Սարդուրի Գ (ծ. և մ. թթ. անհայտ), Վանի թագավորությանի արքա մ.թ.ա. մոտ 640-625-ին։ Ռուսա Բ-ի որդին և հաջորդը։
Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերվել է Սարդուրի Գ-ի անունով սեպագիր երկու աղյուսակ։ Ենթադրվում է, որ Սարդուրի Գ-ի օրոք թուլացել է Ուրարտուի հզորությունը, և նա բարիդրացիական հարաբերություններ է պահպանել Ասորեստանի Աշշուրբանիպալ թագավորի հետ[1]։ Այս մասին է վկայում Սարդուրի արքայի ողջույնի խոսքը ուղղված Աշշուրբանիպալին Էլամին պարտության մատնելու առթիվ[2]։
Աղբյուրներ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ 425.
- ↑ Նիկողայոս Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան, 1972
Տես նաև
Նախորդող Ռուսա Բ
|
Վանի թագավորության արքա Սարդուրի Գ մ.թ.ա. մոտ 640-620
|
Հաջորդող Սարդուրի Դ
|