Աննա Գլազովա |
---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1973(1973-11-29) (51 տարեկան) |
---|
Ծննդավայր | Դուբնա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
---|
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի և ակադեմիկոս |
---|
Լեզու | ռուսերեն |
---|
Քաղաքացիություն | Ռուսաստան |
---|
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ, Բեռլինի տեխնիկական համալսարան, Իլինոյսի համալսարան Չիկագոյում և Հյուսիսարևմտյան համալսարան |
---|
Աշխատավայր | Կոռնելի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան, Ռատգերսի համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարան |
---|
Պարգևներ | |
---|
Աննա Սարկիսովնա Գլազովա (ռուս.՝ Анна Саркисовна Глазова, նոյեմբերի 29, 1973(1973-11-29), Դուբնա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, թարգմանիչ։
Կենսագրություն
Աննա Գլազովան ծնվել է 1973 թվականին, Դուբնայում, ինժեների և միջուկային ֆիզիկոսի ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում, ապա՝ Բեռլինի տեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում։ Հյուսիսարևմտյան համալսարանում (Էվանսթոն, ԱՄՆ) պաշտպանել է «Counter-Quotation: The Defiance of Poetic Tradition in Paul Celan and Osip Mandelstam» դիսերտացիան։ Դասավանդել է Քոռնելի համալսարանում, Ջոնս Հոփքինսի համալսարանում, Ռատգերսի համալսարանում։ Զբաղվում է համեմատական գրականագիտական ուսումնասիրություններով[1]։
Ստեղծագործություն
Նա թարգմանել է Ֆրանց Կաֆկայի, Ռոբերտ Վալզերի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ունիկա Ցյուրնի, Պաուլ Ցելանի, Էրնստ Յանդլի, Ֆրիդերիկա Մայրեկերի, Էլֆրիդե Ելինեկի և մյուսների պոեզիան և արձակը։ Օսիպ Մանդելշտամի, Պաուլ Ցելանի բանաստեղծությունների մասին աշխատությունների, գերմանացի և ռուս ժամանակակից բանաստեղծների մասին հոդվածների հեղինակ է։
- Пусть и вода. — М.: ОГИ, 2003. — 108 с. — (Поэтическая серия клуба «Проект О.Г.И.»). Шорт-лист |премии Андрея Белого.
- Петля. Невполовину. — М.: Новое литературное обозрение, 2008. — 152 с. — (Поэзия русской диаспоры). Шорт-лист премии Андрея Белого.
- Для землеройки / Послесл. Евгения Валерьевна Сусловой. — М.: Новое литературное обозрение, 2013. — 144 с. — (Новая поэзия). Премия Андрея Белого.
- Опыт сна. — New York: Ailuros Publishing, 2014. — 100 с.
- Земля лежит на земле: Стихи. — СПб.: MRP; Скифия-принт, 2017. — 98 с.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
---|
| Պոեզիա | |
---|
| Արձակ | |
---|
| Հումանիտար հետազոտություն | |
---|
| Գրականությանը ծառայելու համար | |
---|
| Գրական նախագծեր և քննադատություն | |
---|
| Թարգմանություն | |
---|
| | * հրաժարվել է մրցանակից |
---|
|