Հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան։ Կինոյում խաղացել է գերազանցապես դրական կերպարների։ Նրա հերոսները արագաշարժ, ճարպիկ, ուժեղ ու հնարամիտ անձինք են՝ գաղտնի գործակալներ, լրտեսներ, զինվորականներ, թագավորներ և այլն։
Կենսագրություն
Ծնողներ
Շոն Քոններին ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին ՇոտլանդիայիԷդինբուրգ քաղաքում։ Հայրը՝ Ջոզեֆ Քոններին, բանվոր էր, իսկ մայրը՝ Էֆեմիի Մակլինը, հավաքարարուհի[15]։ Նրան պապի անունով կոչեցին Թոմաս։ Քոներիի ընտրած առաջին մասնագիտությունը կաթնագործի մասնագիտությունն էր[16]։ Դրանից հետո ծառայության է անցել Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային ուժերում, որտեղ նա երկու դաջվածք է արել իր աջ թևին. «Scotland forever» և «Mum and Dad» («Շոտլանդիա ընդմիշտ» և «Մայրիկ և հայրիկ»)[17]։
Անձնական կյանք
Շոն Քոններին ամուսնացել է 2 անգամ։ Առաջին կինը Դայան Սիլենտոն է, ում հետ ամուսնացել է 1962 թվականին։ 1973 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Առաջին ամուսնությունից ունի մեկ որդի՝ Ջեյսոն Քոներին (ծնվ. 1963 թվականին), որը նույնպես դարձել է դերասան։ 1997 թվականի հունիսին ծնվել է Շոն Քոններիի թոռը` Դեշիլ Քուին Քոններին` Ջեյսոնի և նրա նախկին կնոջ` ամերիկացի դերասանուհի Միա Սառայի որդին (նրանք ամուսնալուծվել են 2002 թվականին)։
1975 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ նկարչուհի Միշելին Ռոքվեբրունի հետ[18], ում հետ ապրում է մինչ օրս[19]։ Ընդհանուր երեխաներ չունեն։ Միշելինը մեկ տարով մեծ է ամուսնուց։
Սկսած 2011 թվականից` հայտնի դերասանը շատ քիչ է երևում հասարակության մեջ[20]։
Սիրած զբաղմունքներ
Շոն Քոններիի հոբբին գոլֆն է, նա ունեցել է սեփական հսկա գոլֆի դաշտ, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում[21]։ 1999 թվականին այն վաճառել է գերմանացի միլիարդատեր Դիտմար Հոպպին[22]։ Գոլֆից բացի նա նաև ֆուտբոլի մեծ սիրահար է, նրա նախընտրած թիմերն են շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը» և «Սելտիկը»[23]։ Երիտասարդ ժամանակ զբաղվել է բոդիբիլդինգով։
Մեծ Բրիտանիայի պատերազմի վետերանների կազմակերպությունը Շոն Քոններիին 2003 թվականին՝ որպես պատվավոր անդամ, իր շարքերն Է ընդունել 1127-րդ համարի տակ[24]։
Քաղաքական գործունեություն
Քոններին ակտիվ զբաղվում է քաղաքական գործունեությամբ և հանդիսանում է Շոտլանդիայի Ազգային կուսակցության անդամ, և կողմ է երկրի` Անգլիայից ամբողջովին անկախանալու գաղափարին[25]։ 2014 թվականի մարտին հայտարարել էր, որ կվերադառնա հարազատ երկիր, միայն եթե այն անկախանա[26]։
Կարիերա
Աշխատանք փնտրելու ճանապարհին Քոններին 1951 թվականին տեղավորվում է աշխատանքի Էդինբուգի թագավորական թատրոնում[27]։ Նույն թվականին ապագա դերասանը սկսվում է զբաղվել բոդիբիլդինգով[27]։
Կինոյում սկսել է նկարահանվել սկսած 1950-ականների երկրորդ կեսից՝ սկզբնական շրջանում հեռուստատեսային ֆիլմերում։ Առաջին մեծ դերը կինոյում 1958 թվականին նկարահանված «Ուրիշ ժամանակ, ուրիշ տեղ» ֆիլմն էր։
Շոն Քոններիին հանրահայտ դարձրեց ամբողշ աշխարհում ու մեծ հռչակ բերեց գաղտնի գործակալ 007-ի՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերը, որոնցից առաջինը 1962 թվականին «Բժիշկ Նոու» ֆիլմն էր։ Ընդհանուր թվով նրա մասնակցությամբ բոնդապատումի 7 ֆիլմ է նկարահանվել։ Կինոյի պատմության մեջ 6 դերասան են մարմնավորել Ջեյմս Բոնդին, բայց ամենահաջողվածները թերևս հենց նրա մասնակցությամբ ֆիլմերն են եղել։
Դերասանական աշխատանքից բացի նաև 10 ֆիլմի պրոդյուսեր է։
Առողջական խնդիրներ
1993 թվականին հայտարարություններ տարածվեցին այն մասին, որ Քոններին տառապում է կոկոդի քաղցկեղով (որը տարիներ շարունակ չափազանց շատ ծխելու արդյունք էր) և անցնում է հատուկ բուժում (նրա հայրը, որը ևս չափազանց շատ էր ծխում, մահացել է 1972 թվականին կերակրափողի քաղցկեղից)։ Նույնիսկ տեղեկություններ տարածվեցին, որ նա մահացել է։ Այդ շշուկները փարատելու համար նույն թվականի հոկտեմբեր ամսին նա մասնակցեց «Late Show with David Letterman» ծրագրին[28]։
2003 թվականին նրան վիրահատել են երկու աչքերի կատարակտը հեռացնելու համար։
2008 թվականին գոլֆ խաղալիս նա կոտրել է ուսի ոսկորը։
2009 թվականի հոկտեմբերին ամերիկյան «Wine Spectator» թերթին տված հարցազրույցի ժամանակ նա ասեց, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի[29]։
2013 թվականի օգոստոսին որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ նրա լավագույն ընկեր, դերասան սըր Մայքլ Քեյնն ասել է, որ Շոնի մոտ Ալցհայմերի հիվանդության ախտանշաններ կան։ Ըստ Մայքլի խոսքերի` նա նույնիսկ մոռացել է, որ ինքը հայտնի դերասան է, և այդ վիճակով նրան թույլատրված է միայն տեսակցել մոտիկ հարազատների ու ընկերների հետ[30]։ Շուտով սակայն Մայքլ Քեյնը հերքեց այդ լուրերը, անվանելով դրանք բացարձակ սուտ[31]։
1999 - «Քենեդու անվան Կենտորնի Շքանշան» (Kennedy Center Award). ԱՄՆ, Վաշինգտոն
2000 - «Սըր», ասպետական կոչում, շնորհվել է թագուհի Էլիզաբեթ II-ի կողմից։ Արարողությունը կայացել է 2000 թվականի հուլիսի 5-ին Էդինբուրգում[33]
2001 - Ուիլյամ Վոլոսի անվան մրցանակ (William Wallace Award), շնորհվել է ԱՄՆ-ի շոտլանդական ֆոնդի կողմից Շոտլանդիայի պատմության և երկրի հանրահայտության մեջ ունեցած ավանդի համար
Коннери Ш., Григор М. быть шотландцем / Пер. с англ. А. Богословского. СПб.։ Азбука, Азбука-Аттикус, 2013. — 432 с., ил., 3000 экз., ISBN 978-5-389-05267-3
Cohen, Susan; Cohen, Daniel (1985). Hollywood hunks and Heroes. New York City, New York։ Exeter Books. p. 33. ISBN 0-671-07528-4. OCLC 12644589.
Sellers, Robert (December 1999). Sean Connery։ a celebration. Robert Hale. ISBN 978-0-7090-6125-0. Retrieved 14 July 2011.
Yule, Andrew (1992). Sean Connery։Neither Shaken Nor Stirred. Little, Brown Book Group. ISBN 978-0-7515-4097-0.