Քըրք Դուգլասը (Իսեր Դանիելովիչ) ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքում։ Նա ընտանիքի 4-րդ երեխան էր։ Ծնողները հրեա էին և ԱՄՆ էին գաղթել իրենց ամուսնությունից հետո՝ 1908 թվականին Ռուսական կայսրության Չաուսի քաղաքից, ներկայիս Բելառուս[16][17][18], նրանք խոսում էին Իդիշ լեզվով[19][20] : Հայրը՝ Գերշլ Դանիելովիչը և մայրը Բրայնա Սանգլելը ապրում էին աղքատ պայմաններում։ Հայրը առևտրական էր[21], Քըրքը նրանց միակ տղա երեխան էր և ուներ վեց քույր։ Մինչև դերասանի կարիերան սկսելը նա գումար էր վաստակում թերթեր վաճառելով, փոխելով շուրջ քառասուն աշխատանք[22]։ Ծնողները ԱՄՆ-ում բնակվելու ժամանակ փոխեցին անուն ազգանունները՝ Հարրի և Բերտ Դեմսկի[15]։
Երիտասարդ տարիքում զբաղվում է ըմբշամարտով[23], մասնակցում է Երկրորդ համաշխարհային պատերազմին ծառայելով ռազմածովային ուժերում[24]։ 1943 թվականին ամուսնանում է դերասանուհի Դայան Դիլլի հետ, ով ծնունդով Բերմուդյան կղզիներից էր։ Սկսած 1945 թվականից հանդես է գալիս Բրոդվեյում Իզի Դեմսկի կեղծանունով, իսկ նրա համադասարանցի Հոլիվուդյան աստղ Լորեն Բեքոլը օգնում է նրան հասնել Հոլիվուդ։
Դուգլասը ունի սեփական բլոգ Myspace կայքում[25] և 94 տարեկան հասակում ճանաչվել էր աշխարհի ամենատարեց բլոգերը[26]։
2014 թ. նոյեմբեր ամսին People ամսագիրը պատահաբար հրապարակել էր դերասան Քըրք Դուգլասի՝ նախօրոք գրված մահախոսականը[29][30]։
Մահացել է 2020 թվականի փետրվարի 5-ին։
Կարիերա
Դուգլասի համար առաջին աստղային դերը 1949 թվականի «Չեմպիոն» ֆիլմն էր, որտեղ նա խաղում էր բռնցքամարտիկ Միջ Քելլի դերը, որին հաջորդեցին «Չարերը և գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգին, «Վիկինգները», ապա Կուբրիկի «Փառքի արահետներ» և վերջապես իր թերևս ամենաստղային ֆիլմը՝ «Սպարտակը», որից հետո նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Այդ ֆիլմի համար նա հանդես եկավ նաև որպես պրոդյուսեր և ֆիլմի բյուջեն ավելացրեց մոտ 12 միլիոն ԱՄՆ դոլարով, ֆիլմը այդպիսով դարձնելով այդ ժամանակների ամենաթանկ նախագծերից մեկը[31]։
1980-ական թթ. Դուգլասը գրեթե չէր նկարահանվում է զբաղվում էր քաղաքականությամբ և բարեգործական աշխատանքներով։ Գրել է երկու վեպ և հիշողությունների ինքնակենսագրական «Let’s face it: 90 years of living, loving, and learning» գիրքը, որտեղ նկարագրում է իր դերասանական կարիերայի մասին։ Երկար ժամանակ նա ցանկանում էր նկարահանել «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը, որի նկարահանման հեղինակային իրավունքը պատկանում էր իրեն։ Վերջիվերջո այն հանձնում է որդուն՝ Մայքլ Դուգլասին։
Քըրք Դուգլասը երկու անգամ է ամուսնացել։ Առաջին կինը Դայան Բիլլն էր, նրանք ամուսնացել են 1943 թ. նոյեմբերին և ամուսնալուծվել 1951 թ., ունեցել են 2 որդի՝ դերասան Մայքլ Դուգլասը և պրոդյուսեր Ջոել Դուգլասը։
Ամուսնալուծվելուց հետո նա Փարիզում«Կյանքի ծարավ» ֆիլմի նկարահանումների ժամանակ հանդիպում է ծագումով գերմանացի ամերիկյան պրոդյուսեր Էննի Բայդենսի հետ[33]։ Նա աշխատում էր ստուդիայում զբաղվելով ֆիլմերի թարգմանությամբ[34]։ Նրանք ամուսնացան 1954 թ. մայիսի 29-ին, իսկ 2014 թ. Բևեռլի Հիլզում նշեցին իրենց ամուսնության 60 ամյակը[35]։
Էննի Բայդենից նա ունեցել է 2 որդի, պրոդյուսեր Պիտեր Դուգլաս և դերասան Էրիկ Դուգլաս, ով մահացել է 2004 թ. հուլիսի 6-ին թմրանյութի չարաշահումից։
Մրցանակներ
Ընդհանուր թվով ստացել է 27 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 16-ի, որոնց թվում
3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 պատվավոր Օսկար կինոյում ունեցած ավանդի համար, մրցանակը նրան հանձնել է Սթիվեն Սփիլբերգը[36]
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը։ Աստղը գողացվել էր այնտեղից, ապա շուտով հայտնաբերվել ոստիկանների կողմից Հոլիվուդի մոտակա քաղաքներից մեկում[37]։
1981 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմի Կարտերը նրան շնորհել է Նախագահի Ազատության շքանշան, որը ԱՄՆ ամենաբարձր պետական պարգևներից մեկն է, 1990 թվականին դարձել է Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր։
1994 թվականին Քըրք Դուգլասի կատարողական արվեստում ունեցած հաջողությունների համար նրան շնորհվել է Kennedy Center Honors մրցանակ[38]։ 2002 թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագից ստացել է ԱՄՆ-ի արվեստի շքանշան արվեստի ոլորտում ունեցած ներդրումների համար[34]։
Պատկերասրահ
1939 թվականի լուսանկար
Վան Գոգի դերում, «Կյանքի ծարավ» ֆիլմում
նույն ֆիլմի նկարահանումների ժամանակ
1963 թվականի Բրոդվեյում «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ
↑Tugend, Tom (2006 թ․ դեկտեմբերի 12). «Lucky number 90». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 12–ին-ին.
Wise, James. Stars in Blue: Movie Actors in America's Sea Services. Annapolis, MD: Naval Institute Press, 1997. ISBN 1557509379. Entry on Kirk Douglas.