պատվավոր դոկտոր
ԱԱԿՏԱ Award Լավագույն դերասան գլխավոր դերում
Sitges Grand Honorary Award?
honorary doctor of the University of Canterbury?
Նայջել Ջոն Դերմոթ Նիլ (անգլ.՝ Nigel John Dermot Neill, սեպտեմբերի 14, 1947(1947-09-14)[2][3][4], Օմա, Հյուսիսային Իռլանդիա), նորզելանդացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և մոնտաժորդ։ Հանդիսատեսին հայտնի է «Յուրայի դարաշրջանի այգի» (1993)[9], «Յուրայի դարաշրջանի այգի 3» և «200-ամյա մարդը» ֆիլմերից։ Արժանացել է մի շարք կինոմրցանակների։ Բացի այդ, երեք անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս», երկու անգամ՝ «Էմմի» մրցանակի[10]։ Ընդհանուր առմամբ ունի 3 կինոմրցանակ և 25 առաջադրում[11]։ Պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով[12]։ Ունի Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի քաղաքացիություն։ Ընտանիքով ապրում է նորզելանդական Ալեքսանդրա քաղաքում։ Այդ երկրի Հարավային կղզում՝ Օտագո պրովինցիայում գտնվող Two Paddocks խոշոր գինեգործարանի սեփականատերն է[13]։