Ռոնդոնիա (պորտ.՝ Rondônia), նահանգ Բրազիլիայի արևմուտքում, մտնում է Հյուսիսային տարածաշրջանի մեջ։ Սահմանակից է Բրազիլիայի Ամազոնաս նահանգի հետ հյուսիսում, Ակրի նահանգի հետ արևմուտքում և Մատու Գրոսու նահանգի հետ արևելքում, ինչպես նաև հարավում Բոլիվիայի հետ (Աբունա և Գուապորե գետերով)[4]:Վարչական կենտրոնն է Պորտու Վելյու քաղաքը։
Նահանգի անվանվել է հայտնի բրազիլացի հետազոտող, մարշալ Կանդիդու Ռոդոնի պատվին, ով 20-րդ դարի սկզբին կազմակերպել է մի քանի արշավախմբեր Բրազիլիայի սահմանային տարածքներ[5]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ