Ջորջ Ավագյանը ծնվել է 1919 թվականին, ՌԴ Արմավիրի մարզում։ 1923 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 1941 թվականին ավարտել է Եյլի համալսարանը։ Եղել է Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի և շատ այլոց պրոդյուսերը։ 1951-1958 թթ. եղել է «Ուորեն Բրադրզ» կինոընկերության երաժշտական ձայնագրումների բաժնի վարիչն ու տնօրենը։ Ձայնագրման ասպարեզում կատարել է մի շարք նորարարություններ։ Թողարկել է աշխարհում առաջին LP ձայնապնակները և Live ձայնագրությունը (Բեննի Գուդմեն)։ Կոլումբիայի համալսարանում վարել է ջազի պատմության դասընթացներ։ Արժանացել է Գրեմմի մրցանակի։ Columbia Records-ում ձայնագրել է Արմսթրոնգի, Բեննի Գուդմենի, Բիլլ Հեյլիի լավագույն ալբոմները։ 1939 թվականին Չիկագոյում թողարկել է իր ջազային մեղեդիների ձայնապնակը, իսկ Նյու Յորքում հիմնել և նախագահել է «Ավագյան Քո» ընկերությունը, որը մասնաճյուղեր ունի Փարիզում, Բրյուսելում և Թեհրանում։ Մասնակցել է «Գիշերային աղջիկներ», «Ստրավինսկի», «Ամառային օրվա ջազ» և այլ շարժանկարների։ 1957 թվականին դարձել է ԱՄՆ-ի ձայնագրման արվեստի ազգային ակադեմիայի նախագահության անդամ։ Համարվել է ամերիկյան ջազի մեծագույն հեղինակություններից։ 1961 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն ալբոմ» անվանակարգում։ 1962 թվականին կազմակերպել է Բենի Գուդմանի համերգային շրջագայությունները ԽՍՀՄ-ում։ 1998 թվականին այցելել է Հայաստան և մասնակցել է Երևանի առաջին միջազգային ջազ փառատոնին[3]։
Պարգևներ
2011 ASCAP ջազի հուշապատում՝ որպես ջազի կենդանի լեգենդ
2010 National Endowments for the Arts AB Spellman Jazz Advocacy Award (ամենաբարձր ազգային կոչումը ջազի համար որպես պրոդյուսեր)
2008 Արվեստի և գրականության մրցանակ Ֆրանսիայի կողմից