Մենուա

Մենուա
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 9-րդ դար
Մահացել էմոտ մ. թ. ա. 786
ՔաղաքացիությունՎանի թագավորություն
Մասնագիտությունմիապետ
ԱմուսինԹարիրիա և Թարիրիա
Ծնողներհայր՝ Իշպուինի
Զբաղեցրած պաշտոններՎանի թագավորության արքա
ԵրեխաներԻնուշպուա, Արգիշտի Ա
 Menua Վիքիպահեստում

Մենուա (նաև՝ Մինուա, (մ.թ.ա. 9-րդ դար - մոտ մ. թ. ա. 786), Վանի թագավորության արքա։ Իշպուինի թագավորի որդին, գահակիցը և հաջորդը։

Կենսագրություն

Հայ պատմագրության և առկա արձանագրությունների մեջ Մենուայի մասին կենսագրական տեղեկությունները բացակայում են։ Հայտնի չեն նրա մանկության և պատանեկության մասին տեղեկությունները։ Ամուսնության և ընտանիքի վերաբերյալ ևս ոչինչ հայտնի չէ։ Պատմագրության մեջ պահպանվել են նրա կառավարման շրջանի և գործունեության վերաբերյալ տեղեկությունները։

Մենուա արքան պատմության մեջ դիտարկվում է ոչ միայն որպես հզոր տիրակալ, այլև բարենորոգիչ ու հմուտ զորավար։ Վան քաղաքում հայտնաբերված մի արձանագրությունից հայտնի է դարձել, որ արքան իր Արծիբի (Արծիվ) ձիով մրցույթի ժամանակ ցատկել է 22 կանգուն` մոտ 11,4 մետր, այն մինչ օրս չգերազանցված ռեկորդ է հանդիսանում համաշխարհային պատմության մեջ[1]։

Գործունեություն

Իշպուինի և Մենուայի համատեղ թագավորության շրջան

Մինչ միանձնյա կառավարել՝ Մենուա արքան եղել է իր հոր` Իշպուինի գահակիցը։ Վերջինս իր հորից՝ Սարդուրի Ա արքայից, ժառանգել էր հզորության ճանապարհը բռնած թագավորություն։ Իշպուինը ձեռնարկել է թագավորության միավորմանն ուղղված քայլեր։ Իշպուինի և Մենուայի համատեղ թագավորության օրոք իրականացվել են մի քանի նշանակալի ռազմերթեր, որոնց արդյունքում թագավորության սահմանները ընդլայնվել են։ Հիշատակելի է թագավորության հարավարևելյան ուղղությամբ իրականացված ռազմերթը, որով Վանի թագավորությունը սահմանակից էր դարձել Մանա և Բարշուա երկրներին, ինչպես նաև արևելյան ուղղությամբ՝ Ասորեստանին։ Այս իրողությունը լուրջ դրսևորում էր այն առումով, որ հայոց պետությունն իր վերահսկողությունն էր սահմանել դեպի արևելք ձգվող առևտրական մայրուղիների վրա։ Սակայն պատմական այդ նույն ժամանակահատվածում Ասորեստանը ներքին երկպառակությունների մեջ էր գտնվում, ուստի չկարողացավ հակադարձ քայլեր ձեռնարկել և կասեցնել Վանի թագավորության առաջխաղացումը[1]։

Վանի թագավորությունը Մենուայի միանձնյա կառավարման շրջանում

Վանի թագավորությունը դարերի ընթացքում

Մենուայի միանձնյա թագավորության օրոք Վանի թագավորությունը ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Նա վարել է ակտիվ արտաքին քաղաքականություն։ Հարկ է նշել, որ մինչ ռազմական նվաճումներ ձեռնարկել, արքան, երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով, կառուցել է բազմաթիվ ամրոցներ, բերդեր, պաշտպանական շինություններ[2]։ Պաշտպանական ամրությունները նա շրջապատեց բնակավայրերով՝ դրանք դարձնելով բերդաքաղաքներ, որոնց ներսում էլ կառուցեց հոգևոր կենտրոններ` հայոց աստվածների տաճարներ, որոնք զարդարված էին որմնանկարներով, հիմնականում աստվածների պատկերներով և ռազմի տեսարաններով։ Մենուան իրականացրել է նաև կրոնական բարեփոխումներ՝ վերջնականապես ձևավորելով հայոց աստվածների դիցարանը։ Նա կարգավորել է նաև հայոց տոնացույցը։ Պահպանված արձանագրություններից իմանում ենք, որ հայոց երկրում տոնակատարություններ, խաղեր ու մրցումներ են կազմակերպվել։ Այդ տեղեկատվությունը Նավասարդյան խաղերի մասին մեզ հասած հնագույն վկայությունն է[1]։

Ռազմական հաղթարշավները

Ցավոք, Մենուայի քաղաքական և ռազմական գործունեության ժամանակագրության կարգը հայտնի չէ, քանի որ մեզ չի հասել նրա տարեգրության ամբողջական պատկերը։ Հայտնի են միայն առանձին դրվագներ և հիշատակություններ։ Ներկայումս հիմք են ընդունվում ռազմական արշավանքների ուղղությունները և հակառակորդ երկրների տնտեսական և ռազմական մակարդակը։ Վանի թագավորության հյուսիսային շրջանները՝ Էրիկուախին, Էթիունին, զարգացման մակարդակով ավելի թույլ էին, քան արևմտյան և հարավարևմտյան շրջանները (Խաթե, Իշալա, Ալզի, Մելիտեա և այլն)։ Սակայն հարավում և հարավարևելյան շրջանում ազդեցիկ խոչընդոտ էր հանդիսանում Ասորեստանը։ Ուստի Մենուայի սկզբնական արշավանքները ուղղված էին դեպի հյուսիս՝ ավելի նվազ ցեղերի և ցեղային միությունների դեմ։ Կարևոր էր Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը։ Մենուան հյուսիսում հասնում է Կարսի շրջան ու Ճորոխ գետի ավազան, ապա շարժվում դեպի հյուսիս-արևելք` հասնելով Արարատի հյուսիսային փեշերը` Արաքսի աջ ափ, որտեղ նվաճում է Էրիկուախի երկիրը՝ Լուխիունի արքունի քաղաքով[3]։ Հյուսիսում հաջորդը նվաճվում է Էթիունի ցեղային մեծ միությունը։ Այս ժամանակահատվածում, ի համեմատ նախորդ նվաճումների, լուրջ հակառակորդ է հանդիսանում Դիաուխի ցեղային միությունը, որի տարածքը Կարինի շրջանից ձգվում էր դեպի Ճորոխի ավազան։ Մենուան գրավում է կենտրոնական Շաշիլու քաղաքը։ Դիաուխիի թագավոր Ուտուպուրշին անձնատուր է լինում։ Մենուան ստանում է մեծաքանակ ոսկի, արծաթ և այլ արժեքներ, իսկ Դիաուխին պարտավորվում է հարկ վճարել։ Հյուսիսային արշավանքներին հաջորդում է արևմուտքում և հարավ-արևմուտքում իրականացված նվաճումների շարքը։ Մեկ այլ արշավանք է իրականացնում Ալզի (Աղձնիք) երկրի ուղղությամբ և իր հսկողության տակ է վերցնում Հայկական Տավրոսի կենտրոնական հատվածի լեռնանցքները։ Մենուան նվաճում է Ծուփանի (Ծովք), Մելիտեա (Մալաթիա), Ուրմե/Արմե, Ալզի (Աղձնիք), Ուլիբա շրջանները և այլ երկրներ, որոնց անունները չեն հիշատակվում։ Պետության սահմանները ընդլայնվում են՝ հասնելով ընդհուպ մինչև Արածանիի հետ Մեղրագետի միախառնման շրջան, որը ընդգրկում էր ողջ Մշո դաշտը։ Այդտեղից հայտնի են նրա մի քանի արձանագրությունները[2]։

Այս նվաճումները ամրապնդում են Վանի թագավորության դիրքերը, որի շնորհիվ արշավանք է սկսում դեպի հարավ և հարավ-արևելք։ Պատերազմի թատերաբեմ էր դարձել Մանա երկիրը, որը տարածքը ընդգրկում էր Ուրմիո լճից դեպի հարավ և արևելք ընկած շրջանները։ Սա մարտահրավերը էր Ասորեստանին, որը ևս նկրտումներ ուներ Մանայի նկատմամբ։ Հայտնի է նաև, որ հյուսիսային արշավանքների ժամանակ, Ասորեստանը Ք.ա. 807-806 թվականներին արշավել էր Մանա։ Այս համատեքստում ստեղծվում է լարված իրավիճակ, քանի որ երկուստեք արշավանքներ են սկսվում Մանայի դեմ, որի ժամանակ փոփոխակի հաջողություններ են գրանցում և՛ Վանի թագավորությունը, և՛ Ասորեստանը[3]։

Այսպիսով, Մենուայի ռազմական արշավանքները շնորհիվ Վանի թագավորությունը ամրապնդեց իր դիրքերը Առաջավոր Ասիայում՝ վերածվելով գերտերության։ Այս հաղթարշավները շարունակվեցին Մենուայի որդու՝ Արգիշտի Ա-ի թագավորության տարիներին[3]։

Կառուցապատում և բարեկարգում

Մենուայի ջրանցքի մի մասը՝ Վանա լիճը հետին պլանում է։

Մենուա արքան ծավալել է շինարարական բուռն գործունեություն և՛ կենտրոնական, և՛ ծայրամասային շրջաններում։ Այդ տեղեկությունները հայտնի են դարձել Գյուզակում, Գործոտում, Անձավում, Կողբանցում, Շուշանցում և Վարագավանքում գտնված արձանագրությունների շնորհիվ։ Դեպի Արարատյան դաշտ իրականացրած հաղթարշավից հետո, հիմնադրել է Մենուախինիլի ռազմավարական կարևորագույն քաղաք-ամրոցը։ Գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով թագավորության ողջ տարածքով ստեղծել է ոռոգման կայուն համակարգ, որի բարձրակետն է համարվում 72 կմ երկարություն ունեցող «Մենուայի ջրանցքը», որը մինչ այժմ աշխարհում գործող ամենաերկար ու ամենահին ջրանցքն է։ Այն ջուր էր մատակարարում Վան քաղաքին Մժնկերտի ժայռի աղբյուրից` Խոշաբ գետից[3]։

Մենուա արքայից մեզ հասած շուրջ 14 արձանագրություն կապված են ջրանցքի կառուցման հետ, որոնցում հայոց թագավորը հայոց աստվածների զորությամբ սպառնում է այն անձանց, որոնք կփչացնեն արձանագրությունները և իրենց կվերագրեն այս հրաշալի կառույցի շինարարությունը։ Նա ջրանցքներ է անցկացրել իր թագավորության մյուս շրջաններում ևս։ Արտամետ գյուղի մոտակայքում գեղեցիկ այգի է հիմնել՝ այն կոչելով իր դստեր Թարիրիախինելե անունով։ Այն հանդիսացել է վանեցիների սիրելի վայրերից մեկը, որտեղ հայերը մինչև ցեղասպանությունը ուխտի են գնացել[1]։

Մենուայի քաղաքաշինական ձեռնարկներից է Մանազկերտ քաղաքի կառուցապատումը։ Այն գտնվում էր Վանա լճի հյուսիսում, և մինչև միջնադար` շուրջ երկու հազարամյակ, կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Զուգահեռ այս իրողությանը, հայոց ավանդույթը պատմում է, որ Մանազկերտ քաղաքը հիմնել է Հայկ նահապետի ժառանգներից Մանավազը Ք.ա. 2020 թ.: Սակայն Մենուան այնտեղ այնպիսի մեծ շինարարական աշխատանքներ կատարեց, որ արմատապես փոխեց քաղաքի տեսքը։ Դա են վկայում բազում շինարարական արձանագրություններ, որոնք հայտնաբերվել են Մանազկերտի շրջակայքում[1]։

Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել նաև ռազմական շինարարությանը. երկրի ռազմավարական ուղղություններում կառուցել է բերդաքաղաքներ։ Պետության հյուսիսային գլխավոր հենարան Մենուախինիլիից բացի, հիմնել է մի քանի այլ ամրոցներ ևս։ Դրանով հսկողության տակ են վերցվում կարևոր ճանապարհները, այդ թվում նաև Արաքսի ափով ձգվող առևտրական մայրուղու զգալի մի հատված։ Մենուայի շինարարական գործունեության արդյունքներից է Վերին Անձավի նշանավոր բերդաքաղաքը, որը հյուսիս-արևելքից հսկում էր Տուշպա մայրաքաղաքի մատույցները։ Այսպիսով, Մենուա արքան, հաշվի առնելով երկրի անվտանգային խնդիրները և մարտահրավերները, երկրով մեկ ստեղծել է ռազմական հենակետերի հզոր շղթա[2]։

Գրականություն

  • Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
  • Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան 1972
  • Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959
  • Марр Н. Я. и Орбели И. А., Археологическая экспедиция 1916 г. в Ван, Петербург 1922
  • Меликишвили Г. А., Наири-Урарту, Тбилиси 1954
  • Арутюнян Н. В., Биайнили (Урарту), Ереван 1970

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Աթանեսյան Վ. (12.12.2013). «Մենուա». Անկախ նորություն. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 21.02.2023-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Վանի թագավորությունը Մենուայի օրոք». ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ. Վերցված է 20.02.2023-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հայ ժողովրդի պատմություն. Vol. Ա. Եր. 1976. էջեր 300–303.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Նախորդող
Իշպուինի
Վանի արքա
Մենուա

Ք.ա. 810 - 786
Հաջորդող
Արգիշտի Ա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 464

Read other articles:

Derechos LGBT en SurinamBanderaEscudo Surinam en América del SurHomosexualidadEs legal Desde 1869Edad de consentimiento sexualHeterosexual y homosexual igual Edad de consentimiento homosexual 18 añosProtección legal contra la discriminaciónLaboral Bienes y servicios En todos los aspectos Protección legal de parejaAcceso igualitario a la unión civil Matrimonio entre personas del mismo sexo Derechos reproductivos y de adopciónAcceso igualitario a la adopción monoparental Derecho de adopci

 

هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (أبريل 2019) جوك ر. أندرسون معلومات شخصية الميلاد 23 يناير 1941 (82 سنة)  مواطنة أستراليا  الحياة العملية المدرسة الأم جامعة كوينزلاندجامعة إنجلترا الجديدة  المهنة اق...

 

Suasana Jalan Kyai Haji Hasyim Ashari dilihat dari pinggir jalan Jalan Kyai Haji Hasyim Ashari adalah salah satu nama jalan utama di Jakarta. Nama jalan ini diambil dari nama seorang ulama dan pahlawan revolusi kemerdekaan Republik Indonesia, Muhammad Hasyim Asy'ari. Jalan ini berada di Jakarta Pusat. Jalan sepanjang 2,1 kilometer ini melintang dari persimpangan Jalan Hayam Wuruk sampai Flyover Roxy. Jalan ini melintasi 3 kelurahan: Petojo Utara, Gambir, Jakarta Pusat Cideng, Gambir, Jakarta ...

The cervical margin of a tooth is the surface above the junction of the crown of the tooth and the root of the tooth.[1] Cervical margin surface of the tooth is highlighted in green See also Dental terminology References ^ Cervical margin of tooth. biology-online.org. Retrieved 23 April 2015. This dentistry article is a stub. You can help Wikipedia by expanding it.vte

 

Valley in Central Asia For other uses, see Fergana (disambiguation). Fergana Valley Фарғна Водийси (Uzbek) Фергана өрөөнү (Kyrgyz) водии Фaрғонa (Tajik) وادی فرغانه (Persian) Ферганская долина (Russian) Fergana Valley (highlighted), post-1991 national territories colour-coded.Length300 km (190 mi)Area22,000 km2 (8,500 sq mi)GeographyLocationUzbekistan, Tajikistan, KyrgyzstanCoordina...

 

Triunfo   Município do Brasil   Teleférico em TriunfoTeleférico em Triunfo Símbolos Bandeira Brasão de armas Hino Gentílico triunfense Localização Localização de Triunfo em PernambucoLocalização de Triunfo em Pernambuco TriunfoLocalização de Triunfo no Brasil Mapa de Triunfo Coordenadas 7° 50' 16 S 38° 06' 07 O País Brasil Unidade federativa Pernambuco Municípios limítrofes estado da Paraíba (norte), Flores (leste), Calumbi (sul), Santa ...

Stamboom Maria Stuart kan verwijzen naar: Stamboom Maria Stuart (1631-1660) Stamboom Maria Stuart (1662-1694) Bekijk alle artikelen waarvan de titel begint met Stamboom Maria Stuart of met Stamboom Maria Stuart in de titel. Dit is een doorverwijspagina, bedoeld om de verschillen in betekenis of gebruik van Stamboom Maria Stuart inzichtelijk te maken. Op deze pagina staat een uitleg van de verschillende betekenissen van Stamboom Maria Stuart en verwijzingen daarnaartoe...

 

Kaiserlei Stadt Offenbach am Main Koordinaten: 50° 6′ N, 8° 44′ O50.1077777777788.736388888888998Koordinaten: 50° 6′ 28″ N, 8° 44′ 11″ O Höhe: 98 m ü. NN Einwohner: 874 (30. Jun. 2020)[1] Postleitzahl: 63067 Vorwahl: 069 Karte Lage von Kaiserlei in Offenbach am Main Kaiserleibrücke und Stadtteil von der Staustufe Offenbach aus gesehenKaiserleibrücke und Stadtteil von der Staustufe Offenbach ...

 

Municipality in Agder, Norway Municipality in Agder, NorwayLindesnes Municipality Lindesnes kommuneMunicipalityView of Vigeland, the administrative centre of Lindesnes Municipality Coat of armsAgder within NorwayLindesnes within AgderCoordinates: 58°06′15″N 07°17′20″E / 58.10417°N 7.28889°E / 58.10417; 7.28889CountryNorwayCountyAgderDistrictSørlandetEstablished1 Jan 1964 • Preceded bySpangereid, Sør-Audnedal, and Vigmostad municipalitiesAdmini...

Square in Dublin, Ireland Ormond SquareOrmond Square in 2012Native nameCearnóg Urumhan (Irish)NamesakeJames Butler, first Duke of OrmondeLocationDublin, IrelandPostal codeD07Coordinates53°20′47″N 6°16′14″W / 53.3463°N 6.2705°W / 53.3463; -6.2705 Ormond Square (Irish: Cearnóg Urumhan)[1] is a square on the northside of Dublin city. History Ormond Square sits on the site of the former Ormond Market. Along with Ormond Quay, the square is named a...

 

2018 Indian filmMannar VagaiyaraDirected byG. Boopathy PandianWritten byG. Boopathy PandianProduced byVimalStarringVimalAnandhiCinematographyP. G. MuthiahSooraj NallusamiEdited byGopi KrishnaMusic byJakes BejoyProductioncompanyA3V CinemazDistributed byCinema CityRelease date 26 January 2018 (2018-01-26) CountryIndiaLanguageTamil Mannar Vagaiyara (transl. Rulers Clan) is a 2018 Indian Tamil-language action drama film written and directed by G. Boopathy Pandian. The film is...

 

Alfredo Lim Hi Alfredo Siojo Lim (Disyembre 21, 1928) in usa nga pulitiko ha syudad han Manila.  Usa ka turók ini nga barasahon. Dako it imo maibubulig ha Wikipedia pinaagi han pagparabong hini.

German geneticist and cytogenetics researcher Lore Zech Lore Zech (1923—2013) was a German geneticist and cytogenetics researcher who made major contributions to the field of cytogenetics. Her research and discoveries paved the way for the identification of anomalies in chromosomes of diseased cells and eventually for many treatments and therapies for these diseases. Her notable works include her discovery of Q-banding and her research on leukemia and lymphoma. Biography Zech was born in 19...

 

This article has multiple issues. Please help improve it or discuss these issues on the talk page. (Learn how and when to remove these template messages) This article relies excessively on references to primary sources. Please improve this article by adding secondary or tertiary sources. Find sources: Ronald Myers – news · newspapers · books · scholar · JSTOR (December 2012) (Learn how and when to remove this template message) This article may rely exc...

 

إبراهيم بن أبي زياد الكرخي معلومات شخصية الحياة العملية المهنة مُحَدِّث  تعديل مصدري - تعديل   هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (مارس_2013) إبراهيم بن أبي زياد الكرخي هو من رواة الحديث عند الشيعة؛ حي...

Russian ice dancer Ekaterina RublevaRubleva and Shefer in 2008.Full nameEkaterina Borisovna RublevaBorn (1985-10-10) 10 October 1985 (age 38)Odessa, Ukrainian SSR, Soviet UnionHeight1.63 m (5 ft 4 in)Figure skating careerCountryRussiaPartnerIvan SheferSkating clubVorobievye GoryBegan skating1990Retired2010 Medal record Representing  Russia Figure skating: Ice dancing Winter Universiade 2009 Harbin Ice dancing Ekaterina Borisovna Rubleva (Russian: Екатерина Б...

 

President of Mexico in 1853 In this Spanish name, the first or paternal surname is Ceballos and the second or maternal family name is Gómez Sañudo. Juan Bautista Ceballos20th President of MexicoIn office6 January 1853 – 8 February 1853Preceded byMariano AristaSucceeded byManuel María Lombardini Personal detailsBorn(1811-05-13)13 May 1811Durango, DurangoDied20 August 1859(1859-08-20) (aged 48)Paris, FranceNationalityMexicanPolitical partyLiberalAlma materCollege ...

 

2006 single by Puffy AmiYumiHataraku OtokoSingle by Puffy AmiYumiReleasedNovember 22, 2006GenrePop / RockPuffy AmiYumi singles chronology Hazumu Rizumu (2006) Hataraku Otoko (2006) Boom Boom Beat/Oh Edo NagareboshiIV (2007) Music videoHataraku Otoko on YouTube Hataraku Otoko is a single by Japanese pop duo Puffy AmiYumi released on November 22, 2006. The title song is used as the theme to the anime series Hataraki Man. The single's tracks are all Puffy cover songs originally from different ba...

American baseball player Baseball player Jimmy PofahlPofahl, circa 1941ShortstopBorn: (1917-06-18)June 18, 1917Faribault, MinnesotaDied: September 14, 1984(1984-09-14) (aged 67)Owatonna, MinnesotaBatted: RightThrew: RightMLB debutApril 16, 1940, for the Washington SenatorsLast MLB appearanceSeptember 20, 1942, for the Washington SenatorsMLB statisticsBatting average.220Home runs2Runs batted in70 Teams Washington Senators (1940–1942) James Willard Pofahl (J...

 

Den här artikeln behöver källhänvisningar för att kunna verifieras. (2023-07) Åtgärda genom att lägga till pålitliga källor (gärna som fotnoter). Uppgifter utan källhänvisning kan ifrågasättas och tas bort utan att det behöver diskuteras på diskussionssidan. Stål är en legering mellan järn och kol. Brons är en legering av koppar och tenn, brons är en vanlig metall vid gjutning av konstverk. En legering (av legera, av latin ligare, ’binda ihop’, ’förena’) är et...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!