22 տարբեր կինոմրցանակների դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 19-ի, այդ թվում մեկ անգամ ներկայացվել է «Օսկարի», 5 անգամ «Ոսկե Գլոբուսի»՝ ստացել է 1-ը, ստացել է 1 Սեզար, ներկայացված է եղել BAFTA-ի։
Հարիսոն Ֆորդը ծնվել է 1942 թվականի Հուլիսի 13-ին՝ Չիկագոյում, Իլինոյսի շվեդական հիվանդանոցում[7]։ Նրա մայրը՝ Դորոտին (օրիորդական անունը՝ Դորա Նիդելման) եղել է տնային տնտեսուհի և տեղի ռադիոյի դերասանուհի, իսկ հայրը՝ Քրիստոֆեր Ֆորդը (ի ծնե անուն՝ Ջոն Ուիլյամ Ֆորդ) նախկին դերասան էր, որ զբաղվում էր գովազդներում նկարահանվելով[8][9]։ Հարիսոն Ֆորդի կրտսեր եղբայրը՝ Թերենսը ծնվել է 1945 թվականին։
Ֆորդի հորական պապը՝ Ջոն Ֆիցժերալդ Ֆորդը իռլանդացի կաթոլիկ էր, իսկ տատը՝ Ֆլորենս Վերոնիկա Նիեհաուսը, ծագումով գերմանացի էր[8] Ֆորդի մորական պապն ու տատը՝ Հարրի Նիդելմանը և Աննա Լիֆշչուցը ռուսաստանյան հրեա էմիգրանտներ էին Բելառուսից՝ Մինսկ քաղաքից (այն ժամանակ դա Ռուսական կայսրության մաս էր կազմում)[8]։ Երբ Հարիսոն Ֆորդին հարցնում են, թե ինչ կրոնի ազդեցության տակ են ինքն ու իր եղբայրը դաստիարակավել, Հարիսոնը կատակով պատասխանում է. «Դեմոկրատ[10], որի համաձայն պետք է լիբերալ լինել ամեն տեսանկյունից»[11]։ Երբ 2000 թվականի հեռուստաշուի ժամանակ Հարիսոն Ֆորդին հարցրեցին թե նա իրեն Իռլանդական կաթոլիկ է համարում թե ռուսական հրեա, դերասանը կատակով պատասխանեց. «Որպես մարդ ես ինձ իռլանդացի կաթոլիկ եմ զգում, բայց որպես դերասան ես հրեա եմ»[12][13]։
Ֆորդն ակտիվ էր Ամերիկայի բոյսկաուտներում և իր սկաուտական կյանքի ամենամեծ ձեռք բերումը եղել է մրցություններից մեկում երկրորդ տեղ զբաղեցնելը։ Ֆորդը որպես խորհրդատու աշխատել է Նապովանի արկածային բազայում և իր աշխատանքի համար պարգևատրվել է Սողուն տարբերանշանով։ Դրա համար էլ Ֆորդը և ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն ավելի ուշ որոշում են «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմում երիտասարդ հնէաբանին ներկայացնել որպես սկաուտ։ Բացի այդ նրանք, ի հակառակումն Ֆորդի երիտասարդ տարիներին ձեռք բերված Սողուն տարբերանշանի, ֆիլմում Ինդիանային ներկայացնում են որպես օձերից վախ ունեցող մարդ։
1960 թվականին Ֆորդն ավարտեց Իլինոյսի Ռիջ Այգու Արևելյան բարձրագույն դպրոցը։ Նրա ձայնով առաջին անգամ հնչել է բարձրագույն դպրոցի նոր ռադիոկայանը՝ WMTH-ն[12] Բացի այդ սպորտի ասպարեզում նա առաջինն էր իր դպրոցական ավագ տարիներին (1959–1960)։ Հարիսոնն իր կրթությունը շարունակել է ՎիսկոնսինիՌիփոն քոլեջում[12], որտեղ եղել է Սիգմա Նու եղբայրության անդամ։ Հարիսոնը դերասանական դասեր է առել քոլեջի ավարտական վերջին քառորդում՝ միտում ունենալով վերջ տալ իր ամաչկոտությանը[14]։
Վաղ դերերը
1964 թվականին ռադիոհաղորդավարի գործի փնտրտուքով Ֆորդն ուղևորվեց դեպի Լոս Անջելես, Կալիֆորնիա։ Նա իր ուզածին չհասավ, բայց մնաց Կալիֆորնիայում և քիչ անց Columbia Pictures ընկերության «Նոր տաղանդ» ծրագրի հետ պայմանագիր ստորագրեց, որի դիմաց նա պետք է փոքրիկ դերերով հանդես գար մի քանի ֆիլմերում, իսկ վարձատրությունը շաբաթական կազմելու էր 150 դոլար։ Նրա առաջին նշանակալից դերը եղել է «Սպանիչ տոթ Մերի-Գո-Ռոունդում» (1966) ֆիլմում։ Նրա անխոս, կամ այսպես ասած այլ դերերի մասին քիչ հիշատակումներ կան։ Ֆորդի անունը միշտ տիտրերի վերջում էր հիշատակվում։ Եվ սուրհանդակի կատարած դերից հետո նա վիճեց պրոդյուսեր Ջերրի Տոկովսկիի հետ, ասելով, որ ինքը սուրհանդակի դերը բավականին լավ է խաղացել և ավելի լավ գնահատականի է արժանի[15]։ Դրանից հետո Ֆորդը այլ դերեր ստացավ, իսկ «Սպանելու ժամանակն է» ֆիլմում հանդես եկավ այնպիսի դերասանների հետ, որպիսիք են Գլեն Ֆորդը, Ջորջ Համիլտոնը և Ինգեր Սթիվենսը։
Առաջին ֆիլմը, որտեղ Հարիսոնը խոսում էր, դա «Լուվ» (1967) ֆիլմն էր, բայց այստեղ էլ Հարիսոնի անունը տիտրերում չէր հիշատակվում։ 1967 թվականին վերջապես Հարիսոնի անունը «Հարիսոն Ջ. Ֆորդ» տեսքով հայտնվեց «Սպանելու ժամանակն է» ֆիլմում, բայց «Ջ» տառը ոչ մի բան էլ չէր նշանակում, քանի որ նա անվանման երրորդ բաղադրիչ չուներ։ Հարիսոն Ֆորդը այդ տառը դիտավորյալ է ավելացրել, որպեսզի իր անունը հանկարծ չշփոթեն համր կինոյի դերասան Հարիսոն Ֆորդի անվան հետ, որը 1915 թվականից մինչև 1932 թ.-ը նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում և մահացել է 1957 թվականին։ Հարիսոնն ասել է, որ ինքը չգիտեր իր անունով դերասանի գոյության մասին, մինչ մի անգամ Հոլիվուդյան փառքի ծառուղիով զբոսնելիս պատահաբար տեսել է այդ աստղը։ Բայց Ֆորդը շուտով հրաժարվում է «Ջ» տառից և 1960-1970 թ թվականին Universal Studios ընկերությունում աշխատելով բազմաթիվ փոքր դերերով հանդես է գալիս տարբեր հեռուստատեսային սերիալներում, որոնցից հատկանշական են «Փողի ծուխը», «Երկաթե կողմ», «Վիրջինիացին», «ԿՀՎ», «Սեր ամերիկյան ձևով» և «Քունգ Ֆու» սերիալները։ 1968 թվականին նա նկարահանվեց «Ճանապարհորդություն դեպի Շիլոհ» ֆիլմում, իսկ այնուհետև 1970 թվականին անխոս դերով հանդես եկավ Միքելանջելո Անտոնինիի«Զաբրիսկի Փոյնթ» ֆիլմում՝ որտեղ մարմնավորում էր ձերբակալված ուսանող ցուցարարի։
Իր դերերից խիստ դժգոհ մնալով Ֆորդը դարձով ինքնուս պրոֆեսիոնալ ատաղձագործ[12], որպեսզի կարողանա հոգ տանի իր կնոջ և երկու երեխաների մասին։ Ատաղձագործ աշխատելու ժամանակ Ֆորդը դարձավ հանրաճանաչ The Doors ռոք խմբի բեմի աշխատողը։ Նա բեմ է պատրաստել նաև դերասանուհի Սելի Կալերմանի և Բրազիլիական ձայնագրման ստուդիայի առաջատար Սերջիո Մենդեսի համար։
Դրանից հետո ռեժիսոր Ջորջ Լուկասը Հարիսոն Ֆորդին պատվիրել էր իր տան պահարանները սարքել։ Հարիսոնի հետ մի քիչ ծանոթանալուց հետո Լուկասը նրան հանգույցային դեր էր առաջարկել իր «Ամերիկյան գրաֆիթի» (1973) ֆիլմում[12]։ Ֆորդի և Լուկասի ընկերական հարաբերությունները մեծ ազդեցություն ունեցան դերասանի հետագա կարերիայի վրա։ Այնուհետև, երբ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլլայի«Կնքահայրը» ֆիլմը հաջողություն ունեցավ, ռեժիսորն որոշեց ընդլայնել իր աշխատասենյակը և այդ գործի համար դիմեց Հարիսոն Ֆորդին։ Արդյունքում Ֆորդը նկարահանվեց «Խոսակցություն» (1974) և «Ապոկալիպսիսը հիմա» (1979) ֆիլմերում։ Վերջին ֆիլմում Ֆորդը հերոսը «Ջ. Լուկաս» անունով սպա էր։
Աստղային պատերազմներ
1975 թվականին Ջորջ Լուկասը Հարիսոնին «Աստղային պատերազմներ» (1977) ֆիլմի համար աշխատանքի վերցրեց, որտեղ Ֆորդը պետք է ընդամենը տեքստեր կարդար։ 1976 թվականին «20-th century Fox»-ը, չնայած տարակուսանքին, որ ոչ ճանաչված դերասան պետք է խաղար ֆիլմում, այնուամենայնիվ հաստատեց, որ Հարիսոն Ֆորդը ընտրվի՝ մարմնավորելու համար Հան Սոլոյին։ 650000 ԱՄՆ դոլար հոնորարով այս ֆիլմը վերջապես թույլ տվեց Հարիսոն Ֆորդին հրաժարվել իր ատաղձագործի մասնագիտությունից և ամբողջությամբ կենտրոնանալ իր դերասանական կարիերայի վրա։ Չնայած Fox-ի նախապես հայտարարած ձախողմանը՝ Աստղային պատերազմները մեծ հաջողություն ունեցավ և դերասանին դարձրեց հասարակական նոր սիրված դեմք[16]։ Արդյունքում ամբողջ աշխարհի համար «Աստղային պատերազմները» դարձավ ամենահաջողված ֆիլմերից մեկը, և Ֆորդը միանգամից գերաստղ դարձավ[12]։
Իմպերիայի հարձակման դեմ պայքարում նրա կոմիկի խաղը ձեռք է բերում նոր ձևաչափ՝ Հան Սոլոյի դերի դրամատիկ էվոլյուցիայով, որը երբեմն մեկնաբանվում է նրա զվարճալի հարաբերություններով Լեայի հետ և նրա անհարմար դիրքորոշմամբ ընկերոջ (Լանդո Կալրիսիան) դավաճանության նկատմամբ։ Տեսարանում, երբ նա պետք է սառեցվի կարբոնիտում, արքայադուստրը հայտնում է նրան իր սիրո մասին և, նա պետք է պատասխանի «Ես նույնպես․․․»։ Ֆիլմի ռեժիսորը՝ Իրվին Կեշները, տեսնելով ոչ համոզիչ արդյունքը, խնդրում է Հարիսոնին իմպրովիզացիա անել։ Հարիսոնը փոխում է պատասխանը՝ ասելով «Ես գիտեմ», որը մնում է անբաժանելի իր կերպարից[18]։ Այն, որ Սոլոն կսառեցվի կարբոնատում այլընտրանքային տարբերակ էր սցենարիստի համար, եթե Հարիսոն Ֆորդը հրաժարվեր խաղալ առասպելի երրորդ մասում։ Իրականում, Ջորջ Լուկասը վստահ չէր, որ իր աստղը կհամաձայնվի խաղալ երրորդ մասում՝ ելնելով նրա հաջողություններից Ինդիանա Ջոնս ֆիլմաշարում։
1970-ական թվականների վերջին Ջորջ Լուկասը և Սթիվեն Սփիլբերգը աշխատում են իրենց հաջորդ կինոարտադրության վրա։ Ֆիլմը հարգանքի տուրք էր նրանց մանկության սերիալներին[19]։ Այս նախագծի համար Սթիվեն Սփիլբերգն անմիջապես մտածեց Հարիսոն Ֆորդի մասին, ով կարող էր խաղալ Ալան Քոթերմենի արժանի հերոսի դերում, բայց Ջորջ Լուկասը սկզբունքորեն դեմ էր այդ գաղափարին։ Նա կողմ չէր վերցնել արդեն իսկ դեր խաղացած դերասանի։ Բազմաթիվ դերասաններ դիտարկվեցին այս դերի համար։ Ի վերջո որոշվեց, որ Թոմ Սելլեքը կխաղա արկածախնդրի դերը, սակայն նա մերժեց դերակատարումը՝ ելնելով Մագնում սերիալում իր ունեցած պայմանագրից[20]։ Այս ամենից հետո Սթիվեն Սփիլբերգը համոզեց Ջորջ Լուկասին, որ Ինդիի դերը մարմնավորի հենց Հարիսոն Ֆորդը։ Չնայած երեք ֆիլմում նկարահանվելու վարանումներին՝ Հարիսոն Ֆորդը համաձայնվեց առաջարկին։ Այսպես ծնվեց Ինդիանա Ջոնսը....
Արկածախնդրի դերը մարմնավորելու համար Հարիսոն Ֆորդը պետք է սովորեր տիրապետել սանձի օգտագործման ձևերին և ֆիզիկապես պատրաստվեր նկարահանումներին։ Ինդիի դերի համար նա պատկերելու էր արկածախնդրի տեսք, ով ուներ երեք օրվա մորուք, կրում էր հին կաշվե բաճկոն և, իհարկե, չենք մոռանում նրա տարբերակող նշանները՝ օգտագործվող Բորսալինոն (գլխարկը) և սանձը։ Նա ներկայացնում էր բազմատիպ բնութագիր ունեցող դեր՝ սկզբից քաջ, հետո ռոմանտիկ, ծիծաղելի․․․։
«Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմի նկարահանումները դժվարին խնդիր դարձան ողջ խմբի համար, հատկապես Հարիսոն Ֆորդի համար։ Նացիստ մեխանիկի դեմ պայքարի ընթացքում ինքնաթիռը բախվում է Հարիսոն Ֆորդի ոտքին և կտրում ջիլը։ Սակայն բժշկական օգնության դիմելու փոխարեն, կապում է ոտքը, որպեսզի շարունակի նկարահանումները։ Ավելի ուշ նա մեկ անգամ ևս լուրջ վնասվածք է ստանում՝ ցանկանալով կասկադ ստեղծել իր համար, որտեղից Ինդիանան դուրս է բերվում բեռնատարով։
Ինդիանա Ջոնսը էկրան բարձրացավ 1981 թվականին և արժանացավ մեծ հաջողության. Հարիսոն Ֆորդին հաջողվեց գերազանցել Հան Սոլոյի ճանաչվածությանը և դառնալ հայտնի դերասան։
1984 թվականին դուրս եկավ «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը»։ Մահարադջայի պալատի տեսարանների նկարահանման ընթացքում, փղով շարժվելու ժամանակ ուժ գործադրելիս, Հարիսոն Ֆորդը ձեռք բերեց ողնաշարիճողվածք և Ինդիի սենյակում ավազակի հետ պայքարի տեսարանը նկարահանելու ժամանակ դերասանի ողնաշարը անշարժացավ։ Տեղում ցուցաբերված ոչ մի օգնություն արդյունք չտվեց, և նա շտապ տեղափոխվեց Միացյալ Նահանգներ վիրահատության համար[21]։ Ապաքինման ընթացքում նա ստանում է պապայայի ֆերմենտի հիման վրա բուժում։ Դեղամիջոցը արդյունավետ է լինում, և դերասանը երեք շաբաթ անց շարունակում է նկարահանումները Շրի Լանկայում։ Դրանից հետո նկարահանումներն ընթանում են բնականոն հունով։ Ֆիլմի էկրան բարձրանալուց հետո քննադատներն այն համարեցին շատ մռայլ, սակայն այս ֆիլմը նույնպես հաջողություն ունեցավ։
1988 թվականի մայիսի 16-ին սկսվեցին «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմի նկարահանումները։ Այս ֆիլմը ներկայացնում է Ինդիանա Ջոնսի և նրա հոր հանդիպումը Սուրբ Գրաալի որոնումների ժամանակ։ Ըստ սցենարի՝ Իդիանա Ջոնսը ուղևորվում է փնտրելու հորը՝ պրոֆեսոր Հենրի Ջոնսին, ով առևանգվել էր նացիստների կողմից, ովքեր ցանկանում էին ստանալ Սուրբ Գրաալը։ Ինդիանայի հոր դերը մարմնավորել է Շոն Քոններին՝ չնայած, որ նա մեծ էր Ֆորդից ընդամենը 12 տարի։ Հայր և որդի համեմատությունը թույլ տվեց Հարիսոն Ֆորդին բացահայտել և արտահայտել իր հերոսի այլ անձնական կողմեր։ Այս ֆիլմում կինոդիտողին ներկայացվում է նաև պատանի Ինդին, որի դերակատարին առաջարկում է Հարիսոն Ֆորդը։ Ֆորդն առաջարկում է Սթիվեն Սփիլբերգին և Ջորջ Լուկասին մի երիտասարդ դերասանի, ով պետք է խաղար որդու դերը։ Իր ընտրությունն արդարացնելու համար նա ասում է «Ռիվերը նա է, ով ինձ առավել նման է այս տարիքում»։ Նկարահանումները տեղի են ունեցել Իսպանիայում, Իտալիայում, Անգլիայում, Թուրքիայում և Հորդանանում։ Ֆիլմն էկրան է բարձրացվում 1989 թվականին և ինչպես նախորդները ունենում մեծ ֆինանսական հաջողություն։
Ֆիլմի չորրորդ մասի գաղափարը հասունանում է 1994 թվականին, սակայն Ֆորդի աշխատանքային ժամանակացույցի զբաղվածության պատճառով, Լուկասը և Սփիլբերգը անընդհատ հետաձգում էին ֆիլմի ստեղծումը։ Երկարատև վարանումներից հետո Հարիսոն Ֆորդն առաջարկում է Սթիվեն Սփիլբերգին ստեղծել չորրորդ ֆիլմը․ «Ինչո՞ւ չստեղծել ևս մեկ ֆիլմ, չէ՞ որ հասարակությունն է պահանջում»։ Նա համոզում է Լուկասին և դրվում է ֆիլմի սկիզբը։ 2007 թվականի սեպտեմբերի 10-ին հայտնի է դառնում ֆիլմի անվանումը՝ «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը»։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են սառը պատերազմի տարիներին՝ ծերացող Ինդիանա Ջոնսի շուրջ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենում 2008 թվականի մայիսի 18-ին Կաննի կինոփառատոնին՝ 19 տարի անց առաջին ֆիլմից։ Այս ֆիլմն ունեցավ ամենամեծ հաջողությունը՝ հավաքեց ավելի քան 800 միլիոն դոլար հոնորար ամբողջ աշխարհում[22]։
Սթիվեն Սփիլբերգը մոտ ապագայում պլանավորում է նկարահանել ֆիլմի հինգերորդ մասը, որի գլխավոր դերը նույնպես կմարմնավորի Հարիսոնը Ֆորդը[23]։
Հարիսոն Ֆորդի շատ հայտնի դերեր նրան պատահմամբ են առաջարկվել։ Այսպես օրինակ Հան Սոլոյի դերը նրան են առաջարկել, երբ նա ուրիշ դերասանների մասին էր կարդում, Ինդիանա Ջոնսի դերը նրան են տվել, քանի որ դերասան Թոմ Սելեքն անհասանելի է եղել և Ջեք Ռայանի դերն է ստանձնել, քանի որ Ալեք Բոլդուինը շատ գումար էր պահանջում իր դերի համար։ Բայց վերջին փաստը Բոլդուինը հերքում է։
2004 թվականին Հարիսոն Ֆորդը հրաժարվեց «Սիրիանա» ֆիլմում նկարահանվելուց և ավելի ուշ դրա համար մեկնաբանեց. «Ես ինձ բավարար ուժեղ չէի զգում ճշմարտության մատերիալիստականի մասին և ես կարծում եմ, որ սխալվել եմ»[25]։ Արդյունքում դերը հասավ Ջորջ Քլունիին, որն իր աշխատանքի համար արժանացավ Օսկարի և Ոսկե Գլոբուսի։ Բացի այդ նա բաց թողեց Ստեֆան Գագհանի կողմից գրված ևս մի այլ դեր։ Արդյունքում Ռոբերտ Ուակեֆիլդին «Տրաֆիկ» ֆիլմում մարմնավորեց Մայքլ Դուգլասը։
2008 թվականին Ֆորդը մեծ հաջողություն ունեցավ, քանի որ կրկին համագործակցեց Ջորջ Լուկասի և Սթիվեն Սփիլբերգի հետ ու նկարահանվեց «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմում։ Ֆիլմի մասին արձագանքները գլխավորապես դրական էին և 2008 թվականին ֆիլմն իր շահույթով երկրորդ տեղում էր[26]։ Նա հետագայում ասել է, որ ցանկություն ունի ևս մի շարունակությունում նկարահանվել, եթե այն 20 տարուց ուշ չի նկարահանվելու[27]։
2011 թվականին Ֆորդը Դենիել Կրեյգի և Օլիվիա Ուայլդի հետ միասին նկարահանվեց «Կովբոյներն ընդդեմ այլմոլորակայինների» գիտաֆանտաստիկ վեստեռնում։ Ֆորդը մարմնավորում է գեներալ Վուդրոու Դոլարհայդին, որն իր ամուր բազուկի տակ էր պահում Աբսոլյուտ քաղաքի վերահսկողությունը[31]։ Ֆորդի և կատարողական պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգի որոշմամբ հերոսը չպետք է կովբոյական գլխարկ կրեր, քանի որ այդ դեպքում հերոսը նման կլիներ Ինդիանա Ջոնսին[32]։ Ֆորդի բնորոշմամբ իր հերոսը մի «փնթփնթան ծերուկ» է[33]։ Ֆիլմը գովազդելու համար Հարիսոնը ձեռնաշղթաներով շղթայված երկու հսկողների հետ միասին հայտնվեց San Diego Comic-Con International-ում՝ ցուցադրելով, որ իր կամքին հակառակ են իրեն այդտեղ բերել։ Այնուամենայնիվ, դերասանի նմանատիպ հայտնվելն հիշեցնում էր փաստացի հարձակման, որը տեղի էր ունեցել ֆիլմի ներկայացումից քիչ առաջ, որին հաջորդել էր հարձակվողի ձերբակալումն ու բաժին բերման ենթարկելը։ Ֆորդին հանդիսատեսները երկար ծափահարեցին, երբ դերասանը միացավ իր կոլեգաներին։ Իսկ նմանատիպ ջերմ ընդունելությունից զարմացած Հարիսոնն ասաց. «Ես միայն ուզում էի որպես դերասան վաստակեմ իմ հացը։ Տեղի ունեցածի մասին ինձ ոչինչ հայտնի չէր»[34][35][36][37][38]։
2011 թվականին Ֆորդը PlayStation 3-ի համար նկարահանվել է «Uncharted 3: Drake's Deception» ճապոնական համակարգչային խաղի գովազդային տեսահոլովակում։ Նա անգամ երևում է խաղում, տեսարաններից մեկում երբ հայտնվում են մարդիկ ու ծափահարում են[39]։ 2013 թվականին Ֆորդը Լիամ Հեմսվորտի և Գարի Օլդմենի հետ միասին նկարահանվեց ռեժիսոր Ռոբերտ Լուկետիչի«Պարանոյա» լրտեսական թրիլերում[40]։, նույն թվականին էկրան բարձրացավ նրա մասնակցությամբ ևս մեկ ֆիլմ՝ «Էնդերի խաղը», իսկ ինքը Հարիսոն Ֆորդը Մոսկվայում ներկա եղավ ֆիլմի պրեմիերային[41]։
Ֆորդը Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից է, որ աշխատում է պահպանել իր անձնական կյանքը լրագրողներից[12]։ Հարիսոնն իր առաջին կնոջից՝ Մարի Մարգուարդից երկու որդի ունի՝ Բենջամինը և Ուիլարդը, ինչպես նաև երկու երեխաներ էլ երկրորդ կնոջից՝ սցենարիստ Մելիսա Մատիսոնից՝ Մալկոլմը և Ջորջիան։
Հարիսոնն երեք թոռ ունի՝ Էլիել (ծնված 1993), Ջիուլիանա (ծնված 1997) և Էթան (ծնված 2000)[46]։ Հարիսոնի որդին՝ Բենջամինը Ֆորդի լցակայանների սեփականատերն է։ Նրան է պատկանում նաև Կալիֆորնիայի Քալվեր քաղաքում գտնվող գաստրոպաբը[47][48][49][50]։ Որդի Ուիլարդը հանդիսանում է «Ford & Ching» ցուցասրահի համասեփականատեր։ Ցուցասրահը հայտնի է նաև որպես «Ludwig Clothing» ընկերություն[51]։
Մարմնական վնասվածքները
Ֆորդն իր կզակը վնասել է 22 տարեկան հասակում, երբ իր Վոլվո 544 մեքենայով Կալիֆորնիայի Լագունա ծովափում բախվել է հեռագրասյանը։ Սպին պարզ երևում է ֆիլմերում։ Այս մասին խոսվում է Ինդիանա Ջոնս ֆիլմերի նկարահանման մասին պատմող տեսահոլովակում։ Ֆիլմի հեղինակները նույնիսկ այդ սպին օգտագործել են ֆիլմի սցենարում։ «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմում երիտասարդ Ինդիանան փորձում է սանձով վախեցնել առյուծին և ինքն իրեն հարված է տալիս։ Իսկ «Գործարար կինը» ֆիլմում դա այլ կերպ են բացատրում։ Ըստ ֆիլմի վարկածի Հարիսոն Ֆորդը այդ վերքը ստացել է զուգարանում ուշաթափվելիս, երբ իր ընկերուհու ականջների պիրսինգն է տեսել։
1983 թվականին, 40 տարեկան հասակում, Լոնդոնում«Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմի նկարահանման ժամանակ Հարիսոն Ֆորդը ստիպված էր թռչել Լոս Անջելես մեջքի ճողվածքը վիրահատելու համար։ «Նկարահանվում էր հնդիկի հետ կռվի տեսարանը, երբ Հարիսոնի ցավերը սաստկացան». ասում է Սթիվեն Սփիլբերգը։ Արդյունքում դերասանը նկարահանման հարթակ կարողացավ վերադառնալ միայն 6 շաբաթ հետո[52]։
Ավիացիան
Ֆորդը երկու ինքնաթիռի և մի ուղղաթիռի օդաչու է[12] Ուայոմինգի Ջեքսոն քաղաքում նա 800 ակր (3.2 կմ2) տարածքով ռանչո ունի, որի մոտավոր կեսը վերածել է արգելոցի։ Որոշ դեպքերում Հարիսոնն անձամբ է ծայրահեղ իրավիճակներում իր ուղղաթիռով ծառայություններ մատուցում՝ օրինակ ջրազրկումով տառապող տուրիստներին փրկելու համար[53]։
Ֆորդն օդաչուի դասեր սկսել է առնել 1960-ական թթ.՝ Վիսնկոնսինի Ուայլ Ռոսում գտնվող «Ուայլդ Ռոս Իդլեվիդ» օդանավակայարանում՝ «Piper PA-22 Tri-Pacer» մակնիշի ինքնաթիռով։ Բայց նա երկար չկարողացավ կուրսերը շարունակել, քանի որ մի ժամվա ուսուցումը դոլար արժեր[54]։ 1990-ականների կեսերին Հարիսոնը օգտագործված Gulfstream II ինքնաթիռը և իր օդաչուներից մեկին՝ Տերի Բենդերին, խնդրեց, որ իրեն օդաչուական դասեր տա։ Նրանք Ջեքսոնում թռիչքներ սկսեցին կատարել Cessna 182 ինքնաթիռով, իսկ ավելի ուշ Նյու Ջերսիի Տետերբորոյում թռիչքներ էին կատարում Cessna 206 ինքնաթիռով[55]։
1999 թվականի հոկտեմբերի 23-ին Հարիսոն Ֆորդը Bell 206L4 LongRanger ուղղաթիռով վթարի է ենթարկվել։ Ըստ ՏԱԱԽ-ի (տրասնպորտի անվտանգության ազգային խորհուրդ) հաշվետվության, Ֆորդը թռչող սարքով անցել է Կալիֆորնիայի Սանտա Կլարիտա քաղաքի մոտակայքում գտնվող Պիրու լճի վրայով, որպեսզի մասնակցի ամենամյա ամառային նախավարժանքներին։ Ֆորդին չի հաջողվել գործի դնել շարժիչը, իսկ երկրորդ փորձով նրան հաջողվել է բարձրանալ 150–200 ֆուտ։ Արդյունքում ուղղաթիռը չի կարողացել օդում երկար մնալ և բախվել է գետնին։ Ուղղաթիռը կոշտ վայրէջք կատարեց և բախման հետևանքով կողքի թեքվեց։ Չնայած ուղղաթիռի լուրջ վնասվածքներին ո՜չ Ֆորդը և ո՜չ էլ հրահանգիչ օդաչուն էական վնասվածքներ չստացան։ Երբ «Դերասանական ստուդիայից դուրս» հեռուստաշոուի ժամանակ Ջեյմս Լիպթոնը Ֆորդին վթարի մասին հարցեց, դերասանը պատասխանեց, որ ինքն է ջարդել ուղղաթիռը[56]։
Ֆորդն իր ինքնաթիռները պահում է Սանտա Մոնիկա օդանավակայարանում[57]։ Բայց Bell 407-ը հաճախ է լինում Ուայոմինգի Ջեքսոն քաղաքում և դերասանի կողմից օգտագործվել է երկու լեռնային փրկարարական աշխատանքների ժամանակ, որոնք իրականացվել են Տիտոն քաղաքում։ Փրկարարական աշխատանքներից մեկի ժամանակ Հարսիսոն Ֆորդը մի մոլորված տուրիստուհու է փրկել։ Աղջիկը Ֆորդի Bell 407 ուղղաթիռում սիրտը թափել է։ Հարցազրույցներից մեկի ժամանակ աղջիկը խոստովանել է, որ ինքը չի իմացել, որ փրկարարը եղել է Հարիսոն Ֆորդը և որ ուղղաթիռը դերասանին է պատկանել[58]։
Ֆորդն ավելի հաճախ թռիչքներ է կատարում DHC-2 Beaver ինքնաթիռով և չնայած այն բանին, որ դերասանը չի սիրում ցույց տալ իր ֆավորիտին, նա մի քանի անգամ ասել է, որ իրեն դուր է գալիս այդ ինքնաթիռը և ինքնաթիռի Pratt & Whitney R-985 աստղաձև շարժիչը[59]։ Ֆորդն առաջին անգամ Beaver ուղղաթիռի հետ գործ է ունեցել «Վեց օր, յոթ գիշեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ և դրանից հետո մի օրինակ գնել է։ Վաշինգտոնի Կենմուր օդանավակայարանում կանգնեցված են Ֆորդի դեղին և կանաչ Beaver-ները՝ թարմացված ավիոնիկայով և շարժիչով։ Ըստ Ֆորդի խոսքերի ինքնաթիռները մասնակցել էլ ԿՀՎ-ի «Air America» գործողությանը և փամփուշտների անցքեր ունեն իրենց վրա։ «Այդ անցքերը հետագայում պետք է վերացվեն». ասել է Ֆորդը։
2004 թվականի մարտին Ֆորդը դառնում է Փորձանական օդաչուական ասոցիացիայի (EAA) Երիտասարդ արծիվ ծրագրի անդամ։ Ֆորդին առաջարկվել էր սենյոր փոխնախագահի պաշտոն EAA-ում, որն այն ժամանակ զբաղեցնում էր Գրեգ Անդերսոնը։ Անդերսոնը պետք է զբաղեցներ ավելի բարձր պաշտոն՝ գեներալ Չարլզ Յիգերի պաշտոնը, որը երկար տարիներ պաշտոնը զբաղեցնելուց հետո թոշակի էր գնում։ Ֆորդը տատանվում էր, բայց քիչ ուշ որոշեց 2 տարի Օշկոշում զբաղվել «Երիտասարդ արծիվների» հավաքով։ 2005 թվականին Հարիսոն Ֆորդը համաձայնվեց ևս երկու տարի լինել այդ պաշտոնում։ Հարիսոնը Երիտասարդ արծիվ ծրագրի շրջանակներում ինքնաթիռով տեղափոխել է ավելի քան 280 երեխա։ Նա սովորաբար օգտագործում էր «DHC-2 Beaver» ինքնաթիռը, որտեղ իր հետ միասին կարող էր հինգ երեխա տեղավորվել։ Ֆորդը Դրիգսում EAA-ի մասնաճյուղի ղեկավարն է։
2009 թվականի դրությամբ Ֆորդը հանդես է գալիս ԱՄՆ-ի Գլխավոր Ավիացիոն ծառայության գովազդում, որը պրոպագնդում էր ՕՍՕԱ (Օդանավերի սեկանատերեր և օդաչուների ասոցիացիա) խմբին[60]։
Ֆորդը քաղաքացիական բարեգործական «Հույսի թևեր» կազմակերպության պատվավոր անդամ է[61]։ Բացի այդ նա որպես VIP հրավիրվել է Կապույտ հրեշտակներ ինքնաթիռային թռիչքին մասնակցելու[62]։
2013 թվականի սեպտեմբերին Ֆորդը փաստագրական ֆիլմ նկարեց Ինդոնեզիայի էկալոգիայի մասին և հարցազրույց վերցրեց Ինդոնեզիայի անտառապահպանության նախագահ միստր Զուլֆիկի Հասանից։ Հարցազրույցից հետո նախագահի օգնական միսթր Էնդի Արիեֆը Ֆորդին իր ջոկատի հետ մեղադրեց «պետական հաստատությունների քայքայման» մեջ և հրապարակավ սպառնացավ աքսորել երկրից։ Հարցերը վերաբերվում էին ՍումատրայիՏեսո Նիլոյի ազգային այգուն։ Անտառապահպանության նախագահը չի կարողացել բացատրել անտառից ծառահատումներ կատարելու հանգամանքը և այն, թե ինչ միջոցներ են ձեռք առնվելու ծառահատ հանցագործներին գտնելու և պատժելու համար[64][65][66][67]։ Հարիսոն Ֆորդին հնարավորություն տրվեց զրույց ունենալ Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոյի հետ, որի ընթացքում դերասանը իր մտահոգությունն արտահայտեց Ինդոնեզիայի շրջակա միջավայրի վատացման, ինչպես նաև առաջարկեց, որ կառավարությունը զբաղվի կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներին լուծում տալու համար։ Հարիսոնին ի պատասխան, նախագահն ասաց, որ իրենք ամեն կերպ ջանում է պահել և պահպանել Ինդոնեզիայի անտառները[68][69]։
2003 թվականին Հարիսոնը հրապարակավ քննադատել է Իրաքյան պատերազմի համար և կոչ է արել փոխել ԱՄՆ-ի նախագահական ռեժիմը։ Բացի այդ նա քննադատել է Հոլիվուդին դաժան ֆիլմերի համար և ԱՄՆ-ին կոչ է արել ուժեղացնել վերահսկողությունը հրազենի նկատմամբ[76]։ Հարիսոնը Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Գրեյ Դևիսի կողմնակիցն էր և հայտարարել էր, որ նրան Առնոլդ Շվարցենեգերով փոխարինելը սխալ կլինի[77]։
Հնէաբանություն
Հնէաբան Ինդիանա Ջոնսին հաջողությամբ մարմնավորելու հետո Հարիսոնը որոշակի դեր ուներ պրոֆեսիոնալ հնէաբանների աշխատանքին աջակցություն տալու գործում։ ԱՄՆ-ի Հնէաբանության Ինստիտուտում Ֆորդը հանդես է գալիս որպես գլխավոր վստահելի անձ[78]։ Հնէաբանության Ինստիտուտը Հյուսիսային Ամերիկայում հնէաբանությանը նվիրված ամենահին և ամենախոշոր կազմակերպությունն է։ Ֆորդը օգնում է նրանց առաքելությանը՝ չթողնելով որ հնէաբանական իրերը որսագողերը թալանեն կամ էլ վաճառեն շուկաներում։
2006 թվականին Հարիսոն Ֆորդը բնությունում աշխատելու և բնությունը պահպանելու համար պարգևատրվել է Ժյուլ Վեռնի մրցանակով։ Հանձման արարողությունն իրականացվել է Լոս Անջելեսի պատմական Շրայն լսարանում։
2007 թվականին «Ճչացող Մրցանակաբաշխության» ժամանակ Հարիսոն Ֆորդը առաջինը ստացավ Հերոսների մրցանակը իր բազմաթիվ հայտնի դերերի համար՝ այդ թվում Հան Սոլոյին և Ինդիանա Ջոնսին մարմնավորելու համար։ 2008 թվականին Հարիսոն Ֆորդը ստացավ «Սփայքի տղաների ընտրյալ մրցանակը»[84][85]։
Հարիսոն Ֆորդը համարվում է ամենաշատ եկամուտ ունեցած Հոլիվուդյան դերասաններից մեկը, 2001 թվականին նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենահարուստ դերասան[86]։ ԱՄՆ-ում նրա մասնակցությամբ ֆիլմերից ստացված հասույթը կազմում է մոտավորապես 3.8 միլիոն դոլլար, և այդ ցուցանիշով Հարիսոն Ֆորդն 4-րդ է[87], իսկ 2008 թվականին Forbes հանդեսի վարկածով ճանաչվել է Հոլիվուդի ամենաթանկարժեք դերասան[88]
Ստորև ներկայացված է Հարիսոն Ֆորդի հոնորարների մի մասը[89]
Թիվ
ֆիլմի անվանում
հոնորարի չափը
1966
Սպանիչ տոթ Մերի-Գո-Ռոունդում
$ 150
1967
Լավ
$ 150 (շաբաթական)
1967
Սպանելու ժամանակն է
$ 150 (շաբաթական)
1973
Ամերիկյան գրաֆիթի
$ 500 (շաբաթական)
1977
Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույս
$ 10 000
1983
Աստղային պատերազմներ. Էպիզոդ VI. Ջեդայի վերադարձը
$ 500 000
1990
Անմեղության կանխավարկած
$ 12 500 000
1992
Հայրենասերների խաղերը
$ 9 000 000
1994
Ուղիղ և բացահայտ սպառնալիք
$ 10 000 000
1997
Սատանայի սեփականությունը
$ 20 000 000
1997
Նախագահի ինքնաթիռը
$ 22 000 000
1998
Վեց օր, յոթ գիշեր
$ 20 000 000
1999
Ստի սարդոստայն
$ 20 000 000
2000
Ինչ է թաքցնում սուտը
$ 20 000 000
2002
Կ-19
$ 25 000 000 (+ 20% հասույթից)
2006
Հրե պատ
$ 15 000 000
2008
Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը
↑
Rinzer, J. W. (2008). The Complete Making of Indiana Jones: The Definitive Story Behind All Four Films. New York: Del Rey, imprint of Random House, Inc. էջ 153. ISBN978-0-345-50129-5. «Լուկասը ժամանեց հունիսի 20, [1983]։ «Հարիսոնի ցավերն իրականում շատ սարսափելի էին». ասել է նա։ «Նա այդ ժամանակ նկարահանվում էր հնդիկի հետ մարտի տեսարանը»։»
Rader, Dotson (2002 թ․ հուլիսի 7). «I found purpose». Parade (magazine). Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 19-ին.
Kathi Jackson (2007) (անգլ.).Steven Spielberg, a Biography. Greenwood Publishing Group. էջ. 143. ISBN 0313337969.
Barbara Karg, Rick Sutherland y Lucie Cave (2007) (անգլ.).The World's Stupidest Celebrities. Adams Media Corporation. էջ. 221. ISBN 1598695959.
Barbara Karg, Jim Van Over y Rick Sutherland (2007) (անգլ.).The Everything Filmmaking Book. Everything Books. էջ. 305. ISBN 1598690922.
Ivy Press, Gary Dowell, Kim Jones, Don Mangus y James L. Halperin (2007) (անգլ.).Heritage Music & Entertainment Memorabilia Auction. Heritage Capital Corporation. էջ. 305. ISBN 1599671247.
«Blade Runner, dans les coulisses du film-culte de Ridley Scott» (ֆր.).SFX, Cinéma et Effets speciaux (11). diciembre 1993.
Maurice Arina (abril 1997). «Harrison Ford contre Harrison Ford» (ֆր.).Première (241).
Pierre Pittiloni (octubre/noviembre 2002). «Blade Runner» (ֆր.).Dixième Planète (19).
O.B. (mayo 2008). «Critique de Indiana Jones et le Royaume du crâne de cristal» (ֆր.).Le Nouvel Observateur (2273).
Aurélien Ferenczi (31 de mayo/6 junio 2008). «Critique de Indiana Jones et le Royaume du crâne de cristal» (ֆր.).Télérama (3046).
Cédric Delelée (junio 2008). «Critique de Indiana Jones et le Royaume du crâne de cristal» (ֆր.).Mad Movies (209).
Olivier Assayas (octubre 1980). «Critique de L' Empire contre-attaque» (ֆր.).Les Cahiers du cinéma (316).
Michel Sineux (julio 1985). «Critique de Witness» (ֆր.).Positif (293).
J.W. (abril 2006). «Critique de Firewall» (ֆր.).L'Express Mag (2857).
«Critique de Le Fugitif» (ֆր.).Première (198). septiembre 1993.
Alan McKenzie (1984) (անգլ.).The Harrison Ford Story. Arbor House Pub Co. 109 էջ. ISBN 0877956677.
Paul Honeyford (1986) (անգլ.).Harrison Ford։ A Biography. Sidgwick & Jackson. 152 էջ. ISBN 0283993200.
Minty Clinch (1987) (անգլ.).Harrison Ford։ A Biography. New English Library. 214 էջ. ISBN 0450399400.
Ethlie Ann Vare et Mary Toledo (1988) (անգլ.).Harrison Ford. St. Martin's Press. 127 էջ. ISBN 0312906323.
Jean-Jacques Jelot-Blanc (1989) (ֆր.).Harrison Ford. Le Dernier Aventurier Du Cinéma. Sévigny. 150 էջ. ISBN 2907763024.
Edward Gross (1990) (անգլ.).The Films of Harrison Ford. Pioneer Books. ISBN 155698247X.
Robert Sellers (1993) (անգլ.).Harrison Ford։ A Biography. Hale. 219 էջ. ISBN 0709048289.
Garry Jenkins (1998) (անգլ.).Harrison Ford։ Imperfect Hero. Carol Pub. Group. 362 էջ. ISBN 1559724439.
Robert Abele (2000) (անգլ.).Harrison Ford։ A Biography. Time Inc.. 132 էջ.