Ռի Նիկոնովա (ռուս.՝ Ры Ни́конова, իսկական անուն-ազգանունը՝ Աննա Տարշիս, ռուս.՝ Анна Александровна Таршис, հունիսի 25, 1942(1942-06-25), Եյսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2014(2014-03-10)[1], Քիլ, Գերմանիա), ռուս բանաստեղծուհի, արձակագիր, նկարչուհի, արվեստի տեսաբան։ Զբաղվել է տեսողական, ձայնային պոեզիայով և մեյլ-արտով։
Կենսագրություն
Ծնվել է 1942 թվականի հունիսի 25-ին Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում։ 1961 թվականին ավարտել է Ավարտել է Սվերդլովսկի Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի դասարանը։ 1965-1967 թվականներին սովորել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտում։ Մասնակցել է «Ուկտուսի դպրոց», «Տրանսֆուրիստներ» գրական-գեղարվեստական խմբավորումների գործունեությանը։
Հեղինակ է բանաստեղծական մի քանի տասնյակ ժողովածուների, մի շարք վեպերի, պիեսների, տեսական աշխատությունների («Գրականությունը և վակուումը», «Գրականությունը և մաթեմատիկան» և այլն)։ Զբաղվել է տեսողական և ձայնային պոեզիայով, «վակուումային» արվեստով, մեյլ-արտով։ Անդրեյ Բելիի անվան մրցանակի դափնեկիր է (Սերգեյ Սիգեյի հետ, 1998, «Հատուկ ծառայության համար» անվանակարգ)[2]։
1998 թվականից ապրել է Գերմանիայի Քիլ քաղաքում, որտեղ էլ վաճանվել է 2014 թվականին[3].
Նրա ստեղծագործությունները Հրանտ Ալեքսանյանի թարգմանությամբ հայերեն տպագրվել են Ստեփանակերտում 2016 թվականին լույս տեսած «Ռուս մինիմալիստներ» անթոլոգիայում։
Ծանոթագրություններ
|
---|
| Պոեզիա | |
---|
| Արձակ | |
---|
| Հումանիտար հետազոտություն | |
---|
| Գրականությանը ծառայելու համար | |
---|
| Գրական նախագծեր և քննադատություն | |
---|
| Թարգմանություն | |
---|
| | * հրաժարվել է մրցանակից |
---|
|