Պիաուի, (պորտ.՝ Piauí), նահանգ Բրազիլիայի հյուսիսարևմտյան մասում, Պարաիբա գետի ավազանում։ Տարածությունը 250, 900 կմ² է, բն․՝ 2110 հզ․ (1977)։ Վարչական և տնտեսական կենտրոնը՝ Թերեզինա։ Զբաղվում են արոտային անասնապահությամբ, հողագործությամբ, կառնաուբյան մոմի հավաքով։ Մշակում են հացարմատ, բրինձ, շաքարեղեգ։ Կա սննդի, տեքստիլ, կաշվի-կոշիկի արդյունաբերություն։