · scholar · JSTOR (September 2022) (Learn how and when to remove this template message) Law and religion is the interdisciplinary study of relationships between law, especially public law, and religion. Over a dozen scholarly organization...
Художнє зображення злиття двох чорних дір , процес, в якому діють закони термодинаміки Термодинаміка чорних дір — феноменологічний розділ фізики чорних дір, що виник на початку 1970-х внаслідок виявлення аналогій у математичному описі деяких властивостей чорних дір із...
Đối với các định nghĩa khác, xem Ngọc Sơn (định hướng). Ngọc Sơn Ngọc Sơn (chữ Hán giản thể: 玉山县, âm Hán Việt: Ngọc Sơn huyện) là một huyện thuộc địa cấp thị Thượng Nhiêu, tỉnh Giang Tây, Cộng hòa Nhân dân Trung Hoa. Huyện này có diện tích 1728 ki-lô-mét vuông, dân số 550.000 người. Mã số bưu chính của huyện Ngọc Sơn là 334700, mã vùng điện thoại là 0793. Chính quyền huyện đón...
عبد الله بن عثمان بن عفان عبد الله بن عثمان بن عفان معلومات شخصية الميلاد 2 ق.هـالحبشة الوفاة 4 هـ (6 سنة)المدينة المنورة مكان الدفن البقيع، المدينة المنورة مواطنة الخلافة الراشدة الأب عثمان بن عفان الأم رقية بنت محمد أقرباء الحسن والحسين وعلي بن أبي العاص (أولاد...
Commune in Hauts-de-France, FranceLoosCommuneThe town hall in Loos FlagCoat of armsLocation of Loos LoosShow map of FranceLoosShow map of Hauts-de-FranceCoordinates: 50°36′46″N 3°00′52″E / 50.6128°N 3.0144°E / 50.6128; 3.0144CountryFranceRegionHauts-de-FranceDepartmentNordArrondissementLilleCantonLille-6IntercommunalityMétropole Européenne de LilleGovernment • Mayor (2020–2026) Anne Voituriez[1]Area16.95 km2 (2.68 sq...
Bahasa Karay-a Hamtikanon, Hiniraya, Binisaya nga Karay-a, Bisaya nga Kinaray-a Kinaray-a Dituturkan di Filipina WilayahVisayas Barat (Antique, beberapa bagian dari Iloilo dan selatan Guimaras, Aklan, Capiz) dan SOCCSKSARGEN (utamanya di Sultan Kudarat)EtnisSuku Karay-aPenutur(380 per 1994)[1]Rumpun bahasaAustronesia Malayo-PolinesiaFilipinaFilipina TengahVisayanVisayan BaratKaray-a Sistem penulisanLatinStatus resmiBahasa resmi diBahasa regional di FilipinaDiatur ...
Phil HillHill (kiri) bersama Jackie Stewart di GP AS 1991Lahir(1927-04-20)20 April 1927Meninggal28 Agustus 2008(2008-08-28) (umur 81)Karier Kejuaraan Dunia Formula SatuKebangsaan Amerika SerikatTahun aktif1958 - 1964, 1966TimMaserati, Ferrari, Cooper, Porsche, Automobili Turismo e Sport, Lotus, EagleJumlah lomba51 (48 starts)Juara dunia1 (1961)Menang3Podium16Total poin94 (98)Posisi pole6Lap tercepat6Lomba pertamaGrand Prix Prancis 1958Menang pertamaGrand Prix Italia 1960Menang terakhirGr...
Kebebasan BeribadahSenimanNorman RockwellTahun1943TipeOli dalam kanvasUkuran116.2 cm × 90 cm (45.75 in × 35.5 in)LokasiNorman Rockwell Museum, Stockbridge, Massachusetts, Amerika Serikat Kebebasan Beribadah adalah lukisan kedua dari Empat Kebebasan karya Norman Rockwell. lbsEmpat Kebebasan oleh Norman RockwellKebebasan Berbicara • Kebebasan Beribadah • Bebas dari Kekurangan • Bebas dari Ketakutan Artikel bertopik seni ini adalah sebuah rintisa...
Вільям Генрі КрейнWilliam Henry Crane ЗображенняІм'я при народженні англ. William Henry CraneНародився 30 квітня 1845(1845-04-30)Лестер, Массачусетс, СШАПомер 7 березня 1928(1928-03-07) (82 роки)Голлівуд, Каліфорнія, СШАПоховання Голлівуд-ФореверГромадянство СШАДіяльність акторРоки діяльності 1911 — 19...