Օլիմպիադայում հանդես է եկել 110 թիմ (Ռուսաստանը հանդես է եկել 4 թիմով)։ Մրցաշարում հանդես է եկել 634 շախմատիստ, որից 171-ը գրոսմայստեր, իսկ 132-ը միջազգային վարպետ։
Խաղացվել է 2680 պարտիա (13 պարտիա չեղյալ է հայտարարվել) շվեյցարական մրցակարգով 13 փուլով։
40 քայլին՝ 100 րոպե, այնուհետև 50 րոպե հաջորդ 20 քայլին և 10 րոպե մինչև պարտիայի ավարտը։ Եթե պարտիան շարունակվում էր, հետագա յուրաքանչյուր քայլին տրվում էր 30 վայրկյան։
Մրցաշարային աղյուսակ
Տ - տեղը մրցաշարային աղյուսակում
Բ - Բուխհոլցի գործակից
Միավոր - բոլոր վաստակած միավորները (1- շախմատիստի հաղթանակ, ½- ոչ ոքի, 0- շախմատիստի պարտություն)
ԹՄ - ոչ պաշտոնական թիմային միավոր (2- հաղթանակ թիմին, 1- ոչ-ոքի, 0- պարտություն)
Թավ տառատեսակով մրցակից թիմի զբաղեցրած տեղն է
( ) - մրցախաղում բոլոր շախմատիստների վաստական միավորների ընդհանուր քանակը