- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմավիր (այլ կիրառումներ)
Արմավիր (ռուս.՝ Армавир), քաղաք Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում։ 11 գյուղական բնակավայրերի հետ միասին կազմավորում է Արմավիրի քաղաքային օկրուգը (պաշտոնապես՝ Քաղաք Արմավիր, ռուս.՝ Город Армавир), հանդիսանում է մունիցիպալ կազմավորման վարչական կենտրոնը։
Գտնվում է Կուբան գետի ձախ ափին։ Նախկինում Արմավիրը Կրասնոդարի երկրամասի երկրորդ խոշոր արդյունաբերական կենտրոնն էր։ Ներկայումս այստեղ բնակվում է ավելի քան 16,000 հայ[4]։
Պատմություն
Արմավիրի ներկայիս տարածքը բնակեցված է եղել աբազների կողմից։ Հետագայում Ղրիմից այստեղ բնակություն են հաստատել թյուրքալեզու թաթարները։ Կովկասյան պատերազմի պատճառով աբազների մեծ մասը գաղթել է Օսմանյան կայսրություն։
Ներկայիս բնակավայրը հիմնադրվել է 1839 թվականին[5] չերքեզահայերի կողմից և կոչվել է Արմյանսկի աուլ (ռուս.՝ Армянский аул)։ 1848 թվականին վերանվանվել է Արմավիրսկի աուլ (ռուս.՝ Армавирский аул)՝ ի պատիվ հին հայկական մայրաքաղաքի[6]։
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քաղաքը զավթվել է Նացիստական Գերմանիայի ուժերի կողմից։ Ազատագրվել է Կարմիր բանակի կողմից 1943 թվականի հունվարին։
Բնակչություն
Բնակչությունը 2016 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 191 007 մարդ[3]։
- Ազգային կազմը
2010 թվականի մարդահամարի արդյունքներով այստեղ բնակվում են հետևյալ ազգությունները[7]․
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 91)։
|